Պատմություն

Հունվարի 29-փետրվարի 4-ը, առաջադրանք, 7-րդ դասարան

Առաջադրանք 1

Հայոց պատմություն էջ 54-58-ը պատմել, պատասխանել էջ 58-ի հարցերին:

Ա1 | Հասկացություններ և անուններ

Բնութագրի՛ր:

Պարույր Սկայորդի • Երվանդ I Սակավակյաց • Տիգրան Երվանդյան • Կյուրոս Մեծ •
Դարեհ I • Քսենոփոն • սատրապ • արքայական ճանապարհ

Ա2 | Հիմնական գաղափարներ

ա. Ներկայացրո՛ւ։ Ինչպե՞ս հաջողվեց Պարույր Սկայորդուն ճանաչվել հայոց արքա և հաստատվել Հայաստանի գահին:

Քանի որ նա միացել էր Մարստանի և Բաբելոնի հետ դաշինքին, ոիր արդյունքում կործանվեց Ասորեստանը, նա պարգևատրվեց և դարձավ Հայոց թագավոր։

բ. Բացատրի՛ր։ Ի՞նչ դեր ունեցան Երվանդ I Սակավակյացը և Տիգրան Երվանդյանը Հայաստանի ինքնուրույնության պահպանման գործում:

Նա իր տիրապետությունը հաստատում է այն հողերի վրա, որոնք ժամանակին Վանի
թագավորությունն էր վերահսկում։ Նաև Երվանդ I Սակավակյանցին հաջողվում է վերակազմավորել բանակը։


գ. Վերլուծի՛ր։ Ի՞նչ մեթոդներ օգտագործեց Դարեհը իր կայսրության միասնականությունը պահելու համար։ Ինչպե՞ս էր ազդում նրա քաղաքականությունը Հայաստանի վրա։

Հայաստանում ապստամբությունը ճնշելու համար
Դարեհ I-ի զորահրամանատարները ստիպված են լինում հինգ ճակատամարտ
տալ։ Ինչպես պարզ է դառնում արձանագրությունից, Հայաստանը նվաճելու
համար Դարեհը մեծ ճիգ է գործադրել։


Ա3 | Քննադատական մտածողություն

Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Երվանդական արքաներն իբրև մայրաքաղաք ընտրեցին Վան-Տոսպը։

Ընդհանրացրո՛ւ։ Ինչպե՞ս հաջողվեց Երվանդական արքաներին պահպանել իրենց
ինքնուրույնությունը սատրապության ժամանակաշրջանում:

Նրանց սատրապը Երվանդն (Օրոնտեսն) էր, որն ամուսնացած
էր Աքեմենյան արքայադստեր հետ և սեփական պատկերով դրամներ էր
հատում։ Այդ ամենը վկայում է կայսրության մեջ Երվանդական արքայատոհմի
առանձնահատուկ դիրքի և հավակնությունների մասին։

Գնահատի՛ր։ Նշի՛ր և հիմնավորի՛ր, թե տնտեսական և ռազմական ինչ նշանակություն ուներ Հայաստանի համար «Արքայական ճանապարհը»։

Այդ ճանապարհով առևտուրներ էին իրականացնում։

_____

Դուրս գրել նոր հասկացությունները, բառերը, գրել դրանց բացատրությունները:

Դուրս գրել թվականները, իրադարձությունները:

Արտաշիսյան արքայատոհմ/մ.թ.ա.189-մ.թ.1թթ./

Հունվարի 20-30-ը

Հայոց պատմություն էջ 59-62-ը պատմել, պատասխանել էջ 63-ի հարցերին:

Դուրս գրել նոր հասկացությունները, բառերը, գրել դրանց բացատրությունները:

Դուրս գրել թվականները, իրադարձությունները:

Գրականություն

Տերյանի բանաստեղծություններ

Կարծես թե դարձել եմ ես տուն

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին.
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին.
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ.
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։
Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում.
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ հոգում։
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…

ՀԱՅՏՆՈԻԹՅՈԻՆ


Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….

Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար…

ՄԹՆՇԱՂ

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցնորում է կապույտ մութի աշխարհում…
Չկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…

Քիմիա

Դասարանական աշխատանք

1.Թվարկի՛ր, թե ի՞նչ տարրերի ատոմներից են կազմված՝  ջուրը (H2O), ածխաթթու գազը (CO2), Երկաթի (III) օքսիդ (Fe2O3), Կալիումի պերմանգանատը(KMnO4), Կալիումի սիլիկատ(K2SiO3):

ջուրը (H2O) — ջրածին(H) և թթվածին(O)
ածխաթթու գազը (CO2) — ածխածին(C) և թթվածին(O)
Երկաթի (III) օքսիդ (Fe2O3) — երկաթ(Fe) և թթվածին(O)
Կալիումի պերմանգանատը(KMnO4) — կալիում(K), մանգան(Mn) և թթվածին(O)
Կալիումի սիլիկատ(K2SiO3) — կալիում(K), սիլիցիում(Si) և թթվածին(O)

2.Ստորև բերվածներից  ո՞ր շարքի քիմիական տարրերը միայն մետաղական պարզ նյութեր կարող են առաջացնել.                                        

 Sr, F, Fe

Fr, Fe, Sr

Fr, F, Fe

3.Ստորը թվարկված տարրերի նշաններից ո՞րն է համապատասխանում սովորական պայմաններում պինդ ագրեգատային վիճակում գտնվող պարզ նյութին

Si 

N

He

4.Թվարկվածներից որո՞նք են պարզ նյութերի անվանումներ.                               

ա) ջրածին  H2          

բ)ջուր H20                  

գ) ամոնիակ NH3                                           

դ) սնդիկ Hg              

ե) մեթան CH4

լրացուցիչ.

Գրե՛ք տարրերի հարաբերական ատոմային զանգվածները. 

Ջրածին — 1

Հելիում — 4

Լիթիում — 7

Բերիլիում — 9

Բոր — 11

Ածխածին — 12

Ազոտ — 14

Թթվածին — 16

Ֆտոր — 19

Նեոն — 20

Նատրիում — 23

Մագնեզիում — 24

Ալյումին — 27

Սիլիցիում — 28

Ֆոսֆոր — 31

Ծծումբ — 32

Սովորել, վերհիշել: էջ -64

Գրականություն

Շիրակի դաշտերից

ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ

Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…

  • Էլ. բառարանի օգնությամբ բացատրել բառերը՝ անծայր, ցնորք, լուսեղեն:

Անծայր — ծայր չունեցող

Ցնորք — երևակայական պատկեր՝ տեսիլք, պատրանք

Լուսեղեն — լույսից բաղադրված՝ բաղկացած

  • Դուրս գրել և բացատրել փոխաբերաբար օգտագործված նախադասությունները:

Աստղերն են ժպտում լուսեղեն նազով, — փոխաբերական
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում – փոխաբերական
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով – փոխաբերական
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։ – փոխաբերական

Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.— փոխաբերական
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…

  • Ինչպես կբացատրես այս միտքը՝ Խաղաղ դաշտերը մութն է համբուրում;

Այս տողերով Տեյրանը փորձում է բացատրել, որ մթնշաղի իջնելը համեմատում է մութի համբյուրի հետ։

  • Ինչպիսին էին Շիրակի դաշտերը, նկարագրի՛ր ըստ բանաստեղծության:

Շիրակի դաշտերը նկարագրում է որպես խախաղ դաշտեր, որոնք օժտված են կախարդող գեղեցկությամբ։

  • Առանձնացրու բնության նկարագրությունը և հոգեվիճակ արտահայտող տողերը:

Բնության նկարագրություն՝

Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
Մոտեցած երկնից աստղերը պայծառ։

հոգեվիճակ նկարագրություն՝

— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,

Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։

Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.