Մայրենի

Ուսումնական ամառ

  • Կարդալ որևէ գիրք (գրքեր)։

Աստրիդ Լինդգրեն <<Երկարագուլպա Պիպին>>

  • Պատմիր գրքի մասին(ռադիո/պատում/տեսանյութ)։
  • Դուրս գրել հետաքրքիր հատվածներ։

— Հիմա մենք բլիթներ կթխենք:

Իսկ հետո երեք ձու վերցրեց ու վերև շպրտեց:

Մեկը շրխկաց նրա գլխին ու ջարդվեց,  դեղնուցն էլ ներքև հոսեց ու լղոզեց աչքերը: Բայց մյուս երկուսը հասցրեց ճարպկորեն որսալ կաթսայով, որի մեջ էլ հենց ջարդվեցին:Ես շատ եմ լսել, որ դեղնուցը օգտակար է մազերի համար, — ասաց Պիպին ու սրբեց աչքերը: — Կտեսնեք ՝ հիմա մազերս  էնպես կաճեն, թո՛ղ ու փախիր: Բրազիլիայում  ընդանրապես բոլոր մարդիկ գլխներին ձու քսած են ման գալիս, դրա համար էլ ոչ մի ճաղատ մարդ չկա: Մենակ մի անգամ էր եղել, որ մի գիժ ծերուկ, փողանակ ձվերըմազերին քսեր, կերել էր: Վերջը էդ մարդու մազերը թափվեցին, ուերբ որ նաերևում էր փողոցում,  էնպիսի իրարանցում էր սկսվում, որ կարգուկանոն հաստատելու համար սպտիպված ոստիկանություն էին կանչում

  • Բնութագրել, նկարագրել հերոսներին։

Պիպի Երկարագուլպա — զվարճալի, տարօրինակ և հնարամիտ աղջիկ է:

    Թոմի — քաղաքավարի և բարեսիրտ տղա է, Պիպիի հարևանը և ընկերը;

.    Անիկա — Թոմիի քույրն է, ամաչկոտ, համեստ և փոքր–ինչ վախկոտ աղջիկ  է:

   Էֆրաիմ — Պիպիի հայրը, նավապետ, ով նավաբեկության է ենթարկվել մի կղզում և անհետ կորել, սակայն Պիպիի պնդմամբ՝ նա հայտնվել է սևամորթների կղզում ու դարձել նրանց թագավորը

   Պարոն Նիլսոն — Պիպիի կապիկն է:

  • Ինչո՞ւ խորհուրդ կտաս կարդալ հենց այդ գիրքը։

Ես խորհուրդ կտամ կարդալ այս գիրքը , քանի որ այն շատ զվարճալի էր և միևնույն ժամանակ  շատ ուսուցողական:

  • Ի՞նչ սովորեցիր։

Պիպին հետաքրքիր ու շատ վառ կերպար է, յուրաքանչյուր իրավիճակից դուրս եկող, հնարամիտ ու մեծ ուժով օժտված մի աղջիկ: Թվում է, թե իր տարիքի երեխան մնալով մենակ, պետք է իրեն կորցնի, լաց լինի, իրեն դժբախտ համարի, բայց Պիպին այդպիսին չէ: Ես նրանից սովորեցի միշտ ուժեղ լինել, չտխրել և երբեք չհանձնվել: