Դարեր շարունակ աշխարհագրությունն ուսումնասիրել է միայն բնությունն ու բնական
երևույթները: Ըստ դրա այդ կատարողը եղել է բնական
աշխարհագրությունը: Սակայն, երբ ժամանակաշրջանում հայտնագործվեցին նոր
տարածաշրջաններ,
աշխարհագրությունը հիմնադրեց նոր ենթաճյուղտնտեսական աշխարհագրությունը։ Տնտեսական աշխարհագրության զարգացման արդյունքում աշխարհագրությունը դադարեց պարզ միայն բնական
գիտություն լինելուց և դարձավ բարդ գիտություն։
Այսպիսով աշխարհագրությունը միակն է, որ միաժամանակ և՛ բնական, և՛ հասարակական
գիտություն է:
Իսկ ինչո՞ւ աշխարհագրության նոր ենթաճյուղը 18 դարից սկսած անվանվում է տնտեսական1 աշխարհագրություն: Այդ անվանումը պայմանավորված է այն հանգամանքով, որ և՛ տնտեսագիտությունը, և՛ տնտեսական աշխարհագրությունն ուսումնասիրում են միևնույն
օբյեկտըտնտեսությունը, բայց տարբեր տեսանկյուններից: Եթե տնտեսագիտությունն ուսումնասիրում է տնտեսության կազմակերպման ու կառավարման հարցերը, ապա տնտեսական աշխարհագրությունը տնտեսության տարածքային բաշխման (տեղաբաշխման) հարցերը:
Հարցեր և առաջադրանքներ
- Ինչպե՞ս է առաջացել աշխարհագրությունը
Աշխարհագրությունը հնագույն գիտություններից մեկն է։ Այն որպես ինքնուրույն գիտություն, ունի ավելի քան 2000 տարվա պատմություն։ Սկզբնական շրջանում կուտակված գիտելիքները չհամակարգված էին, որի պատճառով գիտությունը դանդաղ էր զարգանում։ Առաջինը նման գիտական համակարգմամբ սկսեց զբաղվել Թալես Միլեթացու կամ Հոնիական դպրոցը. նրանք աշխարհագրությունն առանձնացրեցին որպես Երկրի մասին գիտություն։ Ըստ Արիստոտելի, հենց Միլեթացուն պետք է համարել աշխարհագրության հայր, քանի որ նա է համակարգել և գիտական տեսքի բերել եգիպտական, փյունիկյան և բաբելոնական աշխարհագրական հետազոտությունները[4]։
- Որո՞նք են ժամանակակից աշխարհագրության հիմնախնդիրները:
- Նշեք 5 բնական և 5 հասարակական գիտություն, որո՞նք կապ ունեն աշխարհագրության հետ: Հնարավորության դեպքում ցույց տվեք այդ կապը:













