Աշխարհագրություն 8

Բրազիլիա

Դասի հղումը 

  1. Բնութագրեք Բրազիլիայի աշխարհագրական դիրքը: Ուրվագծային քարտեզի վրա նշել ՀՎ Ամերիկայի երլրնրեը

Բրազիլիան գտնվում է Հարավային Ամերիկայի արևելյան և կենտրոնական մասում։ Այն զբաղեցնում է մայրցամաքի գրեթե կեսը և սահմանակցում է գրեթե բոլոր հարևան երկրների հետ, բացառությամբ Չիլիի և Էկվադորի։ Արևելքից Բրազիլիան ունի 7,4 հազ. կմ սահման Ատլանտյան օվկիանոսի ափին, որը մեծ հնարավորություն է տալիս ծովային առևտրի և տնտեսական կապերի համար։

  1. Որո՞նք են Բրազիլայի զարգացման նախադրյալները: 

Բնական ռեսուրսներ՝ երկաթ, մանգան, քրոմ, տիտան, վոլֆրամ, անագ, գունավոր մետաղներ։

Մեծածավալ տարածքներ՝ հարմար գյուղատնտեսության, անասնապահության և արդյունաբերության զարգացման համար։

Ատլանտյան օվկիանոսի ափամերձ դիրքը՝ ծովային առևտրի և արտահանման համար։

Ամազոնիայի անտառներ՝ փայտանյութի, բնական ռեսուրսների և կենսաբազմազանության կենտրոն։

Մեծաթիվ բնակչություն՝ աշխատուժի և ներքին շուկայի համար։

  1. Որո՞նք են Բրազիլայի տնտեսության առաջատար ճյուղերը
  1. Արդյունաբերություն
    • Մեքենաշինություն (ավտոմոբիլներ, նավեր, ինքնաթիռներ)
    • Մետաղաձուլություն (երկաթ, ալյումին)
    • Քիմիական արդյունաբերություն
    • Թեթև և սննդի արդյունաբերություն
  2. Գյուղատնտեսություն
    • Սուրճի, շաքարեղեգի, կակաոյի, նարնջի և սոյայի արտադրություն
    • Տավարաբուծություն, խոզաբուծություն, թռչնաբուծություն
  3. Հանքարդյունաբերություն
    • Երկաթի, մանգանի, քրոմի, տիտանի, վոլֆրամի, անագի արդյունահանում
  4. Էներգետիկա
    • Ջրաէներգետիկա (83%-ը ՋրԷԿ-ներից)
    • Նավթարդյունաբերություն և բնական գազ
  5. Ծովային և մետրոպոլիտեն տրանսպորտ
    • Զարգացած նավահանգիստներ (Ռիո դը Ժանեյրո, Սանթուս, Բելեն)
Աշխարհագրություն 8

Բնական աղետներ

Ցունամին բնական աղետ է, որը բնության հզոր ուժերից մեկն է: Այն առաջանում է ծովի կամ օվկիանոսի ջրերի հսկայական տեղաշարժի հետևանքով, որը կարող է լինել երկրաշարժերի, ստորջրյա հրաբուխների ժայթքման, սողանքների կամ նույնիսկ երկնաքարերի ընկնելու պատճառով: Ցունամին իր ուժգնությամբ և արագությամբ կարող է ավերել քաղաքներ, գյուղեր և լողափներ՝ թողնելով իր հետևում կործանում և մեծ վնասներ:

Ցունամին առաջանում է այն ժամանակ, երբ օվկիանոսի հատակում տեղի է ունենում ուժեղ երկրաշարժ: Երկրաշարժի հետևանքով օվկիանոսի հատակը բարձրանում կամ իջնում է, ինչը հանգեցնում է ջրի զանգվածային տեղաշարժի: Այս հսկայական տեղաշարժված ջուրը սկսում է առաջացնել ալիքներ, որոնք շատ մեծ արագությամբ տարածվում են օվկիանոսի ողջ մակերևույթով: Թեև ցունամիի ալիքները բաց օվկիանոսում գուցե մեծ չթվան, բայց երբ դրանք հասնում են ափամերձ գոտիներին, ալիքների բարձրությունը կտրուկ մեծանում է: Արդյունքում, դրանք կարող են վերածվել մի քանի տասնյակ մետր բարձրության հզոր ալիքների, որոնք մեծ ավերածություններ են պատճառում ափամերձ բնակավայրերին:

Հիշում եմ, փոքր ժամանակ ես պատկերացնում էի, որ ցունամին ուղղակի գետնի տակից է բարձրանում և ոչ մի վնաս չի տալիս: Բայց հետո ես հասկացա, որ դա շատ արագ ուժով գալիս օվկիանոսներից, ավերելով ամեն ինչ:

Ռուսերեն

Текст для анализа.

8 класс 19-22 мая

Вот идут они по тихой улице.  Юноша и девушка. По глазам молодых  людей видно , что они счастливы.

     У девушки букетик гвоздик. Его принес ей юноша. Гвоздики – первый его подарок, и она любуется цветами, украдкой подносит их к губам. Но ей мало быть счастливой самой. Ей  хочется , чтобы всем было радостно оттого, что так хорошо ей и ее любимому.

  Но как поделиться с людьми своим счастьем? И тут ей приходит в голову неожиданная мысль. Девушка отделяет от букета гвоздику и бросает ее в темноту первого раскрытого окна. В доме, видимо, спят. И одинокий цветок остается на подоконнике.

  Раскрытых окон много: жара. И девушка бросает в каждое окно по  одной гвоздике. Юноша не останавливает ее, так как понимает, почему она это делает…

  Влюбленные уходят.

  А наутро люди нашли в своих комнатах –  на  подоконниках,  столах, на полу — красные цветы гвоздики.

  Так одно доброе счастье рождает другое.

а). Перевести на армянский язык.

б). Как вы понимаете данное предложение:   Так одно доброе счастье рождает другое.

в).Найти синонимичные пары : скучно, весело, страшно, радостно, грустно, стыдно, печально, совестно, боязно, тоскливо

г) Подобрать антонимы:

принес —

хорошо —

бросает —

приходит —

темнота —

Сказка.

2.ԱՄԵՆԱՊԻՏԱՆԻ ԲԱՆԸ. ԱՎԵՏԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի:

Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժավրին գործին: Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.

-Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը:

-Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը. Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:

-Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագս էր այդ լցնեի այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշախարհիս երեսին և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ:

Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտերամանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր, լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին:

Առե՛ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքե-քաղաք, աշխարհ-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը:
Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:

Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան:

Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքե-քաղաք, աշխարհե-աշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև:

-Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:

-Այո՛, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները:

Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շա՛տ ժողովուրդ:

Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն.

-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի:

Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց.

-Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր:

Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա,- բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա:

Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն.

-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:

Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը՝ ասաց.

-Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա:

Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.

-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:

Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը: Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսի լուսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը:

-Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես.- անհամբեր ձայնով հարցրեց հայրը:

-Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի:

Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը:

-Ապրե՛ս,- գոչեց ուրախացած հայրը,- քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:

-Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը,- գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ:

А. Исаакян

  1. Перевести на русский язык.
  2. Прочитаем пословицы. Попробуем объяснить их значение. Скажем, какая из них подходит как заглавие к этой сказке.
    Сколько голов, столько умов. Умный всегда любит учиться. У умной головы сто рук.
    Ученье – свет, неученье – тьма. подходит как заглавие к этой сказке. Умный без денег богат.
  3. Из данных слов составь предложения.
    В конце каждого предложения не забудь поставить точку.
    отправились, дорогу, Сыновья, в
    сын, из, Старший, кармана, горсть, вынул, зерна
    Средний, из, сын, вынул, горсть, кармана, земли
    сын, свечку, Младший, кармана, из, вынул
Կենսաբանություն 8

2024 — 2025 Կենսաբանություն Հաշվետվություն

Կենսաբանության սեպտեմբեր ամսվա ամփոփում

Նյարդային համակարգ

Նոյեմբեր Ամսվա Կենսաբանության Անփոփում:

Դեկտեմբերի 1-8

Դեկտեմբերի 9-15

Դեկտեմբերի 16-20

Առաջին Ուսումնական Շրջան [ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ]

Փետրվարի 3-9

Փետրվարի 10-13

Փետրվարի 18-23

Փետրվարի 24-ից մարտի 2

Մարտի 3-9

Մարտի 10-19

Մարտի 19-23

Փետրվար- մարտ ամփոփում

Մարտի 30-ից ապրիլի 6

Ապրիլի 7-13

Ապրիլի 14 -20

Ապրիլի 21-27

Մայիսի 5 — 11

Մայիսի 12-18

Մայիսի 19-23

Կենսաբանություն 8

Մայիսի 12-18

Դասագիրքը՝տես այստեղ:

  1. Արտաթորության համակարգի— դասգիրքից էջ՝ 166-168
  2. երիկամների հանդիպող ՛հիվանդությունները 12
  3. Ֆլեշմոբ

Լրացուցիչ աշխատանք:
Պատասխանել հարցերին
Ինչպիսի՞ սննդանյութերի օգտագործուﬓ է բացասաբար ազդում արտազատության օրգանների վրա:

Աղի, շաքարի, գազավորված ըմպելիքների և ճարպոտ սննդի ավելցուկը վնասում է արտազատության օրգանները։


Թվարկե՛ք երիկամային հիվանդությունների պատճառները:

Երիկամային հիվանդությունները կարող են առաջանալ վարակներից, բարձր ճնշումից, շաքարային դիաբետից, տոքսիններից և ջրազրկումից։


Ինչպե՞ս են հիվանդությունների հարուցիչները թափանցում ﬕզուղիներ:

Հիվանդությունների հարուցիչները միզուղիներ են թափանցում վատ հիգիենայի, վարակված սննդի, ջրի և վնասվածքների միջոցով։


Ինչ պիսի՞ սննդամթերքն է բացասաբար ազդում երիկաﬓերի աշխատանքի
վրա:

Երիկամների աշխատանքին բացասաբար են ազդում աղի, պահածոյացված մթերքների, գազավորված ըմպելիքների և ճարպոտ ուտելիքների օգտագործումը։

Ներկայացնելու եմ նոր դաս

Ինչպիսի՞ սննդանյութերի օգտագործուﬓ է բացասաբար ազդում արտազատության օրգանների վրա:

  • Բեղﬓավորում, ներարգանդային և
    հետսաղﬓային զարգացում:
  • Երեխայի ծնունդը, աճը և զարգացումը- դասագրքից էջ՝182-186
  • Մայիս ամսվա ամփոփում
  • տարվա ամփոփում և գնահատում
Հանրահաշիվ 8

Հանրահաշիվ

ա) (-3)5, -34, -30, -3-4, -3-3, -3-2, 30, (-3)2, 34, 35.

բ) -0.4-4, -0.40, (-0.4)5, 0.44, (-0.4)2, 0.40, 0.4-2, 0.4-3

ա) 2 + (-7) < 0 | => -5 < 0 — ճիշտ է

բ) -2 x 14 > 8 | => -28 > 8 — սխալ է

գ) -14 : 7 > 1 | => -2 > 1 — սխալ է

դ) 14 — 8 > 0 | -> 6 > 0 — ճիշտ է

ե) 5! < 6 x 4! | => 120 < 144 — ճիշտ է

զ) (-2)5 > 3 x 2 | => -32 > 6 | սխալ է

է) (-2) x 12 > -2 x 16 | => -2 > -2 — սխալ է

ը) (7 — 14)2 < 72 — 142 | =>49 < -147 | => սխալ է

ա) |a| ≥ 0

բ) 1 կգ ալյոու ≥ 245 դրամից

գ) а2 ≥ 0

դ) Հայաստանի բնակչություն ≥ 3 մլն. մարդ:

ե) Երկրագնդի բնակչություն < 9 մլրդ սահմանը.

զ) Վարորդական իրավունքի տարիք ≥ 18 տարեկան

ա) այո

բ) այո

գ) այո

դ) այո

ե) այո

զ) այո

Հայոց լեզու

Դ. Գործնական Քերականություն

Դերբայական դարձվածը նախադասության մեջ ունի ազատ շարադասություն․ այն կարող է հանդես գալ առաջադաս, միջադաս և վերջադաս դիրքերում։

