Հայոց լեզու

Դ. Գործնական Քերականություն

  1. Պատմողական- նպատակը տեղեկատվություն հաղորդելն է: 
  2. Հարցական
  3. Հրամայական
  4. Բացականչական

Տրված են նախադասություններ, նշի՛ր տեսակները.

  • Ավա՜ղ, ոչինչ փոխել չենք կարող: — Բացականչական
  • Ո՞վ այսուհետ պետք է հարգի մեզ: — Հարցական
  • Զարթնի՛ր և ողբա՛ այն, ինչ էլ չենք կարող ետ բերել: — Հրամայական
  • Երկու օրից գնա,. կհասնեմ քաղաք, հետո կխոսենք:  — Պատմողական

Պատմողական նախադասություն

1.     Հաստատական

2.     Ժխտական

Նշի՛ր պատմողական նախադասությունների տեսակները: 

  • Ինձ հեռվից չի կանչում, չի ժպտում, խաղաղ է հիմա ամեն ինչ: Ժխտական
  • Ութ նշանավոր բանաստեղծներ էին ապրում արքունիքում:  Հաստատական

Հարցական նախադասություն 

  • Բուն հարցում ( Ի՞նչ է այդ գետակի անունը):
  • Հարցում-հաստատում  (Դու իմ ասածները կանես, չէ՞):
  • Հարցում-ժխտում (Ո՞վ կթողնի նրան այդ գործը կատարել)
  • Ճարտասանական կամ անպատասխան հարցում (Ի՞նչ եմ անում այս կողմերում, ի՞նչ եմ կորցրել, չեմ գտնում):

Կետադրի՛ր նախադասությունները: 

Դու ինձնից ի՞նչ ես պահանջում․ —հարցեց Սահակը: 

Սահակը Արմենին հարցրեց, թե իրենց ինչ է պահանջում: 

Ո՞վ է ինձ սպասում:

Ինչպե՞ս չսիրեմ, երկիր իմ կիզված: 

Հրամայական նախադասություն

Արտահայտում է հրաման, հորդոր, խնդրանք, հանձնարարական:

Արգելական հրամայական՝  մի: 

Կետադրի՛ր նախադասությունները: 

Լիլի՛թ, ների՛ր ինձ:

Մի՛ հիշիր, ինձ այդպես մի՛ գթա:

Լռել և սպասել նոր հրահանգների: 

Խաղա՛ղ անցիր, մի՛ սպասիր:

Բացականչական նախադասություն

Այս նախադասությունների բուն նպատակը լսողի մեջ հույզ, զգացմունք առաջացնելն է: 

Կետադրի՛ր

Ա~խ, մայրի՛կ ջան, մեծ է թախիծս:

Ավա~ղ, ոչինչ չի փոխվել: 

Оставьте комментарий