«Քաղաքակրթության սկզբնավորումը» էջ 6-10-ը պատմել, դուրս գրել նոր հասկացությունները, էջ 10-հարցերի պատասխանել:
1. Հավաքչությամբ զբաղվելով, մարդիկ կարողացան տիրապետել երկրագործությանը, և սկսեցին սովորեցնել հացաբուսեր աճեցնել և բերք ստանալ։
2. Աստիճանաբար ընտելացներցին մի շարք կենդանիներին, ընտանի կենդանիներից ստանում էին, ոչ միայն միս, բուրդ, կաշի, այլ նաև կաթ, որից պատրաստում էին տարբեր տեսակի կաթնամթերք։
3.․ ․ ․ ․
4. Երկրագործությունը և անստնապահությունը դարձան մարդկանց հիմնական զբաղմունքը՝ մշտական սնունդ ունենալու միջոցը։
5. Աշխարհում առաջին անգամ պետությունները առաջացել են Հին Եգիպտոսի և Միջագետքի տարածքում, որտեղ կային պարբերաբար հորդացող ջրառատ գետեր, որոնք բնականից ապահովում են ոռոգումը և պարարտացումը ափամերձ տարածքներում, հնարավոր դարձնելով այդ հողերի մշակումե անգամ պարզագույն գործիքներով։
«Քաղաքակրթության սկզբնավորումը» էջ 6-10-ը պատմել, դուրս գրել նոր հասկացությունները, էջ 10-հարցերի պատասխանել:
Հարցեր և առաջադրանքներ՝
Ինչպես մարդիկ տիրապետեցին երկրագործությանը։
Նոր քարի դարում՝ նեոլիթում երկրագնդի կլիման դարձել էր այնպիսին, ինչպիսին այժմ էր: Մարդիկ տարածվել և բնակվել էին բոլոր մայրցամաքներում: Նրանք մեծ փորձառություն և գիտելիքներ էին կուտակել, սովորել էին պատրաստել և օգտագործել քարե գործիքներ: Հավաքչությամբ զբաղվելով՝ նրանք տիրապետեցին երկրագործությանը, սովորեցին հացաբույսեր աճեցնել և բերք ստանալ։
Ինչպես առաջացավ անասնապահությունը, և ինչ հետևանթներ ունեցավ այն։
Նեոլիթում մարդիկ աստիճանաբար ընտելացրին մի շարք կենդանիների: Ընտանի կենդանիներից ստանում էին ոչ միայն միս, բուրդ, կաշի, այլև կաթ, որից պատրաստում էին տարբեր տեսակի կաթնամթերք: Այսպես նեոլիթում մարդը տիրապետեց նաև անասնապահությանը։
Երկրագնդի որ տարածքում է առաջինը կատարվել անցումը քացաքակրթությանը։
Քաղաքակրթությունը ծնունդ առավ Ք.ծ.ա. IV հազարամյակում Հին Արևելքում։ «Հին Արևելք» գիտնականներն անվանում են ընդարձակ այն տարածաշրջանը, որը ձգվում է Միջերկրական ծովի արևելյան ափից մինչև Հնդկաստան ու Չինաստան և Կովկասյան լեռներից մինչև Արաբական ծով:
Ինչպես կատարվեց անցումը յուրացնողից արտադրողական տնտեսությանը։
Մետաղյա գործիքների կիրառման շնորհիվ մարդկանց ոչ մեծ խումբը կարողանում էր արդեն ոչ միայն իրեն ապահովել սննդով, այլև արտադրել «բարիքների ավելցուկ»՝ որպես պաշար։
Որտեղ և երբ են առաջացել առաջին պետությունները։
Ք․ծ․ա IVհազարամյակում աշխարհում առաջին անգամ միասնական պետություններ առաջացել են Հին Եգիպտոսի և Միջագետքի տարածքում, իսկ որոշ ժամանակ անց պետություններ առաջացան և Փոքր Ասիայի, Հայկական լեռնաշխարհի, Իրանի տարածքում, իսկ հետագայում քաղաքակրթության ալիքը տարածվեց դեպի Հունաստան, Իտալիա, Բալկանյան թերակղզու երկրներ, Միջին Ասիա, Հնդկաստան և այլուր:Ք.ծ.ա I հազարամյակում քաղաքակրթության ինքնուրույն օջախներ ձևավորվեցին Ամերիկա մայրցամաքում ապրող ժողովուրդների` մայաների, ացտեկների և ինկերի մոտ: Այս քաղաքակրթությունների ինքնուրույն զարգացումը խաթարվեց XV դարում՝ իսպանական նվաճման հետևանքով:
Կարդա՛ ,,Խիղճը,, պատմվածքը և պատասխանի՛ր հարցերին։
Հեղինակ՝ Իտալո Կալվինո
Աղբյուրը՝ lit-bridge.com
Առաջադրանքներ
1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
Անհասկանալի բառեր չկային։
2. Գրի՛ր հիմնավորված կարծիքդ ստեղծագործության վերաբերյալ։
Այս ստեղծագործության ասելիքն այն է, որ պատերազմի ժամանակ զոհվում են շատ անմեղ մարդիկ։ Իրականում Լուիջին գնացել էր պատերազմելու, որպեսզի սպաներ իր թշնամի՝ Ալբեռտոին։ Եվ պատերազմի ժամանակ նա սպանեց շատ անմեղ մարդկանց, որի համար սկսեց խղճի խայտ զգալ։ Բայց խաղաղության ժամանակ, երբ տեսավ Ալբեռտոին, միանգամից սպանեց, որպեսզի խղճի հանգստություն ունենա։ Բայց ձերբակալվեց և ենթարկվեց մահապատժի։ Հեղինակը փորձում է ցույց տալ պատերազի անմտությունը։
Լսողության նշանակությունը: Լսողության շնորհիվ մարդը զանազանում է միջավայրի բազմաթիվ ձայները և կողմնորոշվում նրանցում: Լսողության օգնությամբ մարդիկ ընկալում են խոսքը, հաղորդակցվում միմյանց հետ, տեղեկատվություն ստանում, սովորում: Լսողության դերը մեծ է նաև մարդու խոսքի և մտավոր զարգացման համար:
Լսողական օրգանի կառուցվածքը
Լսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը ականջներն են: Ականջը կազմված է երեք բաժնից՝ արտաքին, միջին և ներքին:
Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց: Ականջախեցին հավաքում (որսում) է ձայնային տատանումները և ուղղում դեպի 3 սմ երկարությամբ լսողական արտաքին անցուղի: Լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով,որը սահմանազատում է արտաքին ականջը միջին ականջից:
Միջին ականջը օդով լցված փոքրիկ խոռոչ է, լսողական երեք հոդավորված ոսկրիկներով՝ մուրճիկ, սալ և ասպանդակ:
Միջին ականջի խոռոչը լսողական փողով (Եվստախյան) հաղորդակցվում է քթըմպանի հետ: Նրանով անցնող օդը հավասարակշռում է ճնշումը թմբկաթաղանթի երկու կողմերում: Հակառակ դեպքում թմբկաթաղանթը կկորանա դեպի օդի փոքր ճնշման կողմը, և ձայնը կաղավաղվի:
Լսողական ոսկրիկները թմբկաթաղանթի տատանումները փոխանցում են ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին:
Ներքին ականջըգտնվում է քունքոսկրի խորքում, այն խոռոչների և գալարուն խողովակների համակարգ է, որում խխունջն իրականացնում է լսողական գործառույթ:
Խխունջը 2,5 պտույտով հեղուկով լցված ոսկրային խողովակ է, որը երկայնակի միջնորմով բաժանված է երկու հարկերի: Միջնորմի մի մասը կազմված է հիմային թաղանթից, որը բաղկացած է տարբեր երկարության լայնակի ձգված թելերից: Հիմային թաղանթի վրա գտնվում են մազանման զգացող բջիջներ՝ լսողական ընկալիչները:
Նկարում բերված կիսաբոլոր խողովակները և անդաստակային նյարդը նշել պետք չէ. դա շփոթեցնելու է աշակերտին:
Լսողական վերլուծիչի աշխատանքը
Ականջախեցուց ձայնային ալիքներն անցնում են արտաքին լսողական անցուղով՝ առաջացնելով թմբկաթաղանթի տատանումներ, որոնց ուժը միջին ականջի ոսկրիկների օգնությամբ մեծանում է և փոխանցվում ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին: Այդ թաղանթի տատանումներն առաջացնում են խխունջի ներսում գտնվող հեղուկի շարժումներ, որոնք փոխանցվում են հիմային թաղանթի թելիկներին: Վերջինների տատանումները գրգռում են նյարդային վերջույթները, և առաջացած նյարդային գրգիռը լսողական նյարդով հասնում է մեծ կիսագնդերի կեղևի քունքային բաժին (լսողական կենտրոն), որտեղ կատարվում է ձայնի բնույթի, ուժի, բարձրության վերջնական զանազանումը:
Ականջի կառուցվածքի մասին առավել մանրամասն պատկերացում կազմելու համար, դիտիր այս տեսանյութը:
Աղբյուրները
Ս.Մինասյան, Ծ.Ադամյան, Հ.Հովհաննիսյան Կենսաբանություն Մարդ
Ն.Ի Սոնին,Մ.Ռ. Սապին Կենսաբանություն Մարդ
Ս.Հ. Սիսակյան, Տ.Վ. Թանգամյան, Գ.Ի. Միզոյան Կենսաբանությաուն Մարդ