Օրինակ՝

Հպարտության զգացումով լցված՝ մայրը բանակ ճանապարհեց որդուն։

Մայրը, հպարտության զգացումով լցված, բանակ ճանապարհեց որդուն։

Մայրը բանակ ճանապարհեց որդուն՝ հպարտության զգացումով լցված։

Դերբայական դարձվածները լինում են կետադրվող (տրոհվող) և չկետադրվող (չտրոհվող)

Չկետադրվող դերբայական դարձված

Դերբայական դարձվածը չի կետադրվում, եթե կատարում է ենթակայի, ստորոգելիի, հատկացուցչի, նախադաս որոշչի, խնդիրների պաշտոն։

Օրինակներ՝

Անծանոթ մարդկանց ներս գալը (ենթակա) նրան զարմացրեց (Ակ․ Բ․):

Ձախողման պատճառը այդ մարդուն վստահելն (ստորոգելի) էր։

Խոսելու չափուկշիռը պահողի (հատկացուցիչ) հարգանքն անչափ մեծ է։

Նա միանգամից որոշեց, որ գործի անցնելու (որոշիչ) ժամանակը եկել է։

Անահիտն ուզում էր անվերջ բղավել (խնդիր)։


Ընդհանրապես չի կետադրվում համակատար դերբայով արտահայտված դերբայական դարձվածը, որը կատարում է ժամանակի պարագայի պաշտոն։

Օրինակ՝

Բերդի մուտքը նկարելիս մատիտը մի պահ ձեռքին մնաց (Ակ․ Բ․):

Մանկությունս հիշելիս սիրտս դառնում է գինով… (Ե․ Չ․)։

Եթե առաջադաս կամ միջադաս դերբայական դարձվածին հաջորդում է օժանդակ բայը, ապա դերբայական դարձվածը չի տրոհվում։

Օրինակներ՝

Ամանները լվանալով էր անցկացրել իր առաջին օրը հյուրանոցի խոհանոցում։

Զինվորները դեռ լույսը չբացված էին հեռացել գյուղից

Կետադրի՛ր նախադասությունները․

Ոսկեղեն նարգիզների մեջ նստած` Օմար Խայամը, բանաստեղծը գինի էր ըմպում։

Ստեղծելով երկինքն ու երկիրը, բույսերն ու կենդանիներին, Աստված վերցրեց մի քիչ հող և կերտեց առաջին մարդուն՝ Ադամին։

Տեսնելով նրա մենակությունը և զգալով տրտմության պատճառը, մեծն Արարաիչը ստեղծեց կնոջը՝ Եվային։

Աղբյուրի մոտ նստած, ականջը նրա բյուրեղյա նվագին, Լիլիթը նայում էր դրախտի աստղազարդ երկնքին։

Հևիհև հետևելով Լիլիթին՝ Ադամը հասավ ոսկեվառ լճակին։

Աստղերով արբած Լիլիթը քուն մտավ, և զարթնեց սոխակների դայլայլից։

Անահիտին տեսնելու կարոտը՝ օրեօր աճելով,  անպատմելի քաղցր ուժ էր ստացել հոգուս մեջ։

1.Ձիերը անգղների կռնչոցից վախեցած, խլշեցին ականջները, իրար մոտեցան։

2.Չնայած բավականաչափ միջոցներ ունենալուն, իրեն շատ համեստ էր պահում։

3. Սեղանի տակ, փափուկ բարձը գրկած՝ քնել էր փոքրիկը։

4.Նա անցավ, ու տեսնելով փթթող երկիրը՝ նախանձից քարացրեց՝ այն։

5.  Նա փակեց աչքերը՝ սպասելով դասի վերջին:

6. Ես պատահաբար ընկա՝ ուժեղ ցավեցնելով ու վնասելով ոտքս:

7. Փոքրիկն արթնացավ՝ վախեցած, անսպասելի ու հանկարծակի աղմուկից:

8. Արմինեն ասմունքի դասերի էր հաճախում՝  ցանկանալով լավ ու ճանաչված դերասանուհի դառնալ:

9. Հիացած ու զարմացած՝ մեր գեղատեսիլ ու զարմանահրաշ բնությամբ ու պատմամշակութային կոթողներով՝ զբոսաշրջիկներն ամեն տարի գալիս են Հայաստան:

10. Փորձելով լավ ներկայացնել տնային աշխատանքը՝ աղջիկն աշխատում էր չշտապել, ու առոգանությամբ կարդալ: