Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (բացառական հոլովով):

Ընկեր – Խուսափել ընկերոջից։

եղբայր – Խուսափել եղբորից։

մարդիկ – Խուսափել մարդուց։

հանդիպում – Խուսափել հանդիպումից։

զրույց – Խուսափել  զրույցից։

հարցուփորձ – Խուսափել  հարցուփորձից։

Խուսափել ումի՞ց: Խուսափել ինչի՞ց:

2. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (գործիական հոլովով):

Երեխա – Տարվել երեխայով։

աշակերտներ – Տարվել աշակերտներով

ընկերներ – Տարվել  ընկերներով

գրականություն – Հետաքրքրվել գրականությունով

մեքենա – Հետաքրքրվել մեզենայով

սպորտ – Հետաքրքրվել սպորտով։

Տարվել ումո՞վ: Հետաքրքրվել ինչո՞վ:

3. Կազմի´ր բառակապակցություններ՝ հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:

Վկայել ի՞նչ: Վկայել ինչի՞ մասին:

Վկայել խոսքը, վկայել դեպքի մասին։

Հավատացնել ի՞նչ: Հավատացնել ինչի՞ մասին 

Հավատացնել պատմություն։ Հավատացնել դասի մասին։

Հայոց լեզու

Գործնական քերականություն – դասարանական

1. Փակագծում  տրված բառերն  ու դերանունները գրի´ր  համապատասխան թվով (եզակի կամ հոգնակի) և օրինաչափությունը  բացատրի´ր:

Արհեստավորների միությունը շատ խիստ (էր, էին) իր անդամների վրիպումների նկատմամբ:

Ժողովո՞ւրդն  (է, են) ստեղծում անհատի փառքը, թե՞ անհատը՝ (նրա, նրանց):

Երկրի օդային նավատորմը հնացել (է, են), (դրա, դրանց) նորոգման ծախսերը շատ մեծ գումարներ են կազմում:

Ի՞նչ սպասելիք ունես այդ ամբոխից. (նա, նրանք) դեռ կազմակերպվելու փորձ (չի, չեն) անում:

Ո՞վ է պաշտպանում ժողովրդին, երբ (նրան, նրանց) վտանգ է սպառնում:

____

Արհեստավորների միությունը շատ խիստ էր իր անդամների վրիպումների նկատմամբ:

՝Հոգնակի՝

Ժողովո՞ւրդն  է ստեղծում անհատի փառքը, թե՞ անհատը՝ նրա:

՝Եզակի՝

Երկրի օդային նավատորմը հնացել է, դրա նորոգման ծախսերը շատ մեծ գումարներ են կազմում:

՝Եզակի՝

Ի՞նչ սպասելիք ունես այդ ամբոխից. նա դեռ կազմակերպվելու փորձ չի անում:

՝Եզակի՝

Ո՞վ է պաշտպանում ժողովրդին, երբ նրան վտանգ է սպառնում:

՝Եզակի՝

2. Բացատրի´ր հոգնակի թվով դրված հավաքական գոյականները և դրանցով նախադասություններ կազմի´ր:

Օրինակ`

Հոտեր- ոչխարների խմբեր:

Ժողովուրդներ – ազգերի խմբեր

Հարևան ժողովուրդները անհաշտ են ապրում։

բանակներ – զիմվորների խմբեր

Բանակները ունեն տարբեր պատրաստվածություն

դասարաններ – աշակերտների խմբեր

Մեր դպրոցում շատ դասարաններ կան։

երամներ – թռչունների խմբեր

Աշնանը երամները չվում են տաք երկրներ։

3. Կարդա՛ 

Բաղադրյալ գոյականները, որոնց վերջին բաղադրիչը միավանկ արմատ է, երկու ձևով են հոգնակի կազմում: Եթե այդ միավանկ արմատը գոյականի իմաստ ունի (օրինակ՝ դաշտավայր, հեռագիր), ավելանում է –եր  վերջավորություն: Իսկ եթե բառավերջի միավանկ արմատը  բայարմատ է (օրինակ՝ ժամացույց, վիպագիր), ավելանում է– ներ վերջավորությունը:

Հասարակ գոյականները եզակի թվով գործածելիս կարող են անվանել առանձին առարկաներ և կարող են լինել առարկաների ընդհանուր անուն (օրինակ՝ փիղ ասելով հասկանում ենք և´ մեկ փիղ, և´ փիղ ընդհանրապես):

4. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (տրական հոլովով):

Ընկեր – Հավատալ ընկերոջը

եղբայր – Հավատալ եղբորը

մարդ – Հավատալ մարդուն

մարդկություն – Հավատալ  մարդկությանը

խոսք – Հավատալ խոսքին

գործ – Հավատալ գործն

վերադարձ – Հավատալ վերադարձին

Հավատալ ո՞ւմ : Հավատալ ինչի՞ն:

Գրականություն

Կրակի առասպելը

Կարդա ,,Կրակի առասպելը,, պատմվածքը: 
Դուրս գրե՛ք անհասկանալի բառերը և բացատրե՛ք:

Անհասկանալի բառեր չկային։


Բնութագրե՛ք թզենուն՝ ըստ առասպելի:

Թզենին համարձակ ու անվախ էր, և հավատով ու երգով սպասում էր գարնանը։ Չնայած նրան, որ փոթորիկը հարվածեց նրա սրտին, նա իր սիրտը գարնան ավետաբեր կրա դարձրեց և իր սրտի ջերմությամբ տաքացրեց բոլորի սառած սրտերը։

  • Ո՞րն է կրակի փոխաբերական իմաստը։

Կրակ ասելիս, ես հասկանում եմ՝ սեր, ջերմություն, նվիրվածություն, նպատակ, ընկերություն, և կյանք։

  • Ո՞րն է ստեղծագործության ասելիքը, գաղափարը։ 

Ստեղծագործության ասելիքն այն է , որ յուրաքանչյուր փորձություն հաղթահարելի է, եթե կա պայքարելու կամք և յուրաքանչյուր փորձություն ավարտվում է պայքարողի հաղթանակով։

Գրականություն

Եղիր իմ ընկերը։ Ջիմ Ռոն

Երբ դու ցանկանաս արտասվել, կանչիր ինձ…
Ես չեմ խոստանում զվարճացնել քեզ, բայց ես կարող եմ արտասվել քեզ հետ:
Եթե երբևէ կցանկանաս փախչել, կանչիր ինձ…
Չեմ խոստանում տարհամոզել, որ դու մնաս, բայց ես կարող եմ փախչել քեզ հետ:
Եթե մի օր չցանկանաս ընդհանրապես լսել որևէ մեկին, կանչիր ինձ…
Ես խոստանում եմ գալ հանուն քեզ ու խոստանում եմ, որ լուռ կմնամ:
Բայց եթե մի օր դու կանչես ու ես արձագանք չտամ, խնդրում եմ, շտապիր ինձ մոտ:
Հավանաբար այդ պահին ես քո կարիքն ունեմ անչափ:
Մի քայլիր իմ առջևից,- ես կարող եմ նաև չհետևել քեզ:
Մի քայլիր իմ ետևից,- ես կարող եմ նաև չառաջնորդել քեզ:
Բայց քայլիր իմ կողքին: Եվ եղիր իմ ընկերը:

Շարունակիր այս շարքը՝ հավատարիմ մնալով հեղինակի ասելիքին և ոճին։

Եթե դու ցանկանաս ըմբոստանալ, ապա կանչիր ինձ։

Ես խոստանում եմ քեզ հետ չպահել, և խոստանում եմ կողքիդ լինել։

Եթե դու ցանկանաս հնազանդվել, կանչիր ինձ։

Ես խոստանում եմ, որ քեզ չեմ պախարակի, բայց կողքիդ կլինեմ։ Եվ եղիր իմ ընկերը:

Բայց խոստացիր ինձ, որ դու էլ միշտ կողքիս կլինես, երբ քո կարիքն ունենամ։

՛՛եղիր իմ ընկերը:՛՛

Անգլերեն

My Sebastian teacher(s)

I love all my Sebastian teachers, but im going to tell you my favourite ones. My first favourite teacher is Graphic design teacher. he’s names is Miqael Khudaverdyan. He is not like other teachers. instead of teaching, he is making games so we could have fun, but hes also being angry on us when we are not listening to him. Also he has a friend that teaches us other things about Graphic design. He’s name is Narek Mirzoyan. He’s a good teacher tho. He always makes jokes and other things that we like. But it doesnt means i hate other teachers.Also i really love my english teacher. Her name is Tatev Aleksanyan. She’s the best english teacher ive ever met before. She is really pretty. «Love your teachers, because they love you and care about you».

Կենսաբանություն

Ծածկասերմ ( ծաղկավոր ) բույսերի կառուցվածքը

Նոր դասագրքի հղում

Նոյեմբերի 20-26

Ընկերներ ջան, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյա թեմաները․

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․

  1. Որո՞նք են ծաղկավոր բույսերի գեներատիվ օրգանները։

Ծածկասերմերի վեգետատիվ օրգաններն են` արմատը, ցողունը, տերևը, իսկ գեներատիվ օրգանները՝ ծաղիկը, պտուղը, սերմը:

  1. Տերևների ին՞չ ձևեր են ձեզ հայտնի։

Բույսերի տերևները ևս խիստ բազմազան են և դասակարգվում են ըստ տարբեր հատկանիշների.

1. ըստ քանակի տարբերակում ենք պարզ և բարդ տերևներ;

2. ըստ ձևի տարբերակում ենք ամբողջաեզր և սղոցաեզր տերևներ;

3.ըստ ջղավորության՝ ցանցաջիղաղեղնաջիղ կամ զուգահեռաջիղ տերևներ:

  1. Արմատային համակարգի ինչ տեսականեր գիտես։

արմատային երկու համակարգ՝ փնջաձև և առանցքային, որոնք կազմվում են գլխավոր, կողային և հավելյալ արմատներից:

  1. Որո՞նք են միաշաքիլավոր և երկշաքիլավոր բույսերը։ Յուրաքանչյուրից բերել մի քանի օրինակ։

Ծաղկավոր բույսերի դասակարգման համար էական կարևորություն ունի ծածկասերմերի սերմը: Բոլոր ծաղկավոր բույսերը բաժանվում են երկու խմբի՝ համաձայն շաքիլների քանակին սաղմում:

Հայոց լեզու

Գործնական քերականություն

1.Ա և Բ շարքի գոյականները համեմատի´ր և գրի´ր դրանց նմանությունների և տարբերությունների մասին:

Ա. Ծաղիկ, ծառ, կենդանի, մարդ:

Բ. Վարդ, շուշան, մեխակ, զանգակ, նարգիզ, ընկուզենի, թթենի, բարդի, կեչի, թխկի, գայլ, աղվես, ավանակ, շուն, ուղտ, պատանի, օդաչու, հողագործ, ջրվոր, հնոցապան:

Նմանությունն այն է, որ երկու խմբերն էլ գոյականները նույն տիպի են։

Տարբերությունն այն է, որ առաջին խմբում հավաքական (Ընդհանուր) անուններ են, իսկ երկրորդ խմբում ՝ անվանումներն են։

2.Տրված տեքստերի եզակի թվով դրված գոյականներն ու դերանունները հոգնակի´ դարձրու: Փոփոխությունից ո՞ր տեքստի  միտքը փոխվեց:

Ա. Ամենից շատ զարգացած են չղջիկների ականջները, իսկ ամենից քիչ՝ աչքերը: Թռչելուց առաջ նա բերանը մի քանի անգամ բացուխուփ է անում ու հետո միայն թռչում. պարզվում է, որ նա ձայներ է ուղարկում մութ տարածության մեջ ու սպասում արձագանքին: Դրա միջոցով նա իմանում է, թե առարկաներն իրենցից ի´նչ հեռավորության վրա են գտնվում ու կարողանում է տարածության մեջ ազատ կողմնորոշվել: Չղջիկը մթության մեջ ամեն ինչ զգում է, բացի բրդոտ կենդանուց: Նա կարող է փոքրիկ մոծակի գոյությունը զգալ, բայց մի մեծ ոչխարը չնկատել: Դա նրանից է, որ բուրդը և բրդոտ կտորը կլանում են անլսելի ձայնը և թույլ չեն տալիս, որ դրա արձագանքը հասնի չղջիկին:

———

Ա. Ամենից շատ զարգացած են չղջիկների ականջները, իսկ ամենից քիչ՝ աչքերը: Թռչելուց առաջ նրանք բերանները մի քանի անգամ բացուխուփ են անում ու հետո միայն թռչում. պարզվում է, որ նրանք ձայներ են ուղարկում մութ տարածության մեջ ու սպասում արձագանքին: Դրա միջոցով նրանք իմանում են, թե առարկաներն իրենցից ի´նչ հեռավորության վրա են գտնվում ու կարողանում են տարածության մեջ ազատ կողմնորոշվել: Չղջիկները մթության մեջ ամեն ինչ զգում են, բացի բրդոտ կենդանիներից: Նրանք կարող են փոքրիկ մոծակների գոյությունը զգալ, բայց մեծ ոչխարները չնկատել: Դա նրանից է, որ բրդերը և բրդոտ կտորները կլանում են անլսելի ձայնները և թույլ չեն տալիս, որ դրանց արձագանքները հասնեն չղջիկներին:

Բ. 18-րդ դարում Անգլիայում ապրել է մի դարբին: Նա ցնցոտի է հագել և որպես թափառական երաժիշտ՝ ջութակը ձեռքին շրջել է Եվրոպայում, որպեսզի պարզի բարձրորակ պողպատ արտադրելու գաղտնիքը: Նվագելով պանդոկում ու դղյակում՝ նա լսել ու հավաքել է բազմաթիվ հետաքրքիր տեղեկություններ, որոնք հիմք դարձան նրա հետագա հաջողության համար: Հետագայում եվրոպացի դարբինը վարձու մարդասպան էր ուղարկում Անգլիա՝ գաղտնիքը առևանգողին սպանելու, բայց նա ճարպկորեն շրջանցում էր վտանգը և օրեցօր հարստանում:

————————————–

Բ. 18-րդ դարերում Անգլիայում ապրել են դարբիններ: Նրանք ցնցոտիներ են հագել և որպես թափառական երաժիշտներ՝ ջութակները ձեռքներին շրջել են Եվրոպայում, որպեսզի պարզեն բարձրորակ պողպատներ արտադրելու գաղտնիքները: Նվագելով պանդոկներում ու դղյակներում՝ նրանք լսել ու հավաքել են բազմաթիվ հետաքրքիր տեղեկություններ, որոնք հիմքեր դարձան նրանց հետագա հաջողությունների համար: Հետագայում եվրոպացի դարբինները վարձու մարդասպաններ էին ուղարկում Անգլիա՝ գաղտնիքները առևանգողներին սպանելու, բայց նրանք ճարպկորեն շրջանցում էին վտանգները և օրեցօր հարստանում:

3.Փակագծում  տրված բառերը  դի´ր  պահանջվող  թվով:

Սպիտակ…ը (արագիլ) …ում  (աշխարհ) շատ տարածված…  (թռչուն ) է:

Հայաստանում շատ է հանդիպում Եղեգնաձորի, Վայքի և Աշոցքի…ում (շրջան):  Չվող (թռչուն) են՝… և (կտուց) ու …(ոտք)՝ վառ կարմիր: Բնակվում են…ով(զույգ) ու …ով  (գաղութ):  …ը (բույն) տեղադրում են …ի (շենք)…ին (տանիք),մետաղյա կամ բետոնե բարձր…ին (սյուն) և նման այլ …ում (տեղ): …(մարդ) սիրում են նրանց …ի (թռիչք) …ը (հանգստություն),…ի (թև)  ու խոր …(թափահարում):

—————

Սպիտակ արագիլները աշխարհում շատ տարածված թռչուններ են։

Հայաստանում շատ է հանդիպում Եղեգնաձորի, Վայքի և Աշոցքի շրջաններում:  Չվող թռչուններ են՝ կտուցներով և ու ոտքերով ՝ վառ կարմիր: Բնակվում են զույգերով ու գաղութներրով: Բնները  տեղադրում են շենքերի տանիքներին,մետաղյա կամ բետոնե բարձր սյուններին և նման այլ տեղերում: Մարդիկ սիրում են նրանց թռիչքների  հանգստությունը, ու թևերի  խոր թափահարումները:

4. Բառակապակցությունների բառերն արտահայտի´ր  բառերով:

Մարդկանց հավաքական ամբողջություն (շատ մարդիկ միասին), աշակերտների ամբողջություն, զինվորներ ամբողջություն, շատ դեղեր, ծնողներն ու զավակները միասին, ուսանողների ամբողջություն: 

———

Մարդկանց հավաքական ամբողջություն – ամբոխ, բազմություն, մարդկություն։ Դասարան, զինվորներ ամբողջություն, շատ դեղեր, ծնողներն ու զավակները միասին, ուսանողների ամբողջություն: 

Մարդկանց հավաքական ամբողջություն – ամբոխ, բազմություն, մարդկություն։

աշակերտների ամբողջություն – աշակերտություն, դասարան

զինվորներ ամբողջություն – բանակ, զինվորականություն

շատ դեղեր – դեղորայք

ծնողներն ու զավակները միասին – ընտանիք

ուսանողների ամբողջություն –   ուսանողություն (համալսարան)