Առաջադրանքներ
- Կապույտով նշված բառերը բառակազմական վերլուծության ենթարկեք, դրանց արմատներով փորձեք նոր բարդ բառեր կազմել:
Ծաղկանկար-ծաղիկ+ա+նկար
ծաղիկ-ծաղկեփունջ, ծաղկաման, ծաղկեպսակ
նկար-դիմանկար, գծանկար, ճեպանկար
Հավերժական-հավերժ+ական
Հավերժ-հավերժահարս
- Բառարանում գտեք նարնջագույնով նշված բառերի իմաստները և սովորեք դրանք:
Մրահոն- սև հոնքերով, սևահոն
հորդ-առատ, վարար
հակինթներ-թանկարժեք քար
անշեջ-չմարող, անմար, անմոռաց
գալարվել-ոլորվել, պտույտներ գործել
պատանի-երիտասարդ, պարմանի
- Կանաչով նշված արտահայտությունները բացատրեք ձեր բառերով:
աչքերը սև— արևներ սև, արևների պես-աչքերը համեմատում է արևի հետ, որովետև նրանց մեջ տեսնում է լույս և ջերմություն
աչքս դիպավ աչքի բոցին-տեսավ կրակոտ հայացքը, գեղեցիկ աչքերը
- Համացանցից գտեք և դուրս գրեք տղեկություն Ռեալտոյի կամրջի մասին: Սովորեք այդ տեղեկությունը:
Ռիալտոյի կամուրջը Վենետիկի ամենահայտնի կամուրջներից մեկն է:Այն համարվում է Վենետիկի խորհրդանիշը: Այս կամուրջը սկզբում եղել է փայտյա: Փլուզվելուց հետո վորոշեցին կառուցել քարից: Կամրջի երկարությունը 28 մետր է, առավելագույն բարձրությունը 7,5 մետր է:
- Ինչի՞ մասին է բանաստեղծությունը:
Այս գեղցիկ բանաստեղծությունը մի պատահական հադիպման մասին է: Ավետիք Իսահակյանը Վենետիկի Ռիալտո կամրջին հանդիպել է մ գեղեցիկ իտալուհու: