Գրականություն

 ,,Սպիտակ ջրաշուշանը,,

Կարդացե՛ք ,,Սպիտակ ջրաշուշանը,, հեքիաթը և պատասխանեք հարցերին։ 

Առաջադրանքներ


Ա) Ո՞րն է հեքիաթի  արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք։ Որոնք չեք ընտրում, հիմնավորե՛ք՝ ինչո՛ւ չեք ընտրում։

Սյուժեն հետաքրքիր է։ – Քանի որ կարծս,թե ջրաշուշանի հայտնվելու առասպելը լինի։

Պատկերավորման միջոցները շատ են։

Պատկերավորման միջոցներն այդքան էլ շատ չէին։ Քանի որ պատմում է առասպելական լեզվով ջրաշուշանի հետաքրքիր պատմությունը։

Արտահայտված գաղափարը հետաքրքիր է։

Արտահայտած գաղափարը իմ կարծիքով երկնային ծաղկի երկրային ծաղիկ դանռնալու մեջ էր։

Պատմելու ոճը հետաքրքիր է։

Պատմելու ոճը պարզ էր։

Հեքիաթի կերպարները ամբողջական են և համոզիչ։

Հեքիաթի կերպարները տեղային են, բայց ամբողջական միտք են արտահայտում։

Հեքիաթում տեղեկատվություն կա հնդկացիների կյանքից։ – Այո։ Պատմվում է տղամարդկանց , կանանց և երեխաների զբաղմունքների մասին։

Հերոսները անձնավորված են, և դա հետաքրքիր է դարձնում հեքիաթը։ – Այո, հատկապես հետաքրքիր էր աստղ աղջիկը, որը դառձսվ ջրաշուշան։

Բ) Սա պատմություն էր ջրաշուշանի մասին։ Օգտագործելով պատկերավորման միջոցներ՝  մի այլ պատմությո՛ւն հորինեք բնության որևէ երևույթի, ծառի, ծաղկի, կենդանու, թռչունի կամ  ինչի մասին ուզում եք։

Գունագեղ ծաղիկը և վառվռուն թիթեռնիկը

Հայոց լեզու

Գունագեղ ծաղիկը և վառվռուն թիթեռնիկը

Լինում է, չի լինում մի գունագեղ ծաղիկ է լինում։ Այն աճում էր մի գեղատեսիլ պարտեզում։ Բայց ծաղիկը հոգնում է, քանի որ միշտ նույն տեսարանն է տեսնում։ Նա մի թաքուն երազանք ուներ։ Ծաղիկը երազում էր շրջել և այլ տեսարաններ տեսնել։ Նա հասկանում էր, որ այլ վայրեր էլ կան, մի գուցե ոչ այսքան գեղեցիկ, որքան իրենց պարտեզում է։ Բայց միևնույն է, նա երազում էր տեսնել այլ վայրեր ։ Մի անգամ ուժեղ փոթորիկ է բարձրանում և պոկելով ծաղկի թերթիկները։ Եվ հանկարծ, կատարվում է գունագեղ ծաղկի խենթ երազաքը։ Նրա թերթիկները կենդանանում են և դառնում վառվռուն թիթեռնիկի գունագեղ թևիկներ։ Կատարվում է խենթ ծաղկի երազանքը և նա երկրորդ կյանք է ստանում ։ Նա դառցել էր վառվուն թիթեռնիկ և կարողանում էր տեսնել պարտեզից անդին։