День: 11 апреля 2023
Գործնական քերականություն
1. Նախադասությունը լրացրո՛ւ:
Եվ, բայց, որպեսզի բառերը կոչվում են շաղկապներ, քանի որ կապում են նախադասություններ:
Կետերը փոխարինի՛ր ինչ-որ կամ ինչ որ բառերով: Դրանցից ո՞րն է շաղկապ:
Երազում տեսնում էր այն, ինչ որ ծնողները խոստացել էին բերել այդ հեռու երկրից: Հավանաբար, ինչ–որ կենդանի անցավ խավար փողոցով: Ծաղկաթմբերի վրա ինչ–որ ստվեր էր սողում: Այդ փոքրիկ, փայլփլուն աչքերով սևուկն ինչ որ տեսնում էր, անմիջապես փորձում էր կրկնել: Երևի ինչ–որ ուրախ բան էր մտածում ու ինքն իրեն ժպտում: ինչ որ այս դղյակում գտար՝ քոնը կլինի: Կարծես ինչ–որ նվիրական ու թանկ բան էր գտել: Ուրիշներից թաքցնում էր՝ ինչ որ նվիրական ու թանկ էր իր համար: Ինչ–որ փոքրիկ զրահակիր կենդանի էր ետ ու առաջ գնում՝ լարովի խաղալիքի պես: Ինչ որ եղել է, ոչինչ, մոռացի՛ր:
2.. Նախադասություններից դուրս հանի՛ր ընդգծված բառերը: Դրանք ի՞նչ ընդհանրություն ունեն:
Վա՛հ, ի՛նչ զարմանալի բաներ ես պատմում:
Ուխա՜յ, սիրտս հովացավ, ի՜նչ լավ ջուր էր:
Բա՜, որ ասում էի՝ կգտնե՜մ, ջա՜ն, ջա՜ն:
Հե՜յ, ո՞վ ես, ի՞նչ ես ուգում:
Դե՛, առաջ չգաս, թե չէ վատ կլինի:
Վա՛հ, Ուխա՜յ , Բա՜, Հե՜յ, Դե՛
Նրանք բոլորը կամ ՛ բացականչություն են, կամ ՛ շեշտված բառեր։ Բոլորն էլ արտահայտում են զգացմունքներ։
3. Տրված բառերը տեղադրի՛ր նախադասությունների մեջ: Անվանի՛ր բառերի այդ խումբը:
Ծուղրուղո՜ւ, վա՜յ, փի՛շտ, շրը՜խկ, պահո՜, հա՛ֆ-հա՛ֆ, դը՜ռռ, վա՜շ-վի՜շ:
Փի՛շտ, անպիտա՛ն, ի՞նչ ես բազմել սեղանին:
—Հա՛ֆ—հա՛ֆ, — լսվեց հանկարծ. ուրեմն նրանք մոտենում են տանը:
Վա՜յ, հիմա ի՞նչ եմ անելու, ո՞ւր եմ գնալու:
Ձորում գետն էր հառաչում՝ վա՜շ—վի՜շ:
Շրը՜խկ, ու վերջ. էլ ոչ մեկը չի մտնի այս սենյակը:
Պահո՛, սա արդեն նորություն է:
Ծուղրուղո՜ւ, ոսկի եմ գտել:
Անվերջ ու միալար դռռում է, ու հենց ականջս է ընկնում՝ դը՜ռռ, ուզում եմ փախչել այստեղից: