Աշխարհագրություն

Աշխարհի բնակչության թիվը և շարժը

Դասի հղումը

Բնակչության թվաքանակի հաշվիչ

  1. Որո՞նք են աշխարհի բնակչության կտրուկ աճի պատճառները: 

պատճառներն են` բժշկության զարգացում, տեխնոլոգիա և այլն:

  1. Ինչու ՞ է անհրաժեշտ իմանալ բնակչության մասին տվյալները:   

Որպեսզի հաշվել, տնտեսական, գյուղատնտեսական և այլ ապրանքների քանակը և հավասար տեղաբաշխել։

  1. Ինչու ՞ է զարգացած երկրներում բնակչության աճը ավել քիչ, քան ոչ զարգացած երկրներում, չնայած այն հանգամանքին, որ զարգացած երկրներում կյանքի պայմաններն ավելի լավ են:

Քանի որ զարգացած երկրներում ատոմակայանները ավելի շատ են քան չզարգացած երկրներում։

Քիմիա

Նոյեմբերի 6-10

Տնային

1.Պատմի՛ր դպրոցում քո կատարած փորձի մասին.

Փորձանոթի մեջ գցեք շաքարի կտոր և տաքացրեք սպիրտայրոցի բոցի վրա: Սկզբից այն կհալվի (ֆիզիկական երևույթ), իսկ հետո կսկսի քայքայվել․ կդառնա գորշ, փորձանոթի պատերին կհայտնվեն հեղուկի կաթիլներ: Հետագա տաքացումից շաքարը կփոխարկվի սև, ամորֆ զանգվածի՝ ածխի:

2.Սովորի՛ր.

Բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները կոչվում են երևույթներ: 

Երևույթները կարող են լինել ֆիզիկական և քիմիական: 

Ֆիզիկական երևույթների ընթացքում նյութերը չեն փոխարկվում այլ նյութերի, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:

Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն՝ այլ բաղադրությամբ և հատկություններով նոր նյութեր են առաջանում, կոչվում են քիմիական երևույթներ:

Քիմիական երևույթներն այլ կերպ կոչվում են նաև քիմիական փոխարկումներ կամ քիմիական ռեակցիաներ:

Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են՝

1) ջերմության կլանվելը կամ անջատվելը, 

2) հոտի առաջանալ 

3) գույնի փոփոխություն

4) նստվածքի առաջանալը, 

5) գազի անջատվելը 

6) համի փոփոխություն

Քիմիական Ռեակցիան սկսելու և ընթանալու պայմաններն են՝
 1. մանրացում 

2. խառնում 

3. տաքացում և այլն: 

Դասարանական.

1.Հետևյալ պնդումներից որոնք են վերաբերում նյութի՝ ա) ֆիզիկական, բ) քիմիական հատկություններին.

1) Ջրածնի և թթվածնի խառնուրդը պայթյունավտանգ է, կայծից բռնկվում է։ – Քիմիական

2) Ջրածինը 14,5 անգամ թեթև է օդից։ – Ֆիզիկական

3) Քացախաթթուն, փոխազդելով նատրիումի հիդրօքսիդի հետ, առաջացնում է աղ: – Քիմիական

4) Օզոնարարում թթվածինը փոխարկվում է օզոնի: – Քիմիական

5) Օզոնին բնորոշ է սուր հոտը: – Ֆիզիկական

2.Ներկայացված շարքից` երկաթի փոշի, երկաթե խողովակ, ալյումինե գդալ, պարաֆինե մոմ, ջուր, թթվածին, ալմաստի բյուրեղ, ձեթ, հախճապակե բաժակ, ընտրի՛ր.

ա) մարմինները՝

երկաթե խողովակ

ալյումինե գդալ

պարաֆինե մոմ

հախճապակե բաժակ

բ) նյութերը:

երկաթի փոշի

ջուր

թթվածին

ալմաստի բյուրեղ

ձեթ։

3.Անահիտն ու Արմենը զրուցում էին նյութերի ֆիզիկական և քիմիական հատկությունների մասին: Նրանց արտահայտություններից որոնք են վերաբերում նյութի ֆիզիկական հատկություններին:

Ընտրիր ճիշտ պատասխանների շարքը.

ա) Կալիումի պերմանգանատը մանուշակագույն պինդ նյութ է:

բ) Թթվածին ստանում են կալիումի պերմանգանատի քայքայումից:

գ) Պղինձն օժտված է մեծ էլեկտրահաղորդականությամբ։

դ) Մեթանն այրվում է կապույտ բոցով:

ե) Մեթանն օդից թեթև գազ է:

զ) Ապակին լուսաթափանց նյութ է:

4.Ներքոբերյալ արտահայտություններից որն է նկարագրում ֆիզիկական

երևույթ.

ա) Ջրածինն այրվում է թթվածնում:

բ) Սնդիկի օքսիդը տաքացնելիս քայքայվում է:

գ) Երկաթե իրերը խոնավ օդում թողնելիս ժանգոտում են:

դ) Ապակե ձողը հնարավոր է ծռել տաքացնելիս:

5. Ֆիզիկական

Քիմիական

(ընդգծել այն նախադասությունները որոնք համապատասխանում են ֆիզիկական երևույթներին)

Սպիտակուցի յուրացումը օրգանիզմի կողմից

Ջրի եռումը

Ձվի եփումը

Երկաթի ժանգոտումը

լույսի վառվելը

Եղյամի առաջացումը

Նոր թեմա

Գրականություն

Սեբաստացու անխոնջ ընթերցանության ոճը

Անոր անխոնջ ընթերցանութիւնն և ուսումնասիրելու ոճը, որոնց վրայ չեմ ուզեր բոլորովին լռութեամբ անցնիլ, կրնան օրինակ մը ըլլալ իրեն հասակակից պատանեաց: Երբ գիրք մը սկսէր կարդալ, ձեռքէ չէր թողուր, մինչեւ որ չաւարտէր ամբողջ և հասու չըլլար անոր բոլոր իմաստներուն, ոճով մը և կարգով մը կը կարդար, ոչ նման իրեն շատ հասակակիցներուն, որոնք գրքերու ստէպ փոփոխութեամբ կուզեն անցնել իրենց ձանձրույթը: Երբ խրթին բառի կամ իմաստի մը հանդիպէր, առանց քննելու չէր անցներ  և ոչ ալ երկար ժամանակ  կը կենար վրան, այլ առանձին տետրի մէջ կը նշանակէր, որ յետոյ նոյն գրքին լուսաւոր տեղեաց հետ բաղդատելով հասկնար կամ գիտնական անձանց հարցնելով տեղեկանար: Անոր ընթերցանութեան չափ չկար. ոչ միայն սենեկին մէջ, այլ նաեւ դուրսը, պարտեզին մէջ, ճանապարհորդելու ժամանակ հետիոտն կամ գրաստի վրայ, միշտ ձեռքը գիրք մը ունէր: Ոչ մէկ առարկայ կամ զբաղումն կարող  չէր ցրումն պատճառել անոր կամ ետ կեցնել զինքն ընթերցումէն: Եղան օրեր՝ որ առանց ուտելու անցուց, գրքերու մէջ ընկղմած բոլորովին: Գեղեցիկ և յարմար օրինակները կամ վկայութիւնները միտքը կը պահէր, մեծ յիշողութեան տէր ըլլալով, կամ առանձին թղթիկներու վրայ կը նշանակէր, որով երբ հարկ ըլլար քարոզ տալ կամ հոգեւոր բանի մը վրայ խոսիլ, միշտ պատրաստ ունէր կարեւոր նյութերը: Յիշողութեան հետ՝ սուր անդրադարձութիւն մը ալ ունէր, արթուն և ըմբռնող միտք մը, որ ոչ միայն գրութեանց՝ այլ և գործերուն մէջ կերեւի:

Աղբյուր՝  Յովհաննէս Թորոսեան, «Վարք Մխիթարայ Աբբայի Սեբաստիոյ»

Վենետիկ, Մխիթարեան տպարան, 1932թ., էջ 73-74

Առաջադրանքներ

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը՝ բառարանի օգնությամբ մեկնաբանելով։

անդրադարձութիւն — անդաթար

2. Համառոտ ներկայացրո՛ւ Սեբաստացու ընթերցանության ոճը, ձևը։ 

Նա սիրում էր ընթերցանությունը, և անդաթար կարդում էր։ Անհասկանալի բառերը գրի էր առնում և քննարկում լուսավոր կամ կիրթ տեղացիների հետ։

3. Ներկայացրո՛ւ քո ընթերցանության ոճը/ 10  և  ավել նախադասություն/։ 

Ես սիրում եմ կարդալ։ Բայց իմ և Սեբաստացու ոճերը տարբեր են։ Նա արագ ավարտում էր իր գիրքը , իսկ ես ժամանակ չեմ ունենում շատ կարդալու։ Ես անհասկանալի բառերը անմիջապես թարգմանում եմ բառարանների օգնությամբ, կամ էլ հարցնում եմ ծնողներիս։ Ես դեռ չեմ հանդիպել այնպիսի հետաքրքիր գիրք, որը կկարդամ մեկ շնչով։ Սեբաստացին լայն ընտրություն չուներ։ Բայց մեր ժամանակներում հավաքվել է դասական գրականության մեծ պաշար։ Այդ գրականությանը մենք ծանոթանում ենք նաև մեր գրականության ժամերին։Մեր սիրելի ուսուցչուհին մեզ ուղորդում է գրքերի ընտրության և ճաշակի ձևավորման հարցերում։

Մաթեմատիկա

Երկրաչափություն – դասարանական – տնային աշխատանք

Դիտարկենք △ABC և △MNK

Քանի որ AB = MN, AC = MK, <BAC = <NMK => (I հայտանիշ )△ABC = △MNK

Պատ․՝ Այո։

Դիտարկենք △ABC և △MNP

Քանի որ AB = MP, AC = NP, <BAC = <MPN => (I հայտանիշ )△ABC = △MNP

Պատ․՝ Այո։

Պատ․՝ ոչ։

Քանի որ AB = CD, AC ընդ․, <BAC = <ACD => (I հայտանիշ ) △ABC = △ADC:

Պատ․՝ Այո։

Դիտարկենք △ABC և △BCD

Քանի որ AB = CD, BC ընդ․, <ABC = <BCD => (I հայտանիշ) △ABC = △BCD

Պատ․՝ Այո։

Քանի որ O կետը AB – ի և CD – ի միջնակետն է => AO = OB, CO = OD

Դիտարկենք △AOD և △COB

Քանի որ AO = OB , CO = OD, <AOD = <COB (հակադիր անկյուններ) => AOD = △COB

Պատ․՝ ապացուցված է ։

Դիտարկենք △ABM և △DKC

Քանի որ AM = KC, DK = BM, <AMB = <DKC = 90º => (I հայտանիշ) △ABM = △DKC => <BAM = <DCK, AB = DC:

Դիտարկենք △ABC և △ADC

Քանի որ AB = DC, AC ընդ․ , <BAM = <DCK => (I հայտանիշ) △ABC = △ADC:

Պատ․՝ Ապացուցվեց։

Քանի որ O կետը AB — ի և CD – ի միջնակետն է => AO = OB, CO = OD

Դիտարկենք △AOC և △BOD , △COB և △AOD

Քանի որ AO = OB , CO = OD, <1 = <4 (հակ․) => △AOC = △BOD =>

AO = OB , CO = OD, <2 = ❤ (հակ․) => △COB = △AOD => △ABC = △ABD

Քանի որ FC = AE => AF = CE

Դիտարկեք △AFD և △BCE

Քանի որ AF = CE , BC = AD, <BCA = <CAD => (I հայտանիշ) △AFD = △CEB => BE = DF = 7սմ։

Պատ․՝ BE = 7 սմ

Քանի որ <1 = <2 => ❤ = <4 (կից)

Դիտարկենք △ABD և △DBC

Քանի որ AD = DC, BD ընդ․ , ❤ = <4 => (I հայտանիշ) △ABD = △DBC => <ABD = <DBC = 33º

Պատ․՝ <ABD = 33º:

Հայոց լեզու

Չկա ավելի սարսափելի անապատ, քան կյանքն առանց ընկերների

Իմ կարծիքով, ընկերները նրա համար են, որ մենք մեր ազատ ժամանակը անցկացնենք միասին։ Կիսվենք մեր գաղտնիքներով, միմյանց խորհուրդներ տանք։Կարող ենք նաև քննարկել մեր դիտած ֆիլմերը։ Կարող ենք պարզապես թափառել քաղաքի փողոցներով ու դիտել ցուցափեղկերը։ Կարող ենք միասին գնալ գնումների և նաև կարող ենք այցելել խաղահրապարակներ ու զվարճանքի վայրեր։ Կարող ենք գնալ արշավների, էքսկուրսիաների։ Այսինքն մենք մեր կյանքի լավագույն պահերը անցկացնում ենք մեր ընկերների և նաև ընտանիքի հետ։ Իսկ այժմ պատկերացնենք մեր կյանքը առանց այս ամենի։ Այդ ինձ կվախեցներ և ես անգամ պատկերացնել չեմ ուզում։ Ես սիրում եմ իմ ընկերուհիներին և առանց նրանց չեմ ուզում ապրել։