Սեպտեմբերի 1 ին ,մենք բարձրացանք Արայի լեռը հաղթահարելու բարձրունքը, ինչը մեզ ստացվեց:
Բարձրունքը հաղթահարելը բավականին բարդ էր, քանի որ շատ քարքարոտ ճանապարհների էինք հանդիպում։ Բայց անտառային արահետներով անցնելիս միանգամից մոռանում էինք բոլոր դժվարությունները։
Ես ճամփորդության ընթացքում պահում էի ինձ ակտիվ, որպեսզի տրամադրեի մյուսներին: Գիտեի, որ ասելու էին «ՀՈԳՆԱԱԾ ԵՄ» կամ «ՈՒԶՒՈՄ ԵՄ ՏՈՒՆ ԳՆԱՄՄ»:
Երբ արդեն ես էլ սկսեցի հանձնվել, իմացա որ արդեն համարյա հասել ենք և էներգիաս նորից լցվեց:
Բայց գիտե՞ք ամենա ՄԵԾ մինուսը: Ջրի խնդիրը, այո: Ոչ մեկի մոտ ջուր չէր մնացել ճանապարհի կեսին, և տանջվելով էինք բարձրանում: Սրանից ես սովորեցի այն, որ միշտ իմ հետ մի հինգ շիշ ջուր պետք է բերեմ:
ԵՎ հազիվ հասանք մեր Արայի լեռի գագաթին: Բոլորս հասանք և լավ հանգստացանք: Իսկ Հանգստանալուց հետո, սկսեցինք իջնել: Իջնելը ավելի հեշտ էր, բայց նաև դժվար, սահելու պատճառով, բայց դա իմ համար մեծ հաճույթ էր, քանի որ ես սահելու պրոֆեսիոնալ եմ, երևի:
Անփոփեմ, որ այս ճանապարհորդությունը ամենազվարճալի և յուրահատուկ ճանապարհորդություններից մեկն էր։ Բայց մյուս անգամ չեմ գնա, առանց ջրի: