Ես այս թեմայի համար ընտրեցի Ադոլֆ Հիտլերին։ Որոշ մարդիկ ինձ կհարցնեն, թե ինչու հենց նրան եմ ընտրել, բայց իմ պատճառը այն է, որ նա պատմության մեջ մեծ ազդեցություն ունեցավ՝ թեև շատ դաժան և բացասական կողմով։ Ես ուզում եմ հասկանալ, թե ինչպես մի մարդ կարողացավ այսքան մարդկանց վրա ազդել և ամբողջ աշխարհը տանել դեպի պատերազմ։
Հիտլերը ծնվել է Ավստրիայում և հետո տեղափոխվեց Գերմանիա։ Երիտասարդ ժամանակ նա ուներ արվեստով զբաղվելու երազանքներ, բայց դրանք չիրականացան։ Կյանքի ընթացքում նա դարձավ քաղաքական գործիչ, իսկ հետո՝ Գերմանիայի առաջնորդ։ Նրա գաղափարներն ու խոսքերը շատերին գրավեցին, բայց իրականում դրանք լի էին ատելությամբ։ Նա մտածում էր, որ որոշ ազգեր և մարդիկ պետք է ոչնչացվեն։ Այս գաղափարները բերեցին Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Այդ պատերազմը պատմության մեջ ամենադաժաններից մեկն էր․ միլիոնավոր անմեղ մարդիկ մահացան, իսկ Հոլոքոստի ժամանակ հրեաներին և այլ ժողովուրդների անարդար սպանեցին։
Հիտլերի որոշումների հետևանքներից կարևոր օրինակ է Ստալինգրադի ճակատամարտը։ Նա որոշեց գրավել Խորհրդային Միության տարածքները՝ կարծելով, թե հեշտ հաղթանակ կստանա։ Բայց այդ որոշումը կործանարար եղավ Գերմանիայի համար։ Հարյուր հազարավոր գերմանացի զինվորներ մահացան կամ գերի ընկան։ Այս պարտությունը ցույց տվեց, որ Հիտլերի պլանները ոչ միայն դաժան էին, այլև սխալ և անհեռատես։
Եթե ես հանդիպեի Հիտլերին, ես նրան առաջին հերթին հարցեր կտայի։ Կասեի՝ ինչու՞ նա մտածեց, որ իրավունք ունի որոշելու, թե ով պետք է ապրի և ով՝ ոչ։ Ես կփորձեի նրան բացատրել, որ աշխարհը գեղեցիկ է բազմազանությամբ, և որ իր ատելությունը միայն կործանում բերեց։ Հնարավոր է, նա ինձ չլսեր, բայց գոնե ես կփորձեի հասկացնել նրան, որ ուժը ոչ թե բռնության մեջ է, այլ խաղաղության և սիրո։
Ամփոփելով՝ ես ընտրեցի Հիտլերին, որովհետև նրա պատմությունը մեզ սովորեցնում է, թե ինչ վտանգավոր է, երբ մեկ մարդու գաղափարները դառնում են ամբողջ ազգի ճանապարհ։ Հիտլերի կյանքը և նրա թողած հետքը մեզ հիշեցնում են, որ մենք պետք է ընտրենք խաղաղություն, ոչ թե պատերազմ։