Գրականություն

Աղայանի ,,Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները,,

Կարդա՛ Աղայանի ,,Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները,, հեքիաթի առաջին մասը: 

1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

Անհասկանալի բառեր չկային։

2. Բնութագրի՛ր Գյուլնազ տատին:

Գյուլնազ տատիկը շատ բարի և երեխասեր էր, գիտեր բազմազան հեքիաթներ և միշտ պատմումեր երեխաներին , երբ նրանք խնդրում էին։ Նա երբեք առանց աշխատանքի չէր նստում ու պատմում։ Գործում էր, կարում էր, կարկատում էր և այլն։

3. Առաջին հատվածից դուրս բեր կարևոր միտք արտահայտող տողը կամ տողերը և մեկնաբանի՛ր: 

Զարմանալի մի աշխարհ է մանկական աշխարհը․ ափսո՜ս, որ մարդ խելահաս եղած ժամանակ՝ է՛լ չի կարողանում մտնել այդ աշխարհը, որ իր առաջվան լսածները մեկ անգամ էլ լսե։ Ամենայն ինչ, որ մանկության ժամանակ մոտիկ էր, մեծացած ժամանակ հեռանում է. ինչ որ հեշտ էր՝ դժվարանում, ինչ որ պարզ և հասկանալի էր՝ խավարում է և անըմբռնելի դառնում։ 

Այս տողերով Աղայանը փորձում է ասել, որ մանուկները ավելի ուղիղ և պարզ են տեսնում աշխարհը և չեն փորձում այն բարդացնել, իսկ մեծերը յուրաքանչյուր ուղիղ խոսք փորձում են մեկնաբանել։ Աղայանը ուզում էր հիշեր մանկության ժամանակ լսած բոլոր խելացի խոսքերը, որոնք այն ժամանակ չէր կարող հասկանալ, բայց այժմ կմեկնաբաներ։

4. Կարդա՛ տեղեկություններ Աղայանի մասին (բանավոր ներկայացնել դասարանում): 

1862 թվականին Աղայանը ուսումը շարունակելու և մասնագիտության մեջ կատարելագործվելու մտադրությամբ ընկերոջ հետ մեկնում է Մոսկվա՝ որտեղ հանդիպում են մեծ դժվարությունների։ 1862-1867 թվականներին աշխատում է որպես գրաշար Մոսկվայում և Պետերբուրգում:
1895 թվականին ձերբակալվել է Հնչակյան կուսակցությանը պատկանելու մեղադրանքով, աքսորվել է Նոր Նախիջևան, ապա՝ Ղրիմ (1898-1900)։ Այնուհետև, մինչև կյանքի վերջը եղել է ցարական ժանդարմերիայի հսկողության տակ։ 1902 թվականի մայիսին տոնվել է Աղայանի գրական գործունեության 40-ամյակը։ 1905 թվականին մասնակցել է Թիֆլիսի հոկտեմբերյան ցույցին`ցարին տապալելու կոչով։
Մահացել է 1911 թվականի հունիսի 20-ին Թիֆլիսում։

————
Կարդա՛ Աղայանի ,,Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները,, հեքիաթի երկրորդ  մասը: 

1.Գրավոր մեկնաբանեք հատվածները.

Ա. Առաջ Մութ աշխարհն էլ է եղել մեզանից մոտիկ,– ասում էր Գյուլնազ տատը։– Պատահել է, որ աղջկերքն իլիկ մանելիս՝ հանկարծ թելը կտրվել է, և իլիկը մի հորի միջով ընկել է Մութ աշխարհը։ Եթե իլիկ մանող աղջիկը մի բարի աղջիկ է եղել, Ներքի աշխարհի բարի պառավները նրա իլիկը վեր նետելով՝ ետ են դարձրել նրան։ Բայց հիմա Ներքի աշխարհն էլ է հեռացել մեզանից»։

———

Հատվածն այն մասին է , որ առաջ կյանքը ավելի հեշտ է եղել և բարին ավելի շատ է եղել։ Բարության պակասելու հետ, աշխարհները հեռացել են և անընդհատ հեռանում են։



Բ. «Հին ժամանակներում, ճշմարիտ է, Ներքի և Վերին աշխարհների մեջ սերտ հարաբերություն է եղել, բայց հետո մեր մեղքիցն է եղել, թե պատահմամբ՝ մեր աշխարհը ցածրացել է, առաջ՝ քիչ, և հետո՝ շատ։ Լսած ենք, որ մեր հեռացած ժամանակն էլ մի սանդուղք է եղել, և այդ սանդուղքով արդար մարդիկը վեր բարձրանալիս և վայր իջնելիս են եղել, բայց հիմա այդ սանդուղքն աներևութացել է, էլ չի երևում…»:

———

Հատվածն այն մասին է, որ սկզբում մութ աշխարհից բարի մարդիկ կարողացել էին բարձրանալ մյուս աշխարհ և հետ վերադառնալ, բայց միևնույն է, չարության շատանալու հետ այս սանդուխքն էլ է վերացել։

2. Գրե՛ք ձեր կարծիքը հեքիաթի վերաբերյալ: 

Այս հեքիաթը ինձ շատ է դուր եկել։ Ճիշտ է , միքիչ խառն էր, բայց հետաքրքիր էր և սովորելու խորհուրդ ուներ իր մեջ։ Ինչպես բոլոր հեքիաթները բարու և չարի մասին էր և ինչպես բոլոր հեքիաթներում, բարին հաղքեց չարին։

Գրականություն

Թումանյան և Աղայան

Ղազարոս Աղայանի և Հովհաննես Թումանյանի միջև ընդհանուր շատ բան կար: Նրանք երկուսն էլ գյուղից են դուրս եկել: Գյուղից փոխադրվում են քաղաք, սակայն մեկը փախչում է հոր տանից, մյուսը, ընդհակառակը, հոր միջոցով փոխադրվում է Ջալալօղլի և ապա՝ Թիֆլիս՝ ուսման ծարավը հագեցնելու համար: Ապա մեկը տպարանից, մյուսը կոնսիստորիայից շարունակում են իրենց սիրելի գրական գործը: Երկուսն էլ քաղաքից են կին առնում, երկուսն էլ ծանրաբեռնված են ընտանիքով. Աղայանը ասպնջական կյանքով է ապրում, Թումանյանը իր մշտական բնակավայրը հաստատում Թիֆլիսում: 
Ղ. Աղայանը կապը գյուղից չի կտրում մինչև իր կյանքի վերջը, գյուղի հոգսերն է քաշում, գյուղում եղած տարիներին նրա տունը դառնում է մի կուլտուրական վայր, որտեղ գյուղացիք լսում են նրա խոսքն ու զրույցը: Հովհաննեսն էլ միշտ կապված էր գյուղին, գնում էր հաճախ գյուղ, օգնում էր գյուղացիներին: Գյուղի ամենածանր օրերին իր համարձակ խոսքով ու գործով հաշտություն է քարոզում հայ, թուրք, վրացի ազգերի միջև: Երկուսն էլ, սիրելով իրենց հարազատ ազգը, անկեղծ սիրում էին հարևան թուրք և վրացի ժողովուրդներին:
Ղ. Աղայանի կինը, լինելով քաղաքացի, կապված էր քաղաքի հետ և չէր սիրում Աղայանի՝ գյուղի բարեկամներին: Աղայանը և իր կինը (Նատալյա Բահադրյանը) ազգակցական կապ ունեին. կինը Աղայանի մորեղբոր կնոջ քրոջ աղջիկն էր: Չէր սիրում Աղայանի եղբայրներին՝ բացի մեկից՝ Սարգիս Աղայանից, որ հանդիսանում էր մեր տան պահապան հրեշտակը: Հ. Թումանյանի կինը հակառակն էր: Նա սիրում էր գյուղը և գյուղացիներին մի առանձնահատուկ սիրով և նվիրված էր իր ամուսնուն: Երկուսի դուռն էլ բաց էր գյուղացիների առաջ: 
Ղ. Աղայանն ու Հ. Թումանյանն իրար հետ խոսում էին ժողովրդական բարբառով, Ղազարոսը՝ արարատյան, Հովհաննեսը նաև լոռվա: Երկու բանաստեղծների կանայք՝ Օլգան և Նատալյան, իրար մոտ էին, մտերիմ, անչափ իրար սիրում էին, վշտերն ու ուրախությունները բաժանում էին իրար մեջ: Նույն մտերմությունը և սերը կար երկու բանաստեղծների ընտանքիների և զավակների միջև: Աղայանի և Թումանյանի տունը մեկ էր, նրանք մի ընտանիք էին: 
Ղ. Աղայանն իր ընտանիքի մեջ նահապետական էր, պահպանողական, նույնիսկ բռնակալ: Նա իր երեխաներին կրթության չտվեց (Հայկանուշին, Հռիփսիմեին և Անահիտին)՝ ասելով. «Ինքնակրթությամբ առաջ գնացեք»: Իսկ Հ. Թումանյանն, ընդհակառակը, իր բոլոր զավակներին կրթության տվեց՝ ուղարկելով մինչև բարձրագույն դպրոցներ, մեծ ուշադրություն դարձնելով մասնագիտականի վրա: Խրախուսում էր իր երեխաներին, երբ տեսնում էր նրանց մեջ տաղանդի նշաններ: Աղայանը նման դեպքերում անուշադիր էր զավակների նկատմամբ: Հ. Թումանյանը չափազանց հյուրասեր էր, ինչպես և Աղայանը: Հյուր եկած ժամանակ Ղազարոսը նշանով կհեռացներ զավակներին. եթե տղամարդ էր գալիս, աղջիկներին չէր թողնի ներս մտնել և կկանչեր այն ժամանակ, երբ հարկավոր էր սպասարկել նրանց: Թումանյանը հյուր եկած ժամաանկ ստիպում էր երեխաներին զբաղեցնել հյուրերին, հավաքում էր բոլորին և պատվիրում ներկա լինել, լսել նրանց ասքն ու զրույցը, հյուրերի հետ միասին նստել, երգել, պարել, հանելուկներ ասել, զանազան խաղեր խաղալ, նվագել: 
Ղազարոս Աղայանն ու Հովհաննես Թումանյանը, ունենալով տեսական, գրական, գիտական, լեզվագիտական պաշար, իրար օգնում էին, իրար լրացնում նկատողություններով, խորհուրդներով: Նրանք կխոսեին անվերջ բնության, հասարակական երևույթների մասին, իսկ կենտրոնական նյութը գրականությունն էր: Ղ. Աղայանը երգում էր փոքրուց, լավ, ուժեղ ձայն ուներ: Թումանյանի ձայնն ու լսողությունը համեմատաբար թույլ էին, բայց նա էլ էր երգում: Երկուսն էլ լավ գիտեին մեր շարականները, տաղերն ու մեղեդիները: Երկուսն էլ սիրում էին մեր ժողովրդական հին, լավագույն ծեսերը: Երկուսի մեջ էլ վառ էր հայ ժողովրդի ազատագրության ձգտումը և հավատը: 
Երկուսի մեջ էլ գոյություն ուներ հեռավորությունից իրար զգալու երևույթը: Մի անգամ Աղայանը զգում է, որ Հ. Թումանյանը հիվանդ է, և ուշ գիշերին գալիս է նրա բնակարանի առաջ կանգնում և կանչում է: Թումանյանի կինը դուրս է գալիս և հայտնում նրան, որ դրությունը լավացել է: Իսկ ամենանշանակալից դեպքը Թումանյանի հեռազգացողության դեպքն է, երբ իր առանձնասենյակում պարապելիս գրիչը վայր է ձգում և բացականչում է. «Ղազարն ընկա՛վ»… Արտավազդը ներս է գալիս և հայտնում, թե՝ «Պապեն վախճանվել է»…

Մուշեղ Աղայան

Աղբյուրը 

Առաջադրանքներ

1. Համացանցից փնտրի՛ր հետաքրքիր դրվագներ Աղայանի կյանքից: 

1862 թվականին Աղայանը ուսումը շարունակելու և մասնագիտության մեջ կատարելագործվելու մտադրությամբ ընկերոջ հետ մեկնում է Մոսկվա՝ որտեղ հանդիպում են մեծ դժվարությունների։ 1862-1867 թվականներին աշխատում է որպես գրաշար Մոսկվայում և Պետերբուրգում:
1895 թվականին ձերբակալվել է Հնչակյան կուսակցությանը պատկանելու մեղադրանքով, աքսորվել է Նոր Նախիջևան, ապա՝ Ղրիմ (1898-1900)։ Այնուհետև, մինչև կյանքի վերջը եղել է ցարական ժանդարմերիայի հսկողության տակ։ 1902 թվականի մայիսին տոնվել է Աղայանի գրական գործունեության 40-ամյակը։ 1905 թվականին մասնակցել է Թիֆլիսի հոկտեմբերյան ցույցին`ցարին տապալելու կոչով։
Մահացել է 1911 թվականի հունիսի 20-ին Թիֆլիսում։

————

  1. Մի օր Ղազարոս Աղայանը, Ավետիք Արասխանյանը, Հովհաննես Թումանյանը, Շիրվանզադեն ու մի քանի ուրիշներ Թիֆլիսի Երեւանյան անունով հրապարակի վրա հեռագիրներ էինք կարդում: Հեռվում երեւաց Պռոշյանը: Շուկայից էր գալիս, իր հաստ ձեռնափայտը հովվի պես ուսին դրած եւ ծայրին կախած գույնզգույն մի թաշկինակ, որը լիքն էր օրվա պարենով: Թաշկինակի միջից ցցվել էին կանաչ սոխի երկայն շյուղերը սվինների պես: Պռոշյանը մոտեցավ մեզ ու կանգնեց իմ մոտ: Հանկարծ Շիրվանզադեն աչքի տակով տեսավ, որ նրա վերարկուի՝ տոպրակների չափ լայն գրպաններից մեկը մի տեսակ պարում է: Թումանյանին աչքով արեց Շիրվանզադեն: Նա փթկաց եւ, ձեռը տանելով Պռոշյանի գրպանը, այնտեղից դուրս բերեց մի թղթյա տոպրակ՝ նոր մորթոտված «ցոցխալ» ձկներով լի: Ինչպես հայտնի է, այդ ձկնիկները մորթվելուց հետո դեռ երկար ժամանակ թպրտում են. ահա թե ինչուՊռոշյանի գրպանը պարում էր:
    -Ա՛յ մարդ, ի՞նչ է այդ, չես ամաչո՞ւմ,-գոչոց Աղայանն ահեղ ձայնով:
    -Սո՛ւս արա, գյադա՛,-պատասխանեց Պռոշյանն անհոգ,-լակոտներս «ցոցխալ» շատ են սիրում, նրանց համար եմ գնել:
    -Դե լավ, հեռացիր, տեսնում ես, գործ ունենք, ասաց Աղայանը,- որի համար իրոք լուրջ գործ էր օրվա հեռագիրներ կարդալը:
    -Գնուն են, գնում եմ, լոռեցի չոբան: 

2. Ընդհանրացնելով տեքստը՝ գրիր Աղայանի մասին, ինչ առանձնահատկություններ ուներ, ինչպիսի մարդ էր: 

Հայ գրող Ղազարոս Աղայանը արմատներով գյուղից էր և մինչև իր կյանքի վերջը պահել է կապը գյուղի հետ։ Նա հիմնականում ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում։ Եղել է գրագետ, բազմակողմանի զարգացած, ունեցել է լավ ձայն և երգել է։ Ընտանիքում եղել է խիստ և անգամ բռնակալ։ Նրա կինը քաղաքացի էր և չէր սիրում գյուղը ու գյուղացիներին։ Ղ․ Աղայանը իր երեք դստրերին բարձրագույն կրթության չի տվել և ստիպել է զբաղվել ինքնակրթությամբ։ Նա իր զավակներին չի թողել մասնակցել իր կազմակերպած խնջույքներին, միայն ծայրագույն անհրաժեշտության դեպքում, երբ պետք էր սպասարկել։

Հայոց լեզու

Նամակ

«Սիրելի պապիկ․․․ինչքան եմ նկարդ նայելով պատկերացրել մեր զբոսանքները, մեր զրույցները։ Միշտ տատիկիցս խնդրում էի, որ ավելի շատ պատմեր քո մասին, որ գոնե պատմություններով ճանաչեի քեզ, գտնեի մեր նմանությունները։ Հիշում եմ, ոնց էր տատիկը ծիծաղում , ասելով, որ ինչքան նման ես պապիկիդ, երկուսդ էլ քաղցրակեր եք։ Ոնց եմ երազում քեզ տեսնել իրական կյանքում, բայց իմ երևակայական կյանքում դու միշտ իմ հետ ես։ Իմ երազներում, մենք շատ ենք զբոսնել միասին Երևանի այգիներում ու պուրակներում, պաղպաղակ կերել և նստել շատրվանների մոտ հովանլու։ Շատ եմ ափսոսում, որ շուտ ես հեռացել մեզանից։ Ճիշտ է , ես գիտեմ, որ դու երկնքից մեզ հետևում ես և ուրախանում մեր հաջողություններով, բայց շատ կուզեի տեսնել քո ուրախությունը , ինձ գրկելով և փայլուն աչքերով ոգեշնչելով։ Պապիկ ջան, կներես, որ նամակս կարճ ստացվեց, պարզապես առանց հուզմունքի չեմ կարողանում քեզ հիշել»։

«Սիրելի պապիկին, սիրելի թոռնիկից՝Կարոլինայից։