Գրականություն

Է՛հ, բախտս չի բերում: Հարուկի Մուրակամի

Ընթերցել Հարուկի Մուրակամի ,,Է՜հ, բախտս չի բերում,, պատմվածքը: 

Հարցարան

  1. Ո՞րն է պատմվածքի արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք.
  • անմիջականությունը, անկեղծությունը
  • սյուժեն հետաքրքիր է
  • լարված դեպքեր են նկարագրված
  • հումորային է պատումը
  • ստեղծագործության մեջ կարևոր գաղափար է ներկայացված
  • արժանիք չունի:

ժողովրդական իմաստնությանը՝ « Եթե ամեն ինչ  շատ  լավ է, շուտով ամեն ինչ շատ  վատ է լինելու»:

Իմ կարծիքով երջանկությունից մարդիկ կորցնում են իրականության զգացողությունը և դա պատճառ է հանդիսանում հետագա վատ բաների ։

2. Տրված բնութագրումներից որո՞նք են համապատասխանում պատմող հերոսին. Ընտրությունը հիմնավորե՛ք՝ հղում անելով տեքստին.

  • կենսախինդ էր
  • ամեն ին չ բարդացնում էր
  • չէր սիրում ճամփորդել
  • անփույթ էր
  • ուներ երջանկության իր ընկալումը:

Եվ եթե ինձ խնդրեին ընտրել, ասենք, ոչ ամենա-ամենա-ամենաերջանիկ առավոտը իմ կյանքում, այլ առաջին տասնյակը, այդ առավոտը հաստատ ցանկում կհայտնվեր:

Գրականություն

Հորթը

Հորթը

Օրը թեքվում է դեպի մայրամուտ,

Հովերն են խաղում ձորալանջն ի վար,

Երկարում են խիտ ստվերներն անփույթ

Եվ կամաց-կամաց խառնվում իրար:

Մի հորթ է նստել թեք ձորալանջին,

Թփերում կորած կածանի վրա,

Կարծես քանդակված մի տերև լինի

Մոր լեզվի հետքը ճակատին նրա:

Խոնավ սևահողն իր խոնավ դնչին,

Թփի տակ նստել, որոճում է լուռ…

Մասրենու մի ոստ կպել է պոչին

Եվ թվում է, թե էլ չի պոկվելու:

Ականջի մեկը կախել է մի քիչ,

Իսկ մեկով ինչ-որ ձայներ է որսում,

Կախ ականջի տակ, կիսախուփ աչքից

Արցունքի բարակ առուն է հոսում:

                                                                                                                                                  Կանաչ փրփուր է կաթում շրթունքից,

Եվ կանաչել է լեզուն բերանում…

Իսկ աչքից բխած առվի ակունքին

Մի ճանճ է իջել ու չի հեռանում:

Մորթն է թրթռում, երբ ճոճվող թփի

Տերևը  հանկարծ քսվում է նրան,

Եվ թրթռում է մորթի հետ նրբին՝

Ծաղկած մասրենու ստվերը վրան…

Հորովելներ են ոլորվում դաշտին,

Սարերի վրա գառներ են մայում…

Մանկության աչքեր, դուք եք այդ հորթին

Մասրենիների արանքից  նայում:

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Բառերը էլ.  բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Ձորալանջ – ձորը եզերող լեռան լանջ:

անփույթ – անուշադրությամբ կատարված:

կածան – ոտքի նեղ ճանապարհ, արահետ, շավիղ:

որոճալ – ծամելով մանրացնել

հորովել – վարելիս երգվող երգ, որի մեջ կրկնվում Է <<հորովել>> բառն իբրև հանգերգ:

  1. Նկարագրի՛ր հորթին ըստ բանաստեղծության:

Ձորալանջի թփերում կորած կածանի վրա նստած էր հորթը, որը քանդակված տերևի էր նման, որի ճակատին մոր լեզվի հետքն էր երևում։ Խոնավ դունչը սևահողով կեղտոտված նա նստած խոտ էր ծամում։

  1. Նկարագրի՛ր հորթին շրջապատող բնությունը:

Օրը վերջանում էր՝ մայրամուտ էր։ Երկարաց ստվերները խառնվում էին մթին։ Արահետը ծածկված էր մասրենու թփերով , իսկ հեռավոր դաշտից հորովելի ձայնն էր լսվում։

  1. Բացատրի՛ր հետևյալ փոխաբերությունները՝ ա. Հովերն են խաղում ձորալանջն ի վար… բ. Հորովելներ են ոլորվում դաշտին…

ա․ Ձորալանջի վրա մեղմ հովիկ է փչում և շարժում մոտակա թփերը։

բ․ Դաշտից լսվում է գյուղացիների մեղմ հորովելը։

  1. Բանաստեղծության մեջ արտահայտված զգացումը մեկ բառով ինչպես կանվանես:

Հիշողություն կամ տպավորվածություն։

6. Տեքստի բոլոր գոյականները դարձրու հոգնակի:

Օր – օրեր

մայրամուտ – մայրամուտներ

ձորալանջ – ձորալանջեր

հորթ – հորթեր

կածան – կածաններ

տերև – տերևներ

մայր – մայրեր

լեզու – լեզուներ

հետք – հետքեր

ճակատ – ճակատներ

սևահող – սևահողեր

դունչ – դնչեր

թուփ – թփեր

մասրենի – մասրենիներ

ոստ – ոստեր

պոչ – պոչեր

ականջ – ականջներ

աչք – աչքեր

արցունք – արցունքներ

առու – առուներ 

շրթունք – շրթունքներ

բերան – բերաններ

ակունք – ակունքներ

ճանճ – ճանճեր

մորթի – մորթիներ

ստվեր – ստվերներ

դաշտ – դաշտեր