Երկրաչափություն 8

Երկու վեկտորների գումարումը և հանումը

քանի որ AB + BC = AC, AD + DC = AC | => AB + BC = AD + DC

|a + b| < |a| + |b| քանի որ վեկտորների գումարը կառուցվում է եռանկյան կանոնով, ապա ենթարկվում է նրա օրենքներին՝ ըստ որի եռանկյան ցանկացած կողմ փոքր է մնացած երկու կողմերի գումարից:

Ռուսերեն

Ա․Իսահակյան ,,Արևի մոտ՛՛

8 класс 12- 16 мая

Արևի մոտ

Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած, կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ: Նոր էր բացվել գարունը, մոտակա սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով էր նայում ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ոչ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային: Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը, սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:
-Ախ, կարմիր արև, բարի՜ արև, դու էիր միայն ինձ տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին. ես մայր չունեմ. ես տուն չունեմ, ու՞ր գնամ, ու՞մ մոտ գնամ… Վեր առ, տար ինձ քեզ հետ, անու՜շ արև…
Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ոչ ոք չէր լսում ու տեսնում նրան, ոչ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան…
Արևը սահեց անցավ սարի մյուս կողմը, և էլ չերևաց:
-Բարի՜ արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ… Ես գիտեմ, ձեր տունը ա՜յս սարի հետևն է, ես կգամ, կգամ քեզ մոտ, հիմա, հիմա…
Եվ խեղճ երեխան դողալով՝ հարուստ տների պատերը բռնելով, գնա՜ց, գնա՜ց, քաղաքից դուրս ելավ: Հասավ մոտավոր սարին. դժվար էր վերելքը, քարեր ու քարեր, ոտքը դիպչում էր քարերին, խիստ ցավում. բայց նա ուշադրություն չդարձնելով բարձրանում էր անընդհատ:
Մութն իջավ և կանաչ սարը սևերով ծածկվեց: Սարի գլխին փայլփլում էին աստղերը՝ կանչող, գուրգուրող ճրագների պես: Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր. երբեմն թռչում էին սև գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել: Երեխան անվախ ու հաստատուն քայլերով գնում էր վերև, բա՜րձր, միշտ բա՜րձր. և հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից.
-Ո՞վ ես, ու՞ր ես գնում:
-Ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնում, ասա, ո՞ւր է արևի տունը, հեռու՞ է, թե՞ մոտիկ:
Ճրագը ձեռքին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց.
-Դու հոգնած կլինես, քաղցած ու ծարավ, գնանք ինձ մոտ: Ի՜նչ անգութ են քո հայրն ու մայրը, որ այս մթանը քեզ ցրտի ու քամու բերանն են ձգել:
-Ես հայր ու մայր չունեմ, ես որբ եմ ու անտեր…
-Գնանք, տղաս, գնանք ինձ մոտ, – ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով՝ տուն տարավ:
Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստած էին բարի մարդու կինն ու երեխք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:
-Սիրելի երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թող չլինեք երեք եղբայր, լինեք չորս: Երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա: Սիրեցեք իրար. եկեք համբուրեցեք ձեր նոր եղբորը:
Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց. հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան: Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս: Հետո սեղան նստեցին` ուրախ, զվարթ: Մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին: Երեխան շա՜տ էր հոգնած. իսկույն աչքերը փակեց ու անո՜ւշ-անո՜ւշ քնեց:
Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, ասես ինքն արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ: Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա տեսավ, որ արևը հենց այս տան մեջ է, որ ինքը հենց արևի գրկում է…

Ավ. Իսահակյան

Перевести на русский язык.

Один сирота, одетый в лохмотья, съежился под стенами богатых домов. Прислонившись к стене одного из этих домов, он протягивал руку к прохожим. Весна только что наступила, близлежащие горы зеленели, и весеннее ласковое солнце добрыми глазами смотрело на всех. Люди проходили мимо по тротуарам, и никто не смотрел, не хотел смотреть на бедного сироту. Когда солнце постепенно начало склоняться за зелёные горы, подул холодный ветер, и ребёнок задрожал — бедный и бездомный.
— Ах, красное солнце, доброе солнце, только ты меня согревало, а теперь куда ты уходишь, оставляя меня одного на этом холоде и во тьме? У меня нет матери, у меня нет дома, куда мне пойти, к кому мне пойти?.. Возьми меня с собой, ласковое солнце…

Ребёнок плакал тихо, молча, и слёзы катились по его бледному лицу. А люди возвращались в свои дома, и никто не видел и не слышал его, никто не хотел видеть и слышать его…
Солнце скользнуло за другую сторону горы и больше не появилось.
— Доброе солнце, я знаю, ты пошло к своей маме… Я знаю, ваш дом за этой горой, я приду, приду к тебе, сейчас, сейчас…

И бедный ребёнок, дрожа, цепляясь за стены богатых домов, пошёл, пошёл, вышел из города. Он добрался до ближайшей горы. Подъём был трудным: камни и камни, ноги его спотыкались о них, причиняя боль. Но он, не обращая внимания, поднимался всё выше и выше.

Наступила ночь, и зелёная гора покрылась мраком. На её вершине сияли звёзды, как манящие, ласковые огоньки. Дул холодный, резкий ветер, который выл в ущельях и над обрывами. Время от времени летали ночные хищные птицы, которые отправились на охоту. Но ребёнок смело и уверенно шагал вперёд, выше, всё выше. Вдруг он услышал лай собак, а немного позже — голос из темноты:
— Кто ты? Куда идёшь?
— Я странник, иду к Солнцу. Скажи, далеко ли до его дома?
С фонарём в руках к нему подошёл человек и ласково сказал:
— Ты, наверное, устал, голоден и хочешь пить. Пойдём ко мне. Как же жестоки твои отец и мать, что оставили тебя в этом холоде и вьюге.
— У меня нет ни отца, ни матери. Я сирота и беспризорный…
— Пойдём, сынок, пойдём ко мне, — сказал добрый незнакомец и, взяв ребёнка за руку, повёл его в свой дом.

Его домом была бедная хижина. Вокруг очага сидели жена доброго человека и трое маленьких детей. Рядом с хижиной, в большом загоне, жевали траву овцы. Он был пастухом, горным пастухом.
— Дорогие мои дети, я привёл вам брата. Теперь вы будете не трое, а четверо. Рука, которая кормила троих, накормит и четверых. Любите друг друга. Идите, поцелуйте вашего нового брата.

Прежде всего, жена пастуха обняла ребёнка и по-матерински крепко-крепко его поцеловала. Потом подошли дети и по-братски обняли его. Ребёнок плакал от радости, всё ещё не веря своему счастью. Затем они сели за стол — весёлые, радостные. Мать постелила для них постель и всех уложила спать рядом с собой. Мальчик был очень уставшим; он сразу закрыл глаза и сладко-сладко уснул.

Во сне он улыбался, словно уже был рядом с Солнцем, обняв его крепко и лежал в его тёплых и счастливых объятиях. Вдруг он проснулся от радости в сердце и увидел, что вместо Солнца он обнимает своих новых братьев и крепко держит за руку новую мать. И он понял, что Солнце именно здесь, в этом доме, и что он сам в объятиях Солнца…

Написать эссе ,,Что такое счастье?»

Счастье — это чувство, которое каждый из нас понимает по-своему. Для кого-то это время, проведённое с семьёй, для другого — достижение мечты или просто тёплый солнечный день. На самом деле, счастье часто прячется в мелочах: в улыбке близкого человека, в любимом занятии или в запахе свежего хлеба.

Я думаю, что счастье — это умение радоваться тому, что у тебя есть, и ценить каждый момент. Когда мы благодарны за простые вещи и умеем видеть хорошее даже в обычных днях, мы по-настоящему счастливы. Ведь иногда для счастья нужно так мало — просто быть рядом с теми, кого любишь.

