Բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները կոչվում են բնական երևույթներ։
6.ինչ է նյութը։
Այն ինչից կազմված է ֆիզիկական մարմինը, կոչվում է նյութ։
7.թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները
Ջերմային, միջուկային, էլեկտրական, մեխանիկական, օպտիկական և այլ երևույթներ։
8.ինչ է ֆիզիկական մարմինը:
Այն ամենը ինչ շրջապատում է մեզ կոչվումէ ֆիզիկական մարմին
9.:Բերեք օրինակներ:
Գիրք, սեղան, աթոռ, ծառ, ծաղիկ, տերև, հեռախոս։
10.ինչ է մատերիան
Տիեզերական մարմիները կոչվում են մատերիա։
11.ինչպես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին
Փորձերի և դիտումների միջոցով։
12.ինչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից
Դիտումի ժամանակ մենք հետևում ենք իրական բնական երևույթին, իսկ փորձի ժամանակ մենք ստեղծում ենք այդ երևույթը լաբարատորիայում և հետևում դրա ընթացքին։
13Ինչ է վարկածը։Ինչ է օրենքը։
Վարկածը դա ենթադրություն է դիտման վրա հենված , իսկ օրենքը դա փորձնական ճանապարհով հաստատված վարկածն է ։
14..Ինչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:
Չափել որևէ ֆիզիկական մեծություն նշանակում է, այն համեմատել իր ընդունված չափման միավորի հետ։
15.Երկարության հիմնական և այլ միավորները:Չափման գործիք
Չափման գործիք՝ քանոն կամ չափերիզ։ Երկարության հիմնական և այլ միավորները՝ մ, դմ, սմ, մմ, կմ։
16․Զանգվածի հիմնական և այլ միավորները:Չափման գործիք
Չափման գործիք՝ կշեռք։ Զանգվածի հիմնական և այլ միավորները՝ Կգ, գ, տ, ց։
17.Ինչ է չափիչ սարքի սանդղակ
Չափից սարքի վրա նշված գծիկները և նրանց որոշների մոտ գրված թվերը միասին կազմում են չափիչ սարքի սանդղակը։
18․Որն է չափիչ սարքի չափման սահմանը
Չափիչ սարքի սանդղակի ամենա մեծ արժեքը համարվում է չափման սահման։
19․Ինչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք
Սանդղակի երկու հարևան բաժանումների միջև եղած հեռավորությունը կոչվում է բաժանման արժեք։
20.Ինչից է կախված չափման սխալը
Չափման սխալը կախված է բաժանման արժեքից և հավասար է նրա կեսին։
21.Ինչն են անվանում մեխանիկական շարժում
Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում։
22.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին
Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին։
23.Ինչն են անվանում նյութական կետ
Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարալի է անտեսել, կոչվում է նյութական կետ։
24.Ինչն են անվանում շարժման հետագիծ
Հետագիծ կոչվում է այն գիծը, որով տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը։
25.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ
Հետագծի այն տեղամասի երկարությունը, որով շարժվել է մարմինը որոշակի ժամանակամիջոցում, կոչվում է այն ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհ։
26.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:
Անցած ճանապարհի և երկարությունը և ժամանակըմեզ հայտնի է, իսկ հետագծի դեպքում ունենք միային ձևը։
27.Ո՞ր շարժումն է կոչվում հավասարաչափ:
Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ։
28․Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը
Հավասարաչափ շարժման արագությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է մարմնի անցած ճանապարհի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում մարմինն անցել է այդ ճանապարհը։
V = S/t
29.Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում
ՄՀ – ում արագությունը չափվում է մետր/վարկյաններով։
30.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը