~ Գրաֆիկ Դիզայն ~

«Գրաֆիկ Դիզային» Սեպտեմբեր ամիս հաշվետվություն

Այս ամիս մենք շատ բաներ ենք սովորել։ Մենք սովորել ենք, թե ինչպես պետք է օգտվել Photoshop — ից, Photopea — ից և Figma -ից։ Իհարկե Photopea և Figma ծրագրերը հետաքրքիր են, բայց ես ավելի շատ հավանեցի հենց Photoshop – ը։ Մենք նաև սովորել ենք, թե ոնց կարող ենք սարքել կոլաժներ։

Օրինակ՝

Ես իհարկե շատ այսպիսի կոլաժներ եմ արել, բայց իմ հավանածները ցույց կտամ, քանի որ որոշները չեմ կարողանում գտնել:

Սա էլ իմ ստեղծված՝ հավանակ կոլաժներն են))

Այսքանը, Ցտեսություն՛։

Հայոց լեզու

Սիրիր կյանքը

Մարդիկ միշտ հարցնում են, թե ինչու պետք է սիրել կյանքը։ Առաջին միտքը, որ գալիս է՝  կյանքը մի անգամ է տրվում։ Իսկ յուրաքանչյուր գիտակից մարդ ունենում է բազմաթիվ երազանքներ։ Որպեսզի կարողանանք իրականացնել մեր երազանքները, պետք է համերաշխ լինենք մեր շրջապատի հետ, պետք է ընդունենք ու հարմարվենք մեր ունեցածին ու  պատկերացումներին, մեր ձգտումներին համապատասխան շարժվենք առաջ՝ կատարելագործելու աշխարհը մեր իսկ թերություններով հանդերձ։ Պետք է նաև սիրել,որպեսզի լինել սիրված․ ․

Վ Ե Ր Ջ

Պատմություն

«Արատա» – Պատմություն 27.09.2023

Արատտաշումերական սեպագրերում հիշատակվող երկիր։ Հիշատակումը կապված է Ուրուքի երկու վաղ թագավորներ Էնմերկարի և Լուգալբանդայի հետ, որոնք նաև կան Շումերի թագավորների ցանկում։

Հայաստանի Մ.թ.ա. 3 — 2 հազարամյակների պատմության լուսաբանման համար անգնահատելի տեղեկություններ են հաղորդում Միջագետքի հնագույն՝ շումերական և աքքադական գրավոր հուշարձանները։ Շումերները` աշխարհի առաջին քաղաքակրթություններից մեկի ստեղծողները, մինչև Հարավային Միջագետքը յուրացնելը բնակվել են Միջագետքի հյուսիսային և Հայկական լեռնաշխարհի հարավային շրջաններում։ Հեռանալով այնտեղից` նրանք երկար ժամանակ պահպանել են կապը լեռնաշխարհի հետ։ Այդ իսկ պատճառով մեր լեռնաշխարհի մասին ամենավաղ հիշատակությունները գտնում ենք շումերական գրավոր հուշարձաններում։ Շումերները ստեղծեցին առաջին սեպագիրը, որը Մ.թ.ա. 3 — 2 հազարամյակի երկրորդ կեսին նրանցից փոխառեցին սեմական ծագում ունեցող աքքադացիները, իսկ հետագայում այն լայն տարածում ստացավ Առաջավոր Ասիայի երկրներում, այդ թվում՝ Վանի թագավորությունում։ Շումերական բնագրերում հիշատակվում է Արատտա երկիրը։ Արատտան Հայկական լեռնաշխարհի մինչ օրս հայտնի առաջին վաղ պետական կազմավորումն է։ Նրա մասին տեղեկությունները վերաբերում են Ք.ա. 28 — 27 դարերին։ Ի՞նչ են պատմում շումերական աղբյուրներն Արատտա երկրի, նրա տեղադրության, պետական կառուցվածքի, տնտեսության, մշակույթի և այլ հարցերի մասին։ Հերոսավեպում Արատտան հիշատակվում է որպես բարձր լեռնային երկիր։ Արատտայից Շումեր գնում էին «Ուրուկի»գետով։ Ուրուկ քաղաքով հոսող միակ գետը Եփրատն է, որի ավազանում միակ լեռնային շրջանը Հայկական լեռնաշխարհն է։ Հետևաբար Արատտան, անկասկած,գտնվել է Հայկական լեռնաշխարհում։ Այդ են վկայում նաև Շումերից Արատտա ճանապարհին հիշատակվող տեղանունները։ Դրանցից է, օրինակ, Զամուա երկիրը։ Վերջինս Ուրմիո լճի հարավում էր (ասորեստանյան աղբյուրներում Ուրմիո լիճը կոչվում է «Զամուա երկրի ծով»), հետևաբար շարունակելով Շումեր-Զամուա գիծը՝ անխուսափելիորեն դուրս կգանք Հայկական լեռնաշխարհ։ Հայտնի է, որ Հայկական լեռնաշխարհի հետ էր կապվում իմաստության և տիեզերական ջրերի աստված Հայ(ա) ի պաշտամունքը, որի որդի Հայկն Արատտայի հովանավոր աստվածն էր։ Արատտան եղել է աստվածապետական (կրոնապետական կամ թեոկրատական) կարգերով երկիր։ Դա պետական կառավարման այն ձևն է, որում և´ աշխարհիկ, և´ հոգևոր ողջ իշխանությանը տիրում էր հոգևոր դասը, որն էլ Աստծո անունից իրականացնում էր իշխանությունը։ Արատտայի արքան միաժամանակ երկրի գերագույն քուրմն էր։ Երկրի ճակատագրին վերաբերող կարևոր հարցերի լուծման համար քրմապետ-արքան գումարում էր ավագների ժողով։ Հիշատակվում է երկրի գլխավոր տնտեսական պաշտոնյան, որը կոչվում էր «կառավարիչ»։ Արատտայում հիշատակվում են նաև տնտեսական ոլորտի պաշտոնյաներ՝ հարկահաններ, վերակացուներ, ինչը խոսում է երկրում արդեն որոշակի զարգացում ստացած պետական համակարգի մասին։ Մեզ են հասել տեղեկություններ նաև Արատտայի և Շումերի տնտեսական հարաբերությունների մասին։ Արատտացիները հացահատիկ և այլ երկրագործական ապրանքներ են ներմուծել և փոխարենը արտահանել մետաղներ ու թանկարժեք քարեր։ Բացի դրանից, հարավ են ուղարկել նաև շինարարական հումք՝«լեռնային քարեր»։ Շումերում որպես քաշող ուժ և փոխադրամիջոց օգտագործվել են ավանակները, Արատտայում՝ ձիերը։ Ձիերի կիրառումը տնտեսության մեջ և ռազմարվեստում բերեց աննախադեպ առաջընթացի։ Շումերական բնագրերը տեղեկություններ են պահպանել Արատտայի բանակի և պարսպապատ մայրաքաղաքի մասին։ Դրանցից մեկի համաձայն՝ շումերական բանակը պաշարում է Արատտայի համանուն մայրաքաղաքը, սակայն մեկ տարի պաշարելով՝ չի կարողանում գրավել. «Քաղաքից տեղում էին նետեր, ինչպես անձրևն ամպերից, պարսատիկների քարերն անձրևի կաթիլների պես Արատտայի պարիսպներից թափվում էին ամբողջ տարին աղմկոտ սուլոցով։ Օրերն անցնում էին, ամիսները` երկարում, տարին բոլորեց մի ամբողջ շրջան» …Արատտայի մասին կարևորագույն տեղեկություններից մեկն Արատտայում սեփական գրի գործածության փաստն է, ինչն ապացուցվում է նաև Հայկական լեռնաշխարհից հայտնաբերված Մ.թ.ա. 3 — 2 . 3 հազարամյակի մեհենագիր հուշարձաններով, որոնք դեռևս վերծանված չեն։ Մ.թ.ա. 3 — 2 28 — 27 դարերում Արատտայից Շումեր էին գնում ճարտարապետներ այնտեղ մեծ շինություններ կառուցելու նպատակով։ Մ.թ.ա. III-II XXVI-XXVդարերով թվագրվող բնագրերում Միջագետքում բնակություն հաստատած սուբարեցիները հիշատակվում են որպես դպիրներ, դպրապետեր, հացթուխներ, հացթուխապետեր, դարբիններ, այգեպաններ և այլն։ Հետաքրքիր է նաև այն փաստը, որ Արատտայի հիշատակության ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհը միավորված էր մեկ մշակութային գոտում, որը հնագիտական գրականության մեջ ընդունված է կոչել Հայաստանի վաղ բրոնզիդարյան մշակույթ։

Արատտայի մասին տվյալները մեզ հասել են Էնմերքար ու Լուգալբանդա իշխանների մասին վիպերգերից ինչպես նաև Գիլգամեշին նվիրված դյուցազնավեպից։ Սեպագիր բնագրերը թվագրվում են 20-18 դարեր մ․թ․ա․։ Հավանաբար Արատտա երկիրը գոյություն է ունեցել ամենավաղը 27-րդ դարում մ․թ․ա․։ Իսկ նրա տեղի հարցում պատմաբանները մինչ օրս չունեն միասնական կարծիք։

Հայոց լեզու

Գործնական քերականություն – դասարանական։

1. Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված հոմանիշները: Բացատրի՛ր ստացված նախադասությունների իմաստային տարբերությունները կամ նրբերանգները:

Գնում էր կախարդական մատանին փախցնելու։

Գնում էր կախարդական մատանին գողանալու։

Իմաստային տարբերություն չկա։

———

Այս ձողը ծռի՛ր։ (ձևը փոփոխել)

Այս ձողը թեքի՛ր։ (դիրքը փոխել)

Այս ձողը խոնարհի՛ր։ (իջեցնել)

———

Ուզում ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք: (պարտադրանք)

Ցանկանում ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք: (նուրբ ցանկություն)

Տենչում ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք: (շատ ուղել)

Մաղթում ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք: (նուրբ ցանկություն)

———

Ինչ ուզում ես՝ գրիր, ես կկարդամ: (գրել)

Ինչ ուզում ես՝ շարադրիր, ես կկարդամ: (միտք արտահայտել)

Ինչ ուզում ես՝ փորագրիր, ես կկարդամ: (գործիքով գրել)

Ինչ ուզում ես՝ գրի առ, ես կկարդամ: (կարծիքը գրել)

2. Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

Իջնել, սահմանել, հափշտակել, շռայլել, թեքվել, կարգել, հոշոտել, վատնել, խլել, կքվել, քամուն տալ, բզկտել, կորզել, ծվատել, խոնարհվել, ծախսել, պոկել, հաստատել, ճկվել, պատառոտել, հակվել, շորթել, մսխել, գզգզել, որոշել, կռանալ, գողանալ, ծռվել:

Իջնել — կքվել, թեքվել, խոնարհվել, ճկվել, կռանալ, ծռվել
սահմանել — կարգել, հաստատել, որոշել
հափշտակել — խլել, կորզել, գողանալ
շռայլել — վատնել, քամուն տալ, ծախսել, շորթել
բզկտել — ծվատել, պոկել, պատառոտել, գզգզել

3.Նախադասություններում սխալ գործածված բառեր և արտահայտություններ կան, գտի՛ր և ուղղի՛ր:

Այդ հավաքին իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը:
Այդ հավաքին մասնակցեց նրանց առաջնորդը:

Սպիտակ գույնի զգեստը քեզ շատ է սազում:
Սպիտակ զգեստը քեզ շատ է սազում:

Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է աղբյուրը՝ ջրի:
Ոսկեծամ մի աղջիկ գալիս է աղբյուրը՝ ջրի:

Մոտենում է աղջկա մոտ և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին, քնել է:
Մոտենում է աղջկան և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին, քնել է:

Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկա վրա:
Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկան:

Այլևս առավոտներն էլ չէին երգում:
Այլևս առավոտները  չէին երգում:

Գառնուկները հոտոտում էին հողի բույրը:
Գառնուկները հոտոտում էին հողը: