Ֆիզիկա

Ֆիզիկա 25.09.2023

Կարդալ և ուսումնասիրել երկարությունների պրեզենտացիան 

Թեման․Ֆիզիկական մեծություններ։Ֆիզիկական մեծությունների ափումը։Չափման սխալ։

Մեծությունների չափում

Դասարանում քննարկվող հարցեր․

1․Ինչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:

Չափել որևէ ֆիզիկական մեծություն՝ նշանակում է այն համեմատել նույնատիպ ֆիզիկական մեծության հետ, որը հանդիսանում է չափման միավոր։

2․Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք

Երկարության չափման հիմնական միավորը մետրն է, իսկ այլ միավորներ են մմ, դմ, սմ, կմ և այլն։ Երկարության չափման գործիք են չափաքանոնը և չափերիզը։

3․Զանգվածի հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք

Զանգվածի չափման հիմնական միավորը գրամն է, իսկ այլ միավորներ են կիլոգրամը, ցենտները, տոննան և այլն։։ Զանգվածի չափման գործիք են կշերքը։

4․Ի՞նչ է չափիչ սարքի սանդղակ։

Չափից սարքի վրա նշված գծիկները և նրանց որոշների մոտ գրված թվերը միասին կազմում են չափիչ սարքի սանդղակը։

5․Ո՞րն է չափիչ սարքի չափման սահմանը։

Չափիչ սարքի սանդղակի ամենա մեծ արժեքը համարվում է չափման սահման։

6Ի՞նչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք։

Սանդղակի երկու հարևան բաժանումների միջև եղած հեռավորությունը կոչվում է բաժանման արժեք։

7.Ինչի՞ց է կախված չափման սխալը

Չափման սխալը կախված է բաժանման արժեքից և հավասար է նրա կեսին։

Կրկնել և սովորել․Է.Ղազարյանի դասագրքից(7-րդ դասարան )էջ 5-ից մինչև էջ16։

Համացանցից կամ հանրագիտարաններից փնտրտել և գտնել տարբեր երկրների երկարությունների և զանգվածի միավորները և պատրաստել նյութ:

Անգլերեն

English 24.09.2023

Lesson 1

School clubs/to read the text and be ready to discuss/page 16

Write about your school clubs.

Our school clubs are the same as that text actually (but not much).

In our school boys and girls are studing in the same school. We learn Math, Russian English, history and other. Also if you want you can learn spanish, french, german and other languages.Our school clubs are programming, archaeology, gymnastic and other things that i actually dont remember. Like im going to programming club because there is cool and interesting for me. Thats all.

Hometask:ex.4/b,page 15

Lesson 2

School clubs/to retell the text

Hometask:ex.9/c,page 17

Գրականություն

Վ․ Սարոյանի ,,Պատերազմը,, 

Կարդա՛ Վ․ Սարոյանի ,,Պատերազմը,, պատմվածքը և գրավոր պատասխանի՛ր հարցերին։

Առաջադրանքներ

  1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

Անհասկանալի բառեր չկային։

  1. Ի՞նչն էր երեխաների ատելության պատճառը։ 

Երեխաների ատելության պատճոռը պատերազմն էր, որը սկսել էր Գերմանիայի կայզրը։

  1. Պատմվածքում տեղի ունեցածի վերաբերյալ գրի՛ր քո հիմնավորված կարծիքը; 

 Իմ կարծիքով պետք է ատել ոչ թե մարդկանց , այլ նրանց կատարած վատ արարքները։

Քիմիա

Քիմիա 22.09.2023

  1. Նշել, թե որոնք են` ա) մարմիններ, բ) նյութեր Երկաթե գամ, ալյումինի փոշի, ալյումինե կաթսա, օդապարիկ, շաքարավազ, շաքարի բյուրեղ, էլեկտրական լամպ, մատիտ, ջրածին, ազոտ, ծծմբական թթու, կավե կուժ:
ա) մարմիներբ) նյութեր
ԳամԵրկաթ
Փոշիալյումին
կաթսաալյումին
Օդապարիկշաքար
շաքարավազ
բյուրեղջրածին
լամպազոտ
մատիտծծմբական թթու
կուժկավ
  1. Ինչի՞ց են կազմված մարմինները: Ո՞րն է մարմնի և նյութի ամենաէական տարբերությունը:

Մարմինը դա ցանկացած առարկա է, իսկ նյութը այն է, ինչից կազմված են ֆիզիկական մարմինները։

  1. Լրացրե՛ք բաց թողած նյութերի անունները.
    ա) Փայտե սեղան բ) Երկաթե համակարգիչ գ) Կավե մատիտ դ) Փայտե դուռ 
Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Ոչ մի նոր բան չկա, այստեղ միշտ նույն տաղտկալի ֆիլմերն ու նկարները կտեսնես:

Հռետորը այնպիսի մի ելույթ ունեցավ, կարծես ամբողջ կյանքում այդ մասին էր մտածել:

 Մթության մեջ խարխափելով տագնապած ու անհույս փնտրում էր ճանապարհը:

Ինչո՞ւ ես երդվում, որ հետո էլ ստիպված ես լինում խախտել երդումդ, խաբել ինքդ քեզ:

Արտասուքը հոսում էր աչքերից, բայց  էլի կատակում էր ու փորձում ժպտալ:

Ձեռքերը կարկառել էր դեպի երկինք  ու ինչ-որ բան էր մրմնջուն:

2. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Պատկերացրեք, որ  երկրի վրա մեզ  հետ  միասին ապրում են էակներ,  որոնց  կյանքի ժամանակամիջոցը՝ ծնունդից մինչև մահ, տեղավորվում է վարկյանի հազարերորդական մասում: Այդպիսի յուրաքանչյուր էակի կյանքի ընթացքում դիտվող աշխարհը ակնթարթային լուսանկարը կլինի: Այդ  նկարի մեջ տարօրինակ դիրքերում քարացած անշարժ էակներ՝ մարդիկ կլինեն:

3.  Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Երկրագնդի վրա կյանքը հավանաբար ծովում է սկզբնավորվել: Ու թեև զարգացման միլիոնավոր տարիներ են անցել, հիմա էլ մարդու մարմնի հյուսվածքները ողողվում են աղային լուծույթով, որն իր բաղադրությամբ շատ նման է ծովի ջրին: Դրանք անհրաժեշտ են նյութափոխության և օրգանիզմի ամբողջ գործընթացի համար: Բայց ջուրը միայն օրգանիզմի առողջ և արդյունավետ գործունեությանն է նպաստում: Ծովն ինքնին սննդանյութերի աղբյուր է: Վերջապես նաև ջրային ճանապարհների մասին հիշենք:

Հայոց լեզու

Դասարանական աշխատանք – գործնական քերականություն

1. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Իր անկյունում նստած՝ մրմռում էր ու ինչ-որ բան նկարում. ոչ մեկն ու ոչինչ չի հետաքրքրում:

Սիրտը մռմռում էր, երբ հանկարծ նորից հիշում էր ցավից ու վիրավորանքից այլայլված այդ դեմքը:

Իրենց ձյունափառ գագաթները երկինք են կարկառում ու սպասում են:

Բայց ինչո՞ւ եք անհամբեր կռկռում, սպասե՛ք, էլի՛:

Նա անապատում բարբառում էր, ասում ճշմարիտ ու մարգարեական բաներ, բայց ո՞վ էր լսողը: (բարբառել, բռբռալ)

Անմիտ ու անշնորհք բռբռում ես. ո՞վ կհասկանա, թե ի՛նչ ես ասում: (բարբառել, բռբռալ)

2.  Ուշադրությո՛ւն դարձրու տրված բառերի կազմությանն ու ուղղագրությանը և օրինաչափությունը բացատրի՛ր:

Ա. Ոսկեվառ, գինեվաճառ, գերեվարել, ոսկեվազ, հոգեվարք, կարեվեր:

Բ. Ոսկևորել, գոտևորել, ուղևոր, ուղևորվել, սերկևիլ, հևիհև:

3. Կետերի փոխարինի՛ր եվ հնչյունակապակցությունն արտահայտող մեկ կամ երկու տառով:

Երթևեկել,Եվա, նաև, անձրևաբեր, առևտուր, ոսկեվարս, գերեվաճառ, դափնեվարդ, արևելաեվրոպական, սևագրել, Եվրոպական, հևասպառ, ուղեվճար, ուղևոր:

4. Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Այնքան շատ են խոչընդոտները ու խանգարողները, որ էլ ոչինչ չեմ ուզում անել:

Դե՛, ցո՛ւյց տուր նրբանկատորեն, թող տեսնեն, թե ինչեր ես անում:

Նախօրոք ամեն ինչ պատրաստել էր, որ հետո իրար չխառնվեր:

Առօրյա մանր-մունր հոգսերով է տարվել ու մոռացել մեր պայմանը:

Ներողություն խնդրեց ու հանգիստ դուրս եկավ. կարծես ոչինչ չէր եղել:

Հեթանոսական մեհյանի տեղում է կառուցվել այս տաճարը:

Շատ շնորհքով մարդ է. երբեք ընկերներիս մոտ ինձ դիտողություն չի անում:

Աշխարհագրություն

Հասարակական աշխարհագրություն 19.09.2023

Դարեր շարունակ աշխարհագրությունն ուսումնասիրել է միայն բնությունն ու բնական
երևույթները: Ըստ դրա այդ կատարողը եղել է բնական
աշխարհագրությունը: Սակայն, երբ ժամանակաշրջանում հայտնագործվեցին նոր
տարածաշրջաններ,
աշխարհագրությունը հիմնադրեց նոր ենթաճյուղտնտեսական աշխարհագրությունը։ Տնտեսական աշխարհագրության զարգացման արդյունքում աշխարհագրությունը դադարեց պարզ միայն բնական
գիտություն լինելուց և դարձավ բարդ գիտություն։
Այսպիսով աշխարհագրությունը միակն է, որ միաժամանակ և՛ բնական, և՛ հասարակական
գիտություն է:
Իսկ ինչո՞ւ աշխարհագրության նոր ենթաճյուղը 18 դարից սկսած անվանվում է տնտեսական1 աշխարհագրություն: Այդ անվանումը պայմանավորված է այն հանգամանքով, որ և՛ տնտեսագիտությունը, և՛ տնտեսական աշխարհագրությունն ուսումնասիրում են միևնույն
օբյեկտըտնտեսությունը, բայց տարբեր տեսանկյուններից: Եթե տնտեսագիտությունն ուսումնասիրում է տնտեսության կազմակերպման ու կառավարման հարցերը, ապա տնտեսական աշխարհագրությունը տնտեսության տարածքային բաշխման (տեղաբաշխման) հարցերը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչպե՞ս է առաջացել աշխարհագրությունը

Աշխարհագրությունը հնագույն գիտություններից մեկն է։ Այն որպես ինքնուրույն գիտություն, ունի ավելի քան 2000 տարվա պատմություն։ Սկզբնական շրջանում կուտակված գիտելիքները չհամակարգված էին, որի պատճառով գիտությունը դանդաղ էր զարգանում։ Առաջինը նման գիտական համակարգմամբ սկսեց զբաղվել Թալես Միլեթացու կամ Հոնիական դպրոցը. նրանք աշխարհագրությունն առանձնացրեցին որպես Երկրի մասին գիտություն։ Ըստ Արիստոտելի, հենց Միլեթացուն պետք է համարել աշխարհագրության հայր, քանի որ նա է համակարգել և գիտական տեսքի բերել եգիպտական, փյունիկյան և բաբելոնական աշխարհագրական հետազոտությունները[4]։

  1. Որո՞նք են ժամանակակից աշխարհագրության հիմնախնդիրները: 

  1. Նշեք 5 բնական և 5  հասարակական գիտություն, որո՞նք կապ ունեն աշխարհագրության հետ: Հնարավորության դեպքում ցույց տվեք այդ կապը: 
Ֆիզիկա

Ֆիզիկա 19.09.2023

1.Ինչպե՞ս ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին

Բնության երևույթների մասին գիտելիքներ ձեռք ենք բերում դիտումների կամ փորձերի միջոցով։

2.Ի՞նչ է փորձը և ինչո՞վ է այն տարբերվում դիտումից։

Փորձը դա բնական որևէ երևույթի վերարտադրումն է հատուկ սարքերի միջոցով լաբորատորիայում և կարող ենք կրկնել այնքան մինջև հասցնենք չափումներ կատարել։ Իսկ դիտում դա իրական բնական երևույթի դիտումն է բնության մեջ։

3․Ի՞նչ է վարկածը։

Ուսւումնասիրվող երևույթի մասին ենթադրություն անելը կոչվում է վարկած (լրիվ չուսումնասիրված)

4․Ի՞նչ է օրենքը։

Օրենքը դա դիտումների և փորձերի արդյունքում կատարած հավաստի ուսումնասիրությն արդյունքն է, որը տալիս է որևէ բնական երևույթի և նրա կապերի մասին։

5․Ի՞նչ է ֆիզիկական տեսությունը։

Ֆիզիկական երևույթների որոշակի խմբի մասին գիտելիքների ամբողջությունն կոչվում են ֆիզիկական տեսություն

Սովորել Է.Ղազարյանի դասագրքից(7-րդ դասարան )էջ 5-ից մինչև էջ12։Կատարել ՝էջ 166-ից1-ից մինչև10