Առաջադրանքներ:
1. Բառարանի օգնությամբ բացատրիր տրված բառերը՝ մաղադանոս, հնոտիք, փողրակ, պեննի, սենթ:
Մաղադանոս – Խոսակցականում՝ պետրուշկա։
Հնոտիք – Հին և մաշված իրեր
Փողրակ – խողովակ
Պեննի – մանրադրամ, որը օգտագործվում է Անգլիայում
Սենթ – Մետաղադրամ, որն օգտագործվում է ԱՄՆ — ում։
2. Ի՞նչը մղեց Էլ Քոնդրաջին գողություն անել, արդարացնում եք այդ արարքը:
Նա գողացել էր այդ մուրճը, որպեսզի նստարան սարքեր։ Իսկ գողություն անելը ոչ մի արդարացում չունի։
3. Ազատ արձակվելուց հետո ինչու՞ էր իրեն այդքան նվաստացած զգում Էլը:
Քանի որ ինքը նույնպես հասկանում էր, որ վատ արարք է կատարել։ Մտքում բարկանում էր, որ խանութի աշխատակիցը իր հետ կոպիտ խոսեց, իսկ տերը երկար ժամանակ լուռ կանգնել տվեց։
4. Ինչու՞ էր Էլը ատում խանութի տիրոջը և աշխատողին:
Նա ատում էր խանութի տիրոջը, քանի որ նա ստիպեց իրեն երկար կանգնած մնալ։ Աշխատողին ատում էր նրա համար, քանի որ իրեն վիրավորեց ասելով, որ մուրճը պետք էր իր գլխին տալ:
5. Ինչո՞ւ չցանկացավ աշխատել խանութում, քո վերաբերմունքը գրի՛ր Էլի՝ խանութում աշխատելու, մուրճը ստանալու և գումարը չվերցնելու վերաբերյալ։
Էլին չէր ցանկանում աշխատել իրեն ատելի մարդկանց հետ։ Իսկ փողը նա չի վերցրել, քանի որ նա փորձում էր իր գողության մեղքը քավել։
5. Բնութագրիր Էլի մորը:
Էլիի մայրը շատ բարեսիրտ, աշխատասեր և իր որդուն հասկացող մայր էր։
6. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը:
Գողությունը հարցի լուծումը չի։


