Կենսաբանություն

Սողունների բազմացում և զարգացում

  1. Համացանցից գտնել  10 հետաքրքիր փաստեր սողունների մասին։

1.       Աշխարհում գոյություն ունի սողունների ավելի քան 8000 տեսակ: Նրանք բնակվում եմ յուրաքանչյուր մայրցամաքում, բայցի Անտարկտիկայից (այնտեղ չափազանց ցուրտ է):

2.       Օձը տեղաշարժվում է հողին հենելով փորի վրա եղած թեփուկները, որոնց վրա ներսից տարբեր թեքությամբ ճնշում են կողոսկրերի ծայրերը: Եթե թեփուկները հենարան չունենան, օձը չի կարողանա շարժվել: Օրինակ նա կարող է արագ բարձրանալ ծառն ի վեր, սակայն ապակե մակերևույթին օձն անօգնական է:

3.       Օձերի   մաշկածածկույթի   տակ   կա   մի   շերտ`  միջնաշերտ,  որը   դատարկ  տարածություն   է   և   կատարում   է   ջերմամեկուսիչ   օդային   բարձիկի   դեր, երբ  նրանք   հպվում  են  շիկացած  քարերին:

4.       Կոկորդիլոսի երախից ազատվելու համար պետք է բթամատերով ուժգին սեղմել նրա աչքերի վրա:

5.       Քամելեոնի լեզուն կրկնակի երկար է նրա մարմնից:

6.       Կոմոդո հսկայական մողեսները հարձակվում են անգամ եղջերուի և վարազի վրա:

7.       Օձը կարող է 3 տարի քնել:

8.       Հնում կրիայի պատյանից սանր են պատրաստել:

9.       Կրիաներն ապրում են բոլոր մայրցամաքներում և բոլոր եղանակային պայմաններում, թեև ցուրտ այնքան էլ չեն սիրում:

10.   Կան շատ փոքրիկ կրիաներ (մարմնի երկարությունը՝ 7.5 սմ, քաշը՝ 50 գ), կան և բավական մեծերը (մարմնի երկարությունը՝ 254 սմ, քաշը՝ 600 կգ):

11.   Կրիաների սեռը որոշվում է ըստ ջերմաստիճանի:  Եթե հողի մեջ՝ ձվի շուրջ, ջերմաստիճանը բարձր է, ապա լույս աշխարհ են գալիս էգ կրիաներ, եթե ցածր է, ապա արու կրիաներ:

12.   Աշխարհի ամենամեծ օձը անակոնդան է, որի երկարությունը սովորաբար հասնում է 5-6մ-ի, երբեմն նաև 9մ-ի:

13.   Օձերը կուշտ ուտելուց հետո կարող են մեկ տարի այլևս ոչինչ չուտել, որովհետև նրանց նյութափոխանակությունը դանդաղ է:

14.   Թունավոր օձերը աշխարհում մարդկանց հանդեպ վտանգավորության աստիճանով բաժանվում են 2 դասի: Առաջին դասին պատկանում են այն օձերը, որոնք մարդու վրա չեն հարձակվի, եթե նա պատահաբար կամ դիտավորյալ չդիպչի իրեն: երկրորդ դասին են պատկանում  ամենավտանգավոր տեսակները, որոնք հարձակվում են մարդու վրա, երբ վերջինս հայտնվի իրենց տեսադաշտում:

15.   Կրիաները շատ հարմարվող են, կարող են երկար ժամանակ ապրել առանց սննդի մինչև 5 տարի, ինչպես նաև մինչև 10 ժամ մնալ առանց թթվածնի: Իրենց հենց այս հատկանիշների շնորհիվ նրանք 1968 թ.-ին տիեզերագնացների հետ թռան Լուսին՝ դառնալով առաջին կենդանիները, որ հայտնվեցին Լուսնի վրա:

  1. Հայաստանում տարածված ի՞նչ սողուններ են ձեզ հայտնի, ներկայացնել մի քանի օրինակ։

Ինձ հայտնի են՝ Օձերը, կրիաները, մողեսները, քամելեոնները Կոկորդիլոս (բայց միայն կենդանաբանական այգում) և այլն։  

  1. Ներկայացնել սողունների բազմացումը

Սողունների բեղմնավորումը ներքին է , նրանք բաժանասեռ են ։ Ձվերը դնում են քարերի արանքում , հողի մեջ / տաք տեղերում/ ։ Սողունների ձուն խոշոր է, ծածկված է ամուր թաղանթով, հարուստ է սննդանյութերով ։ Սաղմը զարգանում է այդ սննդանյութերի հաշվին։ Ձվերից դուրս են գալիս լիարժեք ձևավորված օրգանիզմներ։ Կան նաև կուսածին (ձուն զարգանում է առանց բեղմնավորման) և կենդանածին ձևեր (իժ)։

Ապրիլի 15-21

Ընկերներ ջան, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեմաները․

Լրացուցիչ աշխատանք ( աշխատանքը նախատեսված է դասարանում իրականացնելու համար)

  1. Համացանցից գտնել  10 հետաքրքիր փաստեր սողունների մասին։

1.       Աշխարհում գոյություն ունի սողունների ավելի քան 8000 տեսակ: Նրանք բնակվում եմ յուրաքանչյուր մայրցամաքում, բայցի Անտարկտիկայից (այնտեղ չափազանց ցուրտ է):

2.       Օձը տեղաշարժվում է հողին հենելով փորի վրա եղած թեփուկները, որոնց վրա ներսից տարբեր թեքությամբ ճնշում են կողոսկրերի ծայրերը: Եթե թեփուկները հենարան չունենան, օձը չի կարողանա շարժվել: Օրինակ նա կարող է արագ բարձրանալ ծառն ի վեր, սակայն ապակե մակերևույթին օձն անօգնական է:

3.       Օձերի   մաշկածածկույթի   տակ   կա   մի   շերտ`  միջնաշերտ,  որը   դատարկ  տարածություն   է   և   կատարում   է   ջերմամեկուսիչ   օդային   բարձիկի   դեր, երբ  նրանք   հպվում  են  շիկացած  քարերին:

4.       Կոկորդիլոսի երախից ազատվելու համար պետք է բթամատերով ուժգին սեղմել նրա աչքերի վրա:

5.       Քամելեոնի լեզուն կրկնակի երկար է նրա մարմնից:

6.       Կոմոդո հսկայական մողեսները հարձակվում են անգամ եղջերուի և վարազի վրա:

7.       Օձը կարող է 3 տարի քնել:

8.       Հնում կրիայի պատյանից սանր են պատրաստել:

9.       Կրիաներն ապրում են բոլոր մայրցամաքներում և բոլոր եղանակային պայմաններում, թեև ցուրտ այնքան էլ չեն սիրում:

10.   Կան շատ փոքրիկ կրիաներ (մարմնի երկարությունը՝ 7.5 սմ, քաշը՝ 50 գ), կան և բավական մեծերը (մարմնի երկարությունը՝ 254 սմ, քաշը՝ 600 կգ):

11.   Կրիաների սեռը որոշվում է ըստ ջերմաստիճանի:  Եթե հողի մեջ՝ ձվի շուրջ, ջերմաստիճանը բարձր է, ապա լույս աշխարհ են գալիս էգ կրիաներ, եթե ցածր է, ապա արու կրիաներ:

12.   Աշխարհի ամենամեծ օձը անակոնդան է, որի երկարությունը սովորաբար հասնում է 5-6մ-ի, երբեմն նաև 9մ-ի:

13.   Օձերը կուշտ ուտելուց հետո կարող են մեկ տարի այլևս ոչինչ չուտել, որովհետև նրանց նյութափոխանակությունը դանդաղ է:

14.   Թունավոր օձերը աշխարհում մարդկանց հանդեպ վտանգավորության աստիճանով բաժանվում են 2 դասի: Առաջին դասին պատկանում են այն օձերը, որոնք մարդու վրա չեն հարձակվի, եթե նա պատահաբար կամ դիտավորյալ չդիպչի իրեն: երկրորդ դասին են պատկանում  ամենավտանգավոր տեսակները, որոնք հարձակվում են մարդու վրա, երբ վերջինս հայտնվի իրենց տեսադաշտում:

15.   Կրիաները շատ հարմարվող են, կարող են երկար ժամանակ ապրել առանց սննդի մինչև 5 տարի, ինչպես նաև մինչև 10 ժամ մնալ առանց թթվածնի: Իրենց հենց այս հատկանիշների շնորհիվ նրանք 1968 թ.-ին տիեզերագնացների հետ թռան Լուսին՝ դառնալով առաջին կենդանիները, որ հայտնվեցին Լուսնի վրա:

  1. Հայաստանում տարածված ի՞նչ սողուններ են ձեզ հայտնի, ներկայացնել մի քանի օրինակ։

Ինձ հայտնի են՝ Օձերը, կրիաները, մողեսները, քամելեոնները Կոկորդիլոս (բայց միայն կենդանաբանական այգում) և այլն։  

  1. Ներկայացնել սողունների բազմացումը

Սողունների բեղմնավորումը ներքին է , նրանք բաժանասեռ են ։ Ձվերը դնում են քարերի արանքում , հողի մեջ։ Սողունների ձուն խոշոր է, ծածկված է ամուր թաղանթով, հարուստ է սննդանյութերով ։ Սաղմը զարգանում է այդ սննդանյութերի հաշվին։ Ձվերից դուրս են գալիս լիարժեք ձևավորված օրգանիզմներ։ Կան նաև կուսածին (ձուն զարգանում է առանց բեղմնավորման) և կենդանածին ձևեր (իժ)։

Հայոց լեզու

Գործնական քերականություն

1.  Ուշադրություն դարձրո՛ւ  տրված սահմանական, հրամայական, ըղձական, ենթադրական, հարկադրական  եղանակների բայերին և պատասխանի՛ր  հարցերին:


Ա. Կազմում եմ, հիանում ես: Կազմելու են, հիանալու եք: Կազմել ենք, հիացել է:  Կազմեց,  հիացանք:  Կազմում էիր,  հիանում էինք: Կազմել էի, հիանում էիր: Կազմելու էին, հիանալու էիր:
Բ. Կազմի՛ր, կազմեցե՛ք, հիացիր, հիացե՛ք,

Գ. Կազմեմ, հիանաս: Կազմեիր, հիանայինք:
Դ.Կկազմեմ, կհիանաս: Կկազմեիր, կհիանայինք:
Ե. Պիտի կազմեմ, պիտի հիանաս: Պիտի կազմեիր, պիտի հիանայինք:

Բայի ո՞ր եղանակը ներկա ժամանակ ունի:

Սահմանական

Բայի ո՞ր եղանակն ընդմենը մեկ ժամանակ և մեկ դեմք ունի:

Հրամայական

Ո՞ր եղանակներն են կազմվում  ըղձականից, ինչպե՞ս են կազմվում:

Ենթադրական, հարկադրական։ Վերջավորությունները նույն են, բայց տարբերվում են Պիտի և կ։

Ո՞ր եղանակն ունի ամենաշատ ձևերը:

Սահմանական եղանակ։

2. Ընդգծված բայերի իմաստային տարբերությունը բացատրի՛ր:

Գտի՛ր, թե իմաստի տարբերությունն ի՞նչ ձևով է արտահայտվում:
 
Ա. Մեր պարտեզում վարդի թուփ է աճում: -Բ.Մեր պարտեզում վարդի թուփ ենք աճեցնում:


Ա. Ջերմասեր բազմաթիվ բույսեր ու կենդանիներ ոչնչացան ու անհետացան:- Բ. Ցուրտը բազմաթիվ ջերմասեր բույսեր ոչնչացրեց ու անհետացրեց:


Ա. Գարնանը ձյունը հալվում է ու գոլորշիանում:- Բ. Գարնան արևը ձյունը հալեցնում ու գոլորշիացնում է:

Ա տարբերակում սահմանակ եղանով է տրված, իսկ Բ տարբերակում պատճառական ածանցներով են տրված։

3. . Տրված բայերը պատճառակա՛ն դարձրու ու փորձի՛ր բացատրել այդ անունը: Պատճառական դարձնող մասնիկն ընդգծի՛ր:

Օրինակ`
 
խոսել-խոսեց նել, (խոսեց րի), վախենալ-վախեց նել (վախեց րի):
Վազեցնել, պարեցնել, աշխատացնել, ուտեցնել, կարմրեցնել, սովորեցնել, խմացնել, շփոթեցնել, լռացնել, վստահեցնել, հագենացնել, մոտենացնել, մերձենացնել:

4. Նախորդ վարժության՝ պատճառական դարձրած բայերով բառակապակցություններ կազմիր` ո՞ւմ կամ ի՞նչը հարցին պատասխանող բառեր ավելացնելով:

Գրականություն

Երկու թարմ հուշ

Պատմում է Սահյանի քույրը՝ 91 ամյա Հասմիկ տատը։

1920-ական թվականներն էին, ծնողներս գնացել էին սար խոտհնձի: Երեխեքս տանն էինք մնացել: Ընկանք մեծ եղբորս՝ Համոյի հետևից և գնացինք դաշտ՝ սինձ ուտելու: Մեր տան ճամփին նոր թխվող լավաշի բույր էր տարածվել: Կանգնել-չէինք կարողանում շարժվել: Հոտը արբեցրել էր բոլորիս: Նայում ենք՝ թոնրատան ծուխը երկինք էր ելել: Հանկարծ նոր թխած լավաշի դարսը թևին գցած՝ մի կին դուրս եկավ, պառավ հացթուխն էր: Տեսնելով սովահար փոքրիկներիս կանգնած՝ իր կողմը նայելիս, երևի մեզ խղճալով, երկու լավաշ տվեց: Սոված էինք, բայց Համոն չթողեց, որ ուտենք, ասեց՝ մենք սինձ կուտենք, պահենք մեր հորն ու մոր համար: Չկերանք, պահեցինք մինչև հայրս ու մայրս եկան: Լավաշը Համոն ծոցից հանեց, տվեց իրենց: 
Ասին՝ դուք կերե՞լ եք, ասինք՝ չէ: 
Մայրս ու հայրս լաց եղան: 
Համոն այս պատմությունն ամեն անգամ պատմելիս՝ լաց էր լինում, մի օր էլ, արդեն յոթանասուն էր, ասեց՝ Հասմիկ, էն երկու լավաշն արեց, որ ես բանաստեղծ դարձա…

Եղբայրս շատ էր սիրում պապիս, տատիս: Մեր գերդաստանում ընդունված էր ավագությունը: Տան գլխավորին բոլորս էինք սիրում ու ենթարկվում: Մեր տանը հայրս՝ պապիցս հետո, Աստված էր, նրա ամեն մի խոսքը՝ ճշմարտություն և սրբություն: 1991 թվականն էր: Համոն եկել էր Լոր, բայց մինչև Լոր գնալը միշտ Դարբասում կանգնում էր, գալիս իմ տուն, ժամերով նստում, մեզ հետ զրուցում…Ամեն անգամ Դարբասից Երևան գնալիս՝ իր ընկերներին լաց լինելով խնդրում էի, որ Համոյին լավ նայեն, որ ես հեռու եմ, ձեռս-ոտս չի հասնում…Այնքան էի լացում ու խնդրում, որ ընկերներն էլ չէին դիմանում, աչքները սրբում էին…իսկ Համոն ձեռքը դեպի սիրտն էր տանում, ասում՝ վատացավ սիրտս, Հասմիկ, հերիք է, ուզում ես հիմա ապրե՞մ թե՝ մեռնեմ…

Համոս արդեն հիվանդ էր, միշտ փաթաթված, հազալուց,անընդհատ ծխելուց…
Վերջին անգամ, որ Լորից գալուց՝ ճամփեցի, ասեց՝ Հասմիկ, կարող է էլ չկարողանամ Լոր գալ, մեր հոր դուռը փակ չթողես, մեկ-մեկ գնա դուռը բաց արա, մեր հոր Սահակի ու Խչիբաբի / Խաչի պապի/ ականջը ձենի ա լինելու, ձեն տուր, կարոտ չթողնես…
Ոտերիս, կռներիս զարկեցի լացս դրի, ասի՝ Համո, հաշվի՝ ինձ արդեն թաղեցիր, Խչիբաբոնց ծուխը դու ես, քվերքիդ /քույրերիդ/ գլուխը մի կտրիր…
Համոս երեսը թաքցրեց վզի շալի մեջ դուրս եկավ՝ ես էլ մինչև մեքենան շարժվելը՝ ծնկներիս տալով՝ հետևից ընկած …

.Համոյից հետո, հաճախ եմ գնացել Լոր, բացել եմ մեր հոր տան դուռը և ամեն անգամ լաց լինելով՝ դուրս եկել: Բայց ամեն գնալուց հետո սիրտս հանգստանում է, թեթևանում, ասես Համոյի օրհնանքն եմ ստանում…
Ասում եմ, Տեր Աստված, հոգիս առ էլի, սիրտս մղկտում է, էլ չեմ կարողանում դիմանալ: Քսան տարի է արդեն առանց Համո գնում-գալիս եմ, էլ մեծ եմ, ես էլ չեմ կարողանում…Հիմա էլ սարքել են, շինել, ցանկապատել, արդեն հորս ու Խչիբաբոնց հոտն ու շունչն էլ ա վերացել էդ տնից…Թանգարան են սարքել հորս տունը, էլ համ ու հոտ չկա…
Համոն ասում էր, Հասմիկ, ես ամաչում եմ, որ հորիցս հինգ տարի ավել եմ ապրել, ինքը 73-ում մեռավ, ես արդեն 79-նն եմ…Բա ես ի՞նչ ասեմ, Համո, տես քեզանից ինչքան ավել ապրեցի՝ 12 տարի: Ասում էր՝ Հասմիկ, դու պիտի երկար ապրես. համ մեր քույրերին ես պահել, համ էլ՝ մեր հորը, ումբուրդ /կյանքդ/ երկար է լինելու…
Ավել չեմ ուզում, գոնե մինչև Համոյիս 100-ամյակն էլ ապրեմ, նույն օրն էլ՝ գիշերը, մեռնեմ:
Համոյի վերջին խնդրանքն էլ կատարեմ, ասում էր՝ հարյուր ամյակիս, Հասմիկ, կգաս գլխիս վերև կանգնես, մեր տան շունչը զգամ…

Աղբյուրը

Գրականություն

Լեվոն Նես «Բալզակ» մի շան պատմություն

Ապրիլի 18-ին մեր դպրոցում տեղի է ունենալու հանդիպում Լևոն Նեսի գրողի հետ։ Մեզ ասացին որպեսզի իր գրքերից մեկը կարդալ և ես ընտրեցի «Բալզակ» գիրքը: Այդ գրքում ներկայացված է մի շան մասին , որի հետ շատ բաներ են կատարվել իր կյանքում։ Այս գիրքը այպես էր գրված, գրեթե իսկական բաներ են կատարվել։ Շան անունը Բալզակ էր և նա ուներ մայրիկ , բայց մի անգամ նրան մի տղա էր վերձնում, երը շատ վատն էր և դրա պատճառով այդ շունը փախավ այդ տեղից։ Հետո նա հասավ Երևան, որտեղ մարդիկ շատ բարի էին, բայց ոչ ոք չէր վերձնում այդ փոքր շանը և մի օր։ Բայց մի օր, մի պապիկ եղավ, ով պահեց այդ շանը և մեծացրեց նրան։ Իհարկե շատ տարիներ չանցան և այդ պապիկը հեռացավ երկինք։ Այս գիրքը շատ տխուր և հետաքրքիր էր իմ համար, որովհետև իրադարձությունները ներկայացված էին առաջին դեմքից։

Ինձ թվում է , որ այս գրքի ասելիքը փոխաբերական իմաստով չէ, քանի որ մենք տեսանք, թե ինչպես են մարդիկ վատ վարվում կենդանիների հետ։ Հեղինակն ուզում է ասել, որ կենդանիները չեն տարբերվում մարդկանցից, նրանք նույնպես կյանք են ունենում, որ ապրեն, իսկ մարդիկ դա չեն ընկալում և վնասում են դրանց։ Այսինքն բոլորս պետք է հարգենք կենդանիներին, քանի որ նրանք էլ են մեր նման զգացմունքային։

Քիմիա

Ապրիլի 15-19

Տնային

  1. Որոշե՛ք պրոտոնների, նեյտրոնների և էլեկտրոնների քանակը և ատոմային միջուկի լիցքը հետևյալ տարրերի համար՝ լրացնելով աղյուսակը.

1) S, O, B, Ba, Si

2)Mn , Ν, Zn, As

———

1) S
e=16
P+=16
n=32-16=16


O
e=8
P+=8
n=16-8=8


B
e = 5
P+= 5
n = 11-5=6


Ba
e=56
P+=56
n=137-56=81


Si
e=14
P+=14
n=28-14=14

2)Mn
e=25
P+=25
n=55-25=30


Ν
e=7
P+=7
n=14-7=7


Zn
e=30
P+=30
n=65-30=35


As
e=33
P+=33
n=75-33=42

2. Հաշվե՛ք, նյութի՝ KOH հարաբերական մոլեկուլային զանգվածը և նյութի բաղադրության մեջ առկա տարրերի զանգվածային բաժինները:

Mr (KOH) = 39 + 16 + 1 = 56
ω (K) = 39/56 = 69
ω(O) = 16/56 = 28
ω(H) = 1/56 = 1,7

3•Սովորել

Դասարանական

Քիմիական կապ

Հարցեր

Լրացուցիչ

1.Որոշե՛ք պրոտոնների, նեյտրոնների և էլեկտրոնների քանակը և ատոմային միջուկի լիցքը հետևյալ տարրերի համար՝ լրացնելով աղյուսակը. C և Fe

C
e=6
P+=6
n=12-6=6


Fe
e=26
P+=26
n=56-26=30

2.Հաշվե՛ք, նյութի՝ NaOH հարաբերական մոլեկուլային զանգվածը և նյութի բաղադրության մեջ առկա տարրերի զանգվածային բաժինները

Mr (NaOH) = 23 + 16 + 1 = 40
ω (Na) = 23/40 = 57
ω (O) = 16/40 = 40
ω (H) = 1/40 = 2.5
57 + 40 + 2 = 99