
Հիմա գիտե՞ս , որ գրողի մասին է:
ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ [բայց սկզբում ինքնուրույն լուծիր, իսկ հետո ստուգիր և տես քո արդյունքներն ու թերությունները!!]՝

~ Կարոլինա Եսայանի ուսումնական բլոգ ~
«Միջին դպրոցի» 9.8 դասարան

Հիմա գիտե՞ս , որ գրողի մասին է:
ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ [բայց սկզբում ինքնուրույն լուծիր, իսկ հետո ստուգիր և տես քո արդյունքներն ու թերությունները!!]՝

17․02-21․02;24․28
Կրկնել նախորդ թեմանները։
Կատարել Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս II >>-ից էջ3 -ից մինչև էջ8 -ի տարբերակները։
Կարգի բերել բլոգները։Պատրաստ լինել բանավոր հարցմանը։
Թեման․Գաղափար մեխանիկական տատանումների մասին:
Դասարանում քննարկվող հարցեր.
1.Մեխանիկական տատանումների տարբեր օրինակներ
Սրտի բաբախումը,ձայնալարերի թրթռումը,թիթեռնիկի թևերի թափահարումը,ավտոմեքենայի շարժիչի գլանում մխոցի առաջընթաց-հետընթաց շարժումը,կարի մեքենայի ասեղի վեր ու վար շարժումը,ծառերի ճյուղերի օրորվելը,ատոմների տեղաշարժերն իրենց հավասարակշռության դիրքերից մերթ այս,մերթ այն կողմ և այլն,մեխանիկական տատանումների օրինակներ են։
2.Ի՞նչն է բնորոշ բոլոր տատանողական շարժումներին
Կարելի է նկատել,որ թվարկված օրինակներում տատանումները շարժումներ են,որոնք կատարվում են հերթականորեն՝հակադիր ուղղություններով.
3.Ո՞ր տատանումներն են անվանում պարբերական
Այն տատանումները,որոնք որոշակի հավասար ժամանակից հետո նույնությամբ կրկնվում են,կոչվում են պարբերական։
4.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում տատանումների պարբերություն
Այն ամենափոքր ժամանակամիջոցը, որից հետո տատանումները կրկնվում են, կոչվում է տատանումների պարբերություն։
5.ի՞նչ միավորներվ է արտահայտվում տատանումների պարբերությունը
Տատանումների լայնույթն արտահայտվում է երկարության միավորներով` մետրով (մ), սանտիմետրով (սմ) և այլն։
T=t/n
6.ի՞նչ է տատանումների լայնույթը:ինչ միավորներվ է այն արտահայտվում;
Տատանումների լայնույթն այն առավելագույն հեռավորությունն է, որի չափով իր հավասարակշռության դիրքից կարողանում է հեռանալ տատանվող մարմինը։ Տատանումների լայնույթը չափվում է երկարության միավորներով` մետրով, սանտիմետրով և այլն։
7.ի՞նչ է տատանումների հաճախությունը;Ինչ միավորներով է այն արտահայտվում
Տատանումների հաճախությունը մեկ վայրկյանում կատարվող տատանումների թիվն է։
8.Ո՞ր հաճախությունն է կոչվում 1Հց։
Միավորների ՄՀ-ում հաճախության չափման միավոր է ընդունված մեկ հերցը (1 Հց)` գերմանացի ֆիզիկոս Հ. Հերցի պատվին
Սովորել Է. Ղազարյանի դասագրքից էջ61-ից մինչև էջ 76
Փորձ,որը կարող եք կատարել տանը․
1.100սմ երկարությամբ թելից կախեք որևէ գնդիկ(կստացվի թելավոր ճոճանակ),այն կախեք այնպես,որ փոքր-ինչ սեղանից կամ գետնից բարձր լինի:Գնդիկը շեղեք հավասարակշռության դիրքից 8-ից 10սմ և բաց թողեք:Չափեք 40 լրիվ տատանումների ժամանակը,բանաձևերով հաշվեք տատանումների պարբերությունը և հաճախությունը:
Լաբ․աշխատանք. Թելավոր ճոճանակի տատանումների ուսումասիրում
Փորձը կրկնեք՝ կարճացնելով թելը չորս անգամ,տատանումների լայնույթը դարձնելով 2սմ- ից 3սմ:
Արեք եզրակացություն ճոճանակի թելի երկարությունից տատանումների պարբերության և հաճախության կախումների վերաբերյալ:
Փորձ տեսագրեք ,պատրաստեք նյութ,տեղադրեք ձեր բլոգներում, հղումը ուղարկեք ինձ: