Հայոց լեզու

,,Ես եմ,,

Ինչպես բոլոր մարդիկ, այնպես էլ ես ունեմ իմ նմանությունները և տարբերությունները ուրիշներից: Ես չեմ սիրում նմանակել ինչ որ մեկին: Փորձում եմ ստեղծել ինձ: Իսկ քեզ ստեղծելու համար, պետք է ճանաչես ինքդ քեզ: Ես սիրում եմ բարությունը, բայց ոչ ցուցադրական: Իմ կարծիքով բարությունը պետք է անդեմ լինի: Հակառակ դեպքում, այն կդառնա ցուցամոլություն: Ես փորձում եմ ուղղվել, չնայած այդ շատ բարդ է: Փորձում եմ բարդ իրավիճակներում, երբ չեմ կարող խորհուրդ հարցնել մայրիկիցս, լսում եմ իմ ներքին ձայնին: Այսինքն փորձում եմ ապրել այնպես, ինչպես կուզենայի, որ ինձ վերաբերվեին մարդիկ:

ԱԴԳԿՅՀԳՖյյկլկասֆյսվգֆդգհ… Վ Ե Ր Ջ …

Հայոց լեզու

Գործնական քերականություն — դասարանական աշխատանք

1. Բառերի ընդհանուր արմատները գտի՛ր, գրի՛ր դրանց ուղիղ ձևերը և տրված բառերը բացատրի՛ր արմատների միջոցով:
Ա.Ելևէջ, Իջևան, իջնել, վայրէջք:

Արմատը՝ Էջ — իջնել

Ելևէջ — ելնել և իջնել

Իջևան — իջնելու վայր

իջնել — իջնել ներքև

վայրէջք — վայր իջնել:


Բ.Բանբեր, բանակռիվ, բանաստեղծ, բանասեր:

Արմատը՝ բան — խոսք

Բանբեր — խոսք բերող

բանակռիվ — կռիվ խոսքի համար

բանաստեղծ — խոսք ստեղծող

բանասեր — խոսք սիրող


Գ.Սնափառ, սնամեջ, սնահավատ, սնապարծ:

Արմատը՝ սին — դատարկ

Սնափառ — դատարկ փառք

սնամեջ — դատարկ միջուկ ունեցող

սնահավատ — դատարկության հավատացող

սնապարծ — դատարկությամբ պարծեցող

2. . Բաղադրյալ բառեր կազմի՛ր, որոնց առաջին բաղադրիչները լինեն տրված բառերի վերջին բաղադրիչները: Ի՞նչ է փոխվում:

Օրինակ`
զովաշունչ — շնչասպառ

Մեղմահունչ — հնչեղ

ուղղաձիգ — ձգտում

դեղաբույս —  բուսաբան

աղեկտուր — կտրվածք

տանտեր — տիրուհի:

3. Բաղադրյալ բառեր կազմի՛ր, որոնց վերջին բաղադրիչները լինեն տրված բառերի առաջին բաղադրիչները: Ուշադրությո՛ւն դարձրու հնչյունափոխությանը:Օրինակ`
գուժկան – չարագույժ:


Գթառատ — բարեգութ

թունաբեր — հակաթույն

մտամոլոր — մայրամուտ

կրթասեր — բարեկիրթ

գնդակոծել — երկրագունդ

4. Տրված նախադասությունը լրացրո՛ւ:

Բաղադրյալ բառի մեջ մտնող արմատը կարող է լինել (օրինակ՝ անգլուխ, զարտուղի) … (օրինակ՝ գլխարկ, ուղեկից):

Բաղադրյալ բառի մեջ մտնող արմատը կարող է լինել վերջին և առաջին արմատ: