1. Կետերը փոխարինի՛ր փակագծերում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:
Լաբիրինթոս նշանակում է խճճված դրություն, որից դուրս գալը կապված է …ների (դժվար) հետ: Հին հույները, եգիպտացիներն ու հռոմեացիները լաբիրինթոս անվանում էին այն …ները (կառուցել), որոնք ունեին բազմաթիվ խճճված սենյակներ ու …ներ (անցնել):
Ըստ հունական … (ավանդել)՝ հրաշագործ (արվեստների գիտակ) Դեդալոսը մի այնպիսի լաբիրինթոս է կառուցում Կրետե կղզում, որտեղ մտնողն այլևս … (ելնել) չի գտնում: Այդ լաբիրինթոսում Կրետեի Մինոս …ը (թագ) բանտարկում է մարդու գլուխ և ցուլի մարմին ունեցող ահռելի Մինոտավրոսին:
————————————————————
Продолжить чтение «Գործական քերականություններ»