День: 17 декабря 2023
Տարբեր երկրների չափման միվորներ
Հնում որպես երկարության չափման միավոր ծառայել են մարդու հասակի կամ մարմնի որևէ մասի երկարություն: Երկարության չափերի մասին վկայում են մի շարք անվանումներ՝ ոտք (տղամարդու ոտնաթաթի միջին չափը), մատ (տղամարդու բթամատի միջին լայնքը)։ Տարբեր ժողովուրդներ օգտագործել են տարբեր չափման միավորներ: Օրինակ, ռուսներն օգտագործել են կանգուն (տղամարդու արմունկից մինչև միջնամատի ծայրը), թեք սաժեն (տղամարդու ձախ ոտնաթաթից մինչև վեր բարձրացրած աջ ձեռքի միջնամատի ծայրը) և այլն: Միջնադարյան Հայաստանում կիրառվել են փոքր ոտնաչափը (մոտ 26,5 սմ), միջին ոտնաչափը (մոտ 30,9 սմ), մեծ կամ փիլետերյան ոտնաչափը (մոտ 35,6 սմ) և այլն:
Երկարության արտահամակարգային անգլիական միավորներ
| Ծովային մղոն | 1,85 կմ | |
| Ոտնաչափ | 304,8 մմ | |
| Մատնաչափ (inch) | 25,4 մմ | |
| Յարդ | 914,4 մմ |
Կալիբր=1100մատնաչափ=254մկմ
Երկարության արտահամակարգային ռուսական միավորներ
| Մղոն | 7,47 կմ |
| Վերստ | 1,07 կմ |
| Արշին | 711,2 մմ |
| Վերշոկ /աջափ/ | 44,45 մմ |

Մեզանից շուրջ 2500 տարի առաջ հայկական լեռնաշխարհում որպես զանգվածի միավոր կիրառվել Է տաղանդը, որը հավասար Է 30կգ: Մինչև 19-րդ դարի վերջը շուրջ 500 տարի գործածված զանգվածի միավորներից է Թավրիզի լիտրը կամ մանը, որն էլ հավասար է 288կգ 63գ:
Հայաստանում օգտագործված զանգվածի միավոր է նաև փութը: 1 փութը հավասար է մոտ 16կգ:
Հետաքրքիր է, որ զանգվածի միևնույն միավորը Հայաստանի տարբեր մասերում ուներ տարբեր չափման միավորներ, բայց դա չէր խանգարում մարդկանց առևտուր կատարել և այլ խնդիրներ լուծել:
Անգլիա․

Անգլիայի երկարության չափման միավորը Յարդն է: Այն հավասար է 0,9144 մ-ի:
Անգլիայում զանգվածի չափման միավորւ ֆունտն է, որը հավասար է 0,45359237 կգ.։
Հնդկաստան․

Հնդկաստանում չափման միավոր է՝ Դահնուշ : Դահնուշը դա աղեղի երկու ծայրերի միջև ընկած հեռավորությունն է: Դահնուշը հավասար է՝ 189 սմ:


Աամ– Հոլանդիայում, Բելգիայում և Բալթյան երկրներում հին չափման միավոր, որը հիմնականում օգտագործվում էր գինու և ալկոհոլի ծավալը չափելու համար։