Հասարակագիտություն

Պատասխանատվություն և հանդուրժողականություն

Երբ ասում ենք, որ մեկ մարդը պատասխանատու է, մենք նկատի ունենք, որ նա պատրաստ է ընդունել իր գործողությունների հետևանքները, քանի որ իր կատարած գործերը ունեն նշանակություն և ազդեցություն։ Պատասխանատու մարդը այն մարդն է, ով կատարում է իր պարտականությունները, ոչ միայն ինքն իրեն, այլ նաև շրջապատին լավ օրինակ է ցույց տալիս։ Նման մարդիկ սովորաբար անկեղծ են, վստահելի և պատրաստ են օգնելու այնպիսի իրավիճակներում, երբ այլ մարդիկ կարող են խուսափել կամ չուզենալ պատասխանատվություն վերցնել։

Ես, որպես ուսանող, ունեմ մի շարք պատասխանատվություններ։ Այդ պատասխանատվությունները ներառում են դասերի լավ պատրաստվելը, դպրոցական առաջադրանքները կատարելն ու ուսուցիչների պահանջներին հետևելը։ Մեկնաբանելով իմ ուսուցիչներին՝ նրանք ունեն մեծ պատասխանատվություն՝ ապահովելու, որ ուսումնական գործընթացը լինի արդյունավետ, համբերատար և արդար։ Նրանք նաև պետք է հետևեն ուսանողների զարգացմանը և աջակցեն նրանց, որպեսզի յուրաքանչյուրն իր լավագույն հնարավորություններով հանդես գա։

Սակայն կյանքում միշտ չէ, որ մեր ներսում բոլորին հանդուրժում ենք։ Օրինակ՝ երբեմն կարող ենք ինչ-որ բան կամ մեկին ներքուստ չհանդուրժել, սակայն հասարակական կանոններին համապատասխան, արտաքուստ մենք ցույց չենք տալիս մեր իրական զգացմունքները և շարունակում ենք գործել համբերատար և հանգիստ։ Սա կարող է լինել, երբ մենք չհամաձայնում ենք ինչ-որ մարդու կարծիքի հետ կամ մեզ դուր չի գալիս նրա պահվածքը, բայց չենք ցանկանում կոնֆլիկտ ստեղծել։

Եթե հասարակության մեջ չլիներ հանդուրժողականություն, դա կարող էր հանգեցնել սոցիալական լարվածության։ Մարդիկ չէին կարող անել ազատ և անկողմնակալ ընտրություններ, քանի որ խանգարում էին նրանց համոզմունքներին և տարբերություններին։ Սա կարող էր համարվեր որպես միտում, որն էլ բարդացնում է խաղաղության ու համագործակցության ստեղծումը։

Ամփոփելով, հանդուրժողականությունը հատկապես կարևոր է ժողովրդավարական հասարակությունում, քանի որ այն ապահովում է մարդկանց ազատություն իրենց կարծիքներն ու համոզմունքները հրապարակելու հարցում։ Այն թույլ է տալիս, որ յուրաքանչյուրն ունի իր տեղը ու լինի ընդունված իր տարբերություններով։ Այն նաև նպաստում է հասարակական խաղաղության պահպանմանը, ինչպես նաև առավել արդար ու հավասար հնարավորություններ ստեղծելուն։

Կենսաբանություն 8

Մարտի 3-9

Ընկերներ ջան, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեման․

  1. Շնչառական համակարգ:
  2. Կառուցվածքը:

Շնչառության նշանակությունը

Պատասխանել հարցերին․

1. Ինչո՞ւ պետք է քթով շնչել:

Քթով շնչելը կարևոր է, որովհետև քիթը գործում է որպես ֆիլտր, տաքացնող և խոնավեցնող օրգան: Այն մաքրում է օդը փոշուց, բակտերիաներից և այլ վնասակար մասնիկներից, նախքան թոքեր հասնելը: Բացի այդ, քթով շնչելը օգնում է պահպանել թոքերի ճիշտ խոնավությունը և պաշտպանում օրգանիզմը վարակներից:

2. Ինչո՞ւ ջրի ﬔջ ընկած թոքի կտորը չի ընկղմվում:

Թոքի հյուսվածքը լի է փոքր օդային պարկերով (ալվեոլներով), որոնք թոքին տալիս են թեթևություն և թույլ չեն տալիս, որ այն խորտակվի ջրում: Օդը նվազեցնում է թոքերի խտությունը՝ պահելով դրանք ջրի մակերևույթին:


3. Ինչո՞ւ երեխան, ով այս կամ այն պատճառով դժվարանում է քթով շնչել,
հաճախ է հիվանդանում մրսածության հիվանդություններով:

Քթով շնչելը բնական պաշտպանական մեխանիզմ է: Եթե երեխան դժվարանում է քթով շնչել, նա ստիպված է լինում շնչել բերանով: Սակայն բերանը չունի քթի պաշտպանական ֆունկցիաները՝ այն չի տաքացնում և չի ֆիլտրում օդը: Արդյունքում, ավելի շատ վիրուսներ և մանրէներ են անցնում շնչուղիներ, ինչը մեծացնում է մրսածության և շնչառական վարակների հավանականությունը:

Հայոց լեզու

Տ. Գործնական քերականություն

1. Զույգ նախադասությունները միացրո՛ւ, մեկ բարդ նախադասություն դարձրո՛ւ ` քանի ձևով կարող ես:

Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների: Դրանք տանում են դեպի այգիները:
Զրույցը լռում էր: Նրանք լսում էին ջրերի ձայնը:
Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ: Քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր:
Վեր բարձրանալիս որսորդը զգաց: Մեկը հետևում է իրեն:
 Անունը Ծիրանի տափ է: Ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ: 
ժամանակին հսկաներ են ապրել: Իհարկե, այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:
Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ: Կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ:
Ես ուրախ կլինեմ: Ամեն ինչ կկարգավորվի:
Դու քաջ ես ու անձնվեր: Դու կարդարացնես մեր հույսերը: Մարդու արյունատար մազանոթների ընդհանուր 

երկարությունը հարյուր հազար կիլոմետրի է հասնում: Դա հասարակածից երկուսուկես անգամ երկար է:

———

Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների և դրանք տանում են դեպի այգիները:


Զրույցը լռում էր, քանի որ նրանք լսում էին ջրերի ձայնը:


Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ , երբ քարածուխի հսկա  շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց  անհետացած  բույսերի ու սողունների հետքեր:


Վեր բարձրանալիս որսորդը զգաց, որ մեկը հետևում է իրեն:


Անունը Ծիրանի տափ է և ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ:
Ժամանակին հսկաներ են ապրել և իհարկե, այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:
Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ և կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ:
Ես ուրախ կլինեմ եթե ամեն ինչ կկարգավորվի:
Դու քաջ ես ու անձնվեր ու դու կարդարացնես մեր հույսերը: Մարդու արյունատարմազանոթների ընդհանուր երկարությունը հարյուր հագար կիլոմետրի է հասնում, ու դա հասարակածից երկուսուկես անգամ երկար է:

2. Ըստ տրված կաղապարների`նախադասություններ կազմի´ր: Բարդ համադասակա՞ն, թե՞ստորադասական նախադասություններ ստացվեցին:

Արևը փայլում էր, և երեխաները խաղում էին բակում

Մարիամը կարդում էր, ու Անին լսում էր:

Կարող ես գնալ գրադարան, կամ սպասել այստեղ>

Այն մարդը երգում էր, և ընկերները ծափահարում էին։

Կարող ես գնալ գրադարան, կամ մնալ այստեղ:

Ե՛վ հայրս, և՛ մայրս աջակցում են ինձ իմ ընտրության մեջ:


Ո՛չ քամին էր հանդարտվում, ո՛չ անձրևը դադարում:

Թե՛ դպրոցում, թե՛ տանը նա միշտ աշխատասեր է։

Դու կգաս երեկույթին, թե՞ նախընտրում ես մնալ տանը։

Հանրահաշիվ 8

Վիճակագրություն և հավանականություն.Վիճակագրական տվյալների մեդիանը:

(6 x 18 + 3 x 19 + 5 x 20 + 4 x 21 + 2 x 22 + 3 x 23 + 1 x 24)/24 = 486/24 = 20.25

Պատ.՝ Միջինը ՝ 20.25 ; Ամենաշատը՝ 18 տարեկաններ:

(26 + 27)/2 = 53/2 = 26.5

ա) Այո

բ) Պարզ չէ

գ) Պարզ չէ

դ) Այո

ա) 87 > 83 , Այո:

բ) (87 + 75 + 90 + 83 + 98 + 87 + 91)/7 = 611/7 = 87.3 > 83 , Ոչ:

գ) 23 > 20 , Այո:

26; 27; 28; 29; 30

Պատ.՝ 26:

28 , 30 , 32, 34, 36, 38, 40, 42, 44, 46, 48:

Պատ.՝ 48:

Այո:

Պատ.՝ 7:

7, 7 , 15 , 1

(7 + 7 + 15 + 1)/4 = 30/4 = 7.5

Պատ.՝ 7.5:

Հայոց լեզու

Դ. Գործնական քերականություն

Շաղկապ-իրար կապել, շաղկապել: Շաղկապները իրար են կապում նախադասությունները կամ նախադասության անդամները: 
Բաժանվում են երկու տեսակի
Համադասական՝ և, ու, բայց, իսկ, սակայն, այլ, կամ, էլ, նաև, այլև, ապա, այսինքն, ուրեմն  և այլն: (Կապում են նախադասության համազոր անդամներ կամ համազոր, համադաս նախադասություններ)
Օրինակ՝ Ահել ու ջահել իրարով անցան:
Կա Մեծարենց, կա Տերյան, և բազում ուրիշ պոետներ կան:

Ստորադասական ՝ որ, թե, եթե, նախքան, որպեսզի, որովհետև, թեև, թեկուզ, թեպետև, մինչ, մինչև, մինչդեռ, քան և այլն: (Բարդ նախադասության մեջ ստորադաս ՝ երկրորդական նախադասությունը կապում են  գերադաս , գլխավոր նախադասությանը)
Օրինակ՝ Գևորգի առաջարկը նա ընդունեց, որովհետև հավատաց քաջությանը:

1. Փորձի՛ր բացատրել տրված խմբերի նախադասությունների տարբերությունը (ուշադրությո՛ւն դարձրու նրանց մեջ մտնող նախադասությունների հարաբերությանը) և անվանի՛ր խմբերից յուրաքանչյուրը:

Ա. Շների ծառայությունների մասին կարելի է երկար գրել, կարելի է նաև նրանց պատվին կանգնեցված հուշարձանների մասին պատմել:
Լճում ձկների տեսակները շատացել են, և կերի պակաս է նկատվում:
Սիգը  դրսից է բերվել Սևան և այստեղ իր բազմացման համար նպաստավոր պայմաններ է գտել: Հողը ոչ թե օգնում է բույսերին, այլ խանգարում է նրանց աճին:


Բ. Մ. թ. ա. IV ղարում շունն է արթնացրել Կորնթոս քաղաքի կայազորին, երբ թշնամին գաղտագողի մոտեցել է քաղաքին:
Ճապոնացի գիտնական Նոդզավան ասում է, որ հողը բոլորովին էլ չի նպաստում բույսերի աճին:
Գետերի հոսանքում էլ ձուկն ազատ երթևեկելու հնարավորություն չունի, քանի որ ամենուրեք 

դրված են ջրմուղ սարքեր ու կայաններ:
Սևանում համեմատաբար բարվոք  է սիգ ձկան վիճակը, որը դրսից` ռուսական Լադոգա և Չադ լճերից է բերվել:

Ա — խմբի նախադասությունները համադասական են, իսկ Բ — խմբում՝ Ստորադասական:

2.Տրված բարդ նախադասությունները երկու խմբի բաժանի՛ր` ըստ նրանց մեջ մտնող նախադասությունների հարաբերության:

Երբ պորտուգալացիները հայտնագործեցին Սուրբ Հեղինե կղզին, նա պատված էր համատարած անտառով:

Ստորադասական


Կղզյակում խոզեր ու այծեր թողեցին, որ նավաբեկությունից տուժած մարդիկ կարողանան որոշ ժամանակ այնտեղ ապրել:

Ստորադասական


Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային, և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:

Համադասական:


Որսորդությունը դարձավ նաև սպորտ, իսկ սպորտին հատուկ է ռեկորդներ սահմանելու ձգտումը:

Համադասական


Արևելյան մի տիրակալ տիրակալ հռչակվեց նրանով, որ անձամբ հազար առյուծ խփեց:

Ստորադասական:


Մի ժամանակ առյուծների մռնչյունը լսվում էր Հունաստանից մինչև Հիմալայան լեռների ստորոտը, բայց այսօր այդ վայրերում առյուծներ չկան:

Համադասական:

3. Փորձի՛ր տրված նախադասությունները լրացնել:

1- ին վարժության  … խմբում  բարդ ստորադասական նախադասություններ են.  դրանց կազմի մեջ մտնող նախադասություններից մեկը … է, մյուսը`…:
… խմբում բարդ համադասական նախադասություններ են, դրանց կազմի մեջ մտնող նախադասությունները…:
 Համադաս նախադասություններն ու նախադասության համադաս անդամները կարող են կապակցվել …. շաղկապներով:
Երկրորդական նախադասությունները գլխավորի հետ կապվում են…. շաղկապներով կամ հարաբերական դերանուններով:

___

1-ին վարժության Բ խմբում բարդ ստորադասական նախադասություններ են. դրանց կազմի մեջ մտնող նախադասություններից մեկը գլխավոր է, մյուսը՝ երկրորդական:
Ա խմբում բարդ համադասական նախադասություններ են, դրանց կազմի մեջ մտնող նախադասությունները համադաս են:
Համադաս նախադասություններն ու նախադասության համադաս անդամները կարող են կապակցվել համադասական շաղկապներով:
Երկրորդական նախադասությունները գլխավորի հետ կապվում են ստորադասական շաղկապներով կամ  հարաբերական դերանուններով:

Պատմություն 8

Օժտված

Ես շատ եմ սկսել հետաքրքրվել «Օժտվածության» մասին, և սկսեցի ուսումնասիրություններ կատարել դրա պահով: Հիմա ձեզ համար կներկայացնեմ իմ հետազոտությունները:

Կարևոր հատվածներ

1. Հետազոտողները ակնկալում էին, որ օժտված երեխաները, որոնք դուրս էին բերվել ըստ մի քանի չափանիշների և ուսումնասիրվելու էին ողջ կյանքի ընթացքում, կհասնեն բացառիկ նվաճումների, հանճարեղ բացահայտումների:

2. Այս հետազոտությունը կարևոր խնդիրներ ու հարցեր վեր հանեց, ինչպիսիք են՝ արդյո՞ք ընտրության չափանիշները բավարար հիմնավորված էին և ըստ այդմ՝ որոնք պետք է լինեն այդ չափանիշները:

3. Օժտվածության հիմնախնդիրը ինտենսիվորեն ուսումնասիրվում է ամբողջ աշխարհում՝ ԱՄՆ, Իսրայել, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Կանադա, Ավստրալիա և այլն, նոր մոդելների, թեմատիկ հետազոտությունների, պետական ռազմավարական նշանակության ծրագրերի միջոցով:

4. 19 դարի կեսերից սկսած մարդու հոգեկանի փորձարարական հետազոտությունները ճանապարհ հարթեցին տաղանդի, ընդունակությունների ուսումնասիրման համար, ինչը սկիզբ դրվեց անգլիացի հայտնի գիտնական Ֆրենսիս Գալտոնի կողմից (1822-1911):

5. Ֆ. Գալտոնին հաջողվել է ցույց տալ, որ տաղանդի դրսևորման հնարավորությունը նշանավոր մարդկանց ընտանիքներում շատ ավելի բարձր է, քան ընդհանուր հասարակության մեջ:

6. 20 դարի սկզբին ռուսական մանկավարժական հարթակում ծավալվեցին բուռն քննարկումներ օժտված երեխաների դուրսբերման և զարգացման սոցիալական անհրաժեշտության, օժտվածության հասկացության սահմանման, ծագման և կառուցվածքի շուրջ:

7. 20 դարի 50-ական թվականներին օժտվածությունը սահմանվում էր որպես մարդու ձգտումների դաշտում յուրաքանչյուր սոցիալապես օգտակար ոլորտում մեծ ձեռքբերումներ ունենալու ընդունակություն

8. Ռուսական հոգեբանության մեջ շեշտը մի փոքր այլ կերպ էր դրվում, հեղինակները ավելի հաճախ նշում էին անձնային, ստեղծագործական, հուզակամային, մոտիվացիայի, տարիքային և այլ բաղադրիչների կարևորությունը օժտվածության դիագնոստիկայի և հետազոտության հարցերում:

9. Օժտված և տաղանդավոր համարվում են այն երեխաները, ովքեր դուրս են բերվել փորձառու մասնագետների կողմից և ի դեմս բարձր ընդունակությունների՝ ունեն մեծ ձեռքբերումների հասնելու ներուժ:

Հանճարեղ մարդկանց մասին

Ալբերտ Այնշտայն – Մարդը, ով փոխեց ֆիզիկան

Ալբերտ Այնշտայնը ամենահայտնի գիտնականներից մեկն է։ Նա ծնվել է 1879 թվականին Գերմանիայում։ Փոքր տարիքից հետաքրքրվում էր մաթեմատիկայով, բայց դպրոցում շատ չէր սիրում սովորել, քանի որ դասերը ձանձրալի էին։

1905 թվականին նա ներկայացրեց իր ամենակարևոր հայտնագործությունները։ Դրանցից մեկը հատուկ հարաբերականության տեսությունն էր, որտեղ նա ապացուցեց, որ ժամանակն ու տարածությունը կախված են դիտորդի շարժումից։ Նա նաև հայտնագործեց հանրահայտ բանաձևը՝ E=mc², որը ցույց տվեց, որ զանգվածը և էներգիան փոխկապակցված են։

1915-ին Նա ներկայացրեց ընդհանուր հարաբերականության տեսությունը, որը բացատրում է, թե ինչպես է աշխատում ձգողականությունը։ Այն ցույց տվեց, որ տիեզերքում մեծ մարմինները, օրինակ՝ Արեգակը, իրենց շուրջը տարածությունը «կորացնում» են, և այդ պատճառով Երկիրը պտտվում է նրա շուրջը։

Այնշտայնի հայտնագործությունները շատ բաներ փոխեցին աշխարհում։ Նրա տեսությունները օգտագործվում են GPS համակարգերում, տիեզերական ուսումնասիրություններում և շատ տեխնոլոգիաներում։ Նա նաև խաղաղության կողմնակից էր և դեմ էր պատերազմներին։

Այնշտայնը մահացավ 1955 թվականին, բայց նրա գիտական ժառանգությունը մինչ օրս կարևոր է։ Նա գիտության պատմության ամենամեծ հանճարներից է։


Նիկոլա Տեսլա – Մարդը, ով աշխարհին լույս տվեց

Նիկոլա Տեսլան ծնվել է 1856 թվականին, ներկայիս Խորվաթիայում։ Նա մանկուց սիրում էր գիտությունը և երազում էր նոր սարքեր ստեղծել։ Նա հատկապես հետաքրքրվում էր էլեկտրականությամբ։

1884 թվականին Տեսլան տեղափոխվեց Ամերիկա և սկսեց աշխատել Թոմաս Էդիսոնի համար։ Սակայն շուտով նրանք բաժանվեցին, քանի որ Էդիսոնը պաշտպանում էր ուղղակի հոսանքը (DC), իսկ Տեսլան հավատում էր փոփոխական հոսանքի (AC) ուժին։ Նրա AC համակարգը հաղթեց և դարձավ էլեկտրաէներգիայի փոխանցման ստանդարտ։

Տեսլան շատ կարևոր գյուտեր արեց․

  • Ստեղծեց ինդուկցիոն շարժիչը, որը մինչև այսօր օգտագործվում է տեխնիկայում։
  • Աշխատեց ռադիոալիքների զարգացման վրա։
  • Փորձեց անլար էներգիայի փոխանցում՝ առանց լարերի լույս վառել։

Չնայած իր հանճարեղությանը, Տեսլան ֆինանսական դժվարություններ ուներ։ Նա մահացավ 1943 թվականին, մոռացված ու աղքատ, բայց իր հայտնագործությունները մինչ օրս օգտագործվում են ամբողջ աշխարհում։

Տեսլան ցույց տվեց, որ գիտությունն ունի անսահման հնարավորություններ, և նրա գյուտերը մինչև այսօր մեծ նշանակություն ունեն մարդկության համար։

Եզրակացություն՝

Ես կարծում եմ, որ օժտվածության ուսումնասիրությունը կարևոր փուլ է ոչ միայն հոգեբանության, այլև կրթության զարգացման մեջ: Օժտված երեխաների հատկանիշներն ու դրանց համապատասխան աջակցության մեթոդները պետք է հաշվի առնվեն, քանի որ նրանք հաճախ ունենում են ավելի բարձր պահանջներ, բայց նաև կարիք ունեն հատուկ աջակցություն: Գարդների և Սթեռնբերգի տեսությունները ընդգծում են մարդու կարողությունների բազմազանությունը, ուստի անհրաժեշտ է օգտագործել ավելի հարմարեցված ու բազմաբնույթ մեթոդներ։ Այլ նոր մոտեցումներն ու տեխնոլոգիաները կարող են բարելավել օժտված երեխաներին աջակցության գործընթացը և նրանց կարողությունների լիարժեք զարգացումը:

Պատմություն 8

Առաջադրանք, 8-րդ դաս., մարտի 3-10-ը

Հայոց պատմություն 8/

Հայաստանի ներքին արտաքին իրադրությունը XVII դարի երկրորդ կեսերին,  XVIII դարի առաջին կեսին/Էջ  70-74 պատմել, էջ 74-ի հարցերին/

Ա1

Խաչատուր Ա Գաղաթացի – Հայոց կաթողիկոս 17-րդ դարում, որը մեծ ազդեցություն է ունեցել Սյունիքի ազատագրական պայքարում:

Մահտեսի Մուրադ – Հայկական ազատագրական շարժման գործիչ, ով ակտիվորեն մասնակցել է հայ ժողովրդի պայքարին օսմանյան և պարսկական լծի դեմ:

Հակոբ Ջուղայեցի – Հայ վաճառական և գործարար, որը նպաստել է հայ համայնքի տնտեսական և քաղաքական դիրքի ամրապնդմանը Սպահանում և այլ կենտրոններում:

Իսրայել Օրի – Հայ ազատագրական գործիչ, դիվանագետ, ով փորձել է եվրոպական երկրների և Ռուսաստանի աջակցությամբ ազատագրել Հայաստանը պարսկական և օսմանյան տիրապետությունից:

Յոհան Վիլհելմ – Պֆալցի իշխան, ում Իսրայել Օրին դիմել էր Հայաստանի ազատագրության հարցով՝ փորձելով ապահովել եվրոպական աջակցությունը:

Անգեղակոթ – Գյուղ Սյունիքում, որտեղ 17-րդ դարի վերջում տեղի է ունեցել Անգեղակոթի խորհուրդը՝ հայկական ազատագրական պայքարի կարևոր ժողով:

Պֆալցյան ծրագիր – Իսրայել Օրիի ծրագիրը, որը նպատակ ուներ եվրոպական իշխանությունների օգնությամբ ազատագրել Հայաստանը օտար լծից:

Մոսկովյան ծրագիր – Իսրայել Օրիի երկրորդ ծրագիրը, որով նա փորձեց Ռուսաստանի Պետրոս I-ի աջակցությամբ ազատագրել Հայաստանը:

Պյոտր I – Ռուս կայսր, որը նախաձեռնել է ռուս-պարսկական պատերազմը (1722-1723) և որոշ քայլեր ձեռնարկել հայերին օժանդակելու համար:

Կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյան – Հայոց կաթողիկոս, ով իր դիվանագիտական ջանքերով փորձել է ապահովել Արցախի և Սյունիքի պաշտպանությունը օտար տիրապետությունից:

Ավան և Թարխան հարյուրապետեր – Հայ ռազմական առաջնորդներ, որոնք ղեկավարել են հայկական զորաջոկատները Սյունիքի և Արցախի պաշտպանական մարտերում:

Դավիթ Բեկ – Հայ զորավար, որը 18-րդ դարի սկզբին ղեկավարել է Սյունիքի ազատագրական պայքարը պարսկական և օսմանյան տիրապետության դեմ:

Մխիթար Սպարապետ – Դավիթ Բեկի գլխավոր սպարապետը (զորահրամանատար), որը նրա մահից հետո շարունակել է պայքարը և ղեկավարել հայկական զորքերը:

Տեր Ավետիս – Հայ հոգևորական, որը մասնակցել է հայկական ազատագրական պայքարին:

Հալիձոր – Ամրոց Սյունիքում, որը Դավիթ Բեկի գլխավորությամբ դարձել է հայկական դիմադրության կենտրոն 18-րդ դարում:

Սղնախներ – Բնական ամրացված վայրեր, որոնք օգտագործվել են հայերի կողմից որպես պաշտպանական բերդեր օտար զավթիչների դեմ պայքարում:

Ա2

ա.

16-17 դարերում Հայաստանը գտնվում էր օսմանյան և պարսկական տիրապետության տակ։ Ազգային իշխանությունը թուլացած էր, իսկ եկեղեցին մնացել էր միակ ուժեղ կառույցը, որը կարող էր առաջնորդել ժողովրդին։

Եկեղեցին ոչ միայն հոգևոր կառույց էր, այլև կազմակերպված ու ազդեցիկ հաստատություն, որն ունակ էր միավորելու հայ ժողովրդին։ Կաթողիկոսները և հոգևորականները բանակցություններ էին վարում օտար պետությունների հետ, փնտրելով օգնություն Հայաստանի ազատագրման համար։

Եկեղեցին ուներ նաև ֆինանսական միջոցներ և աջակցություն հայկական համայնքներից, ինչը հնարավորություն էր տալիս կազմակերպել ազատագրական պայքարը։ Այս ամենի պատճառով եկեղեցին դարձավ ազգային առաջնորդ և պայքարի կենտրոն։

բ.

Հայ ազատագրական շարժման առաջնորդները փորձեցին օգնություն ստանալ Արևմտյան Եվրոպայից, քանի որ Եվրոպան պայքարում էր Օսմանյան կայսրության դեմ։ Նրանք կարծում էին, որ եթե Եվրոպան պատերազմեր օսմանցիների հետ, ապա կարող էր նաև օգնել Հայաստանին ազատագրվել։

Բացի այդ, Եվրոպայում կային հայկական համայնքներ և հարուստ վաճառականներ, ովքեր կապեր ունեին տեղական իշխանությունների հետ։ Հայերը հույս ունեին, որ եվրոպական պետությունները, հատկապես Ավստրիան, Ֆրանսիան և Հռոմի պապը, կաջակցեն իրենց։

Սակայն, Եվրոպայի երկրների համար Հայաստանի հարցը առաջնային չէր։ Նրանք ավելի շատ կենտրոնացած էին իրենց տարածքներն ու շահերը պաշտպանելու վրա, ուստի հայկական շարժումը մնաց առանց զգալի օժանդակության։

գ.

Իսրայել Օրին փորձեց ազատագրել Հայաստանը օտար երկրների օգնությամբ։ Նա սկզբում դիմեց Պֆալցի իշխանությանը (Գերմանիայում), բայց այդ պետությունը չուներ բավարար ուժ՝ Հայաստանի հարցում միջամտելու համար։

Հետո Օրին գնաց Ռուսաստան և հանդիպեց Պետրոս I-ին։ Ռուսաստանը արդեն հետաքրքրված էր Կովկասով և ցանկանում էր ընդլայնել իր ազդեցությունը։ Այս պատճառով «Մոսկովյան ծրագիրն» ավելի իրատեսական էր, քան «Պֆալցյանը»։

Սակայն Ռուսաստանը ավելի շատ իր շահերն էր հետապնդում, քան Հայաստանի ազատագրությունը։ Վերջիվերջո, Օրիի ծրագրերը լիովին չիրականացան, քանի որ օտար երկրները Հայաստանին օգնելու ցանկություն չունեին, այլ միայն իրենց նպատակներն էին հետապնդում։

Ա3

1.

Սղնախները ռազմական ամրություններ էին, որոնք պաշտպանում էին բնակչությունը օսմանյան և պարսկական հարձակումներից։ Դրանք թույլ էին տալիս հայերին կազմակերպել դիմադրություն, երկար դիմանալ և վերահսկել տարածքը։ Սղնախները դարձան ազատագրական պայքարի կենտրոններ, որտեղ կազմակերպվում էին մարտավարական գործողություններ։

2.

Հայերը քաջաբար կռվեցին, բայց թշնամիները ավելի մեծ ուժ ու միջոցներ ունեին։ Օտար երկրները չաջակցեցին հայերին, իսկ տեղական ռեսուրսները սահմանափակ էին։ Պարսիկներն ու օսմանցիները փորձեցին բաժանել և ճնշել հայկական ուժերին, ինչը խանգարեց վերջնական հաղթանակին։

3.

Պարսկաստանը պատերազմում էր Օսմանների դեմ և հայերին տեսնում էր որպես դաշնակից։ Դավիթ Բեկն արդեն ապացուցել էր իր ռազմական ուժը, ուստի շահ Թահմասպ II-ը նախընտրեց նրան տալ իշխանության իրավունք, որպեսզի ապահովի իր դիրքերը տարածաշրջանում։

Առաջադրանք 2

Հայ ազատագրական պայքարը XVII դարի երկրորդ կեսերին/ էջ 75-80 պատմել, էջ 80-ի հարցերին գրավոր պատասխանել/

Ա1

Նադիր շահ – Պարսկական զորահրամանատար և Պարսկաստանի շահ (1736-1747), ով հայտնի էր իր նվաճողական արշավներով։ Նա հիմնել է Աֆշարական դինաստիան և հայտնի է որպես «Պարսից Նապոլեոն»։

Աբրահամ Գ Կրետացի – Հայոց կաթողիկոս (1734-1737), ով ակտիվ գործունեություն էր ծավալում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանության համար։

Խամսայի մելիքություններ – Արցախում գտնվող հինգ հայկական ինքնավար իշխանություններ (Գյուլիստան, Ջրաբերդ, Խաչեն, Վարանդա, Դիզակ), որոնք ղեկավարում էին տեղի մելիքները։

Արևելահնդկական առևտրական ընկերություն – Մեծ Բրիտանիայի կողմից հիմնված առևտրային ընկերություն, որը կառավարում էր Հնդկաստանը և զբաղվում էր համաշխարհային առևտրով։

Հովսեփ Էմին – Հայ ազգային-ազատագրական գործիչ, որը գործեց 18-րդ դարում և ձգտում էր հայ ժողովրդի ազատագրությանը՝ համագործակցելով վրացիների և ռուսների հետ։

Հերակլ II – Վրաստանի թագավոր (1744-1798), ով ձգտում էր Վրաստանը ազատել օսմանյան և պարսկական ազդեցությունից՝ Ռուսաստանի հետ դաշինք կնքելով։

Շահամիր Շահամիրյան – Հայ քաղաքական գործիչ, լուսավորիչ, ով գրել է առաջին հայկական սահմանադրության նախագիծը՝ «Որոգայթ փառաց»։

Մովսես Բաղրամյան – 18-րդ դարի հայ հոգևորական և ազգային գործիչ։

Սիմեոն Ա Երևանցի – Հայոց կաթողիկոս (1763-1780), ով կարևոր դեր ունեցավ հայ եկեղեցական կյանքում և գրականության մեջ։

Մովսես Սարաֆյան – Հայ վաճառական և հասարակական գործիչ։

Հովսեփ արքեպիսկոպոս Արղության – Հայ հոգևորական և քաղաքական գործիչ, ով կապեր էր հաստատում ռուսական արքունիքի հետ՝ հանուն հայ ժողովրդի ազատագրության։

«Նոր տետրակ, որ կոչի Յորդորակ» – Հայոց պատմական-քաղաքական աշխատություն, որը կոչ էր անում հայ ժողովրդին համախմբվելու ազատագրական պայքարի շուրջ։

«Որոգայթ փառաց» – Շահամիր Շահամիրյանի հեղինակած առաջին հայկական սահմանադրության նախագիծը, որը նկարագրում էր ապագա հայկական անկախ պետության քաղաքական կառուցվածքը։

«Հյուսիսային ծրագիր» – Ռուսական կայսրության քաղաքական ծրագիրը, որը նպատակ ուներ օգնել Անդրկովկասի քրիստոնյա ժողովուրդներին, այդ թվում՝ հայերին, ազատվել պարսկական և օսմանյան տիրապետությունից։

«Հարավային ծրագիր» – Ֆրանսիայի և Պարսկաստանի քաղաքական ծրագիրը, որը նպատակ ուներ Անդրկովկասում ստեղծել ազդեցության գոտի՝ հօգուտ Ֆրանսիայի և Պարսկաստանի։

Ցամաքային–քարավանային առևտուր – Առևտրի ձև, որը կատարվում էր ցամաքային ճանապարհներով, հիմնականում քարավանների միջոցով՝ Մետաքսի ճանապարհով։

Ծովային և օվկիանոսային առևտուր – Միջազգային առևտրի ձև, որը կատարվում էր ծովային ուղիներով՝ եվրոպական, ասիական և ամերիկյան շուկաների միջև։

      Ա2

      ա.

      Նադիր Շահը վարում էր մի շարք նվաճողական քաղաքականություն, որի նպատակն էր վերականգնել Պարսկաստանի հզորությունը և վերահսկել հարևան տարածքները, այդ թվում՝ Հայկական լեռնաշխարհը։ Նրա կողմից իրականացված քաղաքականության թաքնված նպատակներից մեկը հայերի շաղկապումն էր Պարսկաստանի առևտրային ու ռազմավարական շահերին։ Նա փորձում էր հայերին օգտագործել որպես միջնորդներ Արևելքի ու Արևմուտքի միջև առևտրի հոսքերի մեծացման համար, ինչը նրան թույլ տալիս ավելի մեծ վերահսկողություն ունենալ այդ տարածաշրջանի տնտեսական ու քաղաքական կյանքում։

      բ.

      1688 թ. Արևելահնդկական ընկերության և հայերի միջև կնքված առևտրային պայմանագիրը մեծ հնարավորություններ էր բացում հայերի համար։ Նախ, պայմանագիրը հնարավորություն էր տալիս հայ առևտրականներին ավելի հեշտ մուտք ունենալ արևմտյան շուկաներ՝ հատկապես Եվրոպա և Հնդկաստան։ Սա կխթաներ տնտեսական զարգացմանը, առևտրի ծավալմանն ու նոր կապերի հաստատմանը։ Սակայն պայմանագրի բացասական կողմը այն էր, որ հայերը դեռ կախված էին արտաքին տերությունների ազդեցությունից, ինչը սահմանափակում էր նրանց անկախությունը։

      գ.

      XV-XVI դդ. ծովային օվկիանոսային առևտուրը ուներ մեծ առավելություններ՝ այն թույլ էր տալիս ավելի արագ փոխադրել ապրանքներ ու հասնել ավելի լայն շուկաներ։ Ծովային ճանապարհները բարելավեցին առևտուրը Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի հետ, ինչը բարձրացրեց տնտեսական շահույթները։ Սակայն, ցամաքային–քարավանային առևտուրը նույնպես կարևոր դեր էր խաղում այնպիսի տարածաշրջաններում, որտեղ ծովային ուղիները հասանելի չէին։ Այն իր հերթին ապահովում էր կապեր՝ օգնելով առևտրին շարունակվել, սակայն փոխադրումը շատ ավելի դանդաղ և վտանգավոր էր։

      Ա3

      1.

      2.

      3.