Պատմություն 8

Հանդիպում YereMUN կազմակերպության հիմնադիր նախագահ Վրույր Հլղաթյանի հետ

Մարտի 6-ին, հինգշաբթի օրը, Հետազոտական վարժարանի ընթերցասրահում հանդիպում-քննարկում կազմակերպվեց YereMUN հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Վրույր Հլղաթյանի հետ։ Հանդիպմանը մասնակցեցին քաղաքագիտությամբ և դիվանագիտությամբ հետաքրքրված սովորողներ, հասարակագետներ ու այլ մասնակիցներ։ Հանդիպման նպատակն էր քննարկել դիվանագիտությունը և միջազգային հարաբերությունները, ինչպես նաև ավելի լավ ճանաչել YereMUN կազմակերպության գործունեությունը։

Վրույր Հլղաթյանը նախ խոսեց «Դիվանագիտությունը երիտասարդի աչքերով» թեմայով։ Նա ասաց, որ YereMUN-ը մի հիանալի հարթակ է, որտեղ երիտասարդները կարող են սովորել դիվանագիտություն և մասնակցել միջազգային միջոցառումների։ Այնուհետև ներկայացրեց «Հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունները» թեման՝ պատմելով երկու երկրների միջև համագործակցության հաջողությունների և դժվարությունների մասին։

Հանդիպման ժամանակ, մասնակիցները հնարավորություն ունեին հարցեր տալ Վրույր Հլղաթյանին և խոսել թեմայի շուրջ։ Հանդիպումն ավարտվեց պլանավորելով հետագա համագործակցություն YereMUN-ի հետ։

Հանդիպումը շատ հետաքրքիր էր և օգտակար, քանի որ մենք նոր գիտելիքներ ստացանք և ավելի լավ հասկացանք դիվանագիտության կարևորությունը։

Մաթեմ Ա․բ

8-րդ դասարան․ մարտ

Մարտի 3-7-ը

Խնդիր 1

Հայր և որդի որոշոցին քայլերով որոշել երկու ծառերի միջև եղած հեռավորությունը։ Հոր քայլի երկարությունը 70սմ է, իսկ տղայինը՝ 50սմ։ Պարզվեց, որ հոր և որդու ոտնահետքերը համընկան 13 տեղերում(հաշված նաև ծառերի մոտ)։ Քանի՞ մետր է ծառերի միջև հեռավորությունը։

Խնդիր 2

Մեկից քսան բնական թվերից քանի՞ եղանակով է հնարավոր ընտրել թվերից զույգ, որոնց արտադրյալը կլինի զույգ։

Խնդիր 3

Մեկից քսան բնական թվերից քանի՞ եղանակով է հանարվոր ընտրել եռյակ, որոնց արտադրյալը կլինի զույգ։

Խնդիր 4

Այգում ապրում են 70 կապույտ և կարմիր քամելեոններ։ Այն բանից հետո, երբ մի քանի կապույտ քամելեոն փոխվեցին կարմիր գույնի, պարզվեց, որ կապույտ քամելեոնների թիվը պակասեց հինգ անգամ, իսկ կարմիրների քանակը ավելացավ երեք անգամ։ Քանի՞ քամելեոն փոխեց գույնը։

Խնդիր 5

Քանի՞ հնգանիշ թիվ կարելի է կազմել 0 և 1 թվանշաններով։

Խնդիր 6

Դասարանի 13 աշակերտներից քանի՞ իրարից տարբեր եղանակներով կարելի է ընտրել 11 հոգանոց ֆուտբոլի թիմ։

Խնդիր 7

Վարդանը ցանկանում է ներկել նկարում պատկերված ուղղանկյուններն այնպես, որ ոչ մի հարևան կողմով ուղղանկյուններ միևնույն գույնի չլինեն։ Ամենաքիչը քանի՞ իրարից տարբեր գույներ կարող է օգտագործել Վարդանը այդպիսի ներկման համար։