Պատմություն

Հայոց պատմություն։ Դաս և առաջադրանքներ

Դաս 1


Արտաշեսյան վերջին գահակալները
Հարցեր
• Ներկայացրեք Մեծ Հայքի գահին իշխած Արտաշեսյան վերջին արքաներին։

Արտաշեսյանների թագավորություն, մ․թ․ա․ 189- մ․թ․ 1 թվականներին գոյություն ունեցած հայկական թագավորություն, որի հիմնադիրը Արտաշես Ա Բարեպաշտն է։ Թագավորությունն իր հիմնադրման սկզբնական շրջանում ունեցել է նվազագույնը 250 հազար կմ2 տարածք, իսկ հզորության գագաթնակետին՝ Տիգրան Մեծի ազդեցության ոլորտը ընդգրկել է շուրջ 3 մլն կմ2 տարածք։

Աղբյուրներ
Հայոց պատմության դասագիրք, էջ 109-110

Տեսաֆիլմ
https://youtu.be/Ss01GDxJCIU

Դաս 2

Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը l-lll դարերում

Աղբյուրներ

Դասագիրք, էջ 113-116

Մայրենի

,,Միդիաս թագավորը,,

Կարդա՛ Ռոդարիի ,,Միդիաս թագավորը,, հեքիաթը և պատասխանի՛ր հարցերին։ 

Առաջադրանքներ

  1. Բացատրի՛ր մգեցրած բառերը։

շվայտ – քեֆ անող

քարշակ  – երկանիվ սայլակ

կուռ – պինդ

 

  1. Բնութագրի՛ր Միդիաս թագավորին։

Միդիաս թագավորը շվայտ էր։

  1. Ի՞նչ խորհուրդ կտաս Միդիաս թագավորին։ 

Ես խորհուրդ կտայի Միդիաս թագավորին, որ նա սկզբում մտածեր, թե լավ է արդյոք այդ կախարդանքը ունենալ, թե ոչ։

Մայրենի

ապրիլ ամսվա ընթացքում գրադարանում կարդացած գրքերի հաշվետվություն

ապրիլ ամսվա ընթացքում գրադարանում կարդում եմ «Մաֆալդան և ընկերները» կոմիքսը։ Այն շատ հետաքրքիր և ծիծաղելի է։ Այդ գիրքը ստեղծվել էր մոտ 2018 թվականին, և թարգմանել է Ալիս Տեր-Ղևոնդյանը։ Այն պատմվում է մի աղջկա մասին, որի անունն է Մաֆալդա։ Նա խելացի, հետաքրքրասեր, սուր հումորով կերպար է՝ տարված խաղաղության ու մարդու իրավունքների խնդիրներով, ժողովրդավարության կողմնակից: Մտահոգությունները քննարկում է ծնողների ու ընկերների հետ՝ շատ հաճախ իր հարցադրումներով շվարեցնելով բոլորին: Ես հավանել եմ Մաֆալդայի կերպարը, քանի որ նա խելացի և հետաքրքրասեր էր։ Նաև այս կոմիքսում կային շատ ծիծաղելի մասեր։ Իմ կարծիքով այս կոմիզսի ասելքն այն է, որ մարդ պետք է իր հասակի բաներով հետաքրքրվի։ Այսքանն էր, ցտեսություն!!!