«Մայրիկ» բառին բնորոշ 7 բառ գրե՛ք և բառերը այբբենական կարգով դասավորե՛ք։
Մայրիկ — առաքինի, բարեսիրտ, գեղեցիկ, գթառատ, հիասքանչ, հոգատար, շքեղ:
Ի՞նչ է նշանակում «մեղանչել» բառը: Կազմե՛ք մեկական նախադասություն՝ օգտագործելով «մեղանչել» և «մեղա գալ» կառույցները։
Մեղանչել — մեղք գործել
Յուրաքանչյուր վատ առարք նշանակում է մեղանչել:
Մեղա գալ — հասկանալ գործած մեղքը
Մեղք գործելուց և այն գիտակցելուց հետո, փորձում ենք գնալ եկեղեցի և մեղա գալ:
«Գարնանաբույր» բառի տառերով, որքան հնարավոր է շատ, նոր բառեր կազմի՛ր։
Գարուն, արյուն, բույր, բույն, բուն, ուրագ, նանա, նա, Արա, ուրան, բյուր, նագան, բանան, գույն, նուբար, նյուրա:
Գրի՛ր նշված բառերի հայերեն տարբերակները՝ «լուստրա», «պատալոկ», «թավա» , «պոլ», «պատակոլնիկ» , «գառաժ» , «բագաժնիկ», «պոնչիկ», «սավոկ» ։
լուստրա — ջահ
պատալոկ — առաստաղ
թավա — տապակ
պոլ — հատակ
պատակոլնիկ — քիվ
գառաժ — ավտոտնակ
բագաժնիկ — բեռնախցիկ
պոնչիկ — փքաբլիթ
սավոկ — շերեփ
Արևմտահայերեն բառերը փոխադրի՛ր արևելահայերեն՝
աղեկ, աղվոր, , քով, ետք
Լավ, գեղեցիկ, մոտ, հետո:
Տրված բառերի առաջին տառերի փոփոխմամբ կազմե՛ ք նոր բառեր։
բառարան, բռնակ, բյուր, մանր, դարձ, կառք, հարթ, հերթ, լույս, նուրբ, ջութակ
Տառարան, դռնակ, հյուր, ծանր, վարձ, փառք, կարթ, թերթ, բույս, սուրբ, թութակ:
Բառաշարքում առանձնացրե՛ք հոմանիշ բառերի վեց զույգ:
Գոտեմարտիկ, բերկրանք, կողով, ատելություն, ուժ, երաշխիք, հրճվանք, ըմբիշ, զորություն, հակակրանք, զամբյուղ, գրավական:
Գոտեմարտիկ — ըմբիշ
բերկրանք — հրճվանք
կողով — զամբյուղ
ատելություն — հակակրանք
ուժ — զուրություն
երաշխիք — գրավական
Զատկական ասացվածքները վերականգնե՛ք։
համար ունեցողի ամեն Զատիկ է օր
շուտ փետելով Ակլատիզը չես բերի Զատիկը
Զատկին ձուն կարմիր կսազե
չի գիտենա պաս Զատկի համը չբռնողը
- Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
- Ակլատիզը փետելով շուտ չես բերի Զատիկը:
- Զատկին կարմիր ձուն կսազե:
- Պաս չբռնողը Զատկի համը չի գիտենա:
Տրված բառերը բաժանե՛ք իմաստային երկու խմբի:
Իրիկուն, լուսաբաց, երեկո, արշալույս, իրիկնաժամ, մթնշաղ, լուսադեմ, լուսածագ, արևածագ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ, առավոտ:
Իրիկուն — երեկո, իրիկնաժամ, մթնշաղ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ
լուսաբաց — արշալույս, լուսադեմ, լուսածագ, արևածագ, առավոտ:
Զատկական թեմայով ակրոստիքոս հորինե՛ք։
Զ ատիկ դու մեր ցանկալի,
Ա րյունավառ ձվերով,
Տ ղաները մեր բակի,
Ի րար գլխի հավաքվել,
Կ ռվացնում են գունեղ ձվեր: