Մաթեմ Ա․բ

8-րդ դասարան․ մարտ

Մարտի 10-14-ը

Խնդիր 1

Պատկերացրե՛ք 1 կմ երկարությամբ մի գնացք, որն ընթանում է 60 կմ/ժ արագությամբ։ Ինչքա՞ն ժամանակում այդպիսի գնացքը կանցնի 1 կմ երկարությամբ թունելը։

2 րոպեում:

Խնդիր 2

Հանդիսատեսը կինոդահլիճից կարող է դուրս գալ նեղ և լայն դռներով: Եթե բացեն միայն նեղ դռները, ապա բոլորը դուրս կգան 15 րոպեում, իսկ եթե բացեն միայն լայն դռները, ապա բոլորը դուրս կգան 10 րոպեում: Պարզել, թե որքա՞ն ժամանակում դուրս կգա հանդիսատը, եթե բացեն բոլոր դռները միասին:

Դահլիճից 1 րոպեում դուրս կգա հանդիսատեսի 1/15 մասը։
Լայն դռնով 1 րոպեում դուրս կգա 1/10 մասը։
Միասին 1 րոպեում լայն և նեղ դռներով դուրս կգա-
1/15 + 1/10 = 5/30 = 1/6
Եթե միաժամանակ բացեն երկու դռները, ապա դուրս կգան
1 ։ 1/6 = 6 րոպե
Պատասխան՝ 6 րոպե.

Խնդիր 3

Ի՞նչ թվանշանով է վերջանում  արտադրյալը․

ա․ 15x25x15x25x15x25x15x25x15 — 5

բ․16x26x36x46x56x66x76x86x96 — 6

գ․ 1x2x3x4x5x….x98x99x100 — 0

Խնդիր 4

Լուծի՛ր գլուխկոտրուկը։

A = 12
B = 36

Խնդիր 5

Լուծի՛ր գլուխկոտրուկները՝

Մարտի 3-7-ը

Խնդիր 1

Հայր և որդի որոշոցին քայլերով որոշել երկու ծառերի միջև եղած հեռավորությունը։ Հոր քայլի երկարությունը 70սմ է, իսկ տղայինը՝ 50սմ։ Պարզվեց, որ հոր և որդու ոտնահետքերը համընկան 13 տեղերում(հաշված նաև ծառերի մոտ)։ Քանի՞ մետր է ծառերի միջև հեռավորությունը։

Խնդիր 2

Մեկից քսան բնական թվերից քանի՞ եղանակով է հնարավոր ընտրել թվերից զույգ, որոնց արտադրյալը կլինի զույգ։

Խնդիր 3

Մեկից քսան բնական թվերից քանի՞ եղանակով է հանարվոր ընտրել եռյակ, որոնց արտադրյալը կլինի զույգ։

Խնդիր 4

Այգում ապրում են 70 կապույտ և կարմիր քամելեոններ։ Այն բանից հետո, երբ մի քանի կապույտ քամելեոն փոխվեցին կարմիր գույնի, պարզվեց, որ կապույտ քամելեոնների թիվը պակասեց հինգ անգամ, իսկ կարմիրների քանակը ավելացավ երեք անգամ։ Քանի՞ քամելեոն փոխեց գույնը։

Խնդիր 5

Քանի՞ հնգանիշ թիվ կարելի է կազմել 0 և 1 թվանշաններով։

Խնդիր 6

Դասարանի 13 աշակերտներից քանի՞ իրարից տարբեր եղանակներով կարելի է ընտրել 11 հոգանոց ֆուտբոլի թիմ։

Խնդիր 7

Վարդանը ցանկանում է ներկել նկարում պատկերված ուղղանկյուններն այնպես, որ ոչ մի հարևան կողմով ուղղանկյուններ միևնույն գույնի չլինեն։ Ամենաքիչը քանի՞ իրարից տարբեր գույներ կարող է օգտագործել Վարդանը այդպիսի ներկման համար։