1. Տեքստը կարդա՛ և քարի վրա պայմանագիր ստորագրելու արարողությունն այնպես նկարագրի՛ր, որ հավաստի հնչի (փորձի՛ր պահպանել պատմական կոլորիտը, արարողության հանդիսությունը , մասնակիցների հագուստ-կապուստը, զենք ու զրահը և այլն):
Ժնևում, ՄԱԿ-ի թանգարանում, ի թիվս բազմաթիվ այլ ց ուցանմուշների, աշխարհում առաջին խաղաղ դաշնագիրն է պահվում: Այդ եզակի «փաստաթուղթը» մեր թվարկությունից առաջ 1290 թվականին է կազմվել, «ստորագրել են» եգիպտական փարավոնը և խեթերի թագավորը: Դաշնագիրը քարի վրա է փորագրված և տեքստի տակ ստորագրության փոխարեն երկու տիրակալների անձնական խորհրդանիշներն են քանդակված:
—————
Մեր թվարկությունից առաջ 1290 թվականն է։ Բաց դաշտում այրող արևի տակ կանգնած են խեթական և եգիպտական հոգնած ու տանջված զինվորները։ Հակառակորդ բանակների մեջտեղում դրված է մի սեպագիր արձանագրութամբ սալ և կանգնած են այդ զորքերի առաջնորդները՝ եգիպտական փարավոնը և խեթական արքան։ Միայն մնում է ստորագրել պայմանագիրը։ Ստորագրության փոխարեն կնքվում է նրանց զինանշաններով։ Այդ պայմանագիրն է, որը հասել է մինչև մեր օրերը և պահվում է ՄԱԿ–Ի թանգարանում։
2. Հետևություններից ո՞րն է (որո՞նք են) համապատասխանում տեքստին: Ընտրությունդ հիմնավորի՛ր: Կարող ես նաև այլ հետևություն անել:
Արագիլին հարցրին.
— Իմաստո՛ւն հավք, ինչո՞ւ ես անվերջ մի ոտքի վրա կանգնում:
Պատասխանեց.
-Որպեսզի գոնե մի քիչ թեթևացնեմ աշխարհի բեռը:
Հետևություն
ա) Մարդիկ մեծամիտ են ու շատ կարևորում են իրենց: Նրանց թվում է, թե իրենք են տանում աշխարհի հոգսը, և իրենցից է կախված, թե աշխարհն ինչպե՛ս է ապրում:
բ) Կա մարդ, որ այնքան բարի է, աշխարհի ու մարդկանց նեղություն չտալու համար պատրաստ է «մեկ ոտքի վրա» ապրելու: Իր կյանքը կդժվարացնի, միայն թե ուրիշների համար հեշտ լինի:
գ) Ծույլ մարդիկ, իրենց բան ու գործը թողած, ամբողջ օրը կարծես աշխարհի հոգսն են հոգում:
դ)Կան պարծենկոտ մարդիկ, որոնք իրենց ամենասովորական արարքները շատ են կարևորում ու դրանք վեհ գաղափարներով բացատրում:
ե) Բոլոր մարդիկ պիտի մեկ ոտք ունենան, որ երկրի բեռը թեթև լինի:
զ) Մարդիկ պետք է հարգեն դիմացինների սովորությունները և դրանց վերաբերող ավելորդ հարցեր չտան, թե չէ երբեմն շատ անհեթեթ պատասխաններ կլսեն: Ամեն ինչ չէ, որ բացատրելի է:
է) Մարդիկ այնքան եսասեր ու շահամոլ են, որ երբեք, մի թռչունի չափ անգամ չեն մտածի իրենց երկրի մասին:
Ես ընտրել եմ Դ – ն , քանի որ արագիլի մեկ ոտքի վրա կանգնելը բոլորովին չի թևթևացնում երկրի հոգսը։ Ուղղակի նա գունազարդում է իր պահվածքը։
Նաև ընտրել եմ Զ – ն, որը ավելի շատ է բնութագրում երևույթը։ Երբ ավելորդ հարց չենք տալիս, անհեթհեթ պատասխան չենք ստանում։

