1. . Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:
Երբեմն…(ծով) լույս է դուրս գալիս: Այն դիտվում է մակերեսային տաք… (ջրեր)՝…(ալիք) կապտականաչավուն…(լուսարձակում)…(տեսք): Ծովային…(լուսարձակում) գլխավոր աղբյուրը միաբջիջ օրգանիզմներն են, որոնք ինչպես…(բույսեր), այնպես էլ…(կենդանիներ) հատկություն ունեն: Նրանք…(արև) էներգիան լուսային…(էներգիա) վերածելու բացառիկ ունակություն ունեն: Քիմիական բարդ…(ռեակցիա)… (հետևանք) առաջանում է «սառը» լուսարձակում, որը չի ուղեկցվում… (ջերմություն)…(արտադրություն):
————
Երբեմն ծովից լույս է դուրս գալիս: Այն դիտվում է մակերեսային տաք ջրերում՛ ալիքների կապտականաչավուն լուսարձակման տեսքով: Ծովային լուսարձակման գլխավոր աղբյուրը միաբջիջ օրգանիզմներն են, որոնք ինչպես բուսական, այնպես էլ կենդանական հատկություն ունեն: Նրանք արևային էներգիան լուսային էներգիայի վերածելու բացառիկ ունակություն ունեն: Քիմիական բարդ ռեակցիայի հետևանքով առաջանում է «սառը» լուսարձակում, որը չի ուղեկցվում ջերմության արտադրությամբ:
2. Գտի´ր Ա և Բ խմբերի բառերի բոլոր հնարավոր կապակցությունները:
Ա. Փարվել, գրկել, բռնել:
Բ. Թևը, երեխային, թևին, աղջկան, գլուխը, Արային, գլխին, Լուսինեին, մազերը, մորը, մազերին, գեղեցկուհուն:
Փարվել – երեխային, թևին, աղջկան, Արային, գլխին, Լուսինեին, մորը, մազերին, գեղեցկուհուն։
գրկել – թևը, երեխային, աղջկան, գլուխը, Արային, Լուսինեին, մորը, գեղեցկուհուն:
բռնել – թևը, երեխային, աղջկան, գլուխը, Արային, Լուսինեին, մազերը, մորը, գեղեցկուհուն:
3. Գտի´ր Ա և Բ խմբերի բառերի բոլոր հնարավոր կապակցությունները:
Ա. Հպարտանալ, կարոտել, սիրել, մտաբերել:
Բ. Հողը, ծնողներին, ջուրը, ընկերներին, հողին, ընկերներով, հողով, քրոջը, ջրին, քրոջով, ջրով, հայրենիքը, արևը, արևին:
Հպարտանալ– ընկերներով, հողով, քրոջով, ջրով:
կարոտել –ծնողներին, ջուրը, ընկերներին, հողին, քրոջը, հայրենիքը, արևը:
սիրել – հողը, ծնողներին, ջուրը, ընկերներին, քրոջը, հայրենիքը, արևը։
մտաբերել – հողը, ծնողներին, ջուրը, ընկերներին, քրոջը, հայրենիքը, արևը: