
Ծերունին ուսուցչին խորհուրդ տվեց, իր աշակերտին թռչել սովորեցնել։ Նա թռչել ասելով, նկատի ուներ երևակայական թռիչքները, որոնք հրաշքներ են գործում։ Ուսուցիչը սկզբում չհասկացավ ծերունու խորհուրդը, բայց հետագայում հասկացավ և թևեր տվեց իր աշակերտին։

Սովորաբար, մարդիկ գնում են տաճար աղոթելու, հանգստանալու, շփվելու երկնայինի հետ, գուցե նաև անկնկալելու օգնություն իրենց դժվար իրավիճակներում։ Բայց այսօր եկեղեցին կամ Աստծո տունը փորձում են վերածել ցուցադրականի, իրենց ոչ Աստվածային արարքների համար աջակցություն այցլու։ Մարդկանց մեջ, եթե նրանք սրտով չեն հավատում, ապա նրանց հոգում բույն է դնում սատանան և մեծանում է սայթաքելու վտանգը։ Եվ երկինքը բողոքում է և իսկական սեր է պահանջում մարդկանցից միմիանց նկատմամբ։

Ազատ ապրել նշանակում է ազատ մտածել։
1. Ամեն մեկը անցնում է իր ճանապարհը իր երևակայության, իր մտքի ուժի և ֆիզիկական ուժի հնարավորությունների սահմաններում և ոչ մի խոչնդոտ չի խանգարի նրան տեղ հասնել։
2. Բարի եղիր բոլորի հանդեպ, հատկապես քեզ բարի կամեցողներին։
3․ Անկախ ամենինչից հեռանալիս մնացողներին բարի մաղթելուց, բարին բումերանգի օրենքով վերադառնում է քեզ։
4. Մեզ հանդիպած բարին, պետք չէ սպանել, կամ նսեմացնել, քանի որ այն միշտ անհրաժեշտ է մարդկանց։
5. Ողջույնին ողջույնով պատասխանիր։
6. Մի խոչընդոտիր ուրիշների առաջընթացին։
7. Երեխաներին ընդհունիր ու խրախուսիր։
8. Լավություն արա ու մոռացիր։
9. Վիրավորանքը նպատակ մի դարձրու, այլ անտեսիր։