Մենք դասարանով գնացել էինք Չարենցի տուն — թանգարան, քանի որ անցնում էինք Չարենց: Այցելությունը առաջինը չէր, բայց քանի որ շատ փաստ էր մոռացվել էին, գնացինք թարմացնելու: Ներսում մեզ սկզբում հարցրեցին, թե ինչ գիտենք Չարենցի մասին: Իսկ հետո, պատմեցին Չարենցի կյանքը ու ստեղծագործական ուղղին: Հետո մեզ սկեցին պատմել նրա ընտանիքի, առաջին սիրո և նրա ընկերների մասին: Հասկացանք,որ Չարենց ազգանունը իր գրական ծածկանունն էր, որը նա ընդունել էր, երբ մի անգամ Ղարսի փողոցներում թափառելիս տեսել էր ցուցանակում Չարենց ազգանունով բճիշկ և տպավորվել էր:
Նաև նրանք շատ հետաքրքիր բան էին ստեղծել: Քանի որ Չարենցը ապրել էր բնակարանում, որը գտնվում էր երրորդ հարկում, այդ պատճառով էլ նրա տունը ներկայացվում էր երրորդ հարկում:
Այս նկարներում Չարենցի տան պահպանված իրերն են: Մենք տեսանք իր ննջարանը, հյուրասենյակը և աշխատասենյակը: Չտեսանք լոգասենյակը և խոհանոցը, քանի որ այն չէր պահպանվել:
Աշխատանքը ավարտելուց հետո, տեղադրել բլոգի կենսաբանության բաժնում։
Թեստային աշխատանք․
1. Ընտրել ճիշտ պատասխանները:
Արյունը օրգանիզմի բջիջներից հեռացնում է`
Նյութափոխանակության արգասիքներ:
____
Լեյկոցիտների հիմնական գործառույթն է`
Պաշտպանում են օրգանիզմը մանրէներից և օտարածին նյութերից:
___
2. Որոշել ճիշտ պատասխանները:
Անոթի պատի վնասման ժամանակ արյան էրիթրոցիտները հավաքվելով վնասված անոթի անհարթ մակերեսին, հեշտությամբ քայքայվում են, որի շնորհիվ արյան պլազմա է արտազատվում հատուկ ֆերմենտ, որն ազդում է պրոթրոմբին սպիտակուցի վրա՝ վերածելով այն թրոմբինի:
3․ Ի՞նչ է անում թրոմբը.
Փակում է վնասված անոթի լուսանցքը:
4. Գտեք սրտի մասերի ու անոթների համապատասխանությունը արյան մեծ և փոքր շրջաններին և ճիշտ պատասխանին համապատասխանող թվերն աճման կարգով տեղադրեք աղյուսակում:
Մեծ շրջան
Ձախ փորոք
Վերին սիներակ
Աորտա
Ստորին սիներակ
Փոքր շրջան
Թոքային երակներ
Թոքային մազանոթներ
Թոքային զարկերակներ
Աջ փորոք
5. Որոշել ճիշտ պատասխանները:
Քանի՞ խոռոչ կա սրտի ձախ կեսում: Պատասխանը գրել թվով (ամբողջական թվերը գրել ստորակետերով, օր. 0,5):
Պատ.՝ 2:
Ի՞նչ փական է գտնվում սրտից դուրս եկող թոքային զարկերակի և աորտայի ներսում.
Կիսալուսնաձև:
7. Որոշել ճիշտ պատասխանը:
Շնչառական համակարգի ո՞ր օրգանն է պատկերված նկարում:
Պատ.՝ Թոքեր:
8. Որոշել ճիշտ պատասխանները:
Ինչի՞ց են կազմված թոքաբշտերի պատերը.
Միաշերտ էպիթելից
9․ Քանի՞ բիլթ ունի աջ թոքը.
3:
10. Գրել ճիշտ պատասխանը:
Որտե՞ղ է տեղադրված ատամի արմատը.
Ծնոտի ոսկրային ատամնաբնում ԵՎ Լնդի վերին հատվածում:
11. Ընտրել ճիշտ պատասխանը:
Ո՞ր ֆերմենտի հաշվին են մարսվում ածխաջերը ստամոքսում.
Պատ.` ամիլազ:
12. Ավելացնել ճիշտ պատասխանը:
Մարսողական գեղձերն են թքագեղձերը, հետհամաճարակային գեղձը, ենթաստամոքսային գեղձը, նաև ստամոքսի ու աղիների լորձաթաղանթում գտնվող հսկայական քանակությամբ մանր գեղձերը:
Իշխանությունը կարևոր դեր ունի հասարակության կյանքում, քանի որ այն ապահովում է հասարակական կարգ և կայունություն: Դրական կողմերից կարելի է նշել կարգ ու կանոն ստեղծելը, անվտանգության ապահովումը և տնտեսական զարգացումը: Ապահովելով օրենքների կատարումը, իշխանությունը պաշտպանում է մարդկանց իրավունքները և ստեղծում անվտանգ միջավայր: Սակայն, իշխանությունը կարող է նաև բացասական լինել, երբ այն վերածվում է ավտորիտարիզմի, և սահմանափակում է մարդկանց ազատությունները: Այն կարող է դառնալ անարդար և վտանգավոր, եթե չի գործադրում իր պարտականությունները ի շահ հասարակության: Պետությունը ազդում է մարդկանց վարքագծի վրա՝ օրենքներ հաստատելով և դրանք հետևելով: Կարգուկանոնը պահպանելու համար պետությունը ստեղծում է մարմիններ՝ ոստիկանություն, դատարաններ և այլ կառույցներ, որոնք վերահսկում են օրենքի կիրառումը: Այդ մարմինները կարևոր են, որպեսզի հասարակությունը կարողանա ապրել խաղաղ ու արդար պայմաններում:
Այս նյութերում ներկայացնում եմ մեր հանդիպումների մանրամասները՝ թե ով է եղել մեր զրուցակիցը և ինչ արժեքավոր տեղեկություններ ենք ստացել:
Մենք ուսումնասիրել էինք Տիգրան Հայրապետյանի մասին, թե նա ինչպիսի աշխատանքներ է իրականացրել, ինչպիսի գործողություններ ու նախագծեր են եղել նրա մասնակցությամբ։ Նա մի շարք հետաքրքիր գրքեր է գրել, որոնք հիմնված են մարդկային ներքին ուժի ու կայացման վրա։ Ուսումնասիրության ընթացքում առանձնացրել ենք նրա մոտեցումները, թե ինչպես է օգտագործել իր սեփական փորձն ու գիտելիքները՝ օգնելու ուրիշներին բացահայտել իրենց կարողությունները։ Տիգրանը նաև շատ կարևոր դեր է խաղացել բազմաթիվ սոցիալական ծրագրերում՝ օգնելով մարդկանց ավելի լավ ճանաչել իրենց ուժերը և զարգացնել դրանք։ Հետո նրա մասին հրապարակվել են մի շարք հոդվածներ, որոնք անդրադառնում են նրա մտածելակերպին ու գործերին, և մենք այդ հոդվածները նույնպես ուսումնասիրեցինք՝ հասկանալու նրա աշխատանքը ավելի խորությամբ:
Հիմա մենք չենք շարունակում ուսումնասիրությունը, քանի որ մեզ ավելի հետաքրքիր մեկ այլ նախագիծ են հանձնարարել։
Դրանցից մեկն է «ԱՐՄԱՏՆԵՐ» գիրքը, որը մեզ տվել էին դեռ նոյեմբերից, որպեսզի այն պարզացնեինք։ Բայց կա մի փոքր խնդիր՝ բացի դրանից, մեզ այլ առարկաներից էլ են նախագծեր տվել, ու հիմա այս նախագիծը դեռ կեսն է արված:
Մեր նոր նախագիծը «Օժտված» գիրքն է։ Այո, անունը շատ տարօրինակ է, բայց կարդալուց ամեն ինչ տարբեր է։ Գիրքը հիմնականում մարդկանց մասին է, ովքեր ունեն հատուկ կարողություններ, որոնք յուրահատուկ են և, միևնույն ժամանակ, նաև բարդություններ ու մարտահրավերներ են բերում նրանց կյանք։ Այն մեծ ուշադրություն է դարձնում յուրաքանչյուր կերպարի ներքին զարգացմունքին և նրանց փորձություններին, երբ փորձում են ընդունել իրենց յուրահատկությունները և օգտագործել դրանք դրական նպատակների համար:
Մարտի 18-ին, հասարակագիտական ստուգատեսի շրջանակում, մենք ունեցանք հանդիպում «Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի» հիմնադիր Աշոտ Ոսկանյանի հետ։ Հանդիպումը անցկացվեց Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրվա կապակցությամբ։
Մասնակիցները՝ միջին դպրոցի ու քոլեջի ուսանողներ, ուսուցիչներ ու հյուրեր, քննարկեցին տարբեր թեմաներ, այդ թվում՝ 2020 թվականի արցախյան պատերազմը, Հայաստանի իրավիճակը և արժեքների վերարժևորման կարևորությունը։ Աշոտ Ոսկանյանը մանրամասն ներկայացրեց «44 պարտություն» գրքի մասին՝ պատմելով նրա ստեղծման նպատակների ու խնդիրների մասին։
Հանդիպման վերջում մենք պատասխաններ ստացանք մեր հարցերին, ու Աշոտ Ոսկանյանը խոսեց պատերազմի, դիվանագիտության ու Հայաստանի առաջ ընթացող մարտահրավերների մասին։ Դրանից հետո նրան նվիրեցինք «Սեբաստացի» գինին, և պայմանավորվեցինք շարունակել հետագա համագործակցությունը։
Արևը նոր-նոր էր բարձրացել, երբ ես քայլեցի ծանոթ փողոցով։ Ամեն ինչ թվում էր նույնը, բայց միևնույն ժամանակ՝ այլ։ Տներն իրենց տեղում էին, ծաղիկները դեռ փարթամ էին բակերում, իսկ քամին մեղմ օրորում էր ծառերի ճյուղերը։ Բայց ես զգում էի, որ փոխվել եմ, և այս վայրը գուցե այլևս ինձ չէր պատկանում այնպես, ինչպես նախկինում։
Քայլերս տարան ինձ դեպի այն տունը, որտեղ անցկացրել էի մանկությունս։ Դռան ետևից լսվում էր երաժշտություն, ծիծաղ, խոսքեր, որոնք միախառնվել էին մի անուշագեղ խառնաշփոթի։ Մի պահ կանգ առա՝ լսելով ծանոթ մեղեդին, որը վաղուց էր մոռացվել իմ մտքում։
Այդ մեղեդին հիշեցրեց ինձ այն պարը, որը շատ էի սիրում պարել և կամաց ներս մտա։ Սրահը լցված էր պարողների խմբերով, որոնք շարժվում էին երաժշտության ռիթմով։ Մարդկանց ծանոթ դեմքերը ցրված էին սրահում, բայց ոչ մեկը դեռ չէր նկատել ինձ։ Ես մեկ քայլ առաջ գնացի, ու հանկարծ՝ ինչ-որ մեկը շրջվեց։ Նա զարմացավ և մի քանի վայրկյան անց նրա հայացքին միացան մյուսները։
Խոսակցությունները դադարեցին, ծիծաղը մարեց, ու ամբողջ սրահը կարծես քարացավ։ Բոլորը կանգնել էին, զարմացած նայում էին ինձ՝ մեկը շփոթված, մյուսը՝ անորոշ, երրորդը՝ խորը մտածմունքի մեջ։ Հանկարծ ինչ-որ մեկը դանդաղ ցած իջեցրեց ձեռքը, որ պահել էր օդում պարի շարժման մեջ։
Մի պահ լռություն տիրեց։ Սիրտս սկսեց արագ բաբախել։ Ես սպասում էի ինչ-որ մեկի արձագանքին, բայց հետո մեկը թեթև շարժվեց, մի ուրիշը ժպտաց, ու կարծես ինչ-որ անտեսանելի ազդանշանով ամբողջ սրահը վերականգնվեց իր նախորդ վիճակին։
Վերադարձս բոլորի համար անսպասելի էր։ Բայց նրանք մի պահ քարացան ու հանգիստ շարունակեցին պարել։
Սիրելի՛ սովորողներ, խնդրում եմ կրկնել փետրվար-մարտ ամսվա առաջադրանքները, այս շաբաթ գրելու եք ամփոփում։ Հարցերը կուղարկեմ դասից առաջ։ Պատմել եք սովորում․
Այս ֆիլմը իմ վրա մեծ տպավորություն գործեց, քանի որ այն շատ հուզիչ և ուսանելի էր: Ես միշտ մտածում էի, որ Չարենցը լավ կյանք էր ապրել, բայց ֆիլմը դիտելուց հետո, ես հասկացա, թե ինչ դժողքի մեջ էր ապրում նա: Նա խորապես զգում էր իր երկրի ու ժողովրդի ցավը: Նա կարմիր հեղափոխությունը ընդունեց և անգամ անդամագրվեց մեծ հույսով, որ այն իր ժողովրդին փրկություն կբերի: Սակայն նա շուտով հասկացավ, որ խափված է: Նա իր ցավը փորձում էր թաղել բաժակում, բայց դա նրան չէր հաջողվում, այլ ավելի էր դժվարացնում իր կյանքը մինչև որ հասցրեց բանտ: Այնտեղ էլ նա կնքեց իր մահկանացուն:
Չարենցի կյանքում միակ լուսավոր կետը դա իր կին՝ Արփենիկն էր, որը նրա համար և՛ կին էր , և քույր: