1.
Ջինջ-պարզ, վճիտ, մաքուր
Հանդ-արտ, դաշտ
Մակաղած- հանգստի, շոգից պատսպարվելու և կթվելու համար մակատեղ գալ՝ հավաքվել
Մատաղ-երիտասարդ, ջահել
Խարտյաշ- ոսկեգույն դեղինին և բաց շագանակագույնին տվող գույնով
Խորունկ-խոր
Երկայն-երկար
Անդուլ- դուլ՝ դադար չունեցող, անդադար
Ղողանջուն- ղողանջող, ղողանջ արձակող
Էական- հիմնական, բուն էությունը կազմող, գլխավոր
3.
Ընկերը հեղինակի երեխաներին նվիրել էր մի մատղաշ ու խարտյաշ եղնիկ: Եղնիկը տխուր էր, խորունկ սև և պարզ աչքերով,որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
4.
Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին, բայց երբեմն բարձրանում էր պատըգամբ և խորունկ,կարոտած աչքերով նայում էր հեռավոր անտառներին և ուշադիր ունկնդրում հովերին ու անտառների ձայներին: Երբ բռնում էի նրան ՝ քնքուշ մարմինը կուչ էր գալիս գրկիս մեջ, և սիրտը թրթռում էր այնպես արագ, թիթեռի թևերի նման:
6.
Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը այդ ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ իր մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուները խփել կաղնիներին:
7.
Այս պատմվածքի հիմնական իմաստը այն է, որ յուրաքանչյուր կենդանի պետք է ապրի իր ընտանիքում և այն , որ պետք է պահպանել բնությունը: