Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։
Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կըրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մըրրիկներին հակառակ։
Ու թեպետև պատառ-պատառ
Մեր դըրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան։
Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։
Հովհաննես Թումանյանի այս բանաստեղծությունը շատ լավ արտացոլում է մեր ժողովրդի պատմությունը:
Մեր պատմության ողջ ընթացքում հարձակվել են մեր վրա, ցանկացել են մեզ ստրկացնել: Մեր միակ երազանքը, ուխտը ապրել ազատ, խաղաղ երկրում: Մենք ոչ մեկի հողը, հայրենիքը չենք ցանկացել գրավել: Բայց ոչ մի ոսոխի չենք տա մեր հողը հայրենի: Եվ մեր հայրենիքի յուրաքանչյուր թիզը մենք պաշտպանել ենք հերոսների արյան գնով:
Եվ հիմա էլ արյունարբու թուրքը հարձակվել է, ցանկանում է գրավել Արցախ աշխարհը: Ոտքի է կանգնել ողջ աշխարհի հայությունը: Մի բռունցք դարձած մենք կհաղթենք թշնամուն: Չէ որ, մենք ունենք մի ուխտ, մի երազանք, լուսավոր, անկախ հայրենիք՝ խաղաղ երկնքի տակ: