1. Տրված բառերի բոլոր հոմանիշեերը գրի՛ր ըստ իմաստների սաստկության:
Օրինակ`
կռվել — վիճել, գժտվել, ընդհարվել, իրար ուտել, պատերազմել:
Քամի — հով, զով, զեփյուռ, սյուք, մրրիկ, հողմ, փոթորիկ
ձայն — շշուկ, ծպտուն, հնչյուն, կանչ, գոչյուն, ճիչ, աղաղակ
վախ — երկյուղ, ահ, զարհուրանք, սոսկում, սարսափ, ահուդող,
գեղեցիկ — սիրուն, գեղանի, աղվոր, խորոտ, լուսերես, գեղեցկուհի, չքնաղ
տգեղ — գեշ, անգեղ, անճոռնի, գարշելի, հրեշավոր
շատ — մեծաթիվ, մեծաքանակ, բազմաթիվ, բազում, բյուրավոր։
ցանկություն — փափագ, բաղձանք, իղձ, տենչ։
ծիծաղել — ժպտալ, խնդալ, կարկաչել, կչկչալ, հռհռալ։
2. Տրված բառերով ու արտահայտություններով. փոխարինի՛ր տեքստի համապատասխան հոմանիշները: Ստացված և տրված տեքստերը համեմատի՛ր. ո՞րն է`
ա)ավելի խոսակցական,
բ)ավելի վերամբարձ:
Թագավորների, քարաբեկորով, ստվերագծերով, ավազների մեջ, մտածել, ճզմում են, ելնում են, ձգվում են, ահռելի, մեծասքանչ, ասես թե, անսովոր, ներքև, ձեռակերտ, մեր օրերում, այն ժամանակ:
Բ)
Լիբիական մեռյալ անապատի տաք ավազուտներում տասնյակ կիլոմետրեր անսովոր կանոնավոր սարեր են ձգվում : Բուրգերն են` եգիպտական փարավոնների դամբարանները: Վիթխարի ու վեհասքանչ այդ բուրգերը կարծես անապատի ավազներից են հառնում ու ճնշում մարդուն իրենց արտասովոր չափերով ու խիստ ուրվագծերով: Բուրգի ստորոտում կանգնած դժվար է պատկերացնել, որ այդ հսկայական քարե սարերը ձեռակերտ են: Ժամանակին դրանք քարաբեկորներով են կառուցվել: ժամանակակից երեխաները այդպես խորանարդիկներով են բուրգեր կառուցում:
Ա)
Լիբիական մեռյալ անապատի տաք ավազների մեջ, տասնյակ կիլոմետրեր զարմանալի կանոնավոր սարեր են երևում: Բուրգերն են` եգիպտական թագավորների դամբարանները: Ահռելի և մեծասքանչ այդ բուրգերը ասես թե անապատի ավազներից են ելնում ու ճզմում մարդուն իրենց անսովոր չափերով ու խիստ ստվերագծերով: Բուրգի ներքևում կանգնած դժվար է պատկերացնել, որ այդ հսկայական քարե սարերը մարդու ձեռքով են կերտված: Այն ժամանակ, դրանք քարերի առանձին մեծ բեկորներով են կառուցվել:մեր օրերում, երեխաները այդպես խորանարդիկներով են բուրգեր կառուցում: