Ուսումնական նախագիծ

Ուսումնական նախագիծ

Ես ընտրել եմ իմ նախագիծս կատարել մեր տեխնոլոգիայի դասատուի հետ:

Նախագծի շրջանակներում, ես պետք է ստեղծեի մակետներ, բայց քանի որ դա շատ աշխատատար էր, որոշեցի միջանկյալ զբաղվել տեխնոլոգիական հմտություններս ցուցադրել (Նկարել, ասեղնագործել, կարել):

Այս նյութը, ներկայացնում է իմ նախագիծը՝

Սեղմիր այստեղ:

Բացի այս նախագծից , իմ պատմության դասատուն ինձ խորհուրդ տվեց, որ լրացուցիչ իր հետ էլ նախագիծ անեմ:

Նա մեզ ուղղարկել էլ հետաքրքիր նյութ, որում պատմվում էր օժտվածության ֆենոմենի տարբեր դրսևորումների և նրանց չափանիշների բավարար լինելու մասին: Հարցը այնքան արդիական է, որ մինչև այժմ շատ զարգացած երկրներում, դեռևս ուսումնասիրվում է այդ ֆենոմենը և ոչ ոք ճշգրիտ պատասխան չունի:

Ահա նյութը, որտեղ պատմվում է երկու հանճարեղ մարդկանց մասին:

Սեղմիր այստեղ:

Բազմիցս մասնակցել եմ ժամերգությունների, որտեղ երգել ենք եկեղեցական երգեր և կարդացել եկեղեցական բանաստեղծություններ:

Իմ ընկերուհու հետ մենք ստեղծել ենք մեր անհատական նախագիծը՝ նվիրված հայոց լեզվին։ Դրանք խաչբառներ են: Մեր խաչբառերը ի սկզբանե նվիրված էին հայոց լեզվի թեմաներին, սակայն, երբ զգացինք, որ այն սկսում է միօրինակ դառնալ, որոշեցինք փոփոխություն մտցնել։ Այժմ մենք ստեղծում ենք բանաստեղծական և հեքիաթային խաչբառեր, որոնք ոչ միայն զարգացնում են մտավոր կարողությունները, այլև տեղափոխում են կախարդական աշխարհներ՝ բառերի միջոցով։

Ահա մեր անհակատան նախագծի բաժնի հղումը՝

Նախագծեր

Քիմիա 8

Քիմիա դասարանական աշխատանք

Ի՞նչ բանաձևով են հաշվում նյութի քանակը:

n = N/NA

n = m/M

n — Նյութի քանակ

N — Մոլեկուլների քանակ

NA — Ավոգադրոի թիվ — 6,02 x 1023

m — Նյութի զանգված

M — Մոլային զանգված

  1. Որքան է 9,03* 10  23 թվով թթվածնի մոլեկուլների քանակը (մոլ):

N = 9,03 x 103

N= 6,02 x 1023

___

n — ?

n = N/NA

n = 9,03 x 103/6,02 x 1023

n = 1.5 x 10-20 մոլ

  1. Որքան է 0,5 մոլ քանակով ֆոսֆորի ատոմների թիվը:

n = 0.5

N= 6,02 x 1023

___

N — ?

N = n x NA

N = 0.5 x 6,02 x 1023

N = 3.01 x 1023

  1. Որքան է 5.07 *10  23 թվով  կալցիում մոլեկուլների քանակը (մոլ):

N = 5.07 x 1023

NA = 6.02 x 1023

n = ?

___

n = N/NA

n = 5.07 x 1023/6.02 x 1023 = 5.07/6.02 = 0.8 (մոլ)

  1. Որքան է 0,3 մոլ քանակով ծծմբի ատոմների թիվը:

n = 0.3

NA = 6.02 x 1023

N = ?

___

N = n x NA

N = 0.3 x 6.02 x 1023 = 1.806 x 1023

  1. Հաշվել  N2O5 տարրերի զանգվածների հարաբերությունը:

M (N2) = 14 x 2 = 28 գ/մոլ

M (O5) = 16 x 5 = 80 գ/մոլ

28/80 = 7/20

Պատմություն 8

Տիգրան Հայրապետյան

Տիգրան Հայրապետյանը (1964-1999) հայ քաղաքագետ, լրագրող և վերլուծաբան էր։ Նա սովորել է Երևանի պետական համալսարանում, մասնագիտանալով արաբագիտության մեջ, և հետագայում կրթությունը շարունակել Թունիսում։ Արցախյան շարժման տարիներին եղել է ուսանողական ակտիվիստներից մեկը։

Նա հիմնադրել է քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոն Երևանում և ղեկավարել այն։ 1991 թվականից նրա վերլուծական հոդվածները տպագրվել են ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանյան մամուլում։

Հայտնի աշխատանքներից են «Անապատի հազար տարի» և «Երրորդ աշխարհամարտի մատույցներում» երկհատոր ուսումնասիրությունը, որտեղ նա վերլուծում է պետությունների անկման և վերականգնման գործընթացները։

1999 թվականի մարտի 9-ին Տիգրան Հայրապետյանը մահացել է ավտովթարի հետևանքով։ Կան վարկածներ, որ դա պատահական դեպք չի եղել, բայց դրանք պաշտոնապես չեն հաստատվել։

Նրա հիշատակին նվիրված է «Տիգրան Հայրապետյան» գրադարանը, որը գտնվում է Երևանի Բագրատունյաց պողոտայում։

Տիգրան Հայրապետյանի «Անապատի հազար տարի» աշխատության մասին

Տիգրան Հայրապետյանի «Անապատի հազար տարի» գիրքը կարևոր ուսումնասիրություն է, որտեղ նա վերլուծում է պետությունների վերելքն ու անկումը, ինչպես նաև պատմական գործընթացների ազդեցությունը ժամանակակից աշխարհաքաղաքականության վրա։

Հեղինակը ուսումնասիրում է, թե ինչպես են որոշ պետություններ հզորացել, ապա՝ կործանվել, և ինչպիսի գործոններ են ազդել այդ փոփոխությունների վրա։ Նա ուշադրություն է դարձնում ոչ միայն քաղաքական և ռազմական իրադարձություններին, այլև մշակութային, տնտեսական և գաղափարական զարգացումներին։

Այս աշխատությունն առանձնանում է իր խորությամբ և լայն դիտակետով՝ ընդգրկելով տարբեր ժամանակաշրջաններ և տարածաշրջաններ։ Հայրապետյանը փորձում է բացատրել, թե ինչ դասեր կարող է քաղել ժամանակակից աշխարհը անցյալի օրինակներից։

«Անապատի հազար տարի» գրքի մեջ բարձրացված թեմաները մինչ օրս արդիական են, և այն շարունակում է հետաքրքրել պատմության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ուսումնասիրողներին։