ՇՇՈՒԿԻՆ ՈՒ ՇՐՇՅՈՒՆ
Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն,
— Բարդիներն են բաց պատուհանիս տակ,—
Դու ես, որ դարձյալ թախիծով հիշում,
Կանչում ես նորից կարոտով հստակ։
Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում,
Եվ շշնջում ես, և անուշ շրշում,
Պայծառ տրտմությամբ ինձ ես անրջում
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում։
Ամպերը ճերմակ երամով անցան
Թռչունների պես,— լուսեղե՜ն երազ,—
Դո՛ւ ես, որ դարձյալ ժպտացիր անձայն
Քո հեռու հեռվից, անհայտ ու անհաս։
Ջրերն են անվերջ միգում հեկեկում,
— Իմ սիրտն է լալիս կարոտով անհուն,—
Թվում է, որ դու տխրությամբ անքուն
Ինձ ես որոնում աղոտ աշխարհում։
Եվ ժպտում ես ինձ, ակնարկում քնքուշ
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում,
Եվ շշնջում ես, և շրշում անուշ,
Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում։
Հեղինակ՝ Տերյան
Առաջադրանքներ
1. Ի՞նչ զգացում է արտահայտում բանաստեղծությունը:
Բանաստեղծությունը արտահայտում է կարոտի և տխուր, անիրական սիրո զգացմունքներ:
2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում:
Բանաստեղծությունը արտահայտում է տխրության և երազկոտություն տրամադրություն։
3. Դուրս բեր անհասկանալի բառերը բացատրի՛ր:
Անհասկանալի բառեր չկային։
4. Մեկնաբանի՛ր բանաստեղծությունը:
Բանաստեղծությունում նկարագրվում է աշնան տխրություն ու կարոտ առաջացնող պատկերները և դրանցով բացատրում բանաստեղծի գերազանքները, կարոտները և երևակայական սերը։
5. Ընդգծի՛ր բաղաձայնների կուտակումներով /բաղաձայնույթ պարունակող/ տողերը:
«Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն», «Դու ես, որ դարձյալ թախիծով հիշում», «Եվ շշնջում ես, և անուշ շրշում», «Եվ շշնջում ես, և շրշում անուշ»։
Զարմանալի աշուն
Այս աշունը եկավ, բացվեց ինչպես երբե՛ք,-
Եկավ — ինչպես զինվոր ու ղեկավար.-
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր — երգիս համար:-
Ե՛վ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,-
Եվ անձրևի շնչով, երբ երեսիս հևաց —
Ինձ զգացի ես թարմ — և անչափ նո՛ր:-
Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝
Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,-
Կարծես ծառերն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հուշերը — և դառնան նո՛ր…
Շրշուն աշունն այսօր ինձ գործ ու կյանք վսեմ,
Եվ ո՛չ թե մուժ, ու մահ, ու անկում է գուժում:-
Օ, հիրավի, երբե՛ք ես դեռ չէի՜ տեսել
Մի այսպիսի՜ աշուն…
1.Բացատրի՛ր բառերը՝ կորովի, մարտակոչ, շեփոր, մուժ, գուժել:
կորովի — ուժեղ
մարտակոչ — պատերազմի կանչ
շեփոր — փողային երաժշտական գորժիք
մուժ — մառախուղ
գուժել — վատ լուր հաղորդել
2.. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:
Արթնացնում է կռվի, կյանքի ու մեծ գործերի է մղում։
3. Գտի՛ր, թե ինչ բառով է բնութագրում աշունը:
զինվոր, ղեկավար, ցուրտ քամի, անձրևի շունչ, անձրևի թելեր, պայքարի ելած ծառեր, շրշուն։
4. Դուրս գրի՛ր քեզ դուր եկած քառյակը և մեկնաբանի՛ր:
Շրշուն աշունն այսօր ինձ գործ ու կյանք վսեմ,
Եվ ո՛չ թե մուժ, ու մահ, ու անկում է գուժում:-
Օ, հիրավի, երբե՛ք ես դեռ չէի՜ տեսել
Մի այսպիսի՜ աշուն…
Այս քառյակի մեջ ասվում է, որ աշունը ոչ միայն վատ տրամադրություն է բերում, այլ նաև կյանքի և մաքառելու մղում։
5. Մգեցված բառերը փոխարինի՛ր այլ բառերով, բայց այնպես, որ բանաստեղծության հանգավորումը պահպանվի:
Ե՛վ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,-
Եվ անձրևի շնչով, երբ երեսիս հևաց —
Ինձ զգացի ես թարմ — և անչափ նո՛ր:-
————
Ե՛վ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ արեց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,-
Եվ անձրևի շնչով, երբ երեսիս շնչեց—
Ինձ զգացի ես թարմ — և անչափ նո՛ր:-
6.. Ինչպե՞ս ես հասկանում այս տողերը՝
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր — երգիս համար:
Աշունը բանաստեղծի մուսանն է։Այն նրան ստեղծագործելու թեմաներ է բերում։