Գրականություն

,,Արծիվը,,

Կարդա՛ ,,Արծիվը,, պատմվածքը և պատասխանի՛ր հարցերին։ 

Առաջադրանքներ

Պատմվածքի բառերից օգտվելով նկարագրի արծվի բույնը:

Բարձը՜ր, բարձը՜ր անմատչելի ժայռերում արծիվը հյուսել էր իր բունը։ Այնտեղ, ժայռի բարձունքին, մի պատռվածքում, մի ծերպում ծեփված կպած էր նա և սառը հողմից, հյուսիսի սառցեղեն շնչից նրան պաշտպանում էր ժայռը իր քարեղեն կրծքով։ Նա շինված էր ուռենու ոստերից ու փաթաթված-պատած ամուր ձիու մազով։

Պատմվածքից դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բացատրի՛ր:

ծերպ – ճեղք

անմատչելի – անհասանելի

Պատմվածքի վերաբերյալ գրի՛ր քո կարծիքը։ 

Պատմվածքի ասելիքն այն է, որ իրենց հզոր, խորամանկ կարծող կենդանիները և անգամ թռչունների արքա արծիվը զգուշանում է մարդկանցից։ Փորձում է հեռու մնալ մարդկանցից, բայց այնքան խելք և խորամանկություն չունի, ինչպես մարդը և հեշտ է ընկնում մարդու սարքած թակարդը։

Գրականություն

Ստեղծագործություններ

Կարդա՛ ստեղծագործությունները և գրավոր պատասխանի՛ր հարցերին։ 

1.Որ՞ն է տրված ստեղծագործութունների ասելիքը:

Ստեղծագործության ասելիքն այն է, որ սերը պետք է հանդուրժող լինի և չդառնա սովորության գերին։

————

Ստեղծագործության ասելիքն այն է, որ բոլոր ինչուների՞ պատասախանը մեր ճիշտ վարմունքի մեջ է։

————

Ստեղծագործության ասելիքն այն է, որ Աստծուն պետք չէ փնտրել, քանի որ նա միշտ մեզ հետ է։ Ընդամենը պետք է լսել նրա ձայնը։

2.Վերնագրիր ստեղծագործությունները:

«Թռչունների անհասկանալի սերը»

—————

«Ինչու՞. . . »

—————

«Աստծու ձայնը չլսողը»

«Մոլորված ճգնավորը»