Մաթեմատիկա

Մաթեմատիկա 07.10.2021

398. Կատարել բազապատկումը առավել հարմար եղանակով.

Ա) 9 x 1075=1075 x 9=9675

Բ) 576 x 7=4032

Գ) 935 x 43=40205

Դ) 72 x 409=409 x 72=29448

Ե) 182 x 3746=3746 x 182=681772

Զ) 19074 x 87=1659438:                          

404. Կատարել գործողությունները.

Ա) (6518818 + 2372) : (4331 – 1341)=2181

1) 6518818 + 2372=6521190

2) 4331 – 1341=2990

3) 6521190 : 2990=2181

Բ) (77073217 + 3023) : (68906 — 576)=1128

1) 77073217 + 3023=77076240 

2)  68906 – 576=68330

3) 77076240 : 68330=1128

Գ) (5817362 + 1986) : (1940 — 1024)=6353

1) 5817362 + 1986=5819348

2) 1940 — 1024=916

3) 5819348 : 916=6353:

409. Երկու գրադարանում կա 74 գիրք: Եթե նրանցից մեկից մյուսի մեջ տեղափոխենք 13 գիրք, ապա գրադարակներում դրված գրքերի քանակները կհավասարվեն: Քանի՞ գիրք կա գրադարակներից յուրաքանչյուրում:

Լուծում

1) 74 : 2=37

2) 37 – 13=24

3) 37 + 13=50

Պատ.՝ 24 և 50:

411. Հանդիսասրահում կա 35 կարգ ՝ յուրաքանչյուրում 12 աթոռ: Քանի՞ կարգ կլինի հանդիսասրահում, եթե աթոռների ընդհանուր քանակը նույնը մնա, իսկ յուրաքանչյուր կարգում եղած աթոռների քանակը դարձվի 15:

Լուծում

1) 35 x 12=420

2) 420 : 15=28

Պատ.՝ 28 կարգ

Ռուսերեն

«Кто это?, что это?» 06.10.2021

Пишите слова в два столбика по образцу. Образец: Что это? Кто это? книга мальчик, солнце, курица, город, девочка, бабушка, волк, карандаш, упражнение, дом, улица, квартира, слово. 

Что это?                     Кто это?

Книга                          мальчик 

Солнце                       курица

город                          девочка                 

карандаш                  бабушка 

упражнение              волк.

дом

улица

квартира

слово.

Բնագիտություն

ԳԱՂԱՓԱՐ ՏԻԵԶԵՐՔԻ ՄԱՍԻՆ, ԱՍՏՂԵՐ ԵՎ ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ 06.10.2021

Մենք ապրում ենք Երկրի վրա: Դուք արդեն գիտեք, որ դա մի հսկայա­կան գունդ է, որի մակերևույթը պատված է ցամաքով և ջրով: Իսկ ուրիշ ի՞նչ մարմիններ կան աշխարհում:

Դրանցից ձեզ առավել ծանոթ են Լուսինն ու Արեգակը: Մութ գիշերը երկն­քին նայելիս մենք տեսնում ենք բազ­մաթիվ լուսատու, առկայծող կետեր: Դրանք աստղերն են: Բացի աստղերից՝ հայտնի են նաև մեծ ու փոքր երկնային շատ այլ մարմիններ, օրինակ՝ Արեգակի շուրջը պտտվում են նրա համեմատ փոքր չափեր ունեցող մարմիններ, որոնք կոչվում են մոլորակ­ներ: Դրանցից մեկը Երկիրն է: Հետագայում դուք կծանոթանաք երկնային մի շարք այլ մարմինների:

Այդ բոլոր մարմինների ամբողջությունն ընդունված է անվանել տիե­զերք: Տիեզերք բառը նշանակում է մեծ եզերք (տի՝ մեծ): Այսինքն՝ տիեզերքն այն ահռելի տարածությունն է, որը լցված է հսկայական թվով տար­բեր չափեր և զանգվածներ ունեցող երկնային մարմիններով:

Աստղեր և համաստեղություններ: Անզեն աչքով գիշերը երկնքում կա­րելի է տեսնել մինչև 6000 աստղ, իսկ նույնիսկ փոքր աստղադիտակով կա­րելի է հաշվել միլիոնավոր աստղեր: Այդպիսի աստղ է նաև մեզ լավ ծանոթ Արեգակը։ Համեմատած Արեգակի հետ՝ մնացած աստղերը մեզնից շատ ավելի մեծ հեռավորությունների վրա են գտնվում, և դա է պատճառը, որ դրանք այդքան փոքր են երևում:

Իրականում աստղերը շիկացած, լուսարձակող հսկայական գազային մարմիններ են, որոնք հիմնականում կազմված են ջրածնից և հելիումից: Աստղերի ընդերքում գազերն ուժեղ սեղմված են ու շիկացած: Դրանց ջերմաստիճանը հասնում է միլիոնավոր աստիճանների: Աստղերն իրենց չա­փերով, զանգվածով և պայծառությամբ տարբերվում են միմյանցից: Արե­գակը միջին մեծությամբ աստղ է:

Աստղերը հավասարաչափ չեն բաշխված տիեզերքում: Դրանք, միա­վորվելով, կազմում են աստղային հսկայական խմբեր, որոնք կոչվում են գալակտիկաներ:

Դեռևս հին ժամանակներում երկն­քում աստղերի դիրքը որոշելու, միմյան­ցից տարբերելու համար մարդիկ աչքով տեսանելի աստղերը բաժանել են խմբե­րի և դրանք անվանել համաստեղություններ: Համաստեղությունները կոչել են կենդանիների, առասպելական հերոսների և այլ անուններով, օրինակ` Մեծ Արջ, Փոքր Արջ, Առյուծ, Վիշապ, Անդրոմեդա ե այլն: Ներկայումս գիտնականներն ամբողջ երկնակամարում առանձնացրել են 88 համաս­տեղություն, գալակտիկաներ: Մեր գալակ­տիկան, որում գտնվում են նաև Արե­գակը և Երկիրը, պարունակում է մոտ 100 միլիարդ աստղ: Բացի մեր գալակ­տիկայից՝ գոյություն ունեն հսկայական թվով այլ գալակտիկաներ:

Աստղային երկնքում առավել հեշտ է գտնել Մեծ Արջի համաստեղությունը, որի պայ­ծառ յոթ աստղի համախումբն անվանում են Շերեփ (դրանց դասավորու­թյունը նման է շերեփի): Եթե շերեփի երկու եզրային աստղերը մտովի միացնեք իրար և տեղափոխվեք այդ աստ­ղերի միջև հեռավորությունից մոտավորա­պես հինգ անգամ մեծ հեռավորություն, ապա կտեսնեք Բևեռային աստղը: Այդ աստղը երկնակամարում անշարժ է և միշտ ցույց է տալիս հյուսիսային ուղղությունը: Բևեռային աստղից սկսվում է Փոքր Արջի համաստեղությունը:

Մայրենի

«Անտառում» 06.10.2021

Համո Սահյան    Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։
Շշուկներ կային անտառում այնքան,
Եվ խոնա՜վ-խոնավ բուրմունքներ կային,
Իրար փաթաթված ստվեր ու կածան
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքեր մարդկային։
Եղյամն էր սունկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։
Եղնիկի հորթը՝ մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։
Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։
Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…
Անտառում խորին խորհուրդներ կային,
Եվ արձագանքնե՜ր կային անտառում,
Օրո՜ր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում…

Առաջադրանքներ

1. Ուշադիր կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր :

Խորին — խորք

հառաչանք — ձայն

բուրմունք — հոտ:

2. Առանձնացրու՛ փոխաբերությունները և վերլուծի՛ր:

Բայց դեռ անտառի քունը չէր տանում – Դեռ անտառում կյանք կար:

Օրոր էր ասում աշունն անտառին – Անտառում աշնանային քամին էր փչում:

Ականջն ամպրոպի ազդանշանին – Սպասում էր ամպրոպի ձայնին:

3. Ընդգծի՛ր դարձվածքները և բացատրի՛ր:

Ականջ դնել – լսել

Օրոր ասել – օրորել

4.Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ նկարագրությունները:

Կապույտ մշուշներ կային անտառում,

Եվ խոնա՜վ-խոնավ բուրմունքներ կային,

Եղյամն էր սունկի գլուխն արծաթում,

Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։

Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառում խորին խորհուրդներ կային,
Օրո՜ր էր ասում աշունն անտառին,

5. Նկարագրի՛ր աշնանային անտառը:

Աշնանային անտառը շատ գեղեցիկ է, շատ հետաքրքիր է և շատ զարմանալի :

6. Ինչի՞ մասին էին սիրով զրուցում սոճին ու եղևնին: Երկխոսության տեսքով գրի՛ր նրանց զրույցը:

Իմ կարծիքով սոճին ու եղևնին վիճում էին, թե ո՞վ է նրանցին ամենաբարձրը:

7. Ձայնագրի՛ր բանաստեղծության ընթերցումդ և հրապարակի՛ր բլոգումդ։ Ընթերցմանդ կարող ես կցել քո կողմից արված համապատասխանող աշնանային ֆոտոշար։

Ռուսերեն

Руский язык 05.10.2021

Напишите вопросы к выделенным словам.

Образец: Карен рисует дерево. – Кто рисует дерево?

1.Ученики изучают русский язык.

Кто изучяает русский язык? Что учиники изучают?

2. Армен очень любит читать книги о животных.

Что Армен любит читать? кто любит читать книги о животных?

3. Анаит пишет контрольную по математике.

Кто пишет контрольную по математике? Что Анаит пишет?

4. Девочка слушает музыку.

Кто слушает музыку? что девочка слушает?


5. Клетка с попугаем стоит на столе.

Что стоит на столе? Кто находится в клетке?

Из данных слов составьте предложения.


в, утро, распустилась, хорошее, майское, Роза

Распустилась майское роза в хорошее утро.


соловей, свою, Прилетел, запел, и, песню

Прилител соловей и запел свою песню


слушала, пение, и, его, была, Роза, счастлива.

Роза слушала его пение и была счастлива.

Մայրենի

Մայրենի 05.09.2021

Տրված բառերի հականիշները գրի՛ր:

Սիրուն — տգեղ,

լավ — վատ,

մեծ — փոքր,

ներքև — վերև,

ուշադիր -ցրված,

բարեկամ — անծանոթ,

աղքատ — հարուստ,

կուշտ — սոված,

դիտավորյալ — միամիտ,

հիշել — մոռանալ,

վառել — մարել,

դրական — բացասական,

հրաժեշտ տալ — ողջունել,

հյուսել — արձակել,

թույլատրել-արգելել,

ընկնել — վերկենալ,

գումարել — հանել,

թափթփել — հավագել,

պապանձվել — լեզու կապ ընկնել,

գիշեր — առավոտ,

ելք — մուտք,

ավարտել — սկսել,

օգնել — խանգարել,

արագացնել — դանդաղացնել:

Կետերը փոխարինի՛ր ընդգծված բառերի հականիշներով:
Կենսաբանները պնդում են, որ գազանները միայն շարժվող առարկաներ են տեսնում: Անշարժ կենդանին անհետանում է նրանց աչքից:
Մարդիկ դատարկ երկինք են տեսնում, իսկ ծիծեռնակի, ջրածիծառի և մի քանի ուրիշ թռչունների համար երկինքը լիքն է միջատներով:
Գիտնականները պարզել են, որ ստորջրյա աշխարհը ոչ թե լռության , այլ աղմուկի աշխարհ է:

Առածները ընդգծված բառերի հականիշներով լրացրո՛ւ:

Անպտուղ ծառը կկտրեն, պտղատու ծառին քար կգցեն:
Բարին որ չլիներ, չարը աշխարհը կքանդեր:
Դևին դժոխքը ցույց չտաս, դրախտի ճանապարհը չի իմանա:
Թացն էլ չորի հետ վառվում է:
Կաթի հետ մտածը հոգու հետ դուրս կգա:
Հագուստի նորն է լավ, ընկերոջ հինը:
Մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը:

Բնագիտություն

Աստղագիտությունը Հայաստանում 04.09.2021

Հայկական լեռնաշխարհ իբնակիչները դեռևս հնագույն ժամանակներում ծանոթ էին աստղագիտությանը և առաջիններից մեկն են, որ աստղալից երկինքը բաժանել են համաստեղությունների: Այդ մասին են վկայում մեր լեռնաշխարհում հայտնաբերված և Ք.ա. VII—II հազարամյակներին թվագրվող հազարավոր աստղագիտական բնույթի ժայռապատկերները, Մեծամորի’ աստղագիտական դիտումեերի համար նախատեսված հարթակները (Ք. ա. 2800—2600 թթ.), Քարահունջի աստղադիտարանը (Ք. ա. II հազարամյակ):

Աստղագիտությունը զգալի առաջընթաց է ապրել հին և միջնադարյան Հայաստանում: Հատկապես ուշադրության են արժանի VII դարի հայ մեծ գիտնական Անանիա Շիրակացու տիեզերագիտական հայացքները: Նա ճիշտ էր բացատրում Լուսնի փուլերի առաջացումը, Արեգակի և Լուսնի խավարումերն, երկնքում երևացող լուսավոր շերտը’ Ծիր Կաթինը, համարում էր պայծառ և թույլ աստղերի կուտակում, որի լույսը մեզ միաձույլ է երևում:
XI դարում հայտնի էր տոմարագետ Հովհաննես Սարկավագը (Իմաստասերը), որը զբաղվել է հայկական տոմարի կարգավորման հարցերով:
Հայաստանում աստղագիտությունը վերելք ապրեց Բյուրականի աստղադիտարանի հիմեադրումից (1946 թ.) հետո: Կարճ ժամանակում այն դարձավ աշխարհի առաջատար աստղադիտարաններից մեկը: Նրա հիմեադիր, աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի առաջ քաշած գաղափարները և հայտնագործությունները կանխորոշեցին աստղաֆիզիկայի հետագա զարգացման ուղին ողջ աշխարհում:

Ռուսերեն

«Умный попугай» 02.09.2021

Купил папа Ирочке попугая. Научила Ирочка его мяукать, лаять,
говорить „Здравствуйте, ребята!” и захотела показать его своим
одноклассникам.
Решила она пойти с попугаем в школу, а бабушка к ней с просьбой:
– Сходи, пожалуйста, в магазин.
– Вот ещё! – ответила Ирочка. – Мне некогда! Отстань!
Она всегда так говорила, когда бабушка просила её что-нибудь сделать.
Отнесла Ирочка попугая в школу. Окружили её одноклассники.
Ирочка говорит попугаю:
– Поздоровайся с ребятами, Чико!
А попугай вместо „Здравствуйте, ребята!” говорит:
– Отстань!
Ребята удивились, а Ирочка покраснела, но тут же спросила снова
попугая:
– А как кошка мяукает? Помяукай, Чико!
Попугай посмотрел на Ирочку и в ответ:
– Вот ещё!
– А как собачка лает? – чуть не плача, спросила
Ирочка.
– Мне некогда! – прокричал попугай.
Ребята засмеялись, а Ирочка рассердилась.
– Вот противный! Ничего говорить не хочет.
– Как не хочет? – не согласились ребята. – Он нам
очень многое рассказал. Молодец, Чико!

Ռուսերեն

руский язык 02.10.2021

Вместо точек вставьте глагол (повторять) в настоящем, прошедшем и будущем времени. Модель: Мы … текст. – Мы повторяем текст. Мы повторяли текст. Мы будем повторять текст. 

1. Он повторяет урок. Он повторял урок. Он будет повторять урок.

 2. Вы повторяете правило. вы повторяли правило. Вы будете повторять правило.

 3. Она повторяет слова. Она повторяла слова. она будет повторять слова.

4. Я повторяю упражнение. Я повторяла упражнение. я буду повторять упражнение.

5. Вы повторяете грамматику.  Вы повторяли грамматику. яы будете повторять грамматику.

6. Они повторяют глаголы. Они повторяли глаголы. Они будут повторять глаголы.