Մայրենի

Գործնական քերականություն

1.   Ընդգծված բառերը հանի՛ր նախադասություններից և փորձի՛ր հասկանալ, թե ինչ իմաստ են հաղորդում:

Իրոք, ի՜նչ դժվար է անհույս սպասելը:

Ի՜նչ դժվար է անհույս սպասելը:

՛Իրոք՛ բառը հաստատական իմաստ է հաղորդում նախադասությանը։

Իհարկե, լսելու է մինչև վերջ ու անպայման տալու է ուզածդ, մի՛ կասկածիր:

 Լսելու է մինչև վերջ ու անպայման տալու է ուզածդ, մի՛ կասկածիր:

՛Իհարկե՛ բառը հաստատական իմաստ է հաղորդում նախադասությանը։

Երևի գիշերն է եկել, թե չէ երեկ տեսած կլինեի:

Գիշերն է եկել, թե չէ երեկ տեսած կլինեի:

՛Երևի՛ բառը երկմտանք է հաղորդում նախադասությանը։

Հավանաբար լսել եք այդ անունը:

 Լսել եք այդ անունը:

՛Հավանաբար՛ բառը հարցական իմաստ է հաղորդում նախադասությանը։

Գոնե ավերակները գտեք, այլապես ոչ մեկը չի հավատա:

 Ավերակները գտեք, այլապես ոչ մեկը չի հավատա:

՛Գոնե՛  բառը խորհրդի իմաստ է հաղորդում նախադասությանը։

Մի՞թե այդպես էլ ոչինչ չեն գտնելու առասպելական տաճարից:

Այդպես էլ ոչինչ չեն գտնելու առասպելական տաճարից:

՛Մի՞թե՛ բառը բառը հարցական իմաստ է հաղորդում նախադասությանը։

Ինչևէ, վերջապես կարող ենք գնալ:

Վերջապես կարող ենք գնալ:

՛Ինչևէ՛ բառը հաստատական իմաստ է հաղորդում նախադասությանը։

2. Տրված բառերով նախադասություններ կազմի՛ր: Դրանք ինչո՞ւ են վերաբերական կամ եղանակավորող բառեր կոչվում:

Թերևս – Թերևս ամեն ինչ ասված է։

անշուշտ – Անշուշտ դու իրավացի ես։

անկասկած – Անկասկած, հեքիաթն ունի բարի ավարտ։

կարծես թե – Կարծես թե, այսօր անձրև է գալու։

իբր թե – Այդ մարդը իբր թե նստած էր։

նույնիսկ – Նույնիսկ ես չկարողացա լուծել խնդիրը։

միայն – Միայն մայրիկս է կարողանում լռեցնել եղբորս

ինչ որ է –Ինչ որ է, արի շարունակենք կարդալ։ 

ոչ – Ոչ, կենդնին մեղք է , մի վնասիր։

Մայրենի

Միայն բարին է անմահ , չարը երկար չի ապրում

Միայն բարին է անմահ, չարը երկար չի ապրում։ Այո’, դա ճիշտ է։ Իմ կարդացած բոլոր հեքիաթներում ՝ չար, նախանձ, վատ հերոսները միշտ պատժվում են։Ճիշտ է, միգուցե կյանքում այդքան էլ այդպես չէ։ Բայց միևնույն է, չար մարդիկ երբեք չեն կարողանում ուրախանալ ուրիշների ուրախությամբ, տեսնել գեղեցիկն ու լավը, վայելել կյանքը և այլն։ Կյանքը որքան էլ դժվար լինի, միևնույն է, պետք չէ չարանալ և չարությունից ուրիշներին վնասել։ Իմ կարծիքով, առաջին վնասվողները հենց իրենք են։ Քանի որ նրանց սրտում չարն է բույն դրել և ներսից խեղդում է նրանց։ Չարությունը կյանքը լցնում է տխրությամբ, անհանգստությամբ և դժգոհությամբ։ ,, ԲԱՐԻ ԵՂԵՔ ՄԱՐԴԻԿ ,, ։