Հայոց լեզու

Դ. Գործնական Քերականություն

Ձևի պարագա

Ցույց է տալիս գործողության կատարման ձևը։

Արտահայտվում է ձևի մակբայներով, գոյականի տարբեր հոլովաձևերով, որակական ածականով, կապային կապակցությունով, դերանունով, դերբայական ձևերով։  Պատասխանում է ինչպե՞ս հարցին։

1.     Ընդգծի՛ր ձև պարագաները։

Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար։

Քամին սկզբում քշեց թեթև, իսկ հետո գազանաբար պոկեց թույլ ամրացրած տանիքները:

Տարերքը կամաց-կամաց սեղմում էր իր չարագույժ օղակը:

Չոր խոտը շատ արագ ու հեշտ է վառվում անգամ փոքրիկ կայծից:

Դժվարությամբ է հարմարվում նոր վայրում:

Արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:

Պատճառի պարագա

Ցույց է տալիս գործողության կատարման պատճառը։

Պատասխանում է ինչի՞ց, ի՞նչ պատճառով հարցին։

Արտահայտվում է գոյականի բացառական հոլովով, կապային կապակցություններով, դերբայական ձևերով՝ անորոշ դերբայի բացառական և գործիական հոլովներով։

2.     Գտի՛ր պատճառի պարագաները, ընդգծի՛ր։

Տիկինը սարսռաց սեփական մտքից։

Նրա դեմքը շիկնել էր թեթև հուզմունքից։

Վախից կուչ էր եկել սենյակի մի անկյունում։

Ապրուստի այլ միջոց չունենալով՝ ծերուկը սենյակը վարձով էր տալիս։

Շատ աշխատելուց նրա մկանները ամրացել էին։

Մենակություն բառից դողում է օդն իմ սենյակի։

Պայմանի պարագա

Ցույց է տալիս գործողության կատարման պայմանը։

Հիմնականում արտահայտվում է անորոշ դերբայի տրական հոլովով և դեպքում կապով։

Պատասխանում է ի՞նչ պայմանով, ո՞ր դեպքում հարցերին։

1.     Ընդգծի՛ր պայմանի պարագաները։

Քո մերժման դեպքում նրանք կհայտնվեն անելանելի դրության մեջ։

Մնացի տանը պարապելու պայմանով։

Բարձր գնահատական ստանալու դեպքում կարժանանաս ծնողներիդ գովքին։

Շուտ օգնության հասնելու դեպքում կավարտվեր այդ ամենը։

Նման դեպքում միշտ էլ հարցը վճռվում է հօգուտ մեծամասնության։

Նպատակի պարագա

Ցույց է տալիս գործողության կատարման նպատակը։

Արտահայտվում է առավելապես անորոշ դերբայի տրական հոլովով, ինչպես նաև  կապային կապակցություններով՝ համար, նպատակով, հանուն։

Պահանջում է ինչո՞ւ , ինչի՞ համար, ի՞նչ նպատակով հարցերը։

2.     Ընդգծի՛ր նպատակի պարագաները։

Աղջիկները գնացին աղբյուր՝ ջրի։

Շտապում էր՝ սեղմելու այդ մեծ բարեգործի ձեռքը։

Չափ ու քանակի պարագա

Ցույց է տալիս գործողության կատարման չափը , աստիճանը։

Պատասխանում է ինչքա՞ն , որքա՞ն հարցերին։

Արտահայտվում է թվական դերանուններով՝ այսքան, այդքան, այնքան, նույնքան, ․․․, մակբայներով՝ կրկին, նորից, բազմիցս, անընդհատ, բառակապակցություններով՝ տասն անգամ, կիսով չափ, այն աստիճան։

3.     Գտի՛ր չափ ու քանակի պարագաները։

Գրավիչ են դարձյալ քո աչքերը ջինջ։

Մայր ու որդի շատ երկար զբոսնեցին:

Փայտփորիկն անընդհատ կտցահարում էր ծառը:

Ոսկե շղթան արժեր հազար դոլար:

Փոքրիկը շատ էր սիրում պաղպաղակ և երբեք չէր հրաժարվում դրանից:

Այդ երեկո ծերունին բնավ չխոսեց:

Հայոց լեզու

Տ. Գործնական Քերականություն

1. Նախադասություններին ավելացրո՛ւ փակագծերում տրված հարցերին պատասխանող խնդիր լրացումներ, որոնք արտահայտվեն ա)բառով, բ) երկրորդական նախադասությամբ:

Այդ հրաշքը տեսնելով` վայրենիներն ազատ արձակեցին: (ո՞ւմ) Այդ հրաշքը տեսնելով` վայրենիներն ազատ արձակեցին գերուն: Այդ հրաշքը տեսնելով` վայրենիներն ազատ արձակեցին նրան, ում կապել էին զոհասեղանին:


Թերակդզու բնակիչները մի պատմություն են պատմում: (ինչի՞ մասին)

Թերակդզու բնակիչները մի պատմություն են պատմում լճի մասին:

Թերակդզու բնակիչները մի պատմություն են պատմում այն մասին, թե ինչպես լիճը բուժում է հիվանդներին:


Վերջապես արևը տաքացրեց: (ո՞ւմ)

Վերջապես արևը տաքացրեց հողը:

Վերջապես արևը տաքացրեց այն մարդուն, ովքեր երկար ժամանակ սպասում էին նրա ջերմությանը:


Զբոսաշրջիկները միայն երրորդ օրը գտան: (ի՞նչը)

Զբոսաշրջիկները միայն երրորդ օրը գտան ճանապարհը:


Զբոսաշրջիկները միայն երրորդ օրը գտան այն ճանապարհը, որը տանում էր դեպի գագաթը:


Քայլ առ քայլ առաջ գնալով` հասան: (ինչի՞ն)

Քայլ առ քայլ առաջ գնալով` հասան տուն:

Քայլ առ քայլ առաջ գնալով` հասան այն տեղին, որտեղ կարող են հանգստանալ:

2. Հարցական դերանունները փոխարինի՛ր բառով կամ բառակապակցությամբ և ընդգծի´ր այն բառը, որին դրանք լրացնում են:

Օրինակ`

 (Ե՞րբ) պատսպարվեցինք վրանում: Կեսօրին պատսպարվեցինք վրանում:


Սենյակում տանջվում էինք անտանելի տոթից:


Վտանգից խուսափելու համար շատ հեռու գնացինք ավերակներից:


Տաք ավազն սկսեց արագ մխալ :

Ռուսերեն

Переводческая деятельность

8 мая 8класс

Перевести на русский язык.

Ավետիք Իսահակյան․ Այդ ոչինչը ես եմ

Արևելյան մի քաղաքում ամառվա միջօրեի շոգին փողոցում՝ պատի ստվերում, պառկած էր մի դերվիշ: Ցնցոտիների մեջ դերվիշը պառկել էր մայթի լայնքին՝ նվաղուն աչքերը կիսափակ: Քաղաքապետ իշխանը՝ հպարտ ու վեհ, հագած ճոխ ու զարդարուն, գալիս էր դանդաղ քայլերով, շրջապատված շքախմբով: Փողոցում մարդիկ ոտքի էին կանգնում, կպչում պատերին և խոնարհ գլուխ տալիս անցնող իշխանին: Շքախմբի առաջնորդը, գավազանը թափահարելով, գոռաց դերվիշի վրա.

8 мая 8класс

– Ի՞նչ ես մեկնվել մայթին, ճանապարհը բռնել: Չե՞ս տեսնում՝ ո՛վ է գալիս. վե՛ր կաց, անպատկա՛ռ:

– Ես միայն ինձնից մեծի առաջ ոտքի կկանգնեմ, – անվրդով պատասխանում է դերվիշը:

Քաղաքապետը լսում է դերվիշի պատասխանը և հետաքրքրված մոտենում է նրան և հարցնում.

– Մի՞թե ես քեզնից մեծ մարդ չեմ:

– Իհարկե ո՛չ: Քեզնից բարձր դեռ շատ աստիճաններ կան: Այո, թե ոչ:

– Այո՛:

-Դու քաղաքապետ իշխան ես, գիտեմ: Որ բարձրանաս, ի՞նչ պիտի դառնաս,- հարցնում է դերվիշը:

-Նահանգապետ, – պատասխանում է քաղաքապետը:

-Հետո՞:

– Հետո՝ վեզիր:

– Հետո՞:

– Փոխարքա:

– Հետո՞:

– Սահմանը սա է: Մեր բոլորի վրա շահն է: Նա է ամենից մեծը:

– Ասենք թե շահ դարձար, հետո՞, – հարցնում է դերվիշը:

– Հոտո՝ ոչինչ,- պատասխանում է քաղաքապետը:

-Ահա այդ ոչինչը ես եմ: Ոտքերիս տակից անցի՛ր, և գնա՛ քո ճանապարհը, – նույն անվրդովությամբ պատասխանում է և նվաղուն աչքերը գոցում:

Գավազան — посох

Շքախումբ — свита

Փոխարքա — наместник

———

В одном восточном городе, в жаркий летний полдень, в тени стены лежал дервиш. Его одежда была старая и рваная, и он спокойно отдыхал на тротуаре, прикрыв глаза. В это время по улице проходил городской правитель — важный и нарядно одетый, в окружении своей свиты. Люди на улице сразу вставали, прижимались к стенам и кланялись, когда он проходил мимо. Один из сопровождающих, размахивая посохом, закричал на дервиша:

— Почему ты здесь лежишь и путь загородил? Разве не видишь, кто идет? Вставай!

Дервиш даже не открыл глаза и спокойно ответил:

— Я встаю только перед тем, кто больше меня.

Правитель услышал это, остановился и подошел к нему:

— Ты что, не считаешь меня больше себя? — спросил он.

— Нет, конечно. Ведь впереди тебя ещё много ступеней. Это так? — ответил дервиш.

— Да, это правда, — согласился правитель.

— Сейчас ты — городской правитель. А если поднимешься выше, кем станешь? — спросил дервиш.

— Губернатором, — ответил правитель.

— А потом? — продолжал дервиш.

— Визирем.

— Дальше?

— Наместником.

— А потом?

— Потом — шах. Он самый главный.

— А если представить, что ты стал шахом? Что будет потом? — снова спросил дервиш.

— Потом… ничего, — ответил правитель.

— Вот это «ничего» — это я, — спокойно сказал дервиш. — Так что проходи под моими ногами и иди дальше. — Сказав это, он снова закрыл глаза и спокойно продолжил отдыхать.

Подберите русские эквиваленты к следующим фразеологизмам

Ոտք դնել, ոտքերը հողից կտրել, ոտքերը քարշ տալ, ոտքերի որա հազիվ կանգնել, ոտքերի տաք փոս փորել, ,  ոտքի վրա հիվանդ, ոտքից գլուխ,ոտք չդնել

Ոտքի տաք ընկնել

Խոնարհվել մինչեվ ոտքերը

Ոտքի կանգնել-

Ոտքերը քարշտալ –   

Ճանապարհ բռնել -пуститься в дорогу, Ճանապարհ դնել, Ճանապարհը բացել, Ճանապարհը կորցնել, Ճանապարհ տալ

Աշխարհագրություն 8

ԱՄՆ

Դասի հղումը    


  1. Բնութագրեք ԱՄՆ- աշխարհագրական դիրքը:

ԱՄՆ-ը գտնվում է Հյուսիսային Ամերիկայի մայրցամաքում՝ Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների միջև։ Այն սահմանակցում է Կանադային հյուսիսից և Մեքսիկային հարավից։ Երկու օվկիանոսների միջև գտնվելը նպաստում է միջազգային առևտրին և ապահովում է ռազմավարական պաշտպանվածություն։

  1. Որո՞նք են ԱՄՆ- զարգացման նախադրյալները՝ ռեսուրսներ և բնական պայմանները: 

ԱՄՆ-ը հարուստ է բնական ռեսուրսներով, որոնց թվում են քարածուխը, նավթը, գազը, երկաթի հանքաքարը, պղինձը և ոսկին։ Բնական պայմանների բազմազանությունը՝ բարեխառն կլիմա, խոշոր գետեր և մեծ լճեր, նպաստում է գյուղատնտեսության, արդյունաբերության և տրանսպորտի զարգացմանը։

  1. Ինչպե՞ս է ԱՄՆ-ի կլիման:

ԱՄՆ-ում կլիման շատ բազմազան է՝ բարեխառն և մերձարևադարձային շրջաններից մինչև մերձարկտիկական գոտիներ։ Արևելքում խոնավ է և անտառապատ, Կենտրոնական հատվածում տափաստաններ են, իսկ արևմուտքում՝ կիսաանապատներ և բարձր լեռներ։

  1. Ինչպե՞ս է ԱՄՆ-ի բնակչությունը:

ԱՄՆ-ն ունի մոտ 313 միլիոն բնակիչ, ինչով աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում։ Բնակչության մեծ մասը ապրում է քաղաքներում, հատկապես խոշոր ագլոմերացիաներում, ինչպիսիք են Նյու Յորքը, Լոս Անջելեսը և Չիկագոն։ Բնակչության կազմը բազմազան է՝ ներառելով ամերիկացիներին, աֆրոամերիկացիներին, ասիացիներին և բնիկներին։

  1. Ի՞նչ գիտես տնտեսության մասին:

ԱՄՆ-ն համարվում է աշխարհի ամենահզոր տնտեսություններից մեկը՝ զարգացած արդյունաբերությամբ, գյուղատնտեսությամբ և տեխնոլոգիական առաջընթացով։ Այն ունի ֆինանսական հզոր կենտրոններ, ինչպիսիք են Նյու Յորքը և Սիլիկոնային հովիտը։ Արդյունաբերական ոլորտները ներառում են մեքենաշինություն, էլեկտրոնիկա և քիմիական արդյունաբերություն։

Գրականություն

Մթնաձոր

Կարդա՛ Բակունցի ,,Մթնաձոր,, պատմվածքը և պատասխանի՛ր հարցերին։ 

Առաջադրանքներ

Անծանոթ բառերը դուրս գրի՛ր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր: 

Կնուտ – երկար մտրակ, որը հաճախ օգտագործվում է խոշոր կենդանիներ կառավարելու կամ հարվածելու համար։

Պախրա – վայրի այծ։

Բերդանի – հին որսորդական հրացան։

Կոկարդ – գլխարկի զարդ, որը ցույց է տալիս պաշտոն կամ պատկանելիություն։

Փչակ – անտառում ծառերի կամ ժայռերի արանքում գոյացած փոքրիկ ծակ կամ փոս։


Նկարագրի՛ր Մթնաձորի բնությունը, կենդանական աշխարհը:

Մթնաձորը վայրի և խորհրդավոր անտառ է, որտեղ ծառերը ազատ աճում են, արջերը պարում են, գայլերը ոռնում են, իսկ խլեզները արևի տակ պառկում են՝ մարդուց չվախենալով։ Այն նման է անցյալի բնությանը, որտեղ մարդը դեռ չէր հասել։

  
Բնութագրի՛ր Պանինին, ի՞նչ էին պատմում նրա մասին, ինչպիսի՞ն էր նա իրականում: 

Պանինը դաժան ու անողոք անտառապահ էր՝ վեց կատաղի շունով։ Նա գյուղում սարսափ էր առաջացնում, պատմում էին, որ սպանել է մարդ, նույնիսկ՝ իր կնոջը։ Անտառում բոլորը վախենում էին նրանից։


Ավու հետ պատահածի համար ո՞ւմ կամ ի՞նչն ես մեղավոր համարում: 

Ավու դժբախտության մեջ մեղավոր էին Պանինի դաժանությունն ու անտառի վտանգավորությունը։ Պանինը ստիպեց նրան գնալ արջի որսի, ինչը դարձավ Ավու համար վտանգավոր պայքար։

Գրականություն

Սպիտակ ձին

Կարդա՛ Ակսել Բակունցի «Սիտակ ձին »պատմվածքի 1, 2, 3 մասերը:

Դուրս բեր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

Ճռնչալ – մի տեսակ տհաճ ձայն հանել (հիմնականում հին դռների կամ մեխանիզմների մասին)։

Մրմնջալ – ցածր ձայնով, բառերը չարտասանելով խոսել։

Պղինձ – կարմրավուն մետաղ, որն օգտագործվում է սպասքի, զանգերի և զարդերի պատրաստման համար։

Ղողանջ – զանգերի հնչյուն, երկարատև և հստակ ձայն։

Գզիր – թագավորական կամ պետական ծառայող, որն ավետում էր պաշտոնական հրամաններ։

Բայղուշ – գիշերային գիշանգղ, նաև օգտագործվում է որպես մռայլության կամ դժբախտության խորհրդանիշ։

Ճրագ – լամպ, հին տեսակի լուսավորման միջոց։

Համետել – ձիու վրայի գործիքներ կապել (թամբ, սանձ և այլն)։

Չվան – երկար լար կամ պարան, որով կապում են կենդանիներին։

Սուսամբար – անուշաբույր խոտաբույս։

Դաղձ – անուշաբույր խոտաբույս, որն օգտագործվում է նաև բժշկության և խոհարարության մեջ։

Մսուր – տանը կամ գոմում տեղ, որտեղ կենդանիները սնվում են։

Դարիվեր – բարձրության վրա գտնվող ճանապարհ, ոլորան։

Ուրու – մռայլ թռչուն, հաճախ ասոցացվում է մահվան կամ դժբախտության հետ։


Ինչպես ես հասկանում «քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին» և  «ծայրը ծայրին հասցնել» արտահայտությունները :

«Քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին» – սա պատկերավոր արտահայտություն է, որը նշանակում է, որ Սիմոնի սրտին ծանր բեռ է, մեծ մտահոգություն է կուտակվել, կարծես այն քարե ծանրություն ունենա։

«Ծայրը ծայրին հասցնել» – նշանակում է շատ դժվարությամբ, բայց ամեն դեպքում, կարողանալ հասցնել ինչ-որ բան։ Այս դեպքում՝ ընտանիքի հոգսերը միմյանց կապելով, դժվարությամբ, բայց կարողանում էին ապրել։

Կարդա՛ Ակսել Բակունցի «Սպիտակ ձին » պատմվածքի 4,5,6 մասերը:

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

2. Համառոտ ներկայացրո՛ւ գյուղացիների զրույցները։ 

Գյուղացիները զրուցում էին ձևերի լավ ու վատ կողմերից: Ասում էին, որ քահանայի ձին գզիրն է բերել և խոսում էին պատերազմից՝ նրա արհավիրքներից և հիշատակում էին, որ իրենց գյուղի զինվորները նամակներ էին ուղղարկել ու նկարագրել պատերազմի դժվարությունները:

3. Առանձնացրո՛ւ սպիտակ ձիու նկարագրության հատվածը։ 

Հեռվից խաղալով և խայտալով վազում էր սպիտակ ձին, քամին փռփռացնում էր բաշը և ձին լայն կրծքով ճեղքում էր լեռնային օդի սառն ալիքները։ Փոշի չէր բարձրանում գետնից և թվում էր, թե ձիու արագավազ ոտները չեն դիպչում գետնին, և պայտերը զրնգում են օդի մեջ։

