Կենսաբանություն

Սպորավոր բույսերի ընդհանուր բնութագիր․

Նոյեմբերի 13-19

Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ ուսումնասիրելու ենք հետևյալ թեմաները․

Լրացուցիչ աշխատանք․

  1. Ինչպիսի՞ն է Սֆագնումի կառուցվածքը

Ցողունի ծայրի սպիտակավուն տերևները կազմված են 2 տեսակի բջիջների մեկ շերտից: 1) Բջիջների մի մասը նեղ է, ծայրերով միացած իրար, պարունակում է քլորոֆիլ, կանաչ է և կատարում է ֆոտոսինթեզ: 2) Մյուսները գտնվում են կանաչ բջիջների մեջ, խոշոր են, զուրկ են ցիտոպլազմայից, թափանցիկ, մահացած և լցված են ջրով:

  1. Արտաքին կռուցվածքով ինչո՞վ են իրարից տարբերվում պտերներ, ձիաձետները։ ի՞նչն է դրանց մոտ ընդհանուր։

Ձիաձետները ավելի երկար են։ Կարող են աճել մինչև 1 մետր։ Իսկ իրենց նմանությունների մեջ մտնում իրենց երկուսի մոտ էլ տերևները վերևից են և երկուսն էլ բազմանում են սպորներով:

  1. Ի՞նչն է բնորոշ բոլոր պտերներին

Բոլոր պտերները կազմված են մահացած և չմահացած բակտերիաններից:

  1. Ի՞նչ բույսեր են աճել Երկրի վրա 300 մլն տարի առաջ։

Հենց պտերները

Գրականություն

Դինո Բուցատիի «Ճագարներ լուսնի տակ»

Կարդա՛ ստեղծագործությունը և գրի՛ր առաջադրանքները.

Ճագարներ լուսնի տակ (Հեղինակ՝ Դինո Բուցատի)

Հարցարան

  1. Ցո՛ւյց տվեք Ճագարների և մարդկանց միջև արված համեմատությունները: Ո՞րն է դրանց փոխաբերական իմաստը:

Մարդիկ և Ճագարները իրենց անհոգ ու ուրախ պահերին չգիտեն, թե երբ է լավելու թակարդը։ Թակարդը օգտագործված է փոխաբերական իմաստով և նշանակում է անհաջողություն կամ դժվար իրավիճակ։

  1. Դո՛ւրս գրեք այն հատվածները, որտեղ Ձեր կարծիքով խտացված է ստեղծագործության ասելիքը:

Գուցե հույս են տածում, թե կարող են ավելի երջանի՞կ լինել: Այնտեղ, փոքր պատի ետևում, հորատանցք  տանող թունելի մեջ, որտեղ արշալույսին պիտի մտնեն քնելու, թակարդ է դրված: Նրանք այդ մասին չգիտեն: Ոչ էլ մենք գիտենք, երբ ընկերների հետ խաղում ենք ու ծիծաղում, թե  ինչ  է սպասում  մեզ. ոչ ոք չի կարող իմանալ ցավերը, անականկալները, հիվանդությունները, որ գուցե պահված են վաղվա համար: Ճագարների նման` մենք էլ մարգագետնին ենք, անշարժ, մեզ թունավորող նույն անհանգստությամբ: Որտե՞ղ է թակարդը լարվել: Ամենաերջանիկ գիշերները ևս, անցնում են `մեզ չսփոփելով:

Գրականություն

Ցանկանում եմ 

Ցանկանում եմ 

Ցանկանում եմ, որ ինձ լսես՝ առանց դատապարտելու։
Ցանկանում եմ, որ արտահայտվես՝ առանց ինձ խորհուրդ տալու։
Ցանկանում եմ, որ ինձ վստահես՝ առանց ինչ-որ բան պահանջելու։
Ցանկանում եմ, որ ինձ օգնես՝ առանց իմ փոխարեն լուծել փորձելու։
Ցանկանում եմ, որ իմ մասին հոգաս՝ առանց ինձ նվաստացնելու։
Ցանկանում եմ, որ ինձ նայես՝ առանց ինձնից ինչ-որ բան կորզելու։
Ցանկանում եմ, որ ինձ գրկես՝ բայց չխեղդես։
Ցանկանում եմ, որ ինձ ոգեշնչես՝ առանց ստիպելու։
Ցանկանում եմ, որ ինձ աջակցես՝ առանց իմ փոխարեն պատասխանելու։
Ցանկանում եմ, որ ինձ պաշտպանես, բայց չխաբես։
Ցանկանում եմ, որ ինձ մոտիկ լինես, բայց անձնական տարածք թողնես։
Ցանկանում եմ, որ իմանաս իմ բոլոր անդուր գծերը։ Ընդունես և չփորձես դրանք փոխել։
Ցանկանում եմ, որ իմանաս… որ կարող ես ինձ վրա հույս դնել Անսահմանորեն:

Հեղինակ՝ Խորխե Բուկայ

Հարցարան

  1. Կա՞ միտք, որի հետ համաձայն չես: Եթե կա, հիմնավորիր առարկությունդ:

Ոչ մի միտք չկար, որի հետ համաձայն չեմ։

  1. Շարունակիր այս շարքը՝ հարազատ մնալով ոճին:

Ցանկանում եմ, որ իմ գաղտնիքները ոչ մեկին չհայտարարես։

Ցանկանում եմ, որ իմ կարծիքներին համաձայն լինես։

Ցանկանում եմ, որ ինձ օգնես, առանց իմ խնդրանքի։