Է. Ղազարյանի դասագրքից էջ115-ից մինչև էջ121և124-ից-134Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս II >>-ից էջ9-ից մինչև էջ17

Տարբերակ 1
1.(2) Ջերմաքանակ անվանում են ներքին էներգիայի այն մասը, որը …
Պատ.՝մարմինը ստանում կամ կորցնում է ջերմահաղորդման ժամանակ:
II.(1) Ի՞նչ միավորներով է չափվում մարմնի ներքին էներգիան.
Պատ.՝ Ջ, կՋ:
III. (2) Ի՞նչ է նշանակում՝ ցինկի տեսակարար ջերմունակությունը 380 Ջ/(կգ°C) է։ Դա նշանակում է, որ
Պատ.՝ 1կգ զանգվածով ցինկը 1°C տաքացնելու համար պահանջվում է 380Ջ էներգիա:
IV.(3) Հավասար զանգվածներով ջրին, սպիրտին, կերոսինին և բուսական յուղին հաղորդվում են հավասար ջերմաքանակներ : Հեղուկներից ո՞րի ջերմաստիճանը ավելի շուտ կմեծանա.
Պատ.՝ բուսական յուղինը:

V.(3) Նույն տրամագծով և հավասար զանգ-վածներով կապարե, արույրե, երկաթե և անագե գլանները տաք ջրի մեջ տաքաց-վում են մինչև միևնույն ջերմաստիճանը։ Այնուհետև գլանները տեղադրվում են պարաֆինե սալի վրա: Երբ գլանները սառչում են մինչև սենյակային ջերմաստի-ճանը, նրանց տակ պարաֆինի որոշ մասը հալվում է։ Նկարի վրա ո՞ր համարով է նշված երկաթե գլանը.
Պատ.՝ առաջին:
Տարբերակ 2
1.(2) Ի՞նչն են անվանում տեսակարար ջերմունակություն.
Պատ.՝ Ջերմության այն քանակը, որն անհրաժեշտ է նյութի 1կիլոգրամի ջերմաստիճանը 1°C – ով փոփոխելու համար։
II.(2) Մարմինը տրված չափովտաքացնելու համար անհրաժեշտ ջերմաքանակը կախված է .
Պատ.՝ նյութի տեսակից, նրա զանգվածից և ջերմասիճանի փոփոխությունից:
III (1) Ինչպե՞ս է անվանվում այն ջերմաքանակը, որն անհրաժեշտ է տվյալ նյութի 1կիլոգրամի ջերմաստիճանը 1°C – ով փոփոխելու համար.
Պատ.՝ այդ նյութի տեսակարար ջերմունակություն:
IV. (3) Բաժակների մեջ լցվում են հավասար զանգվածներով և նույն ջերմաստիճանի ջուր, սպիրտ, կերոսին և բուսական յուղ։ Հեղուկների մեջ գցվում է նույն զանգվածով և մինչև նույն ջերմաստիճանը տաքացրած ավազ: Ավազի ջերմաստիճանը բարձր է հեղուկների ջերմաստիճանից։ Հեղուկներից ո՞րը կունենա ամենացածր ջերմաստիճանը.
Պատ.՝ բուսական յուղը:

V.(3) Նույն տրամագծերով և հավասար զանգվածներով արույրե, երկաթե և անագե գլանները տաքացվում են տաք ջրում, մինչև միևնույն ջերմաս-տիճանը, որից հետո հանվում են և դրվում պարաֆինե սալի վրա: Երբ գլանները սառչում են մինչև սենյակային ջերմաստիճանը, նրանց տակ գտնվող պարաֆինի մի մասը հալվում է։ Նկարի վրա ո՞ր համարով է նշված կապարե գլանը.
Պատ.՝ երկու:
Տարբերակ 3
1.(2) Ի՞նչ է ջերմաքանակը։
Պատ.՝ ներքին էներգիայի այն քանակն է, որը անհրաժեշտ է նյութը 1°C տաքացնելու համար:
II.(1) Ի՞նչ միավորներով է չափում ջերմաքանակը.
Պատ.՝ Ջ, կՋ:
III. (2) Ի՞նչ է նշանակում՝ պղնձի տեսակարար ջերմունակությունը 380 Ջ/(կգ°C) է։ Դա նշանակում է, որ … էներգիա
Պատ.՝ 1կգ զանգվածով պղինձը 1°C տաքացնելու համար պահանջվում է 380Ջ:
IV. (3) Հավասար ջերմաստիճաններ ունեցող ջուրը, սպիրտը, կերոսինը և բուսական յուղը լցվում են մինչև միևնույն ջերմաստիճանը տաքացրած ալյումինե անոթների մեջ։ Հեղուկների զանգվածները և անոթների զանգվածները հավասար են։ Երբ ջերմափոխանակությունը դադարի, հեղուկներից ո՞րը կունենա ամենաբարձր ջերմաստիճանը.
Պատ.՝ բուսական յուղը:

V.(3) Միատեսակ տրամագիծ և զանգված ունեցող կապարե, արույրե, երկաթե և անագե գլանները տաքացվում են տաք ջրի մեջ մինչև միևնույն ջերմաստիճանը։ Այնուհետև գլանները հանվում են հեղուկների միջից և դրվում պարաֆինե սալի վրա: Երբ գլանները սառչում են մինչև սենյակային ջերմաստիճանը, նրանց տակ պարաֆինի որոշ մասը հալվում է: Նկարի վրա ո՞ր համարով է նշված արույրե գլանը.
Պատ.՝ երրորդ:
Տարբերակ 4
1.(2) Ի՞նչ է ներքին էներգիան:
Պատ.՝ Մարմինը կազմող մասնիկների կինետիկ և պոտենցիալ էներգիանների գումարն է։
II.(1) Ի՞նչ միավորներով է չափվում տեսակարար ջերմունակությունը.
Պատ.՝ Ջ/կգ°C, կՋ/կգ°C
III. (2) Ի՞նչ է նշանակում՝ արույրի տեսակարար ջերմունակությունը 380 Ջ/(կգ°C) է :
Դա նշանակում է, որ տաքացնելու համար …. էներգիա։
Պատ.՝ 1կգ զանգված ունեցող արույրը 1°C – ով …պահանջվում է 380Ջ:
IV. (3) Հավասար զանգվածներով և նույն սկզբնական ջերմաստիճան ունեցող ջուրը, սպիրտը, կերոսինը և բուսական յուղը միաժամանակ սկսվում են տաքացվել սպիրտայրոցների վրա։ Սպիրտայրոցները յուրաքանչյուր միավոր ժամանակում անջատում են միատեսակ ջերմաքանակներ։ Նույն ժամանակամիջոցում ո՞ր հեղուկի ջերմաստի-ճանը ավելի շատ կբարձրանա (ո՞ր հեղուկը ավելի արագ կտաքանա).
Պատ.՝ բուսական յուղը:

V.(3) Միատեսակ տրամագիծ և զանգված ունեցող կապարե, արույրե, երկաթե և անագե գլանները տաքացվում են տաք ջրի մեջ մինչև միևնույն ջերմաստիճանը։ Այնուհետև գլանները հանում են հեղուկների միջից և դրվում պարաֆինե սալի վրա։ Երբ գլանները սառչում են մինչև սենյակային ջերմաստիճանը, նրանց տակ պարաֆինի որոշ մասը հալվում է: Նկարի վրա ո՞ր համարով է նշված անագե գլանը.
Պատ.՝ չորորդ:




