
Գարնանային արձակուրդներին ես կարդացել եմ «To Kill A Mockingbird » (Ծաղրող թռչուն սպանելը) գիրքը, որը գրել է Հարպեր Լինը։
Գիրքը մի աղջկա՝ Սկաուտ Ֆինչի մասին է, ով ապրում էր փոքրիկ քաղաքում իր եղբոր՝ Ջեմի և իրենց հոր՝ Ատտիկուս Ֆինչի հետ։ Ատտիկուսը իրավաբան էր և պաշտպանում էր Թոմ Ռոբինսոն անունով մի սևամորթ մարդու, ով մեղադրվել էր մի հանցանքի համար, որը իր մեղքը չէր։ Սկաուտն ու Ջեմը հետևում էին դատավարությանը և տեսնում, թե ինչպես են քաղաքի մարդիկ անարդար վերաբերվում Թոմին։ Դրա շնորհիվ նրանք սկսում են հասկանալ, թե որքան վատ բան է ռասիզմը։
Այս գրքում մմ սիրելի հերոսը Բու Ռեդլին էր։ Պատմության սկզբում նա առեղծվածային կերպար էր․ մարդիկ վախենում էին նրանից ու տարօրինակ պատմություններ էին պատմում նրա մասին։ Բայց իրականում բարի մարդ էր։ Նա գաղտնի հոգ էր տանում երեխաների մասին՝ նրանց համար նվերներ թողնելով ծառի փչակում։ Վերջում, երբ Սկաուտն ու Ջեմը վտանգի մեջ էին, նա դուրս եկավ իր տնից ու փրկեց նրանց։ Չնայած մարդիկ դատում էին նրան՝ առանց ճանաչելու, նա շատ բարի և արդար մարդ էր։
Իմ ամենաչսիրած կերպարը միսս Քերոլայնն էր։ Նա Սկաուտի առաջին դասարանի ուսուցչուհին էր և նոր էր եկել քաղաք։ Դա նրան դժվարություններ էր ստեղծում՝ հասկանալու մարդկանց ու երեխաներին։ Նա շատ խիստ էր և չէր հասկանում Սկաուտին, հատկապես երբ Սկաուտը փորձում էր բացատրել իրեն։ Միսս Քերոլայնը մեղադրեց Սկաուտին, որ նա լավ էր կարդում՝ կարծելով, որ դա խնդիր է։ Նա նաև չէր հասկանում, թե ինչպես են մարդիկ ապրում աղքատությունը և արհամարհանքով էր վերաբերվում նրանց, ովքեր չէին կարող թույլ տալ լավ կյանքի պայմաններ։ Ես ոչ մի կերպ չհավանեցի, թե ինչպես էր միսս Քերոլայնը վերաբերվում Սկաուտին։ Նա չհասկացավ, որ Սկաուտը փորձում էր ճիշտ գործել, բայց նա ստիպեց Սկաուտին վատ զգալ այն բանի համար, ինչ չէր կարող փոխել։
Գիրքը սովորեցնում է, որ մենք չպետք է դատենք ուրիշներին՝ առանց նրանց լավ ճանաչելու։ Ատտիկուսը սովորեցնում էր իր երեխաներին, որ պետք է պաշտպանել ճիշտը, նույնիսկ եթե ուրիշները դրան համաձայն չեն։ Գրքի վերնագիրը՝ «Ծաղրող թռչուն սպանելը», նշանակում է, որ վնասել անմեղ մարդկանց սխալ է, ինչպես որ սխալ է սպանել մի թռչնի, որը միայն երգում է և ոչ մեկին չի վնասում։ Բու Ռեդլին և Թոմ Ռոբինսոնը նման էին այդ թռչուններին՝ նրանք ոչ մեկին վնաս չէին տվել, բայց մարդիկ նրանց հանդեպ անարդար էին։