
First Conditional

~ Կարոլինա Եսայանի ուսումնական բլոգ ~
«Միջին դպրոցի» 9.8 դասարան

Օքսիդացման աստիճանի մեծությունը որոշվում է միացության մոլեկուլում դեպի տվյալ ատոմը կամ տվյալ ատոմից շեղված էլեկտրոնների թվով: Օքսիդացման աստիճանը նշանակվում է արաբական թվանշանով, դրվում է քիմիական նշանի վերևում, ընդ որում սկզբից գրվում է նշանը (+ կամ –), ապա՝ լիցքի թվային արժեքը:
Օրինակ
Քլորաջրածնի մոլեկուլում ջրածին տարրի օքսիդացման աստիճանը +1 է, իսկ քլորինը` –1, որն էլ գրառվում է այսպես՝ H+1Cl−1:
Օքսիդացման աստիճանը կարող է ունենալ դրական, բացասական և զրոյականարժեքներ:
Եթե քլորաջրածնի մոլեկուլում տեղի ունենար ընդհանուր էլեկտրոնային զույգի լրիվ տեղաշարժ դեպի քլորի ատոմը, ապա ջրածնի ատոմը կլիցքավորվեր +1 լիցքով, իսկ քլորի ատոմը` –1լիցքով:
Դրանք պայմանական լիցքեր են և անվանվում են օքսիդացման աստիճան:
Միացությունում ավելի մեծ էլեկտրաբացասականությամբ քիմիական տարրի ատոմի օքսիդացման աստիճանը բացասական է, իսկ կապեր առաջացնող մյուս տարրերի ատոմներինը՝ դրական:
Օքսիդացման աստիճանը, ինչպես և վալենտականությունը կարող են լինել հաստատուն և փոփոխական:
Փոփոխական օքսիդացման աստիճանները միացություններում որոշվում են ըստ բանաձևի:
Տարրերի օքսիդացման աստիճանները որոշելիս անհրաժեշտ է պահպանել հետևյալ սկզբունքները.
1. Պարզ նյութերի մոլեկուլներում տարրերի ատոմների օքսիդացման աստիճանները միշտ հավասար են 0-ի:
Օրինակ
H02,O02,Cl02,Zn0
2.Ոչ մետաղների հետ առաջացրած միացություններում ջրածնի օքսիդացման աստիճանը հիմնականում +1 է, ակտիվ մետաղների հետ առաջացրած միացություններում` հիդրիդներում −1 է:
3. Թթվածինը միացություններում հիմնականում դրսևորում է –2-ի հավասար օքսիդացման աստիճան, պերօքսիդներում` –1:
Օրինակ
H2O2 -ում թթվածնի օքսիդացման աստիճանը –1 է:
4. I,II,III խմբերի մետաղների օքսիդացման աստիճանները հավասար են խմբերի համարներին, բացառությամբ I խմբի երկրորդական ենթախմբի:
5. Միացություններում բոլոր ատոմների գումարային լիցքը հավասար է զրոյի
օրինակ՝ H2O, SO2, SO3, P2O5

Հարցեր.
ՀԱՐՑԵՐ ԵՎ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Օքսիդացման աստիճանը ցույց է տալիս մոլեկուլում դեպի ատոմը կամ ատոմից շեղված էլեկտրոնների թիվը։
Օքսիդացման աստիճանը նշանակվում է արաբական թվանշանով, գրվում է էլեմենտի վերևում և սկզբից գրվում է + կամ — նշանը:
Պարզ նյութերում Օքսիդացման աստիճանը միշտ 0 է , ջրածնի ատոմի օքսիդացման աստիճանը հիմնականում +1 է, իսկ թթվածնի ատոմինը ՝ -2: I,II,III խմբերի մետաղների օքսիդացման աստիճանները հավասար են խմբերի համարներին, բացառությամբ I խմբի երկրորդական ենթախմբի:
ա) HI, H2Se, SeH2, SiO2
HI ՝

H2Se ՝

SeH2 `

SiO2 `

բ) BaO, NO, P2O5, CO
BaO `

NO `

P2O5`

CO `


Թեման․Գազի ճնշում
Լաբորատորիայում․Գազի ճնշումը հաստատող փորձեր
2․Ինչո՞վ է պայմանավորված գազում ճնշումը:
Այդ մասնիկները մշտապես և անընդհատ շարժվում են։Գազի մոլեկուլները, օրինակ, կատարում են անկանոն շարժումներ` շարունակ բախվելով իրար։Շարժման ընթացքում մոլեկուլները մեկմեկու վրա գրեթե ոչ մի ներգործություն չեն ունենում։Այդ պատճառով է,որ գազի առանձին մասեր դյուրությամբ տեղաշարժվում են իրար նկատմամբ։
3․Ինչո՞ւ են գազերը ճնշում գործադրում անոթի պատերին:
Գազի մոլեկուլները, բացի իրար բախվելուց բախվում են նաև անոթի պատերին և դրա պատճառով ճնշում են գործադրում անոթի պատերին:
4․ Բացատրել գազում ճնշումը ինչպե՞ս է փոփոխվում ,գազը բնութագրող մեծությունների՝ զանգվածից,ծավալից,ջերմաստիճանից։
զանգված- Օդի զանզվածը ճնշման ժամանակ անփոփոխ է մնում։
ծավալ-գազի ծավալը փոքրացնելիս նրա ճնշումը մեծանում է, իսկ մեծացնելիս՝ փոքրանում է։
ջերմաստիճան- տաքանալուց գազի ճնշումը փոքրանում է, իսկ սառելուց ճնշումը մեծանում է։
Սովորել Է.Ղազարյանի դասագրքից՝ էջ 106-ից,մինչև էջ 109-ը:
Լրացուցիչ առաջադրանք․էջ109-ից <<Հետաքրքիր է իմանալ>> նյութից պատրաստել ուսումնական նյութ։
Տարբերությունը կայանում է կազմակերպչության մեջ։
Փայտանյութ, հատապտուղներ, մրգեր, սնկեր, դեղաբույսեր, վայրի կենդանի և այլն։
Սրանց անխնա օգտագործումը վնասում է մեր երկրի թոքերը, կենդանիների և բույսերի շատ տեսակներ հայտնվում են կարմիր գրքում, վնասում ենք օվկիանոսների հավասարակշռությունը ։
2. Բարդ նախադասությունների ընդգծված մասերը (երկրորդական նախադասությունները) հանի՛ր:
Եգիպտոսի ամենամեծ հրաշալիքը, որն ապշեցնում էր մարդկանց դեռ հնադարում, Քեոփսի բուրգն է:
Մեքսիկայում տարածվում է ֆուտբոլի մի նոր տեսակ, որի ժամանակ դաշտ են թողնում կատաղած ցուլին:
Ամազոնի ավազանում մի հետաքրքիր ծառ է աճում, որից տեղացիները կաթ են ստանում:
Նորվեգացի հայտնի ճանապարհորդ, հետազոտող ու գրող Թուր Հեյերդալը նորից ուղևորվեց Զատկի կղզի, որը Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում է:
Այս անգամ նրան ճանապարհորդության են հանել քարե հսկայական քանդակները, որ կղզու ափերի մոտ են գտնվում և տասնվեց դար առաջ են ստեղծվել: Քսան տոննանոց արձանները, որոնցից մի քանիսի բարձրությունն ութ մետրի է հասնում, կանգնած են ուղղահայաց դիրքով:
Հնագետներին մի քանի ամիս է պետք, որ առանց վնասելու մամուռից ու տիղմից մաքրեն ծովի հատակից գտնված անտիկ սափորը:
Անապատներում,որտեղ կատաղի ու քմահաճ քամիներից տուժում են և՛ մարդիկ, և՛ կենդանիները, քամու էներգիան կարելի է օգտագործել տնտեսական նպատկներով: Մասնագետները պնդում են, որ ծովափնյա մի քանի քաղաք աստիճանաբար իջնում են ջրի տակ:
———
Եգիպտոսի ամենամեծ հրաշալիքը Քեոփսի բուրգն է:
Մեքսիկայում տարածվում է ֆուտբոլի մի նոր տեսակ։
Ամազոնի ավազանում մի հետաքրքիր ծառ է աճում։
Նորվեգացի հայտնի ճանապարհորդ, հետազոտող ու գրող Թուր Հեյերդալը նորից ուղևորվեց Զատկի կղզի։
Այս անգամ նրան ճանապարհորդության են հանել քարե հսկայական քանդակները։Քսան տոննանոց արձանները, կանգնած են ուղղահայաց դիրքով:
Հնագետներին մի քանի ամիս է պետք։
Անապատներում, քամու էներգիան կարելի է օգտագործել տնտեսական նպատկներով: Մասնագետները պնդում են։
1. Տրված նախադասությունները դարձրո՛ւ կրավորական և պատասխանի՛ր հարցերին:
Մի ձեռնարկատեր հասարակությանը զվարճացնելու համար կառուցել էր գնդաձև սենյակ հիշեցնող զվարճալի և ուսանելի կարուսել:
Հասարակությանը զվարճացնելու համար կառուցել էր գնդաձև սենյակ հիշեցնող զվարճալի և ուսանելի կարուսել մի ձեռնարկատիրոջ կողմից:
Ինչո՞ւ սովորական իրերի իրար ձգելը մենք չենք նկատում:
Ինչո՞ւ սովորական իրերի իրար ձգվելը մենք չենք նկատում:
Քամին սկզբում քշեց թեթև, թույլ ամրացրած տանիքները:
Թեթև, թույլ ամրացրած տանիքները քշվում էին քամու կողմից։
Նուրբ շղարշը տաքացնում է դեմքը:
Դեմքը նուրբ տաքացվում է շղարշի կողմից։
Մրջյունները ծածկել էին սեղանը:
Սեղանը ծածկվել էր մրջյունների կողմից։
Ձնհալի մի բաժակ մաքուր ու սառը ջուրը փրկեց հիվանդին:
Հիվանդը փրկվեց ձնհալի մի բաժակ մաքուր ու սառը ջրի շնորհիվ։
2. Նախադասություններն ըստ օրինակի փոխի՛ր (դարձրո՛ւ ներգործական):
Սիրտը գերվեց աղջկա մի ժպիտից:
Աղջկա մի ժպիտը գերեց սիրտը։
Այս ծառի տակ ինչ-որ մեկի կողմից գանձ է թաղվել:
Ինչ֊որ մեկը այս ծառի տակ գանձ է թաղել։
Քարը մաշվել, հարթվել էր անձրևից ու քամուց:
Անձրևը ու քամին հարթել, մաշել էին քարը։
Քարտը լրացվում է միայն չափահաս քաղաքացիների կողմից:
Միայն չափահաս քաղաքացիներն են լրացնում քարտը։
Մնացածը բանավոր ենք կատարել
3. Դո՛ւրս գրիր այն բայերը, որոնք կարող են կրավորական դաոնալ, և դարձրո՛ւ:
Օրինակ`
փնտրել — փնտրվել:
Վազել, երգել, ցրել, կոտրել, դնել, թռչել, թրջել, գալ, գնալ, հեռանալ, հեռացնել, հնարել, ներել, լուսանալ, մթնել, մթնեցնել, բարձրանալ, թխել, մրմռալ, մաքրել, դողալ, վախենալ, սրբել, կարել, հավաքել, սարսռալ, հաչել, սիրել, մլավել, ծիծաղել, խոսել, հուզել, վիճել:
——
երգվել, ցրվել, կոտրվել, դրվել, թրջվել, ներվել, մթնեցվել, թխվեց, մաքրվել, սրբվել, կարվել, հավաքվել, սիրվել, հուզվել
499. Արտահայտությունը ձևափոխե՛ք կատարյալ տեսքի բազմանդամի.
ա) (a + b)2 + 4a(a + b)
a2 + 2ab + b2 + 4a2 + 4ab = 5a2 + 6ab + b2
գ) (3a + b)2 + (a + b)(a − 2b)
9a2 + 6ab + b2 + a2 + 2ab + ab – 2ab = 10a2 + 5ab – b2
501. Արտահայտությունը ներկայացրե՛ք բազմանդամի քառակուսու (գումարի քառակուսու) տեսքով.
ա) x2 + 6x + 9 = (x + 3)2
գ) a2 + 8ab + 16b2 = (a + 4b)2
504. Ձևափոխե՛ք կատարյալ տեսքով բազմանդամի.
ա) (b − a )2 = b2 – 2ab + a2
գ) (x − 1)2 = x2 — 2x + 12
ե) (2b − 5)2 = 4b2 – 20b + 52


<C = 180 — (<A + <B ) = 70º
Քանի որ <A = <C = 70º => ABC հ/ս => AB = BC = 6 սմ։

Պատ․՝ ոչ, քանի որ եռանկյան ցանկացած կողմ պետք է փոքր լինի մնացած երկու կողմերի գումարից։


Քանի որ ABC հ/ս => <A = <C = 23 սմ , B = 11 սմ
P = <A + <C + <B = 23 + 23 + 11 = 57 (սմ)


Քանի որ AM միջ․ => BM = MC
Ըստ եռանկյան անհավասարության
AM < AB + BM , AM < AC + CM , BM = MC => AM < AB , AM < AC
2 AM < AB + AC
AM < (AB + AC) : 2


Քանի որ AB տրամագիծ է => AB= 2 R
Քանկ որ KO = OM = R => KO + OM = 2 R
Դիտարկենք ∆KOM
Ըստ եռանկյան անհավասարության KM < KO + OM => KM < 2R => KM < AB
Կարդա՛ ,,Ձմռան գիշեր,, պատմվածքը:
Դուրս գրի՛ր և բացատրի՛ր անհասկանալի բառերը:
Անհասկանալի բառեր չկաին։
Բնութագրի՛ր Հակոբին:
Հակոբը մի գյուղացի էր, որը չէր կարողանում գիշերները քնել, նա շատ էր սիրում մտածել ամեն ինչի և ամենքի մասին։ Նա շատ էր սիրում խոսել և իր մտքերը պատմել։
Քո հիմնավոր կարծիքը գրի՛ր պատմվածքի վերաբերյալ:
Ըստ երևույթին, պատմությունն այն մասին է , որ անգամ ձմռան երկար գիշերները և կրկնվեղ անքնությունը բարի մարդուն չեն փոխում, իսկ Հակոբի բարի մարդ լինելը մենք հասկանում ենք նրա մտքերից։ Նա անգամ անքնության ժամանակ մտածում էր ուրիշների մասին։ Մտածում էր այս կամ այն երևույթը, ինչ վատ հետևանքներ կարող է ունենալ։ Նաև պատմությունն այն մասին, որ Հակոբը ոչ միային բարի, այլ նաև մարդասեր կերպար էր, թեև նա ժամանակ առ ժամանակ արթնացնում էր կնոջը իր մտքերով կիսվելու համար։