Պատմություն 9

ՍԵպտեմբերի 6-10, առաջադրանք, 9-րդ դասարան

Առաջադրանք 1

«Իմ արժեքներն ու ակնկալիքները նոր ուսումնական տարում»

Ա. Իմ արժեքները և վերաբերմունքը ուսման հանդեպ

  1. Ի՞նչը քեզ համար ամենակարևորն է դպրոցում սովորելիս․ գիտելիք, ընկերություն, արդարություն, հաջողություն, ստեղծագործականություն, թե՞ ուրիշը։

Հիմնականում գիտելիքը, քանի որ այն շատ կարևոր է լավ մասնագիտություն համար, թեև որ այն շատ է տարբերվելու իմ սովորած գիտելիքներից: Բայց ընկերությունն էլ է ինձ շատ կաևոր, քանի որ ես շատ ընկերասեր եմ և կարող եմ հեշտ ձևով լեզու գտնել մարդկանց հետ, իսկ առանց ընկերների և դժվարությամբ կշարունակեմ իմ կրթությունը:

  1. Ի՞նչ արժեք ես ամենից շատ գնահատում քո դասընկերների մեջ (օր.՝ անկեղծություն, փոխօգնություն, հարգանք)։

Ես ամենից շատ գնահատում եմ ընկերասիրությունը մեր դասարանում: Բացատրելու իմաստ չեմ գտնում, քանի որ բոլոր դասարաններում կա այդ ընկերասիրությունը իրար հանդեպ: Դա գուցե չի երևում, բայց մենք զգում ենք դա:

  1. Որոնք են այն հանգամանքները, որոնք քեզ խանգարում են լավ սովորել կամ կենտրոնանալ։

Ինձ ամենաշատը խանգարում է աղմուկը, քանի որ դրա պատճառով չեմ կարողանում կենտրոնանալ և լավ սովորել: Բայց բացի դրանից, ինձ նաև շատ է խանգարում իմ տրամադրությունը, իսկ եթե ավելի կոնկրետ՝ հոգնածությունը: Այո, եթե ես հոգնած լինեմ, միայն կքնեմ, իսկ սովորելը կմնա ապագայում:

  1. Ի՞նչ կուզեիր, որ դպրոցը կամ դասերը քեզ ավելի շատ տային այս տարի։

Ես կուզենայի, որ դասերից ինձ ավելի կարևոր գիտելիք տային, քանի որ այս տարի շատ կարևոր տարի է:

Բ. Իմ նպատակներն ու հմտությունները

  1. Որոնք են այն երեք հմտությունները, որ կուզեիր զարգացնել այս ուսումնական տարում (օր.՝ քննադատական մտածողություն, թիմային աշխատանք, հանրային խոսք, պատմական վերլուծություն)։

Պատմական վերլուծությունը, թիմային աշխատանքը և քննադատական մտածողությունը:

  1. Ի՞նչ գիտելիք կամ թեմա է քեզ առավել հետաքրքիր պատմության մեջ, որ կուզեիր խորացնել։

Ես կցանկանայի ավելի խորը ուսումնասիրել պատերազմները՝ իմանալու բոլոր պատճառները և դրանց առաջացման պատճառները։

  1. Կուզե՞իր մասնակցել նախագծային աշխատանքների (օր.՝ փոքր հետազոտություն, ներկայացում, թիմային նախագիծ)․ ինչ թեմայով։

Այո, եթե, իհարկե, դա չի խանգարի իմ պատմության կրթությանը։

  1. Եթե ուսումնական տարվա վերջում նայես հետ՝ ի՞նչ կուզեիր ասել․ «Ես կարողացա․․․»։

«Ես կարողացա իմանալ պատմության արտաքին տեսքը»

  1. Ի՞նչն է քեզ ամենից շատ մոտիվացնում սովորել․ գնահատականը, ուսուցչի ու ծնողների կարծիքը, անձնական հետաքրքրությունը, թե՞ ապագայի մասնագիտության մասին պատկերացումը։

այս ցանկից բոլորն էլ մոտիվացնում են ինձ սովորել: Գուցե գնահատականները բացարձակապես կարևոր չեն, բայց լավ գնահատականներ ունենալը չի ​​խանգարում, նույնիսկ եթե դրանք չեն ապացուցում, թե արդյոք դու խելացի ես, թե ոչ: Ուսուցիչների և ծնողների կարծիքները նույնպես որոշ չափով կարևոր են ինձ համար, քանի որ ես զգում եմ, որ դրանք կարող են ինձ հասկացնել, թե ինչն եմ սխալ կամ ճիշտ անում: Հետաքրքրությունը նույնպես կարևոր է ինձ համար, քանի որ ես հետաքրքրված եմ ամեն ինչով, գուցե ոչ որոշ դասընթացների համար, բայց միևնույն է: Եվ վերջապես՝ մասնագիտությունը: Այդ մեկն իսկապես կարևոր է ինձ համար, քանի որ ես ուզում եմ լավ մասնագիտություն ունենալ և ապագայում ստեղծել իմ կարիերան:

Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել դասագիրքը:

Հայոց ցեղասպանության քաղաքականության սկիզբը Օսմանյան կայսրությունում-

1.ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր

Աբդուլ Համիդ II – Օսմանյան սուլթան, որը կազմակերպեց հայերի կոտորածները։
«Համիդիե» – զինված խմբեր, որոնք հարձակվում էին հայերի վրա։
Պանիսլամիզմ – գաղափար, որ մահմեդականները պետք է միավորվեն քրիստոնյաների դեմ։
Կարին – քաղաք, որտեղ հայերը սպանվեցին ու պայքարեցին։
Սասուն – հայաբնակ շրջան, որտեղ կազմակերպվեց ինքնապաշտպանություն։
Վան – քաղաք, որտեղ հայերը դիմադրեցին թուրքերին։
Զեյթուն – շրջան, որտեղ հայերը հաջողությամբ պաշտպանվեցին։
Կ.Պոլիս – Օսմանյան մայրաքաղաք, որտեղ տեղի էին ունենում կոտորածներ և ցույցեր։
Տրապիզոն – քաղաք, որտեղ տեղի էին ունենում հայերի կոտորածներ։
Մեծն Մուրադ – Սասունի հայ առաջնորդ։
Զեքի – թուրք հրամանատար Սասունում։
Գում Գափու – Կ.Պոլսի թաղամաս, որտեղ հայերը ցույց էին անում։
Բաբ Ալի – կառավարության շենք, որտեղ հայերը բողոքի ցույցեր էին անում։
Աղասի – Զեյթունի ինքնապաշտպանության ղեկավար։
Նազարեթ Չավուշ – Զեյթունի ինքնապաշտպանության մյուս ղեկավար։
Սանդուխ – ճակատամարտ Զեյթունի մոտ։
Էդհեմ – թուրք զորավար, ով բանակցեց Զեյթունի հետ։
Մկրտիչ Ավետիսյան – Վանի ինքնապաշտպանության առաջնորդ։
Վարդան – հայդուկ, ով վրեժ լուծեց Խանասորի վրա։
Խանասոր – վայր, որտեղ հայերը վրեժխնդրություն իրականացրեցին։
«Դեղին գիրք» – գիրք, որը փաստերով ցույց է տալիս Համիդյան ջարդերը։

2.ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ նախապատրաստական քայլեր կատարվեցին մինչ կոտորածների սկսելը։ Ինչո՞ւ
ստեղծվեցին «Համիդիե» հեծելագնդերը։

Մինչ Համիդյան կոտորածների սկսելը, հայերը կազմակերպվում էին ու նախապատրաստվում էին պաշտպանվել։ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչները Սասունում իրականացնում էին ինքնապաշտպանության նախապատրաստական աշխատանքներ. հավաքում էին զենք, մարզվում էին մարտարվեստում, ծրագրեր էին կազմում թուրքերից պաշտպանվելու համար։

«Համիդիե» հեծելագնդերը ստեղծվեցին Աբդուլ Համիդ II-ի կողմից՝ հայերի դեմ հատուկ հարձակողական գործողություններ իրականացնելու և նրանց կոտորածը հեշտացնելու համար։ Այսպիսով, դրանք միտված էին մահմեդական ուժերը կենտրոնացնելու համար հայերի դեմ, որպեսզի սահմանվեն բռնությունների ռազմական հիմքեր։


բ. Նշի՛ր։ Ո՞ր քայլերը նպաստեցին Զեյթունի ինքնապաշտպանության հաղթանակին։

Զեյթունի հայերը հաղթեցին ինքնապաշտպանության ընթացքում, որովհետև՝

  1. Նախապատրաստվել էին մարտական գործողություններին, ուներ զինամթերք և մարտական փորձ։
  2. Հարձակվելով նախապես թուրքական զորամասի վրա, ձեռք բերեցին 2 հրանոթ, 600 հրացան ու 120 հազար փամփուշտ։
  3. Բարձրացրին «Զեյթունի անկախ իշխանություն» գրությամբ կարմիր դրոշ, ինչը ուժ և ոգի տվեց բնակիչներին։
  4. Հաջող բանակցություններ անցկացրին թուրքերի հետ, պարտադրեցին պայմանավորվել ու ապահովեցին իրենց անվտանգությունը։


գ. Քննի՛ր։ Ինչո՞ւ վանեցիները վայր դրեցին զենքերը։
Արդյոք դա ճի՞շտ որոշում էր։

Վանեցիները ստիպված էին վայր դնել զենքերը, որովհետև զինամթերքը սպառվել էր, և ինքնապաշտպանությունը երկար շարունակելն անհնար էր։ Նրանք ընդունեցին թուրքերի առաջարկած զինադադարի պայմանները։

Այն որոշումը կարելի է համարել պատճառաբանական, որովհետև առանց զենքի անհնար էր շարունակել դիմադրությունը, իսկ ժողովրդի կյանքը փրկելը առաջնահերթ էր։ Բայց ռազմական տեսանկյունից դա որոշ չափով խախտեց մարտական դիրքը, ու որոշ հայ առաջնորդներ հետագայում սպանվեցին։ Ստացվում է, որ որոշումն մարդասիրական առումով ճիշտ էր, բայց մարտավարական՝ ռիսկային։

3.ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ի՞նչ նշանակություն
ունեցան ինքնապաշտպանական մարտերը։

Ինքնապաշտպանական մարտերը մեծ նշանակություն ունեին հայերի համար։ Դրանք ցույց տվեցին, որ հայերը չեն ընդունում բռնությունները և պատրաստ են պաշտպանել կյանքն ու սեփական հողը։ Մարտերը մի կողմից դադարեցրին որոշ կոտորածներ, մյուս կողմից բարձրացրին հայերի ոգին, ստեղծեցին հերոսների օրինակներ (Մեծն Մուրադ, Գարուն Աղասի), և ապացուցեցին, որ համատեղ պայքարով հնարավոր է նվազեցնել զանգվածային ջարդերի ազդեցությունը։


2. Վերլուծի՛ր։ Կոտորածների իրականացման մեջ ի՞նչ
նշանակություն ունեցան կրոնը և մուսուլման հոգևոր
առաջնորդները։

Կոտորածների իրականացման գործում մեծ դեր ունեցավ կրոնը և մահմեդական հոգևոր առաջնորդները։ Պանիսլամիզմի գաղափարի միջոցով նրանք հավատացրին մահմեդականներին, որ քրիստոնյաների դեմ պայքարելը «սրբազան» գործ է։ Այս կրոնական քարոզը պատրաստեց մարդկանց հոգեպես ու ոգեշնչեց նրանց մասնակցելու բռնություններին, դարձնելով կոտորածները ավելի լայնածավալ ու կազմակերպված։


3. Բացատրի՛ր։ Ի՞նչ հանգամանքներ խանգարեցին
Աբդուլ Համիդ II-ին իրականացնելու հայերի ամբողջական ոչնչացումը

Աբդուլ Համիդ II-ին չհաջողվեց ամբողջությամբ ոչնչացնել հայերին մի քանի պատճառով։ Նախ, հայերը կազմակերպվեցին և ինքնապաշտպանվեցին Սասունում, Զեյթունում և Վանում։ Երկրորդ, միջամտեցին մեծ տերությունները (Ռուսաստան, Անգլիա, Ֆրանսիա), որոնք ճնշեցին սուլթանին ու պահանջեցին բարեփոխումներ։ Երրորդ, հայերի դիմադրության ու միջազգային վերահսկողության պատճառով հնարավոր չէր վերահսկել բոլոր հայկական տարածքները, և դա խանգարեց լիակատար ոչնչացմանն ու հայերի արմատական բնաջնջմանը։

Հայոց լեզու

Լրացուցիչ աշխատանք

1.   Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ գրելով է կամ ե։

Ծովեզր, լայնէկրան, պնդերես, որևիցե, Երևանջէկ, հրեշ, տիեզերք, մեջք, եգիպտացորեն, ինչևէ, ողբերգակ, ինչևիցե, ամենաէժան, խուռներամ, երբևէ, աշտե, եկեղեցի, եղերերգ, չէի, ցնծերգ։

2.       Լրացնել բաց թողնված տառերը՝ է կամ ե։

Միջօրե էր, աներևակայելի շոգ։ Վարդգեսը, որ երկար տարիներ չէր եղել հայրենի գյուղում, նորեկի անհագուրդ հետաքրքրությամբ զբոսնում էր հարազատ վայրերում։ Վերելքներով ու վայրէջքներով  ելևէջող ճանապարհը ծանոթ էր նրան։ Ահա երփներանգ դաշտերը, ուր արածում են գոմեշների նախիրները, Սևանհէկը, որ առատ էլեկտրաէներգիա է մտակարարում շրջակա գյուղերին։

3.       Լրացնել բաց թողնված տառերը՝ գրելով օ կամ ո։

Առօրյա, թռչնաորս, ողորկ, անօրգանական, բարօրություն, անդորր, անօրինակ, անորսալի, անօգուտ, որբանոց, այսօր, պարզորոշ, օրեցօր, Ամանոր, այլօրինակ, անօրինություն, օթևան, զօր ու գիշեր, հիմնովին, սնոտի, պնդօղակ, եղբորորդի։

4.       Լրացնել բաց թողնված տառերը՝ օ կամ ո։

Օդանավը թռչում էր հնօրյա երկիր՝ Հայաստանի վրայով։ Միօրինակ հռնդյունից ձանձրացած՝ դիտում ենք բացօթյա թանգարան համարվող յուրօրինակ լեռնաշխարհը։

Վաղորդյան արեգակի ճառագայթները հոծ ամպերի միջով լուսավորել են դեղնազօծ արտերը, արծաթազօծ սառնորակ գետակները։ Փչում է մեղմօրոր քամի, և մեղմորեն օրորվում են ցորենի հուռթի ցանքատարածությունները։

5.   Ըստ անհրաժեշտության գրեք ը։

Հյուրընկալ, դյուրընկալ, անակնկալ, առնչվել, երկնչել, պարընկեր, խոչընդոտ, ակնթարթ, դասընթաց, մթնկա, անընթեռնելի, խոյընթաց, չըմբռնել, զուգընկեր, նախընտրել, սրընթաց, խաղընկեր, ձեռնտու, ըմպելիք, առընթեր, ակնդետ, դյուրընթեռնելի, այլընտրանք, ճեպընթաց։

6.       Ըստ անհրաժեշտության գրի՛ր ը։

Դասընկերներով անակնկալ մի որոշում կայացրինք՝ արշավ կազմակերպել դեպի Մայմեխի կատարը և ամրացնել հայոց եռագույնը։ Ակնթարթորեն ընդունված որոշումը բոլորիս ոգևորեց։

Վերընթաց ճանապարհն անցնում էր որոտընդոստ գետակին զուգընթաց։ Ծառերը մթնկա անտառում թվում էին գիրկընդխառն կերպարանքներ և անըմբռնելի երկյուղով լցնում մեր սրտերը։ Վերելքը դժվարին էր, բայց ինքնըստինքյան հասկանալի է, որոշեցինք հաղթահարել խոչընդոտները և չընկրկել։

7.       Լրացնել բաց թողնված  տառերը՝ ի, ե կամ յ։

Մատյան, քվեարկել, հեքիաթ, ատյան, լռելյայն, միլիոն, միմիայն, կղզյակ, միմյանց, ակադեմիա, հրեա, կրիա, պատյան, օվկիանոս, մարմարիոն, քամելիոն, շղթայաձև, բարյացակամ։

8.       Լրացրո՛ւ բաց թողնված տառերը տեղանուններում՝

Ասիա, Ադրիատիկ ծով, Անգլիա, Բյուզանդիա, Բյուզանդիոն, Բուլղարիա, Զապարոժիե, Մեծ Բրիտանիա, Մոնղոլիա, Շոտլանդիա, Վիետնամ, Սոֆիա, Վիեննա, Վիկտորիա։

9.   Ըստ անհրաժեշտության գրել յ։

Վերարկուի, միջօրե, վայրկյան, կարկաչյուն, ճյուղ, թեյի, շյուղ, Կարինեի, Կարոյի, մրջյուն, տույժ, Միքայել, լռելայն, ջղային, շրջագայել, Նաիրի, վաշխառուի, ժողովածուում, զգույշ, եղբոր, վայելուչ։

10.   Հետևյալ բառերից յ-ի սղմամբ կամ երկհնչյունի հնչյունափոխմամբ կազմել նոր բառեր։

Ցույց, զրույց, եղբայր, երևույթ, մշակույթ, աշխույժ, համբույր, գույն, մատյան, վայրկյան, սառույց, զեկույց, պատանյակ, շահույթ, ընկույզ, բույր, թույն, կույտ։

Ցուցահանդես, զրուցել, եղբորորդի, երևութային, մշակութային, աշխուժություն, համբուրել, գունատ, մատենադարան, վայրկենական, սառել, զեկուցել, պատանի, շահութաբեր, ընկուզենի, բուրմունք, թունավոր, կուտակել:

Հայոց լեզու

Դասարանական Աշխատանք

1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ գծերի փոխարեն գրելով  է կամ ե։

Դողէրոցք, էջանշան, պատնեշ, գոմեշ, վայրէջք, էջմիածին, վերելք, առերևույթ, ելևէջ, երակ, առէջ, բազկերակ, էական, ելակ, ամենաէական, ամենաերկար, էլեկտրաէներգիա, ելարան, ստորերկրյա, վերելակ, հնէաբան, առերես, աներևակայելի, մանրէաբան, էակ, Սևանհէկ, Վարդգես, բազմերանգ, մանրէ։ 

2. Ըստ անհրաժեշտության գրի՛ր մեծատառով։ 

Օնորե դը Բալզակ, Նեղոսի հովիտ, Խաղաղ օվկիանոս, Արտաշես Առաջին, Խոսրով Կոտակ, Թադեոս առաքյալ, Ոսկան Երևանցի, Ռուսաստանի Դաշնություն։ 

3. Բառերը բաժանի՛ր վանկերի՝ նշելով բաց և փակ վանկերը։ 

Այգի — այ (փակ) — գի (բաց)

դեռատի — դե (բաց) — ռա (բաց) — տի (բաց)

արագահոս — ա (բաց) — րա (բաց) — գա (բաց) — հոս (փակ)

երազ — ե (բաց) — րազ (փակ)

(Այն վանկըոր միայն ձայնավոր հնչյունից է կազմվածկամ որ ավարտվում է ձայնավոր հնչյունովկոչվում է բացՕրինակ՝ ապակիառուակամա:

Այն վանկըոր վերջանում է բաղաձայն հնչյունովկոչվում է փակ: Օրինակ՝ կարպետպատշարթախծոտ և այլն: )

4. Գտի՛ր հականիշ զույգերը։

Ա․ Բերկրալից, փութկոտ, կանուխ, բիրտ, դանդաղկոտ, ուշ, քնքուշ, թախծոտ, երկչոտ, թեժ, մարմանդ, համարձակ։ 

Բերկրալից — թախծոտ

փութկոտ — դանդաղկոտ

կանուխ — ուշ

բիրտ — քնքուշ

երկչոտ — համարձակ

թեժ — մարմանդ

Բ․ Պատվարժան, կողմ, տհաճ, ժուժկալ, անարգ, թավ, թեթևասահ, դուրեկան, անզուսպ, դեմ, ծանրաքայլ, նոսր։ 

Պատվարժան — անարգ

կողմ — դեմ

տհաճ — դուրեկան

ժուժկալ — անզուսպ

թավ — նոսր

թեթևասահ — ծանրաքայլ

Հանրահաշիվ 9

ԹՎԱՅԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻԱՐՏԱԴՐՅԱԼԻ ՆՇԱՆԸ

ա) +

բ) —

գ)+

դ) +

ե) —

զ) +

է) —

ը) +

թ) +

ա) +

բ) —

գ) +

դ) +

ե) —

զ) +

է) —

ը) —

թ) +

ա) —

բ) +

գ) +

դ) +

ե) +

զ) —

է) +

ը) +

ա) 25 — 6 = 19

25 — 6 = 19

բ) 125

-125

գ) 125 — 200 = -75

-125 — 200 = -325

դ) 5 + 6 = 11

-5 + 6 = 1

ե) 25 + 5 = 30

25 — 5 = 20

զ) (5 + 5) (5 — 5) = 0

(-5 + 5) (-5 — 5) = 0

է) (5 + 2) (5 + 4) = 63

(-5 +2) (-5 + 4) = -3 x (-1) = 3

ը) (5 — 5) (557 + 30 — 1) = 0

(5 — 5) (-557 — 30 — 1) = 0

ա)

բ)

գ)

դ)

ե)

զ)

ա) 8√32 = 24

բ) 5√24 = 5 x 4 = 20

գ) √12 = √4 x 3 = 2√3

դ) √300 = √100 x 3 = 10√3

ե) √9/2 x 1/2 = √9/4 = 3/2

զ) 15 + 1/4+√15 = (4√15 + √152 + 1)/(4 + √15) = (4√15 + 16)/(4 + √15) = (4 (√15 + 4))/(4+√15) = 4

է) √(12 + √(13 + 3) = √(12 + √(16) = √(12 + 4) = √16 = 4

ը) 8 — 7 = 1

Քիմիա 9

Ինքնաստուգման առաջադրանքներ․

1.   Ո՞ր  շարքում   են  գրված  միայն  ֆիզիկական  մարմիններ.

     1 )  քանոն, ապակի, գիրք, մեխ, ալյումին, ազոտ

     2)  սեղան, համակարգիչ, տետր, վարդ, մատանի

     3)  երկաթ, ֆոսֆոր, բաժակ,  գրիչ, թթվածին

     4)  պղինձ, ջուր,  սոդա,  արծաթ, ոսկի, ջրածին

2. Ո՞ր  շարքում  են  նյութերը  ներկայացված  ըստ  մարդու  օրգանիզմում  դրանց   զանգվածային   բաժնի  նվազման․

1)      ածխաջրեր, ջուր, սպիտակուցներ, ճարպեր

2)      սպիտակուցներ, ջուր, ճարպեր, ածխաջրեր

3)      սպիտակուցներ, ածխաջրեր, ջուր, ճարպեր

4)      ջուր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր

3. Ո՞ր  շարքում  են  չվերականգնվող  բնական  պաշարների  անվանումները.

       1)   բնական  գազ, անտառային  ծածկույթ, օդ, ջուր

       2)  մաքուր  ջուր, բերրի  հող, նավթ, ածուխ

       3)  բույսեր, կենդանիներ, մետաղներ, օդ

       4)  մետաղներ, բնական  գազ, ածուխ, նավթ

4. Քանի՞  նյութ  է  ներկայացված  հետևյալ  բառակապակցություններում.

    ջրի  կաթիլ,  պղնձե  թաս,  ալյումինե կաթսա, ռետինե գնդակ, պղնձե  կուժ, սառցե  դղյակ.

    1)  3                                         2)  6                                           3)  4                                       4)  5

5. Նշվածներից  ո՞ր  շարքում   են   գրված  միայն   օրգանական   նյութեր.

            1)  ջուր, թթվածին, կավիճ, սպիրտ, ճարպ, քլոր

            2)  կերակրի աղ, սպիտակուց, ճարպ, ազոտ, մեթան

            3)  սախարոզ, քացախաթթու, գլյուկոզ, սպիրտ, օսլա

            4) սոդա, ջուր, ածխաթթու գազ, բենզոլ, ացետոն, օզոն

6.  Ո՞ր  շարքում  են  գրված  միայն  պարզ  նյութեր.

          1) ջուր, ալմաստ, ամոնիակ, օքսիդ, աղ

          2) ծծումբ, ֆոսֆոր, սոդա, ազոտ, թթու, հիմք

          3) թթվածին, ալմաստ,  օզոն, ֆուլերեն, ֆոսֆոր

          4) երկաթ,  ավազ,  դոլոմիտ, գրաֆիտ, մարմար

7. Քանի՞   քիմիական  տարր  է  առաջացնում  հետևյալ  պարզ  նյութերը`   թթվածին,  կարբին, սև  ֆոսֆոր, օզոն, ալմաստ, կարմիր  ֆոսֆոր, ֆուլերեն, գրաֆիտ, սպիտակ   ֆոսֆոր.  

      1)  6                                   2)  3                                 3)  4                                      4)  5

8.  Քանի՞  բարդ  նյութ  է  գրված`  ջրածին,  թթու,  գլյուկոզ, ազոտ,  կաուչուկ,  հիմք, սախարոզ,  ալմաստ,  օսլա,  օքսիդ, երկաթ, ածխաթթու գազ,  աղ,  բութան, օզոն. 

       1)    5                                  2)   7                                 3)   9                                  4)   10

9. Ո՞ր շարքում  են  գրված  միայն  բարդ  նյութերի  բանաձևեր.

    1)   Al, HCl,  Cu, Na2SO                                                3)  H2O, N2, MgO,  Ni, S8

    2)   AgBr, H2, CaCO3, P4                                                4)  NaOH, CO2, NH3, CuSO4

10. Ո՞ր շարքում  են  առկա  միայն  կովալենտային  կապերով  միացություններ.

     1)  NaCl, HCl, Cl2, NaHCO3                                      3)  H2, NH3, H2O, CH4

     2)  KBr, HNO3, CaO, P4                                            4)  N2, Br2, CuSO4, Fe