Արևը դեմից էր և արևը ոսկևորել էր ձիու մարմար ճակատը, արծաթաձույլ ասպանդակները և պողպատյա սանձը։ Ձիավորը ձիու հետ միաձույլ էր և թվում էր, թե արևմուտքի գորշ ամպերի պատվանդանից պոկվել էր մարմարիոնե մի հեծյալ և արշավում էր որպես չքնաղ տեսիլք։

4. 6-րդ հատվածից առանձնացրո՛ւ քեզ դուր եկած նկարագրությունը։ 

Վրնջում էին ձիերը՝ մետաղաձայն և երկարածոր, ինչպես տխուր երգը, կարծես վերջի հրաժեշտն էին ուղարկում լեռնային կապույտ լճերին, որոնց ջրից խմել էին, տափաստաններին, որտեղ անցել էր նրանց մանկությունը և ամայի գոմերին։ Մեկը թավ էր վրնջում, մյուսը՝ արծաթահնչուն, և բարձրանում էր հետևի ոտքերի վրա, ինչպես գազազած ցուլ, ձգում էր սանձը և չէր ուզում իջնել այդ անվերադարձ ուղիով։

5. Գրի՛ր քո կարծիքը Սիմոնի արարքի վերաբերյալ։ 

Իմ կարծիքով, Սիմոնի արարքը շատ անարդարացնելի արարք էր, բայց հասկանալի էր: Նա պայքարում էր իր ընտանիքի գոյության համար: Եթե Սիմոնը գիտակցեր, թե ինչ է անում, ապա երբեք այդպիսի բան չէր անի: Դա հուսահատ արարք էր իր կողմից:

 Կարդա՛ Ակսել Բակունցի «Սպիտակ ձին » պատմվածքի 7,8,9 մասերը:

1. Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

2. Բացատրի՛ր միտքը՝ Գյուղացիները շունչ պահած, անսահման հետաքրքրությամբ դիտում էին կապտավուն նժույգի գազազած վազքը: Նրանք չէին թաքցնում իրենց հրճվանքը, երբ ձին թռչում էր օղակի վրայով։ Նրանց բոլորի թաքուն ցանկությունն էր, որ ձին ճեղքեր զինվորների շղթան և հրեղեն հրաշքի պես աներևութանար, թռչեր դեպի հայրենի լեռները և այնտեղից պղնձաձայն վրնջար հատուցման և անսահման ազատության երգը։

Այստեղ ներկայացնում է գյուղացիների ցանկությունը, որ ձին կարողանա փախչել, և վերադառնա հայրենի եզերք: Ոչ մի գյուղացի չէր ցանկանում իր ձիուն՝ իր ընկերոջը, իր տան անդամին հանձնել օտարին, որը նրան տանում էր դեպի դժողք:

3.Մեկնաբանի՛ր․  Հեծվորը Կոստանդ աղան էր, սպիտակ ձիու վրա… Միայն Շուղունց Աքելը կիսաբերան ընդունեց նրա ողջույնը։ Մյուսները քարի նման լուռ էին։ Դարբնի տղան ատամները սեղմելով զայրացավ.

— Տեսա՞ր, Սիմոն, սևն ու սպիտակը…

Բոլորը դժգոհ էին անարդարությունից: Իրենք ավելի շատ ունեին ձիու կարիք, քան Կոստանդ աղանը:

4. Մեկնաբանի՛ր․ Հետո քանի երեկո իջավ և զանգեր զարկեցին, բայց մինչև մահ, իրիկնապահին նա ոչ դուռը բացեց և ոչ էլ զանգերի ղողանջը որպես անանձնական օրհնություն ներս մտավ նրանց սև խրճիթը…

Շարմաղ Բիբին հասկացավ և հիասթափվեց աշխարհի կարգից: Նա այլևս զանգերի ղողանջից սպասում չուներ, քանի որ նրանց ընտանիքի օրհնությունը ձին էր՝ իրենց կերակրողը: