September 11-15
Lesson 1
Revision exercises
Lesson 2
An unusual hobby/page 12/to read and translate the unknown words

Grammar:present simple
Hometask:ex.2/b,c,e/page 13



~ Կարոլինա Եսայանի ուսումնական բլոգ ~
«Միջին դպրոցի» 9.8 դասարան
September 11-15
Lesson 1
Revision exercises
Lesson 2
An unusual hobby/page 12/to read and translate the unknown words

Grammar:present simple
Hometask:ex.2/b,c,e/page 13



Վիլյամ Սարոյանի մասին, թվում է, հայտնի է ամեն ինչ: Բոլորը գիտեն նրա մասին նույնտեղեկությունները. Վիլյամ Սարոյան` ծնունդով` հայ, աշխարհահռչակ գրող, մարդասեր: Սակայն նրա անձնական կյանքի շատ մանրամասներ հայտնի են միայն նեղ շրջանակներին, մասնագետներին եւ նրանց, ում համար Վիլյամ Սարոյանն առաջինն է: Ստորեւ կփորձենք ներկայացնել ոչ այնքան հայտնի փաստեր նրա կյանքից:
Սարոյանը ծնվել է 1908 թ-ին, Կալիֆորնիայում` Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում: Ամուսնու մահից հետո Թագուհի Սարոյանը ստիպված էր մանկատուն հանձնել երեխաներին: Հոր մահն ու մանկատուն տեղափոխվելը մեծ փորձություն էին փոքրիկ Վիլյամի համար: Այդ շրջանն այսպես է հիշում Սարոյանը.ՙՄանկատան ճանապարհին ես սկսեցի լաց լինել:Մայրս նախատեց ինձ` ասելով`” Դու արդեն տղամարդ ես, իսկ տղամարդը չի լալիս” : Ես դադարեցի լաց լինել” : Տարիներ անց Սարոյանին նվիրված գրքում որդին` Արամ Սարոյանը, հոր այս փորձությունը համեմատեց պարզ ու մաքուր գետի հետ, որը կտրուկ եղանակի փոփոխության պատճառով ստիպված էր վերածվել սառցադաշտի, սակայն իր պարզությունը չկորցնելով` արտացոլեց շրջապատի գեղեցկությունը,,:
Վերադարձը մանկատնից չդարձավ վերադարձ դեպի կյանք, ինչպես կարծում էր գրողը: Աշխատանքը հեռագրատանը փշրեց նրա բոլոր հույսերը: Վիլյամը ստիպված էր օգնել մորը, ով ոչինչ չէր խնայում ընտանիքի գոյատևման համար: Տասներեքամյա երեխայի համար դա բարդ փորձություն էր: Հետագայում նա իր հուշերում գրում է.” Մի օր հարևան երեխաներն ինձ կանչեցին բեյսբոլ խաղալու, և ես, շատ լավ գիտակցելով, որ պետք է մնացած թերթերը վաճառեմ, չկարողացա հրաժարվել այդ առաջարկից և միացա ընկերներիս: Հանկարծ լսեցի մորս ձայնը. ,,Ինչո՞վ ես զբաղված,,: ,,Խաղում էի, մայրի՛կ,,,- պատասխանեցի ես: Մորս մեկ հայացքը բավարար եղավ, որ վերադառնամ աշխատանքիս: Այդ օրվանից հետո հասկացա, որ չպետք է նմանվեմ մյուս երեխաներին” : Սարոյանը սկսեց գրել արդեն մանուկ հասակում: Սակայն նա երևակայական պատմություններ չէր հորինում, այլ արտացոլում էր շրջապատող աշխարհը` իր լավ և վատ կողմերով: Վիլյամ Սարոյանը իր գրող դառնալու ճանապարհին շատ փորձություններով է անցել. եղել է բատրակ, սևագործ բանվոր, փոստատար, վարձու զինվոր և այլն: Եւ այդ ամենի հետ մեկտեղ նա գրել է: 1933 թվականին հայկական ամսագրերից մեկում լույս տեսավ Սարոյանի պատմվածքներից մեկը, որը մեծ հաջողություն և հռչակ բերեց նրան: Մեկ տարի անց նրա” Խիզախ պատանին մարզաձողի վրա” վիպակը այնպիսի հաջողություն ունեցավ, որ երիտասարդ հեղինակին հրավիրեցին Հոլիվուդ: 1940 թվականին նա արժանացավ ԱՄՆ-ում ամենախոշոր գրական Պուլիտցերյան մրցանակի: Սակայն գրողի մեծությունն այս պարագայում էլ երևաց. Սարոյանը հրաժարվեց մրցանակից` հայտարարելով, որ դրամի ուժն իրավունք չունի խնամակալելու արվեստը: Նա իրեն համարում էր ազատ և անկախ գրող:
Կարող ենք ենթադրել, որ Սարոյանի անկախության ձգտումը բերեց նրան, որ 1942 թվականին նա հիմնեց իր սեփական թատրոնը, որը երկար չգոյատևեց: Նույն թվականին նրա” Մարդկային կատակերգությունը” էկրանավորվեց Հոլիվուդում: Այսպիսով Սարոյանը դարձավ ճանաչված գրող:
Սարոյանի ողջ կյանքն արտացոլվել է նրա գրքերում: Նրա բոլոր ստեղծագործությունները մի անվերջանալի պատմություն են իր մասին: Սարոյանը իր ընթերցողի հետ խոսում է պարզ ու մատչելի լեզվով, իր իսկ բնորոշմամբ`” մարդկային սրտի համընդհանուր լեզվով, որը հավերժական է և նույնը` բոլորի համար աշխարհում” : Սարոյանը իր ստեղծագործություններում առավելագույնս օգտագործել է իրեն հարազատ” հայկականությունը” : Նա գտնում էր, որ իր գրական արտադրության լավագույն տարրը հայկականությունն է, սակայն դրա հետ մեկտեղ նա իրեն նաև համարում էր ամերիկացի: Իր իսկ բնորոշմամբ` հայ` արյունով, ամերիկացի` միջավայրով:” Հայաստանը ես սիրեցի միանգամից,- հիշում էր Սարոյանը,- այդ սերը հայրենիքիս հանդեպ շատ ավելի վաղ էր դրոշմված իմ սրտում” : Նա անընդմեջ ճամփորդում էր` շրջագայություններ Եվրոպա, աշխարհի տարբեր երկրներ, այդ թվում և հայրենիք` Հայաստան: Առաջին անգամ Սարոյանը եղել է Հայաստանում 1935 թվականին, ապա 1960, 1975-ին այսեղ նշել իր 70-ամյակը: Հանդիպումները հաջորդում էին մեկը մյուսին` լրագրողներ, երկրպագուներ, հրատարակիչներ: Հազվադեպ էր կարողանում ժամանակ հատկացնել ընկերներին, հարազատներին: Վերջապես մի օր որոշում է հանդիպել իր ընկերներին: Այս հանդիպման ընթացքում Սարոյանի ընկերներից մեկը նրան ծանոթացնում է Քերոլ Մարկուսի հետ:17-ամյա շիկահեր գեղեցկուհի Քերոլը մի ակնթարթում գերում է Սարոյանին: Քերոլը խիստ տարբերվում էր Սարոյանին շրջապատող կանանցից: Նա հաճախ էր մորից և քույրերից բացասական կարծիքներ լսում նմանատիպ կանանց հասցեին: Չնայած մի շարք տարբերություններին, որ բաժանում էին Վիլյամին ու Քերոլին` նրանց միավորում էր այն, որ երկուսն էլ գաղթականներ էին` ամերիկյան աշխարհին չպատկանող ազգություններ: Քերոլ Մարկուսը` հրեա, ինչը Սարոյանը բացահայտեց ամուսնությունից տարիներ անց, Սարոյանը` հայ: Չնայած բոլոր տարաձայնություններին և վեճերին` 1943 թվականի փետրվարյան ձնառատ մի օր, նրանք ամուսնացան: Քերոլն արդեն հղի էր: Սարոյանը զինվորական ծառայության մեջ էր, երբ 1943 թվականին լույս աշխարհ եկավ նրա առաջնեկը: Ծնողները նրան Արամ կոչեցին. դա Սարոյանի ամենասիրելի հայկական անունն էր: 1946 թվականին ծնվեց Վիլյամի և Քերոլի դուստրը, ում տվեցին Լյուսի անունը` ի հիշատակ Սարոյանի տատիկի: Ամուսնու և կնոջ միջև հաճախ էին տարբեր առիթներով վեճեր առաջանում: Սարոյանին կնոջ հետ հաճախ կարելի էր հանդիպել Չառլի Չապլինի և Օոնա Օ’նեիլի հետ, ով Քերոլի մանկության ընկերուհին էր: Հերթական հանդիպումից հետո` Սարոյանը, կնոջ հետ վերադառնալով տուն, բացահայտեց մի բան, որը Քերոլը տարիներ շարունակ թաքցնում էր ամուսնուց:
Նա համարձակություն չէր գտնում Սարոյանին հայտնելու իր ազգային պատկանելության մասին, լավ գիտակցելով, որ ամուսինը չէր ների իրեն: Շատ անգամներ էր փորձել ասել նրան, սակայն անմիջապես հիշում էր Սարոյանի խոսքերը.” Ոչինչ աշխարհում չի կարող մեզ բաժանել, եթե իհարկե հրեա չես” : Հրեաների և հայերի բարդ հարաբերությունների մասին Սարոյանը գիտեր դեռ մանկուց: Երբեք չէր կարողանում մոռանալ մանկության իր այս հուշը: Տասներկու տարեկան էր, երբ հրեական մի խանութի ցուցափեղկին տեսավ մեծ տառերով գրված ’’Զեղչ’’: Ուրախանալով` ավելի մոտեցավ և նկատեց, որ շատ ավելի փոքր տառերով գրված էր`” Հայերին մուտքն արգելվում է” : Այդ գիշեր Քերոլը որոշեց վերջ դնել իր ստին: Ամուսինները արդեն քնում էին. հանկարծ Քերոլը արտասանեց.
-Ես հրեա եմ :
Վիլյամը անմիջապես ցատկեց մահճակալից:
-Ինչպեթե, ճիշտ հասկացա քեզ,ուզում ես ասել, որ դու հրեաես: Դե վե՛րջ տուր, քեզանից ի՞նչ հրեա: Ինչպե՞ս կարող է քեզ նման գեղեցկուհին հրեա լինել:
Ճշմարտությունը բացահայտելուց հետո Սարոյանը լքեց կնոջն ու երեխաներին: Նրանց ամուսնությունը տևեց մոտ վեց տարի: Ամուսնալուծությունից հետո Քերոլը մի քանի անգամ փորձեց կապ հաստատել նախկին ամուսնու հետ, սակայն ապարդյուն: Սարոյանը ստեղծագործում էր, ճամփորդում: Քերոլ Մարկուսը երիտասարդ, գեղեցիկ կին էր և ոչ մեկի համար զարմանալի չեղավ այն նորությունը, որ որոշ ժամանակ անց ստացավ ամուսնության առաջարկություն և, երկար չմտածելով, համաձայնվեց ամուսնանալ մեկի հետ, ով շատ նման էր նախկին ամուսնուն` նույնպես հայտնի, տարիքով մեծ, սակայն, ի տարբերություն Սարոյանի, հարուստ և ռոմանտիկ: Սարոյանին ցնցեց այն լուրը, որ Քերոլը պատրաստվում է ամուսնանալ: Նա արեց հնարավորն ու անհնարինը` հետ բերելու Քերոլին: Խնդրեց ևս մեկ հնարավորություն տալ իրեն: Քերոլը շուտով համաձայնվեց երկրորդ անգամ ամուսնանալ Վիլյամի հետ: Նրանք մեկնեցին տոնելու երկրորդ հարսանիքը: Մի քանի օր անց նրանց միացան Չապլինը` կնոջ հետ` իրենց զբոսանավով:
Երկրորդ ամուսնությունը ևս զերծ չմնաց տարաձայնություններից: Ամուսինների ամենօրյա վեճերը ի վերջո բերեցին երկրորդ ամուսնալուծությանը: Նրանք բաժանվեցին. Սարոյանը նույնիսկ փորձեց կնոջից վերցնել երեխաներին և նրանց դաստիարակությունը վստահել Թագուհուն: Սակայն ապարդյուն: Քերոլը ոչ միայն գեղեցիկ, այլև խելացի կին էր: Նա հանդիմանեց ամուսնուն և ամեն գնով վերադարձրեց երեխաներին: 1959 թվականին Քերոլն ամուսնացավ հայտնի բեմադրիչ Վոլտեր Մեթյուի հետ: Երեխաները հոր հետ հաճախ էին հանդիպում, Սարոյանը գումար էր հատկացնում նրանց: Չնայած այս ամենին` երեխաները, հատկապես որդին, բարդ հարաբերությունների մեջ էին հոր հետ: Ոչ ոքի չէր հաջողվում մեղմել տարաձայնությունը հոր և որդու միջև: Տարիներ անց Սարոյանը ծանր հիվանդացավ: Հիվանդությունը լիովին քայքայեց նրան: Նա գիտեր, որ արդեն երկու տարի տառապում է քաղցկեղով: Հիվանդությունը գլուխ բարձրացրեց. Սարոյանին հաշված ժամեր էին մնացել: Լյուսին յոթ տարի չէր հանդիպել հորը: Այդ օրերին նա ճանապարհ ընկավ, խելագարի պես հասավ հիվանդանոց` վերջին հրաժեշտը տալու հորը: Որդուն Սարոյանը չէր ցանկանում տեսնել: Արամը երկու շաբաթ սպասեց, մինչ որոշեց տեսնել հորը մահից առաջ: Նախքան այդ երեք տարի չէին հանդիպել: Հանդիպումը որդու և թոռնուհու հետ շատ հուզիչ էր:” Ես գրկեցի հորս և համբուրեցի նրա ճակատը, — պատմում էր Արամ Սարոյանը, — և հանկարծ լսեցի թույլ ձայնով արտասանած նրա այս խոսքերը. — Շնորհակալ եմ, Արա՛մ: -Ես եմ շնորհակալ, հայրի՛կ: -Սա կյանքիս և արդեն մահվանս ամենաերջանիկ օրն է, — թույլ ձայնով շշնջաց հայրս” : Վիլյամ Սարոյանը մահկանացուն կնքեց` նախապես կտակելով իր աճյունից մի բուռ հանձնել հայկական հողին: Կատարվեց մեծանուն գրողի վերջին կամքը: Այժմ պանթեոնում` մյուս հայ արժանավորների կողքին, գտնվում է նրա գերեզմանը:
1. Առանձնացրո՛ւ և բացատրի՛ր անհասկանալի բառերը։
Անհասկանալի բառեր չկային։
2. Բնութագրի՛ր Սարոյանին՝ տեքստից մեջբերումներ և եզրակացություններ անելով։
Տարիներ անց Սարոյանին նվիրված գրքում որդին` Արամ Սարոյանը, հոր այս փորձությունը համեմատեց պարզ ու մաքուր գետի հետ, որը կտրուկ եղանակի փոփոխության պատճառով ստիպված էր վերածվել սառցադաշտի, սակայն իր պարզությունը չկորցնելով` արտացոլեց շրջապատի գեղեցկությունը,,:
3. Ներկայացրո՛ւ, թե Սարոյանի որ ստեղծագորոծություններում /քո ընթերցածներից/ ես նկատում հայկականությունը ։
«Իմ կյանքի ժամերը» և «Իմ սիրտը լեռներում է»։
Կարդա՛ Վ. Սարոյանի ,,Դաշնամուրը,, պատմվածքը
Քանի որ, նա հուզվելու աստիճան սիրում էր դաշնամուր գործիքը և նաև ծնյալ երաժիշտ էր։
Քանի որ Բենը շատ էր ցանկանում դաշնամուր ունենալ։ Իսկ եթե մարդը շատ է ցանկանում ապա նա հասնում է իր ուզածին։ Եթե ինչ, ես էլ եմ այդպես կարծում։
Իմ կարծիքով, պատմվածքը իմաստն այն է, որ երբ մարդ փող չունի, զրկվում է շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի։
Էման բացահայտեց, որ բենը նուրբ ու քնքուշ հոգի ունի և ամենալավին է արժանի։
― Ամեն անգամ, երբ դաշնամուր եմ տեսնում, հուզվում եմ, ― ասաց Բենը։
Բենը, հայացքը խոնարհած, կանգնել ու նայում էր դաշնամուրին։
Էմման տեսավ, թե ինչպես Բենի ձեռքերը գուրգուրանքով ձգվեցին դեպի սև ու սպիտակ ստեղները։
երբ երաժշտությունն ավելի մեղմ ու թախծալի դարձավ, և Բենն ավելի ու ավելի հմայվեց դաշնամուրով։
Այո, փորձել եմ դաշնամուր նվագել։ Տատիկիս և պապիկիս տանը պահպանվում է մայրիկիս դաշնամուրը, որը լավ է նվագում։ Երբ մենք այցելում ենք պապիկին և տատիկին, ես միշտ գնում եմ և սկսում եմ նվագել գժի պես։

















Առաջադրանք 1
Առաջադրանք 1
Այս ուսումնական տարվա շրջանակներում ուսումնասիրելու ենք IV դարից մինչև XVII դարի կեսերն ընկած ժամանակաշրջանի հայոց պատմությունը, այսինքն՝ Միջին դարերի
հայոց պատմությունը։ Միջին դարերի պատմությունը, պայմանավորված
այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական և հոգևոր-մշակութային առանձնահատկությունների փոփոխություններով, ընդունված է բաժանել երեք մասի՝
1. վաղ միջնադար՝ IV-IX դարեր
2.զարգացած միջնադար՝ X-XIV դարեր
3.ուշ միջնադար՝ XV-XVII դարի առաջին կես։
Ներբեռնել Հայոց պատմություն, Միջին դարեր,
Կարդալ էջ 6-8-ը, պատասխանել հետևյալ հարցերին:
1.Պատկերացրու հայտնվել ես ավատատիրական հասարակության մեջ, չիմանալով այդ մասին, հիմնավորիր, որ դու ավատատիրական հասարակությունում ես/ինչի՞ց կարող էիր գլխի ընկնել/։
Եթե ես տետսնեի, որ մարդիկ բաժանված են խմբերի, կնայեի նրանց կատարած գործը, և ըստ դրա կհասկանայի, որ նրանք այդ ժամանակում ապրում էին ավատատիրական հասարակությունում։
2. Պատկերացրու, որ հայտնվել ես վաղմիջնադարյան հայ հասարակությունում և արքայից հրաման ես ստանում յուրաքանչյուր գործակալության համար ստեղծել տարբերանշան։/քո իմացած ծրագրերի միջոցով ստեղծիր, հիմնավորիր:
Սպարապետություն, զինված ուժերը կառավարող արքունի գործակալություն հին և միջնադարյան Հայաստանում։ Գործակալը՝ գլխավոր հրամանատարը, կոչվել է սպարապետ։
Այս տեքստում ներկայացված է գործակալությունների վերաբերյալ համառոտ տեղեկատվություն։
Ամենակարևոր գործակալություններն Արշակունյաց
Հայաստանում, որ հանձնարարված էին ավագ նախարարություններին և կաթողիկոսությանը, աղբյուրներում անվանվում էին թագակապ ասպետություն, մարդպետություն, մաղխազություն, սպարապետություն, հազարապետություն
և մեծ դատավորություն։
Թագակապ ասպետության իշխանությունը հանձնված էր Բագրատունիներին։ Իբրև թագակապ ասպետներ՝ նրանք գահաժառանգման արարողության ժամանակ թագադրում
էին նոր արքային։ Այս գործակալության պարտականությունների մեջ էր մտնում նաև հետևել պալատական արարողակարգերի պահպանմանը:
Մարդպետության մեծ իշխաններին հանձնարարված էր Արշակունիների կանանոցի և արքունիքի վերակացությունը, թագավորական ամրությունների և բերդերի պահպանությունը և արքունի գանձերի ու կալվածների վերահսկողությունը։
Մաղխազության պաշտոնը, ինչպես ենթադրում են, վերաբերել է թագավորի անձի պաշտպանությանը։ Մաղխազը որպես արքունի գործակալ, Խորենացու վկայության
համաձայն, թիկնապահների գլխավորն էր։
Հազարապետի պարտականությունն էր աջակցել երկրի շինարարական աշխատանքներին և շինական տնտեսության զարգացմանը։ Հազարապետության այս պարտականությունները կապված էին հարկահանության գործի հետ։ Հողի մշակությունը, ոռոգման գործը և, ընդհանրապես, երկրի շեն վիճակը նշանակություն ունեին՝ իբրև
հիմք և աղբյուր պետական բարեկեցության և պետական եկամուտների։
Չորրորդ և հինգերորդ դարերում սպարապետության պաշտոնը ժառանգաբար վարել են Մամիկոնյանները։ Փավստոսի վկայությամբ նրանք ընդհանուր հրամանատարներ էին։
Մեծ դատավորության գործակալությունը հանձնված է եղել հոգևոր բարձր իշխանությանը։ Պետք է նկատի ունենալ, որ դատական մի շարք հատուկ գործեր, ինչպես դժվար չէ կռահել աղբյուրների վկայություններից, վերաբերել են, հավանորեն, թագավորի, իշխանների և նրանց ներկայացուցիչների անմիջական իրավասության։
/ժողովրդի պատմության, Հատոր Բ, Մաս Ա/
3. Վերհիշիր Հայաստանում եղած հողատիրության ձևերը. եթե դու լինեիր ազատների դասին պատկանող հողատեր վաղ միջնադարի Հայաստանում, ո՞ր եղանակով կցանկանայիր ստացած լինել քո հողը,հիմնավորիր՝ ինչո՞ւ։
Ըստ ինձ, կուզեի, որ իմ հողը լիներ մաքուր և գեղեցիկ։ Որպեսզի մարդիկ ուրախ լինեին և այլն։
4. «Այս ամենի շնորհիվ թագավորը համարվում էր հայոց երկրի տեր»: Ինչպե՞ս կմեկնաբանես «տեր լինել» արտահայտությունը:
«Տեր լինել» արտահայտությունը նկատի ունի, որ թագավորը ունի այն պարտականությունը, որ պետք է իր հայրենիքը պահել անվտանգ և պաշտպանել ամեն տեսակ հարձակումից։
5.Գահնամակ, Զորանամակ- կարդալուց հետո հիմնավորել այս փաստաթղթերի կարևորությունը:
Գահնամակ– Հայոց արքունիքում իշխանների կամ նախարարների ունեցած տեղերի, գահերի կամ պատվաստիճանների հրովարտակ, վավերական ցուցակ։ Նախարարի կամ իշխանի գահը որոշվել է նրա տնտեսական ու ռազմական հզորությամբ, ինչպես նաև հնագույն ավանդական հիմքով։ Գահնամակը մեզ հասած տեսքով հայտնաբերել է հայոց կաթողիկոս Սահակ Պարթևը 424 թվականի դեկտեմբերի 26-ին պարսից արքունի դիվանում։
Ավատատիրական համակարգին հատուկ այդ արտոնագիրը վավերացրել է նախարարների կամ իշխանների նկատմամբ տերունական իրավունքներ ունեցած թագավորը։ Նախարարների գահերը եղել են կայուն և ժառանգական։ Միայն բացառիկ դեպքերում թագավորը կարող էր Գահնամակում մասնակի փոփոխություններ մտցնել։
Զորանամակ- Մեծ Հայքի ռազմական ուժերի քանակի և դասակարգման մասին պետական վավերագիր կամ ուրույն հրովարտակ։ Գործադրվել է Մեծ Հայքում մինչև հայ Արշակունի արքայատան անկումը (IV դարի վերջ – V դարի սկիզբ)։ Կազմվել է քառաբաժին բոլորակ աղյուսակի ձևով՝ ըստ Մեծ Հայքի չորս կուսակալ զորավարությունների (Հյուսիսային, Հարավային, Արևելյան և Արևմտյան դռների)։ Յուրաքանչյուր բաժնում դասվել են 21 կամ 22 նախարարություն՝ նշելով նրանց յուրաքանչյուրի զորաքանակը։ Ըստ մեզ հասած զորանամակի, Արշակունիների օրոք Հայոց զորքի ընդհանուր թվաքանակը եղել է 124 հազար մարտիկ, որից 84 հազարը կազմել են նախարարական կամ սեպուհական, իսկ 40 հազարը՝ արքունի (ոստանիկ) և մարդպետական գնդերը։ Արտաքին վտանգի ժամանակ նախարարները իրենց զինվորական ուժերը գումարել են Զորանամակով սահմանված զորաթևում, իսկ անհրաժեշտության դեպքում Հայոց արքայի կամ սպարապետի հրամանով օգնել են այս կամ այն զորաթևին։
6.Ստեղծիր «Պատմական բառարան», որտեղ հետևյալ բառերի բացատրությունը ներկայացրու. ավատատեր, կալվածք, աստիճանակարգություն, Գահնամակ, Զորանամակ, պարգևականք, գանձագին, սեպուհ,, մարզպետ, մաղխազ
Ավատատեր — հողային մասնավոր սեփականություն` ավատ
Կալվածք — կալվածատիրոջ (թագավորի, իշխանի, վանքի և այլն) հողային շարժական և անշարժ սեփականությունը
Աստիճանակարգություն — ծառայության, կոչումների, աստիճանների հաջորդական կարգերի ամբողջությունը, նվիրապետություն
Գահնամակ – հայոց արքունիքում իշխանների կամ նախարարների ունեցած տեղերի, գահերի կամ պատվաստիճանների հրովարտակ, վավերական ցուցակ
Զորանամակ — Մեծ Հայքի ռազմական ուժերի քանակի և դասակարգման մասին պետական վավերագիր կամ ուրույն հրովարտակ
Պարգևականք — պետական պաշտոնյաներին և զինվորականներին ծառայության դիմաց թագավորի և խոշոր նախարարների շնորհած հողերի անվանումը
Գանձագին — առուվաճառքի ենթակա մասնավոր կալվածքների անվանումը
Սեպուհ — նախարարական և իշխանական տների ժառանգների անունը
Մարզպետ — մարզպան
Մաղխազ — հայ Արշակունիների թիկնապահ զորքի պետը