Հայաստանի պատմությունը երկար ժամանակ կախված է եղել երկու ուժեղ երկրների՝ Ռուսաստանի և Օսմանյան կայսրության հարաբերություններից։ Մենք միշտ մի տեսակ միջին վիճակում ենք եղել. ոչ լիովին ազատ, ոչ լիովին կախյալ։ Այս երկու երկրների ուժերն ու նպատակները հաճախ տարբեր էին, ու մենք՝ հայերս, ստիպված էինք հաշվի նստել նրանց հետ։
Ռուսական կայսրությունը մի կողմից մեզ պաշտպանություն էր տալիս, բայց միևնույն ժամանակ իր կանոններն ու օրենքները պարտադրում էր։ Օսմանյան կայսրությունում մեր կյանքը ավելի դժվար էր. հարկեր, ճնշումներ, ոչ միշտ էլ ազատություն։ Մենք միշտ պետք է մտածեինք, թե ինչպես մնալ կյանքի, մշակույթի ու հավատքի վրա, չկորցնելով մեր ինքնությունը։
Իմ կարծիքով, հայ ժողովուրդը միշտ խելամիտ ու խոհեմ է եղել. մենք սովորել ենք հիշել ու գնահատել մեր արժեքները, նույնիսկ դժվար ժամանակներում։ Մենք սովորել ենք դիմադրել և միաժամանակ հասկանալ, թե երբ պետք է զիջել, որպեսզի գոյատևենք։
Կարճ ասած, մեր պատմությունը երկու կայսրությունների միջակայքում ցույց է տալիս, որ մենք ուժեղ ենք ու փորձում ենք պահել մեր ինքնությունը, նույնիսկ երբ ամեն ինչ շրջապատում դժվար է։
Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել դասագիրքը:
Առաջադրանք 1
Հայաստանը Ռուսական և Օսմանյան կայսրությունների տիրապետության տակ XX դ. սկզբին/էջ 16-22 պատմել, էջ 23-ի հարցերին պատասխանել գրավոր/
ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ U1 Բացատրիր և բնութագրիր
Մկրտիչ Ա Խրիմյան – Ամենայն հայոց կաթողիկոս, ազգային պայքարի առաջնորդ։
Նիկոլայ II – Ռուսաստանի վերջին ցարը։
Գ. Գոլիցին – Կովկասի կառավարչապետ, բռնագրավեց եկեղեցու գույքը։
Բաքու – 1905 թ․ հայ-թաթարական բախումների կենտրոն։
Մ. Նակաշիձե – Բաքվի նահանգապետ, բախումների հրահրող։
Նիկոլ Դուման – Ազատագրական գործիչ, Բաքվի ինքնապաշտպանության ղեկավար։
Դրո (Դրաստամատ Կանայան) – ՀՅԴ գործիչ, սպանեց Նակաշիձեին։
Արմեն Գարո – Թիֆլիսի ինքնապաշտպանության ղեկավար։
Փարամազ – Զանգեզուրի ինքնապաշտպանության ղեկավար, հնչակյան գործիչ։
Երիտթուրքեր – Օսմանյան կայսրության նոր իշխանավորներ (1908-ից)։
«Միություն և առաջադիմություն» – Երիտթուրքերի կուսակցություն։
Հեղաշրջում – Պետական իշխանությունը զավթելու գործողություն։
Պանթյուրքիզմ – Թյուրք ժողովուրդների միավորման գաղափար։
Մեծ Թուրան – Պանթյուրքիստների երազած մեծ պետություն։
Կիլիկիահայության կոտորածներ – 1909 թ․ Ադանայում և Կիլիկիայում հայերի կոտորած։
Ադանա – Կիլիկիայի քաղաք, կոտորածի կենտրոն։
Բալկանյան պատերազմներ – 1912-13 թթ․ պատերազմներ Օսմանյան կայսրության դեմ։
Գևորգ Ե Սուրենյանց – Կաթողիկոս, պահանջեց բարենորոգումներ։
Պողոս Նուբար – Հայ ազգային պատվիրակության ղեկավար։
Բարենորոգումների ծրագիր – Արևմտյան Հայաստանի վարչական բարեփոխումների նախագիծ։
Ա. Մանդելշտամ – Ռուս դիվանագետ, ծրագրի հեղինակ։
Լ. Վեստենենկ – Արևմտյան Հայաստան ուղարկված տեսուչ։
Ն. Հոֆ – Բարենորոգումների երկրորդ տեսուչ։
Հիմական Գաղափարներ
ա. Ներկայացրու․ Հայ-թաթարական բախումները սկսվեցին 1905 թ․, երբ թաթարները հարձակվեցին հայերի վրա։ Պատճառը քաղաքական հակասություններն ու թաթարական ղեկավարների հրահրումները էին։
բ. Նշիր․ Թիֆլիսի երիտասարդները կազմակերպեցին հայկական թաղամասերի պաշտպանությունը։ Նրանք խիզախությամբ կարողացան փրկել շատ մարդկանց և կանխել մեծ կոտորած։
գ. Բացատրի․ Ազգային շարժման գաղափարախոսությունը հայերին միավորում էր ընդհանուր նպատակով՝ պաշտպանել իրենց ժողովուրդը և պայքարել ազատության համար։ Դա նրանց ուժ էր տալիս ու դարձնում համախմբված։
Քննադատական Մտածողություն
1․ Վերլուծիր․ Հայկական հարցում մեծ տերությունները ծրագրերը կազմում էին իրենց շահերի համար, բայց իրականում հայերին օգնություն գրեթե չէին տալիս։
2․ Դիֆերենցիր հայերին․ Կիլիկիահայերը ապրում էին Օսմանյան կայսրությունում, իսկ արևելահայերը՝ Ռուսական կայսրությունում։ Այս պատճառով տարբեր էին նրանց վիճակը և պայքարի ձևերը։
3․ Համեմատիր․ Արդի մեծ տերությունները Մերձավոր Արևելքում առաջնորդվում էին քաղաքական ու տնտեսական շահերով, ինչպես նույն շահերով էին որոշում նաև հայերի հարցը։
Գրել էսսե «Հայաստանի ճակատագիրը երկու կայսրությունների միջակայքում»
Հայկական լեգեոն – Հայկական զորամաս Ֆրանսիայի բանակում։
Մեծ եղեռն – 1915 թ․ հայերի ցեղասպանություն։
«Հատուկ կազմակերպություն» – Թուրքերի գաղտնի կոտորածների մարմին։
Վան – Քաղաք, որտեղ եղավ ինքնապաշտպանություն։
Շապին-Գարահիսար – Քաղաք, հայերը բերդում պաշտպանվեցին։
Մուսա լեռ – Հայերի հերոսական դիմադրություն, ֆրանսիացիները փրկեցին։
Ուրֆա – Քաղաք, որտեղ հայերը կռվեցին ինքնապաշտպանությամբ։
Մուսթաֆա Քեմալ – Թուրքիայի նոր պետության ստեղծող, հայերի դեմ գործեց։
Կիլիկիա – Տարածք, որտեղ 1920-ին նոր կոտորած եղավ։
——
ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրու
Կովկասյան ճակատում եղան Սարիղամիշի ու Էրզրումի ճակատամարտերը։ Այն կարևոր էր, քանի որ հայերը կռվում էին կամավորականներով և հավատում էին, որ կազատվեն իրենց հողերը։
բ. Պարզաբանիր
Սկզբում զինաթափեցին հայերին, հետո սպանեցին մտավորականներին, վերջում էլ կոտորեցին ու տեղահանեցին ողջ ժողովուրդին։
գ. Քննիր
Վանում հաջողվեց, որովհետև հայերը համախմբված էին, ունեին լավ ղեկավարներ ու կռվեցին մինչև վերջ, իսկ հետո օգնեցին նաև ռուսները։
ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Վերլուծիր Ինքնապաշտպանական մարտերը կարևոր էին, որովհետև փրկեցին մարդկանց։ Շատ վայրերում չեղավ, քանի որ զենք ու ուժ չկար։ Եթե բոլորը միասին կռվեին, արդյունքը մեծ կլիներ։
2. Գնահատիր Կամավորական ջոկատները օգնեցին բանակին ու ժողովրդի պաշտպանությանը։ Նրանք տվեցին հույս ու վստահություն։
3. Համեմատի՛ր Երիտթուրքերը կազմակերպեցին ցեղասպանություն, քեմալականները շարունակեցին նույնը։ Երկուսն էլ հայերին կործանելու նպատակ ունեին։
«Առաջին համաշխարհային պատերազմը և Հայոց ցեղասպանությունը» թեմայով էսսեի կառուցվածքային պլան.
Համաշխարհային մամուլի և քաղաքական գործիչների արձագանքը («մարդկության դեմ հանցագործություն» ձևակերպումը)։
Հայ ժողովրդի նյութական, մշակութային և ժողովրդագրական ահռելի կորուստները։
Սփյուռքի ձևավորումը որպես նոր փուլ հայ ժողովրդի պատմության մեջ։
Եզրափակում
Ամփոփել, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիները հայ ժողովրդի համար դարձան ոչ միայն ծանրագույն փորձություն, այլև պատմական ճակատագրական շրջադարձ։
Ընդգծել սեփական կարծիքը․ «Կարծում եմ՝ Հայոց ցեղասպանությունը մեզ հիշեցնում է, որ մարդկության առաջադրանքը ոչ միայն հիշելն է, այլև կանխել նման հանցագործությունների կրկնությունը»։
Կապել ներկայի հետ․ ցեղասպանության ճանաչման և հիշատակի կարևորությունը այսօր։
Կենդանի օրգանիզմի բաղադրություն, օրգանական, անօրգանական նյութեր, հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութր:Էջ 11-12։
Նոր թեման՝
Բջջի օրգանական նյութեր`ածխաջրերի, սպիտակուցներ, դրնաց կառուցվածքը՝ առաջնային, երկրորդային, երրորդային, չորրորդային կառուցվածք,բնափոխում, ֆունկցիան:Ածխաջրեր, ճարպեր դրանց կառուցվածքը: Էջ՝ 15-16։ Լրացուցիչ աշխատանք Բերել առօրյաում հենդիպող սպիտակուցների բնափոխման օրինականեր,նշել պատճառները, ինչ գործոնների ազդեցությամբ են դրանք բնափոխվում, պատրաստել ուսումնական նյութ:
Սպիտակուցների բնափոխումը այն է, երբ սպիտակուցները փոխում են իրենց կառուցվածքը և հատկությունները։ Օրինակ՝ ձուն եփելիս սպիտակուցը դառնում է սպիտակ ու պինդ, կաթը թթվելիս սպիտակուցները նստում են, միսը եփելիս նույնպես փոխվում է։ Բնափոխման պատճառ են դառնում ջերմությունը, թթվային միջավայրը, աղը կամ ալկոհոլը։