Վերաբերական՝ վերաբերմունքային իմաստ
Եղանակավորում կամ երանգավորում են նախադասությունը կամ նրա որևէ անդամ:
Օրինակ՝ Բարեբախտաբար, ամեն ինչ հրաշալի անցավ:
Ո՞րն է ,,բարեբախտաբարի,, դերը այս նախադասության մեջ:
1. Վերաբերականները սովորաբար եղանակավորում են ամբողջ նախադասությունը և կապվում են հիմնականում ստորագյալի հետ: Օր՝. Դժբախտաբար չի եկել:
2. Վերաբերականները կարող են դրվել նաև նախադասության այլ անդամների վրա:
Նույնիսկ Վահեն այսօր լուծեց խնդիրը:
Վահեն նույնիսկ այսօր լուծեց խնդիրը
Վահեն այսօր նույնիսկ խնդիրը լուծեց:
Ըստ իրենց արտահայտած վերաբերմունքային կամ երանգային իմաստի՝ վերաբերականները բաժանվում են հետևյալ տեսակների՝
· հաստատական
· ժխտական
· երկբայական
· գնահատողական
· սաստկական
· սահմանափակման
1. Նշված վերաբերականները, ըստ արատահայտած երանգային իմաստի, տեսակավորի՛ր՝
իհարկե — հաստատական
կարծես թե — երկբայական
անպայման — հաստատական
մի՞թե — երկբայական
բարեբախտաբար — գնահատողական
դժբախտաբար — գնահատողական
նույնիսկ — սաստկական
մանավանդ — սաստկական
գոնե — սահմանափակման
միայն — սահմանափակման
ոչ — ժխտական
Ըստ կազմության վերաբերականները լինում են պարզ, բարդ և ածանցավոր:
2. Տրված վերաբերականները գրի՛ր ըստ կազմության՝ գոնե, նույնիսկ, իբր, անպատճառ, իբրև թե, ահա, կարծես թե, բարեբախտաբար:
Պարզ — գոնե, իբր, ահա
բարդ — նույնիսկ, իբրև թե, կարծես թե
ածանացավոր — անպատճառ
բարդածանցավոր — բարեբախտաբար
3. Կետադրի՛ր տրված նախադասությունները
Իրոք նրան չէր հաջողվել որևէ աշխատանք գտնել:
Ոչ դա միայն ինձ է վերաբերում:
Ընկերս անշուշտ միշտ ինձ հետ է:
Արդյոք լուծում ունի այս հարցը:
———
Իրոք, նրան չէր հաջողվել որևէ աշխատանք գտնել:
Ո՛չ, դա միայն ինձ է վերաբերում:
Ընկերս, անշուշտ, միշտ ինձ հետ է:
Արդյո՞ք լուծում ունի այս հարցը:
4. Գտի՛ր վերաբերականները, նշի՛ր տեսակը:
Իմ ուզածի պես էլ եղավ:
էլ — սաստկական
Իհարկե իմ սրտով է այդ պատմությունը:
Իհարկե — հաստատական
Գեթ մի բառ ասա, մի բան խոսիր:
Գեթ — սահմանափակման
Ցավոք, մեզնից ոչինչ կախված չէր:
Ցավոք — գնահատողական
Թերևս այս մասին նորից խոսենք:
Թերևս — երկբայական
Այդ պատմությունը, ո՛չ, չի կարող որևէ դեր ունենալ:
ոչ — Ժխտական
5. Հարցերին պատասխանի՛ր վերաբերականների միջոցով:
1. Դու վստահո՞ւմ ես ընկերներիդ:
Միանշանակ:
2. Գո՞հ ես տանն անցկացրածդ օրերից:
Բարեբախտաբար:
3. Համացանցը քեզ օգնո՞ւմ է:
Հավանաբար:
Դու մտածի՛ր հարց ընկերոջդ համար, թող պատասխանի վերաբերական գործածելով:
Դու, իհարկե, կարծու՞մ ես, որ այս տարի ավելի լավ կլինի, քան նախորդը: